Day:Մարտի 27, 2025

  • Եվրոտեսիլ 2025-ին ներկայացված ադրբեջանական հոլովակը ռամիլ սաֆարովի փառաբանություն է

    Եվրոտեսիլ 2025-ին ներկայացված ադրբեջանական հոլովակը ռամիլ սաֆարովի փառաբանություն է

    Ուշադրությու՛ն։

    Եվրոտեսիլ 2025-ին ներկայացված ադրբեջանական հոլովակը ռամիլ սաֆարովի փառաբանություն է, դերասանը, թէ երգիչը շատ նման է ռամիլին, իսկ հոլովակը հրապարակվել է փետրվարի 19-ին՝ ռամիլ սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարման 21-րդ տարեդարձի օրը և սա էլ ամենը չի․․․ Այս մասին գրում է ֆեյսբուքի օգտատեր Սարգիս Սիգրասը։

    Նայում ենք կոլաժս, առաջին սքրինը լեդի գագայի՝ պատերազմ գուժող հայտնի հոլովակից է, երկաթե ձեռքն ա, որի մասին առանձին խոսել եմ մի երկու անգամ, մեկ անգամ էլ՝ մոնտաժով․․․

    Երկրորդ համարի սքրինն էս տարվա Հայաստանի եվրոտեսիլի էս տարվա հոլովակից է, նույն բանն է՝ երկաթյա ձեռք․․․ Երրորդ համարի տակ ազերական հոլովակն է՝ ձեռքն առանձին, ընդ որում, կարելի է ասել, որ լրիվ մարդկային չի՝ մեխանիկական ձեռք է․․․

    Հայկական հոլովակը տեղադրվել ա փետրվարի 18-ին, ազերականն՝ ընդամենը 1 օր հետո։

    Երկու հոլովակներն էլ նույն մոտիվներով են ու իրար լրացնում են։ Հայաստանի հոլովակի անունն ա՝ «SURVIVOR», նրանցը՝ «Run With U», իրար կողքի ես դնում՝ «SURVIVOR Run With U», ստացվեց գրեթէ՝ «փախիր, որ փրկվես․․․»

    Երկու հոլովակների տևողությունն էլ՝ 3։13 րոպե․․․

    Եվրոտեսիլն էս տարի 133-ր օր ն է տեղի ունենալու, դա հասկանալի է, բայց բոլորը չի, որ էդ կոդով է, իսկ այստեղ՝ երկուսն էլ․․․

    Կարծես չի, այլ նույն մարդիկ են կառավարում, որ դա գիտեինք՝ փաստ է, էս էլ հերթական հաստատումը․․․

    Մայիսի 13-ը՝ 153 կոդով, իսկ եթե մայիսը որպես 3-րդ ամիս ես հաշվում, ապա նորից 313 կոդն է։

    Ընդ որում՝ 2020-ին, որպես նահանջ տարի, նոյեմբերի 9-ը տարվա 314-րդ օրն էր, սովորաբար, օրինակ էս տարի, դա 313-րդ օրն է․․․

    Նորից ակնարկ 9/11-ին․․․

    Եթե միայն էս լիներ, ընդամնը շատ կասկածելի կլիներ․․․

    Հայաստանն ու ադրբեջանն իրենց հոլովակների որակը 1440 որակի են դրել, ոչ՝ 1080, ոչ՝ 2160․․․

    1440 հենց, էդպիսի պատահականություն լինում ա՞․․․

    Հայ երգիչը բարձրանում ա ստիճաններով ու բլրի գագաթին կանգնում․․․

    Դա մի կողմից խորհրդանշում ա 144 (000) սալիկներով բուրգը, որի համար է պատերազմ գնում՝ Քրիստոսն Անկյունաքարն է, իսկ սատանան ուզում է ինքը լինել՝ աչքը հիշեք․․․

    Բայց, մյուս կողմից, 44 թիվը կա՝ աչքի է զարնում 1440-ում՝ 44-օրյա պատերազմը․․․

    Իսկ ազերականում՝ համակարգրի վրա 18։34 թիվ է ցույց տալիս։ Ժամը 18։34-ից հետո օրվան մնում է 326 րոպե, որ 9/11 է նշանակում։ 1834թ․ մինչև էսօր անցել է 191 տարի՝ 9/11 նորից․․․

    նրանք ցույց են տալիս մեջից կտրված մարդ, որ ի վերջո միանում ա․․․ Նրանց երաժշտության ձայն է գալիս․․․

    Մերն էլ է ցույց տալիս, որ երկու սարերն իրար են միանում․․․

    Կարծում եմ, որ ասում են, թէ ազերստանը մեջից կիսված է ու պիտի միանա Սյունիքով․․․

    2 րոպե 27-ից հետո է նրանց մոտ կարգի գալիս՝ 227 կոդով երևի․․․

    Շատ բան կա գրելու, որ մի պոստով չի լինի, շարք է պետք, որի ժամանակը չունեմ․․․

    Երեկ հունական էն գնացքների վթարի մասին գրեցի։ Հետո նայեցի կարևոր բախումները։ Լոնդոնի մետրոյի խփոցին․․․ 45 րոպե էլ հաղորդում կա դրա մասին, մի էդքան էլ պոստ կարելի է գրե դրա մասին․․․

    Ուղիղ կապվածէ 2001-ի Նյու-Յորքի երկնաքերների փլման հետ, դրանից 1 տարի, 11 ամիս և 6 օր առաջ, որ 666 է նշանակում, բայց միայն դա չի․․․

    Փաստորեն նրանք լրիվ անվնաս են, գրեթէ անըհոգ կարող են ամեն ինչ նախաձեռնել, մարդիկ չգիտեն ու մեծ մասը չի էլ ուզւոմ իմանալ, չնայած էդ ամենը կարելի է ապացուցել մաթեմատիկոեն, հասկանալի է, որ էդպիսի պատահականություն չի լինում, բայց մարդկանց պետքը չի, եթե սա ասես նիկոլականներին և շատ ոչ նիկոլականների, կծիծաղեն․․․

    Դրա համար մենք նորից պիտի կոտորվենք, ուրիշ բան չենք թողում․․․

    Երբ նայում եմ, թէ ինչքան մարդիկ են լայքում ռուբեն մխիթարյանին, որ բացահայտ հայտարարեց ճշմարտությունը, որ ինքն ընկերն է սերժի փեսու․․․

    Մեզ փրկություն չկա էս խելքով․․․

    Լինել սերժի փեսու ընկերն ու խոստովանել ու հպարտանալ ու թեկնածությունը դնել, նծանակում ա՝ պատասխանատու լինել մեր գլխին եկածի համար 2008-ից առ այսօր․․․

    Ինչ գրեմ, ասել եմ ձևերը, գրեք << time calculator duration>> և ինքներդ հաշվեք, անգամ լեդի գագայի հոլովակի տեղադրման հետ համեմատեք․․․

    Իսկ մնացած սիմվոլիզմի մասին էլ այսպես, թէ այնպես գրել եմ, նույն Սիրուշոյի երկու գոտու պահը հիշեք, էստեղ էլ հայ երգիչն ա երկու գոտով, սա եմկն է բազումից․․․

    9․ 11․ 2020-ի հետ համեմատեք, ամեն ինչ կա՝ 3,18-ն ու 3,14-ն էլ վրադիր․․․

    առաջին մեկնաբանության մեջ տեսանյութ եմ դնում, որտեղ բացատրվում ա էդ գագայի հոլովակի երկաթյա ձեռքի բացատրությունը․․․

    Ի դեպ՝ հիշում ե՞ք, որ վերջերս ձեռքի պահով էլի գրեցի․․․

    Աա և ձեռքի ևս մեկ նշանակություն։

    Բայց գագայի հոլովակի ձեռքը նաև Աստվածաշնչի կոկրետ սօմվոլիզմ ունի, եվրոտեսիլինն էլ է՝ լուրջ հոլովակները միայն մի աստառ չեն ունենում, դրա համար են լուրջ․․․

    Ի դեպ՝ ազերական հոլովակում երգիչը, կամ դերասանը, շատ նման է ռամիլ սաֆարովին՝ մսագործին, մարդու՝ Հայի մարմինն իրարից բաժանողին․․․

    Եվ ազերիները տեսանյութը դրել են փետրվարի 19-ին՝ Գուրգեն Մարգարյանի սպանության տարեդարձին․․․

    Փաստորեն եվրոտեսիլին ազերները ռամիլսաֆարովի մասին կանարկով տեսահոլովակ են ներկայացնում․․․

    Հոլովակում մի պահ սկսում է գլուխը պտտվել, հետո՝ հանգստանում է՝ 2 րոպե 27 վայրկյանին․․․

    227 կոդը․․․ 227 =22:7 = 3,14 պի․․․ 227 = 7:22 =318, դեմի զրոն չհաշված․․․

    Իսկ ռամիլին հունգարիան ազերստանին հանձնել է 8-րդ ամսի 131-ին՝ 318 կոդով․․․

    Բայց ռամիլի կողմից Գուրգենի սպանությունից մինչև ազերական հոլովակի տեղադրումը՝ 21 տարին, անում է 77671 օր, 7671= 76+71=147…

    147 վայրկյանն անում է 2 րոպե և 27 վայրկյան․․․ Հենց 2 րոպե և 27-րդ վայրկյանից է, որ ազերական հոլովակում ամեն ինչ կարգավարվում է․․․

    Եվ նիկոլ վիժածքը 1 400 000 տալիս զոհվածի թաղմանն, իսկ վիրավորի ընտանիքին՝ 700 հազար՝ 147=227 կոդը․․․

    Գուրգեն Մարգարյանի սպանության վրա թքող ժողովուրդ, պատրաստվեք որ ձեր որդիները զոհվեն, գիտեք, թէ սողալով խաղաղության ե՞ք հասնելու․․․

    Վայ նիկոլ պաշտպանողին, վայ սերժ պաշտպանողին, վայ լևոն հարգողին․․․

  • Եգիպտոսում ռուսաստանցի զբոսաշրջիկների տեղափոխող բատիսկաֆն աղետի է ենթարկվել. կան զոհեր

    Եգիպտոսում ռուսաստանցի զբոսաշրջիկների տեղափոխող բատիսկաֆն աղետի է ենթարկվել. կան զոհեր

    Եգիպտոսի Հուրգադա քաղաքի ափամերձ հատվածում աղետի է ենթարկվել զբոսանքային բատիսկաֆը, որում գտնվում էր Ռուսաստանից ժամանած 45 զբոսաշրջիկ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։

    Ըստ հյուպատոսության՝ զոհվել է 4 մարդ, սակայն արևմտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում են 6 զոհի մասին։

    «Մարտի 27-ին, ժամը 10:00-ի սահմաններում ափից մեկ կիլոմետր հեռավորության վրա վթարի է ենթարկվել «Սինդբադ» զբոսանքային բատիսկաֆը, որը պատկանում է համանուն հյուրանոցին:

    Նավում, բացի անձնակազմի անդամներից, գտնվում էր 45 զբոսաշրջիկ, այդ թվում՝ անչափահասներ: Նրանք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, «Բիբլիո Գլոբուս» ընկերության զբոսաշրջիկներ», – ասվում է հյուպատոսության հայտարարության մեջ:

    Նշվում է, որ բատիսկաֆը կանոնավոր ստորջրյա էքսկուրսիա էր իրականացնում մարջանային խութը դիտելու համար։

    «Ըստ նախնական տվյալների՝ նավում գտնվողներից շատերը փրկվել են և տեղափոխվել Հուրգադայի իրենց հյուրանոցներն ու հիվանդանոցներ։ Նրանց առողջական վիճակը վտանգ չի ներկայացնում: Չորս մարդ զոհվել է: Մի քանի զբոսաշրջիկների ճակատագիրը պարզվում է», – ասվում է գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ։

    Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոս Վիկտոր Վորոպաևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ զոհվածների քաղաքացիությունը դեռ ճշտվում է։

  • Գլխավոր դատախազի պնդումները իրականությանը չեն համապատասխանում. Տարոն Մարգարյանը երբևէ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. Բենիկ Գալստյան

    Գլխավոր դատախազի պնդումները իրականությանը չեն համապատասխանում. Տարոն Մարգարյանը երբևէ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. Բենիկ Գալստյան

    Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի կողմից կատարված մի շարք հայտարարությունների մասով հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում.

    Նախևառաջ պետք է հստակ ֆիքսել, որ 2018 թվականին հարուցված և 2022 թվականից դատարանում քննվող քրեական գործով թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում պարոն Մարգարյանը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը, հստակ նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում այն պարզ պատճառաբանությամբ, որ երբևէ որևէ հակաօրինական, առավել ևս հանցավոր արարք չի կատարել։

    Ինչ վերաբերվում է դատարանում քննվող գործի շրջանակներում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Տ.Մարգարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելուն, ապա այդ կապակցությամբ պարոն Մարգարյանը երբևէ չի ընդունել առաջադրված մեղադրանքը, այլ նշել է, որ չի առարկում, որ քրեական հետապնդումը դադարեցվի կատարված ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ կրկին շեշտելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ երբևէ որևէ հանցավոր արարք չի կատարել։

    Հետևաբար, գլխավոր դատախազի պնդումն առ այն, որ Տարոն Մարգարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ վերջինիս կողմից դիրքորոշում չի հայտնվել, իրականությանը չի համապատասխանում։

    Վերը նշված հանգամանքը դժվար չէ ստուգել. դատաքննությունը եղել է հրապարակային, իսկ դատական նիստի ընթացքը ոչ միայն արձանագրվել է թղթային եղանակով, այլև ձայնագրվել։

    Շարունակելի…»։

  • Գյումրեցիները հասկանում են պահի լրջությունը և կիրակի օրը ցույց կտան, թե իրականում ով ում է «պատերին ծեփելու». Հրանտ Մելիք-Շահնազարյան

    Գյումրեցիները հասկանում են պահի լրջությունը և կիրակի օրը ցույց կտան, թե իրականում ով ում է «պատերին ծեփելու». Հրանտ Մելիք-Շահնազարյան

    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

    Գյումրիում իշխանական ապօրինությունների պատճառը պարզ է. վստահելի աղբյուրից ստացած տեղեկատվության համաձայն, նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները, համաձայն որոնց Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն։

    Նիկոլի ԱԺ երեկվա պահվածքն էլ էր ինչ-որ չափով պայմանավորված այդ տեղեկատվությամբ։ Ասում են՝ «ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու» խոստում երեկ նա նաև Գյումրու ընտրությունների պատասխանատուներին է տվել։ Ինչպես ասվում է հայտնի հումորային սկեչի մեջ՝ «ուրիշ հերոսի անուն չգիտի»։

    Նորմալ է։ Գյումրին այս իշխանություններից ազատվելու լավ շանս է։ Այնտեղից իսկապես կարող է մեծ գործընթաց սկսվել։ Մնում է՝ այդ շանսը լավ օգտագործել։ Հուսով եմ՝ գյումրեցիները հասկանում են պահի լրջությունը և կիրակի օրը ցույց կտան, թե իրականում ով ում է «պատերին ծեփելու»։

  • Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

    Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

    Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։

    Քվեարկության արդյունքները հետևյալն են՝ Տարոն Մարգարյան – 67 կողմ, 0 դեմ, Հովիկ Աղազարյան – 65 կողմ, 2 դեմ։

    Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք տալու մեջ, իսկ Տարոն Մարգարյանը՝ փողերի լվացման:

  • Խորտակվելուց հետո Փաշինյանը կդառնա աշխարհում միակ, բացառիկ այն «կղանքը, որը չի ելնի ջրի երես»․ Սուքոյան

    Խորտակվելուց հետո Փաշինյանը կդառնա աշխարհում միակ, բացառիկ այն «կղանքը, որը չի ելնի ջրի երես»․ Սուքոյան

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրում է․

    «Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտնվել է քաղաքական «ճահճում», որտեղ յուրաքանչյուր գործողություն միայն արագացնում է նրա «խորտակումը»։ Սակայն սա պարզապես անհատական ճգնաժամ չէ, այլ պետական կործանման վտանգ պարունակող երևույթ, որի հետևանքները դուրս են գալիս նրա անձնական իշխանության սահմաններից ու սպառնում են ողջ պետականությանը։

    Որպես համառ մարդ՝ նա փորձում է դուրս գալ այս ինքնաոչնչացման ցիկլից։ Նրա ինքնապահպանման բնազդը կրկնակի է գործում, քանի որ խոսքը միայն ֆիզիկական գոյության մասին չէ, այլ նաև իշխանության պահպանման։

    Ի ուրախություն մեզ, որքան շատ է նա «թպրտում ճահճում» իշխանությունը պահելու համար, այնքան ավելի է խորանում նրա մեջ։ Օրինակները բազմաթիվ են, սակայն դրանցից ամենաթարմը երեկվա հիստերիան և դրա հետևանքները՝ Գյումրու ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ոստիկանական ճնշումները։ Բայց այս գործընթացն ունի նաև իր վտանգավոր կողմը․ նա փորձում է իր հետ «խորտակել» պետությունը և հայկական ինքնությունը(մեր անելիքը ավելի շատ այստեղ է)։

    Այնուամենայնիվ, նրա մոտալուտ «վախճանը» արդեն պարզ երևում է, և դա բացառիկ ձևով ոգևորիչ է ինձ համար։ Քանի որ մինչ այս ոչ մի ընտրություն կամ շարժում նրան այսքան մոտ չի բերել անկմանը (թեպետ անկասկած դրանք են նպաստել այս ամենին)։

    Եվ շուտով երբ արդեն ճահճից միայն գլուխը կմնա ջրի երեսին, նա անշարժ կսպասի, որ ինչ-որ մեկն իրեն ձեռք մեկնի։ Բայց չի գիտակցի, որ նույնիսկ պատահական անցորդը կամ իր ամենահավատարիմը ոտքը կդնի նրա գլխին՝ վերջնականապես խրելով ճահճի մեջ, որտեղից այլևս վերադարձ չկա։

    Նրա համար այս պատմության մեջ գուցե մի դրական բան կա. Նիկոլ Փաշինյանը գրգռվում է իր բացառիկության մտքից, և ի վերջո խորտակվելուց հետո նա կդառնա աշխարհում միակ, բացառիկ այն «կղանքը, որը չի ելնի ջրի երես»։

  • Իշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել. Արման Թաթոյան

    Իշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել. Արման Թաթոյան

    ՀՀ նախկին  օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Իշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ՝ նրանց նախընտրական գործունեությունը խոչընդոտելու կամ ավելի հեռուն գնացող նպատակներով: Օգտագործվում են քրեական դատավարության մեթոդներ: Զուգահեռ սաստկացել են իշխանական լրատվամիջոցներով ու սոցիալական մեդիայի էջերով ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ արշավը, վիրավորանքը, ծաղրը:

    Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ քրեական վարույթով ճնշման փորձը նրան Քննչական կոմիտե հրավիրելով վաղուց նախաձեռնված ինչ-որ վարույթով, այն էլ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ` նրան զրկելով այդ օրը քարոզչության հնարավորությունից:

    Վարդան Ղուկասյանին ձերբակալման ենթարկելու անհամաչափ մեթոդները` առանց իրավաչափ հիմքերի:

    Այսօրվա գործողությունները Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ, խուզարկությունները նրանց գրասենյակներում, քրեական հետապնդման քայլերը նրանց ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ավագանու թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման գործողությունները ճնշման նպատակ ունեն և այլն:

    Մինչդեռ, արտոնյալ վիճակում է իշխանության թեկնածուն:

    Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք ունեն պատժիչ բնույթ, սաստկացել են քվեարկությունից անմիջապես առաջ ու արվում են այնպես, որ ազդում են թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա կամ արվում են հենց այդ նպատակով:

    Մեր դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնենք նաև միջազգային կառույցներին»:

  • Գյումրու ընտրություններում ընդդիմադիրներին ճնշելու համար ներգրավված են իրավապահներ․ ՊԶՄԿ

    Գյումրու ընտրություններում ընդդիմադիրներին ճնշելու համար ներգրավված են իրավապահներ․ ՊԶՄԿ

    Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հայտնում է․

    «ԱՀԱԶԱՆԳ․ Արձանագրում ենք Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին իրավապահ մարմինների ներգրավածությունը՝ ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու նպատակով:

    Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից:

    «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության, ինչի արդյունքում՝ վերջինս ստիպված է եղել ընդհատել նախընտրական քարոզչությունը Գյումրիում և մեկնել Երևան:

    Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները խուզարկություն են մեկնարկել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրասենյակում և թեկնածուի՝ Արա Ոսկանյանի բնակարանում, գրասենյակի աշխատակիցներ են բերման ենթարվել Երևան և փաստաբանի մուտքը խոչընդոտում են վստահորդի մոտ։

    Ընդգծենք, որ այս ուժն այսօր՝ մարտի 27-ին, նախատեսել էր աջակիների հավաք՝ նախընտրական քարոզչության շրջանակներում:

    Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինիք գրասենյակներում։

    Բացի այդ, ըստ մամուլի և քաղաքացիների ահազանգերի՝ ոստիկանության բաժիններ են հրավիրվում ընդդիրմադիր թեկնածուների աջակիցները:

    Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանի եղբայր, Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետն է, ով իր հերթին համակարգում է ընդդիրմադիր ուժերի թեկնածուների և աջակիցների նկատմամբ ճնշումները։

    ՀՀ-ում ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

    Եթե անգամ իրավապահ մարմինները հայտնաբերում են հանցագործության հատկանիշներ, նրանց միջամտությունը ՉՊԵՏՔ է պարունակի պատժիչ տարրեր և ներազդի կամ սահմանափակի ընտրություններին մասնակցող ուժի կամ գործչի քարոզչության վրա:

    Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն՝ ներազդելով քաղաքացիների հիմնարար ընտրական իրավունքի իրականացման վրա:

    ՊԶՄԿ համահիմնադիր՝ Գոհար Մելոյան

    Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելություն»:

  • «Դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը». «Մայր Հայաստանի» հայտարարությունը

    «Դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը». «Մայր Հայաստանի» հայտարարությունը

    «Մայր Հայաստան» դաշինքը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգված ուժային կառույցների /հակակոռուպցիոն կոմիտե և ոստիկանություն/ հարձակումները Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի և «Մեր քաղաքը» դաշինքի դեմ, նշված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։

    «Վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունեցել դաշինքների ավագանու ցուցակի անդամների, նախընտրական գրասենյակի աշխատակիցների բնակարաններում, կենտրոնական շտաբերում։

    Մենք այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, մեր աշխատանքների խոչընդոտման փորձ և դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը, որի շրջանակներում բերման են ենթարկել նույնիսկ երկու անչափահասների մորը՝ լուրջ սթրեսի ենթարկելով երեխաներին։

    Մենք կոչ ենք անում գյումրեցիներին ակտիվորեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք ընտրություններին, մերժել թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող Քաղաքացիական պայմանագրին և փոփոխությունները սկսել Գյումրիից»։

  • Լավ ճանաչելով Մարտունին, իշխանության այլանդակ գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա. Տիգրան Աբրահամյան

    Լավ ճանաչելով Մարտունին, իշխանության այլանդակ գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա. Տիգրան Աբրահամյան

    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

    «Իշխանության` ԱԺ-ում մեկնարկած հիստերիկ ջղաձգումներից և հանձնարարություններից հետո, այսօր իրավապահ մարմինները ներխուժել են Գյումրու ընդդիմադիր թեկնածուների բնակարաններ, ընտրական շտաբներ և ապօրինի պրոցեսներ նախաձեռնել:

    Քիչ առաջ խոսեցի մեր գործընկեր, ընկեր Մարտուն Գրիգորյանի հետ, ում որդու և հոր նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում:

    Լավ ճանաչելով Մարտունին և նրա ընտանիքին, վստահ եմ, որ իշխանության այլանդակ գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա այն կամքի և նպատակների վրա, որոնք Գրիգորյանների ընտանիքը մշտապես ցուցաբերել է:

    Աջակցությունս ընդդիմադիր այն թեկնածուներին, ովքեր այս օրերին իշխանության ճնշումների և հարձակումների թիրախում են»: