Day:Մարտի 31, 2025

  • Ալկոհոլից ճոճվող «Նավակ ճոճողի գաստրոլները» քաղաքապետ ընտրող Գյումրիում

    Ալկոհոլից ճոճվող «Նավակ ճոճողի գաստրոլները» քաղաքապետ ընտրող Գյումրիում

    Քպ-ական պատգամավոր «Նավակ ճոճողը», նույն ինքը՝ Վիլեն Գաբրիելյանը մարտի 30-ին հարբել է Գյումրիում ու ցինիկ, անվայել կերպով դրսևորել լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ։

    Նա ու մյուս քպ-ականները գնացել էին Գյումրի՝ իրենց խմբակցին՝ Սարիկ Մինասյանին աջակցելու։

    Ճոճվող «Նավակ ճոճողի» իրական կերպարը՝ տեսանյութում.

  • Պատրաստ ենք առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին․ Ռուբեն Մխիթարյան

    Պատրաստ ենք առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին․ Ռուբեն Մխիթարյան

    «Իմ Հզոր Համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ պատրաստ է ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին։

    «Սիրելի գյումրեցիներ: Շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքին և իմացեք, յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ ձեզնից ինձ համար անգին է:

    Ես, որպես «Իմ Հզոր Համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.

    Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:

    Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է:

    Իմաստնություն բոլորիս և բարի լուսաբաց հարազատ քաղաքիս»,- հայտարարել է նա:

  • Իրանը կենթարկվի աննախադեպ ռմբակոծության. Թրամպ

    Իրանը կենթարկվի աննախադեպ ռմբակոծության. Թրամպ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանը կռմբակոծվի, եթե համաձայնության չգա իր միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է NBC News-ին։

    «Եթե նրանք (Իրանը) չհամաձայնվեն, ապա ռմբակոծություն կլինի, իսկ դա նրանց համար կլինի աննախադեպ ռմբակոծություն », – ասել է Թրամփը։

  • Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան

    Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան

    Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան, տեղեկացնում է Արմենպրեսը։

    Մարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցի շրջանակում նա կլինի Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր  Գերմանիայի նախագահականի աշխատակազմը։ Նշվել էր, որ սա երկու երկրներ դաշնային նախագահի առաջին այցն է։ Երևանում նախատեսվում է Շտայնմայերի հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

    Նա կայցելի նաև «ԹՈՒՄՈ» կենտրոն և կմասնակցի մշակութային ընդունելությանը։ Հայաստան այցի երկրորդ օրը Շտայնմայերը մեկնելու է Դիլիջան, որտեղ նախատեսվում է հանդիպում հայ կին ձեռներեցների հետ, ծանոթանալու է քաղաքաշինական զարգացման ծրագրին։ Ծրագրում նաև այցելություն է Սևան, հայկական եկեղեցի և հիդրոօդերևութաբանական չափիչ կայան։

  • ԿԸՀ-ն ամփոփել է 82 տեղամասերից 81-ի արդյունքները․ ՔՊ-ն ստանում է ձայների մոտ 36.8%-ը, ընդդիմադիր ուժերը՝ շուրջ 50%-ը

    ԿԸՀ-ն ամփոփել է 82 տեղամասերից 81-ի արդյունքները․ ՔՊ-ն ստանում է ձայների մոտ 36.8%-ը, ընդդիմադիր ուժերը՝ շուրջ 50%-ը

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 08:00-ի դրությամբ հրապարակել է Գյումրիում բացված 82 ընտրատեղամասից 73-ի քվեարկության արդյունքները։

    Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (առաջին համարը՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան) առաջատարն է՝ 36,80% (16 938 ձայն) քվեներով։

    Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական ​​կուսակցությունն է (առաջին համարը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), որի օգտին քվեարկել է ընտրողների 20,71%-ը (9 537 ձայն)։

    Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մեր քաղաքը» դաշինքը (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 15,85% ձայներով (7 296 ձայն)։

    Ավագանու ընտրություններին մասնակցած մյուս ուժերի միջև ձայները բաշվել են հետևյալ կերպ

    «Իմ հզոր համայնք» կուսակցություն (առաջին համարը՝ Ռուբեն Մխիթարյան) — 7,94% (3 659 ձայն),

    «Մայր Հայաստան» դաշինք (առաջին համարը՝ Կարեն Սիմոնյան) – 6,18% (2 844 ձայն),

    «Եվրադաշինք» (առաջին համարը՝ Լևոն Բարսեղյան) – 4,50% (2 071 ձայն),

    «Ապրելու երկիր» կուսակցություն (առաջին համարը՝ Կարեն Մալխասյան) – 3,60% (1 658 ձայն)

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Կարաղազարյան) – 3,01% (1 387 ձայն),

    Հայաստանի աշխատավորական սոցիալիստական ​​կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Թումանյան) – 1,39% (642 ձայն)։

    Այսպիսով, ըստ նախնական տվյալների, Գյումրիի ավագանիում կլինի 5 ուժ (կուսակցությունների համար անցողիկ շեմը 4%-ն է, դաշինքների համար՝ 6%-ը).

    1․ «Քաղաքացիական պայմանագիր» (Սարիկ Մինասյան)

    1. Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան)

    3․ «Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան)

    1. «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան)
    2. «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան)
  • Որոշ ընտրատեղամասերի արդյունքը՝ Գյումրին հոսանքազրկելուց առաջ

    Որոշ ընտրատեղամասերի արդյունքը՝ Գյումրին հոսանքազրկելուց առաջ

    Գյումրու 31/08 ընտրատեղամասի արդյունքերը

    Սարիկ Մինասյան-263

    Վարդան Ղուկասյան -112

    Կարեն Մալխասյան- 19

    Կարեն Սիմոնյան- 49

    Արտյոմ Թումանյան- 14

    Լևոն Բարսեղյան- 39

    Արտյոմ Ղարաղազարյան- 14

    Մարտուն Գրիգորյան- 120

    Ռուբեն Մխիթարյան- 86

    Գյումրու 31/04 ընտրատեղամասի արդյունքները․

    Սարիկ Մինասյան -242
    Վարդան Ղուկասյան –113
    Կարեն Մալխասյան -28
    Կարեն Սիմոնյան-36
    Արտյոմ Թումանյան – 8
    Լևոն Բարսեղյան -25
    Արտյոմ Ղարաղազարյան- 23
    Մարտուն Գրիգորյան- 91
    Ռուբեն Մխիթարյան -63

    Գյումրու 31/02 տեղամասի արդյունքները․

    «Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան – 89

    «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 51

    «Ապրելու երկիր», Կարեն Մալխասյան – 15

    «Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան – 24

    «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», Արտյոմ Թումանյան  – 3

    «Եվրադաշինք», Լևոն Բարսեղյան – 15

    Դեմոկրատական այլընտրանք», Արտյոմ Ղարաղազարյան- 4

     «Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան – 35

    «Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան – 34

     Առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված համայնքապետի թեկնածու  Սարիկ Մինասյանն է։

    Գյումրու 31/11տեղամաս․

    1․ Սարիկ Մինասյան – 216
    2․ Վարդան Ղուկասյան – 77
    3․ Կարեն Մալխասյան – 25
    4․ Կարեն Սիմոնյան – 42
    5․ Արտյոմ Թումանյան – 17
    6․ Լևոն Բարսեղյան – 27
    7․ Արտյոմ Ղարաղազարյան – 11
    8․ Մարտուն Գրիգորյան – 115
    9․ Ռուբեն Մխիթարյան – 88

    Գյումրու թիվ 31/17 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը

    Այստեղ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` ստանալով 157 ձայն։
    Երկրորդ տեղում է Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 130 ձայն։ ▫️Երրորդ տեղում է «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ 87 ձայն։

    Անվավեր է համարվել 5 քվեաթերթիկ։

    Ընտրատեղամասի ընտրողների ցուցակում է 1386 ընտրող, որից այսօր քվեարկել է 503 մարդ (36,2%)։

    Գյումրու 31/43 ընտրատեղամաս

    1․Սարիկ Մինասյան – 140
    2․Վարդան Ղուկասյան- 187
    3․Կարեն Մալխասյան -29
    4․ Կարեն Սիմոնյան -16
    5․Արտյոմ Թումանյան 5
    6․Լեւոն Բարսեղյան – 35
    7․Արտյոմ Ղարաղազարյան -9
    8․Մարտուն Գրիգորյան – 58
    9․Ռուբեն Մխիթարյան – 35

    Արդյունքները՝ Գյումրու 31/53 ընտրատեղամասում

    1. «Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան – 202

    2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Վարդան Ղուկասյան – 220

    3. «Ապրելու երկիր», Կարեն Մալխասյան – 33

    4. «Մայր Հայաստան», Կարեն Սիմոնյան – 20

    5. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, Արտյոմ Թումանյան – 19

    6. «Եվրադաշինք», Լևոն Բարսեղյան – 20

    7. «Դեմոկրատական այլընտրանք», Արտյոմ Ղարաղազարյան- 9

    8. «Մեր քաղաքը», Մարտուն Գրիգորյան – 65

    9. «Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան – 54

    Նախնական արդյունքները` Գյումրու 31/9 ընտրատեղամասում

    1.  «Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան – 220
    2.  Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Վարդան Ղուկասյան – 136
    3.  «Ապրելու երկիր», Կարեն Մալխասյան – 19
    4.  «Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան – 48
    5.  Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, Արտյոմ Թումանյան  – 13
    6.  «Եվրադաշինք», Լևոն Բարսեղյան – 37
    7.  «Դեմոկրատական այլընտրանք», Արտյոմ Ղարաղազարյան- 27
    8.  «Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան – 84
    9.  «Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան – 88

    Նախնական արդյունքները Գյումրու 31/35 ընտրատեղամասում

    1. «Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան – 208
    2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն , Վարդան Ղուկասյան – 89
    3. «Ապրելու երկիր», Կարեն Մալխասյան – 9
    4. «Մայր Հայաստան», Կարեն Սիմոնյան- 39
    5. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, Արտյոմ Թումանյան – 7
    6. «Եվրադաշինք», Լևոն Բարսեղյան – 26
    7. «Դեմոկրատական այլընտրանք», Արտյոմ Ղարաղազարյան- 12
    8. «Մեր քաղաքը», Մարտուն Գրիգորյան – 53
    9. «Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան – 44

    Գյումրու 31/36 տեղամասի արդյունքները․

    Սարիկ Մինասյան -208
    Վարդան Ղուկասյան – 70
    Կարեն Մալխասյան – 16
    Կարեն Սիմոնյան-21
    Արտյոմ Թումանյան – 4
    Լևոն Բարսեղյան -13
    Արտյոմ Ղարաղազարյան- 13
    Մարտուն Գրիգորյան- 55
    Ռուբեն Մխիթարյան – 20

    Արդյունքները՝ Գյումրու 31/79 ընտրատեղամասում

    1. «Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան – 131

    2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Վարդան Ղուկասյան – 69

    3. «Ապրելու երկիր», Կարեն Մալխասյան – 13

    4. «Մայր Հայաստան», Կարեն Սիմոնյան – 32

    5. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, Արտյոմ Թումանյան – 5

    6. «Եվրադաշինք», Լևոն Բարսեղյան – 16

    7. «Դեմոկրատական այլընտրանք», Արտյոմ Ղարաղազարյան- 5

    8. «Մեր քաղաքը», Մարտուն Գրիգորյան – 36

    9. «Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան – 25

    31/45 ընտրատեղամասում Վարդան Ղուկասյանն առաջատար է:

    Վարդան Ղուկասյան 429

    Սարիկ Մինասյան 140

    Մարտուն Գրիգորյան 19

    Ռուբեն Մխիթարյան 40

    Լևոն Բարսեղյան 32։

    Նախնական արդյունքները Գյումրու 31/25 ընտրատեղամասում

    1.  «Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան – 108
    2.  Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Վարդան Ղուկասյան – 50
    3.  «Ապրելու երկիր», Կարեն Մալխասյան – 2
    4.  «Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան – 17
    5.  Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, Արտյոմ Թումանյան  – 6
    6.  «Եվրադաշինք», Լևոն Բարսեղյան – 16
    7.  «Դեմոկրատական այլընտրանք», Արտյոմ Ղարաղազարյան- 5
    8.  «Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան – 31
    9.  «Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան – 21

  • Փարաքարում և Գյումրիում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը

    Փարաքարում և Գյումրիում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը

    Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը: Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն:

    Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը ժամը 20:00-ին ավարտվել է:

    Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը (նախնական տվյալներ):

    Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:

    Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը (նախնական տվյալներ):

    Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:

    Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 58978 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 44.61%-ը (նախնական տվյալներ):

  • Փարաքարում Քպ-ն պարտվեց. հաղթել է Վալոդյա Գրիգորյանը

    Փարաքարում Քպ-ն պարտվեց. հաղթել է Վալոդյա Գրիգորյանը

    Փարաքարում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվել է. հաղթել է «Միասնություն» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն` Վալոդյա Գրիգորյանը արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին` վստահության համար․

    «Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ,
    Շնորհակալ եմ վստահության համար։ 
    Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է նա։

    Նախնական տվյալներով՝ Վալոդյա Գրիգորյանը հավաքել է 57+ ձայն։

    Հիշեցնենք՝ Փարաքարի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին 4 քաղաքական ուժ: Նրանք էին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթաց»-ը և «Կայունություն»-ը: