Day:Մարտի 31, 2025

  • Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին. Ավետիք Չալաբյան

    Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին. Ավետիք Չալաբյան

    Անվերջ երկար օրվա և անքուն գիշերվանից հետո վերադառնում եմ Գյումրիից Երևան, և ցանկանում եմ հակիրճ կիսվել որոշ թարմ դիտարկումներով: Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

    Նա, մասնավորապես, նշել է.

    «ա) գործող իշխանությունը Գյումրիում հսկայական ռեսուրս էր կենտրոնացրել, սեփական հաղթանակն ապահովելու նպատակով, և համարյա ոչ մի միջոցներից դրա համար չէր խորշում: Երեկ ես ականատես եմ եղել նախկին արատավոր բարքերից պրակտիկորեն ցանկացածի կրկնությանը, բազմաթիվ ու բազմապիսի ընտրախախտումների, դա էլ թերևս բացատրում է, թե ինչպես 2021 թ. ընտրողների 7800 ձայն ստացած ուժը երեկ համարյա 17000 ձայն կարողացավ ստանալ:

    բ) դրանով հանդերձ, ընդդիմությունն իր աշխատանքով կարողացավ արդյունավետ հակազդեցություն կազմակերպել, հավաքական մոտ 27 000 ընտրողների ձայն ստանալով, և վստահ հաղթանակ արձանագրելով: Այն, որ ընդդիմությունը հանդես էր գալիս տարբեր առաջնորդներով, միայն առավելություն էր, քանի որ ի հեճուկս տարածված կարծիքի «միասնական փրկչի» մասին, տարբեր թեկնածուների առկայությունը, մի կողմից, հնարավորություն է տալիս մոբիլիզացնել հասարակության տարբեր շերտեր, որոնց այլապես դժվար է համախմբել, մյուս կողմից էլ բարդացնում է իշխանության գործը՝ սևացնելու իր հակառակորդներին: Դրա պակասը, ի դեպ, հիմա էլ չկար, բայց արդյունավետությունը միարժեք չէր, դատելով վերջնական արդյունքից:

    գ) քվեարկությանը նախորդած քարոզարշավի ընթացքում գործող իշխանությունը ևս պարբերաբար միացնում էր ռեպրեսիվ մեքենան, իսկ լռության օրերին շարունակում էր հակառակորդների դեմ բացահայտ հակաքարոզչությունը, ընդհուպ մինչև համեմված ատելությամբ, դրան գումարվեց քվեարկության օրվա բազմաթիվ խախտումները:

    Այս ամենով հանդերձ, նրա ֆինանսական, քարոզչական և վարչական ռեսուրսը չբավարարեց հաղթանակ կորզելու համար, սա կարևոր արձանագրում է, որը հնարավոր չէ այլևս անտեսել: Սրա պատճառները բազմաթիվ են (ավելի մանրամասն ապագայում կանդրադառնամ), սակայն փաստենք, որ Հայաստանում իրողություն է փոխվել, և իշխանության (ցանկացած) անպարտելիության մասին առասպելն երեկ հօդս ցնդեց, իր չափազանց հեռու գնացող հետևանքներով:

    դ) Այս պատճառներից մեկը (թեև ոչ միակը) քաղաքացիական հասարակության աճած ակտիվությունն է: Երեկ Գյումրիի բոլոր ընտրատեղամասերում մեծ աշխատանք կատարեց մեր «ՀայաՔվեն», սակայն նույն այդ տեղամասերում ես պատիվ եմ ունեցել համագործակցել մի շարք այլ դիտորդական կազմակերպությունների անդամների, լրագրողների, հանձնաժողովների անդամների հետ, որոնք մեծ պատասխանատվությամբ յուրաքանչյուն իր տեղում կատարում էին իրենց աշխատանքը, և միասին ապահովում Հայաստանում մրցակցային ընտրությունների ինստիտուտի կայացումը: Թեև երեկվա ընտրությունները հեռու էին իդեալական կոչվելուց, առանց այդ հարյուրավոր ակտիվ քաղաքացիների նվիրված աշխատանքի, պատկերը շատ ավելի վատ կլիներ:

    Այսքանով սահմանափակեմ իմ հակիրճ դիտարկումները: Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին, և մտահոգվում, որ ընդդիմության դժվար ձեռք բերված հաղթանակը նորից չվատնվի: Դրա մասին առանձին, մինչ այդ շնորհավորում եմ գյումրեցիներին իրենց կատարած դժվարին ընտրության համար, և շնորհակալություն հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց հետ բախտ վիճակվեց համագործակցել այս բեկումնային և հետաքրքիր օրերին»:

  • Խամենեին պատասխանել է Թրամփին

    Խամենեին պատասխանել է Թրամփին

    Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ չի հավատում երկրի վրա ԱՄՆ-ի կողմից դրսից հարձակման հնարավորությանը, սակայն եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել իսլամական հանրապետության ներսում, դա կոշտ պատասխան կստանա:

    «Նրանք սպառնում են ինչ-որ վատ բան անել, բայց մենք չենք կարծում, դժվար թե դրսից չարիք գործեն: Բայց եթե նույնիսկ անեն, մեր պատասխանը կոշտ կլինի: Եթե հանկարծ որոշեն ապստամբություն սկսել երկրի ներսում, Իրանի ժողովուրդն ինքը կպատասխանի նրանց»,- ասել է նա: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ուղիղ հեռարձակումն իրականացրել է IRIB հեռուստաալիքը։

    Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով և երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, գրում է Reuters-ը:

    Թրամփի սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանը մերժել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները վարելու առաջարկը:

    Թրամփն NBC News-ին ասել է, որ ԱՄՆ և Իրանի պաշտոնյաները զրուցում են, բայց մանրամասներ չի ներկայացրել:

    «Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», — ասել է նա:

    Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել Է Վաշինգտոնի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:

    Մինչդեռ դրանից առաջ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։

    ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, թե ինչպես է նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ այսպես թե այնպես ​​ պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կա՛մ Վաշինգտոնն ու Թեհրանը կխոսեն ու կքննարկեն հարցեր, կա՛մ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։

    «Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ: Բայց եթե հարցը չլուծենք, վատ, վատ բաներ կպատահեն Իրանի հետ», — նշել է ԱՄՆ նախագահը, որի նպատակն է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ստեղծել:

    Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:

    Պարզ չէ՝ երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան:

    Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին չորս տարիների ընթացքում, և երկիրն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն: Նրա 60% հարստացված ուրանի պաշարները մինչև 90% հարստացվելու դեպքում բավարար են վեց միջուկային ռումբի ստեղծման համար, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության: Իրանը հերքել է, որ միջուկային զենք է մտադիր ստեղծել:

    Երկու շաբաթ առաջ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը բացահայտել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել էր նա։ Նամակը մի քանի օր առաջ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ Բին Զայեդին Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ։ Հետո նամակն առաքվել է Թեհրան:

    Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ Թրամփի նամակը Խամենեիին «կոշտ» էր: Մի կողմից նա առաջարկել է բանակցություններ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ, բայց մյուս կողմից զգուշացրել է հետևանքների մասին, եթե Իրանը մերժի առաջարկը և շարունակի առաջ մղել իր միջուկային ծրագիրը: Նամակում Թրամփը նշել է, որ չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել և նշել է երկամսյա ժամկետ՝ գործարքի հասնելու համար, ասել են երկու աղբյուրներ։ Մինչ նամակն իրանցիներին հանձնելը, Սպիտակ տունը ԱՄՆ մի քանի դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, տեղեկացրել է դրա բովանդակության մասին, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան և իրազեկ աղբյուրը:

    Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել է «խաբեություն», որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ Խամենեին ասել է, որ չի աջակցում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, սակայն մի քանի ժամ անց ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է տարածել X-ի վերաբերյալ և չի բացառել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

  • Ավագանու ընտրությունները սոսկ համայնքային չեն, դրանք դարձել են հայոց պետականության պահպանության կռիվ. Արման Թաթոյան

    Ավագանու ընտրությունները սոսկ համայնքային չեն, դրանք դարձել են հայոց պետականության պահպանության կռիվ. Արման Թաթոյան

    Գյումրիում և Փարաքարում երեկվա քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը երկրում քաղաքական իշխանության նկատմամբ։ Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

    «Ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ավագանու ընտրությունները սոսկ համայնքային չեն, դրանք դարձել են հանուն հայոց պետականության ու հայ ժողովրդի արժեքների պահպանության կռիվ։

    Վառ օրինակ է Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Արցախն արատավորելը, մեր հերոսների նվիրական պայքարն ու սխրանքը ոտնատակ տալը ՔՊ թեկնածուի ու ողջ ՔՊ վերնախավի կողմից: Միայն մեր քաղաքացիների արժանի հակազդեցության շնորհիվ այս արատավոր մտածողությունը չընդունվեց։

    Ինչպես ասել եմ, ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտմամբ և իրար նկատմամբ ատելությամբ, քաոսով։

    Արժանապատվություն վիրավորելը, մարդուն հայհոյելը և դա հատկապես ամբարտավան ձևով ու հրապարակային անելը նրանց գլխավոր զենքերից է։

    Հայ ժողովրդի համերաշխությունը, մեր նվիրական արժեքների պահպանումը, իրար արժանապատվություն հարգելը և մեր ինքնությունը չուրանալն այս ամենի դեմ պայքարի դեղամիջոցներն են»,- նշել է նա:

  • Տեսանյութ. Գերմանիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

    Տեսանյութ. Գերմանիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

    Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը ժամանել է Հայաստան։

    Գերմանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։

  • Մարտի 31-ին Ադրբեջանի զինուժը  կրակ է բացել Խնածախի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն

    Մարտի 31-ին Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

    «Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

    Տուժածներ չկան:

    Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

    Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Ընդդիմության բոլոր հատվածները պետք է մի կողմ դնեն հին ու նոր հակասությունները և միավորվեն մեկ նպատակի շուրջ

    Ընդդիմության բոլոր հատվածները պետք է մի կողմ դնեն հին ու նոր հակասությունները և միավորվեն մեկ նպատակի շուրջ

    Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է. «Վերջին բոլոր ընտրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում թրքաֆաշիստները, օգտագործելով բոլոր հնարավոր և անհնարին ռեսուրսները (ադմինիստրատիվ, ուժային, ֆինանսական և այլ), 1/3-ից ավելի ձայն չեն կարողանում վերցնել: Իհարկե, եթե նրանք իշխանության լծակներ չունենան այդ 30% արագ կդառնա 3:

    Բայց դրա համար միայն մի փոքր բան է անհրաժեշտ. ընդդիմության բոլոր հատվածները պետք է մի կողմ դնեն հին ու նոր հակասությունները և միավորվեն մեկ նպատակի շուրջ»:

  • Մարտուն Գրիգորյանը կարող է ապահովել, որ Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ և պարտված իշխանություն

    Մարտուն Գրիգորյանը կարող է ապահովել, որ Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ և պարտված իշխանություն

    Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանն առաջարկում է քաղաքական լուծում.

    Մարտուն Գրիգորյանը կարող է հայտարարել, որ

    1. Ոչ թե միանում է Վարդան Ղուկասյանին,

    2. Ոչ թե կոալիցիա է կազմում Վարդան Ղուկասյանի հետ,

    3. Ոչ թե ստանձնում է Գյումրիի կառավարման պատասխանատվությունը Վարդան Ղուկասյանի հետ, այլ

    «Ապահովում է անհրաժեշտ նվազագույն ձայնը, որ Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ և պարտված իշխանություն»:

    Այդ ապահովումը նշանակում է «Մեր քաղաքը» դաշինքի 6 ավագանիներից առնվազն 2 ավագանու ձայն առավելագույնը հավաքած ընդդիմադիր թեկնածուին: Արդյունքը՝ 14-15՝ հօգուտ Վարդան Ղուկասյանի:

  • Հայաստանը չի վճարի ՀԱՊԿ անդամավճարը

    Հայաստանը չի վճարի ՀԱՊԿ անդամավճարը

    Հայաստանի ԱԳՆ-ն Sputnik Արմենիային մեկնաբանել է երկրի դիրքորոշումը՝ կապված ՀԱՊԿ բյուջե տարեկան մուծումների վճարման հետ։ Ի պատասխան պաշտոնական հարցման՝ վարչությունը հաստատել է, որ Երևանը ծանուցել է կազմակերպության քարտուղարությանը համապատասխան փաստաթղթի ստորագրումից զերծ մնալու որոշման մասին։

    «Հայկական կողմը պաշտոնապես ծանուցել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ է մնում «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշման ստորագրումից և, համապատասխանաբար, կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,- հայտնել են ԱԳՆ-ից։

    Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ ՀԱՊԿ-ի ներքին ընթացակարգերի համաձայն՝ տարեկան բյուջեի մասին տեղեկատվությունը ենթակա չէ հանրային տարածման։

  • 82 տեղամասերից 81-ի արդյունքները` ըստ ԿԸՀ-ի.  ՔՊ-ն ստանում է ձայների մոտ 36.8%-ը, ընդդիմադիր ուժերը՝ շուրջ 50%-ը

    82 տեղամասերից 81-ի արդյունքները` ըստ ԿԸՀ-ի. ՔՊ-ն ստանում է ձայների մոտ 36.8%-ը, ընդդիմադիր ուժերը՝ շուրջ 50%-ը

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 08:00-ի դրությամբ հրապարակել է Գյումրիում բացված 82 ընտրատեղամասից 81-ի քվեարկության արդյունքները։

    Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (առաջին համարը՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան) առաջատարն է՝ 36,80% (16 938 ձայն) քվեներով։

    Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական ​​կուսակցությունն է (առաջին համարը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), որի օգտին քվեարկել է ընտրողների 20,71%-ը (9 537 ձայն)։

    Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մեր քաղաքը» դաշինքը (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 15,85% ձայներով (7 296 ձայն)։

    Ավագանու ընտրություններին մասնակցած մյուս ուժերի միջև ձայները բաշվել են հետևյալ կերպ

    «Իմ հզոր համայնք» կուսակցություն (առաջին համարը՝ Ռուբեն Մխիթարյան) — 7,94% (3 659 ձայն),

    «Մայր Հայաստան» դաշինք (առաջին համարը՝ Կարեն Սիմոնյան) – 6,18% (2 844 ձայն),

    «Եվրադաշինք» (առաջին համարը՝ Լևոն Բարսեղյան) – 4,50% (2 071 ձայն),

    «Ապրելու երկիր» կուսակցություն (առաջին համարը՝ Կարեն Մալխասյան) – 3,60% (1 658 ձայն)

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Կարաղազարյան) – 3,01% (1 387 ձայն),

    Հայաստանի աշխատավորական սոցիալիստական ​​կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Թումանյան) – 1,39% (642 ձայն)։

    Այսպիսով, ըստ նախնական տվյալների, Գյումրիի ավագանիում կլինի 5 ուժ (կուսակցությունների համար անցողիկ շեմը 4%-ն է, դաշինքների համար՝ 6%-ը).

    1․ «Քաղաքացիական պայմանագիր» (Սարիկ Մինասյան)

    1. Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան)

    3․ «Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան)

    1. «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան)
    2. «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան)