Day:Մարտի 21, 2025

  • «Ոչ մեծ փորձ ու ոչ մեծ իմաստնություն ունեցող տիկին նախարարը չի գիտակցում, որ փոս փորողն ի վերջո իր փորած փոսն է ընկնելու». Մելիքյան

    «Ոչ մեծ փորձ ու ոչ մեծ իմաստնություն ունեցող տիկին նախարարը չի գիտակցում, որ փոս փորողն ի վերջո իր փորած փոսն է ընկնելու». Մելիքյան

    Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խոշտանգումների վերաբերյալ լրագրողների հարցերին տիկին ՆԳՆ նախարարի պատասխանները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ կանաչ լույս նոր խոշտանգումների համար։

    Նրան լսողի մոտ չի առաջանում տպավորություն, որ տիկին նախարարն ունի այդ քստմնելի պրակտիկայի դեմ պայքարելու մտադրություն։

    Ոչ մեծ փորձ ու ոչ մեծ իմաստնություն ունեցող տիկին նախարարը չի էլ հասկանում, թե ինչ մեծ սխալ է գործում։ Չի գիտակցում, որ փոս փորողն ի վերջո իր փորած փոսն է ընկնելու։

    Իսկ «որ չափով չափես, նույն չափով էլ կչափվես» սկզբունքը բացառություններ չունի։ Եվ հաստատ, երբ օրը գա՝ այսօրվա ճեպազրույցն իրեն հիշեցնելու են։

    Հ.Գ. Զուտ խղճիս հանգստության համար հավելեմ, որ եթե ինչ-որ հրաշքով ես սխալված լինեմ նախարարի մտադրությունների հարցում կամ էլ եթե նա վերանայի իր մոտեցումները, ապա ուրախ կլինեմ այդ մասին տեղեկանալ՝ հրապարակավ կամ ոչ հրապարակավ»։

  • ՔՊ-ն ակնհայտորեն «չաղացնում է» Վարդան Ղուկասյանին, կարծում եմ՝ հասկանալի է՝ ինչու. Հրանտ Մելիք-Շահնազարյան

    ՔՊ-ն ակնհայտորեն «չաղացնում է» Վարդան Ղուկասյանին, կարծում եմ՝ հասկանալի է՝ ինչու. Հրանտ Մելիք-Շահնազարյան

    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ կից գրելով.

    ««Հրապարակ»-ին տված հարցազրույցում Գյումրու քաղաքապետի թեկնածու Նիկոլի Սարիկն ասում է, որ իր հիմնական մրցակիցը Վարդան Ղուկասյանն է։ Նույնիսկ որոշակի մտահոգություն է ցույց տալիս՝ ընդդիմադիր քաղաքացիներին ակնհայտորեն ուղղորդելով դեպի Վարդան Ղուկասյան։

    Նույնը նաև նիկոլական քարոզչությունն է անում։ Տարատեսակ civic-ներով «հարցումներ» են դաշտ նետում՝ մարդկանց փորձելով համոզել, որ Նիկոլի Սարիկի հետ միայն Ղուկասյանը կարող է մրցել։

    Ժողովրդական լեզվով ասած՝ ՔՊ-ն ակնհայտորեն «չաղացնում է» Վարդան Ղուկասյանին։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու։ Հարմար մրցակից են ընտրել, որի «չաղացնելուն» հետևող պրոցեսի նախապատրաստական աշխատանքները, վստահ եմ, արդեն ակտիվ տարվում են տարբեր կառույցների կաբինետներում։

    Ղուկասյանին էլ, ակնհայտորեն դուր է գալիս դա։ Կանգնել և հայտարարում է. «Սարիկը լավ տղա է հոգեպես։ Ես իրան ճանաչում եմ էլի։ Գիտեմ, որոշակի գիտեմ՝ վատ տղա չէ։ Շատ շնորհքով, չափի մեջ, մեծ ու պզտիկ հարգող տղա է, դուրս գալիս է»։

    Վարդան Ղուկասյանը, կարծես, աստվածավախ մարդ է։ Համենայն դեպս, այդպես է ինքն իրեն մատուցում հանրությանը՝ մշտապես աղոթող, Աստվածաշունչ սերտող, սրբերի վարք ուսումնասիրող…

    Չգիտեմ ինչու, բայց երբ հետևում եմ Նիկոլի Սարիկ-Վարդան Ղուկասյան այս «սիրախաղին» (ներողություն, եթե սխալ բառ եմ օգտագործում), богомол-ներին եմ հիշում։ Այս միջատի հայերեն անունը չգիտեմ։ Բայց, վստահ եմ շատերը գիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում богомол-ի որցին՝ էքի հետ զույգվելուց հետո։

    Թող ես սխալ լինեմ, բայց, վստահ եմ՝ Վարդան Ղուկասյանն ինձնից լավ գիտի, թե ինչով է սալարկված դժոխքի ճանապարհը։ Զգույշ է պետք լինել։ Շատ զգույշ։ Թե բա՝ Սարիկը լավ տղա է, շնորհքով, չափի մեջ…»։

  • Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում. Քրիստիննե Գրիգորյան

    Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում. Քրիստիննե Գրիգորյան

    Ծառայությունն իր մանդատի շրջանակներում՝ հիմնական գործառույթը հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել և ներկայացնել քաղաքական ղեկավարությանը, ուստի գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հետախուզության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով, թե ծառայությունն ինչ է անում Բաքվում պահվող մեր հայրենակիցների խոշտանգումների հետ կապված իրավիճակը հասկանալու համար:

    Երբ լրագրողները փորձեցին ճշտող հարցերով առավել մանրամասներ իմանան, Գրիգորյանը լրագրողներին ասաց, թե նրանց հարցերը կոռեկտ չեն:

    Անդրադառնալով Ադրբեջանի հարձակման հնարավորությանը՝ Գրիգորյանն ասաց. «Արտաքին հետախուզության ծառայությունը, մասնագիտական ծառայություն է, ծառայության խնդիրն է գնահատել Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին ռիսկերը և հանրությանը տեղեկացնել հնարավորի և թույլատրելիի սահմաններում, թե ինչպիսի ռիսկեր կան։ Այս պահի դրությամբ, հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին»:

    Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը միշտ ասում է, որ Հայաստանի պետականությանը վտանգներ են սպառնում և ասում է, որ երկրներ կան, որոնք սպառնալիք են, Դուք կարո՞ղ եք բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, ասել էլ որ երկրներն են, որ Հայաստանի պետականության, անկախության, ինքնիշխանության համար վտանգ են պարունակում, նա ասաց. «Հայաստանի Հանրապետության անկախությանը և սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից»։

    Երբ լրագրողները պնդեցին, որ կոնկրետ պետությունների անուններ ասի և որակում չտա լրագրողների հարցերին, վերջինս ասաց. «Իմ պատասխանները կարող են ձեզ չբավարարել՝ մանրամասների բացակայությամբ պայմանավորված, ես որակումներ չեմ տալիս: Իմ պաշտոնը ինձ չի փոխել, ես ծառայության խնդիրներն եմ կատարում և դրանով է պայմանավորված լրագրողների հետ շփման սահմանափակումը»:

    Ճշտող հարցին էլ՝ ի՞նչ տվյալներ ունի, այս օրերին Բաքուն պարբերաբար տեղեկություններ է տարածում կրակոցների մասին, Հայաստանի սահմանների հետ հնարավոր ագրեսիայի վտանգ կա՞, նա ասաց. «Հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար, անհրաժեշտ բոլոր ազդակների և փաստերի համախումբն այս պահին բացակայում է»:

    Աղբյուր՝ tert.am

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արարատ Միրզոյանի ելույթը

    Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արարատ Միրզոյանի ելույթը

    Ադրբեջանը կշարունակի իր խաղաղության ջանքերը բոլոր ուղղություններով և վճռականորեն կճնշի այդ գործընթացի դեմ ուղղված քայլերը, հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Բրազիլիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում։

    «Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հումանիտար խնդիրների լուծմամբ, ապա պետք է ապահովի տեղահանված ադրբեջանցիների՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, բացահայտի մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցի քաղաքացիների ճակատագիրը և համագործակցի ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հարցում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

    Նշվում է, որ «երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»։

    Հիշեցնենք, որ Բրազիլիայում մամուլի ասուլիսում Արարատ Միրզոյանն ասել էր․ «Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։ Համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի:

    Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը»:

  • ԱԱԾ տնօրենը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովների հանդիպումից (տեսանյութ)

    ԱԱԾ տնօրենը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովների հանդիպումից (տեսանյութ)

    Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների փետրվարի 7-ին տեղի ունեցած հանդիպումից։

    «Քննարկում է տեղի ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացվել են այդ հանդիպումների արդյունքների և շարունակական աշխատանքի մասին։ Չեմ ուզում մանրամասնել կետերով, քանի որ դա որոշակի գաղտնիություն է պարունակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Աբազյանը։

    Նա ընդգծեց՝ արվում է ամեն ինչ, որպեսզի հաջորդ հանդիպումը կայանա, և դրա արդյունքում արձանագրված կետերը, որոնք հուզում են անհետ կորածների և գերեվարվածների ծնողներին ու հարազատներին, ստանան իրենց պատասխանները։
    ԱԱԾ տնօրենը հավելեց նաև, որ չի կարող հստակ ժամկետներ նշել աճյունների տեղափոխման և գերիների վերադարձի վերաբերյալ, սակայն ընդգծեց՝ հայկական կողմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։

    «Չեմ ուզում շտապել և որևէ տրամադրություն շոշափել, բայց դուք համոզված եղեք, որ հայկական կողմը ամեն ինչ անելու է, որպեսզի մենք այդ ուղղությամբ անպայման հաջողություն ունենանք»,- եզրափակեց Աբազյանը։

    Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների միջև հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի 7-ին՝ սահմանային գոտում, որի ընթացքում կողմերը պայմանավորվել էին շարունակել քննարկումները փոխադարձ համաձայնությամբ։

  • Հայաստանի ՊՆ -ն հետևողականորեն հերքում է, որ գիշերը ժամը 1-ի կողմերը թշնամին կրակ է բացել

    Հայաստանի ՊՆ -ն հետևողականորեն հերքում է, որ գիշերը ժամը 1-ի կողմերը թշնամին կրակ է բացել

    Լրագրող, կինովավերագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Հայաստանի ՊՆ -ն հետևողականորեն հերքում է մեր կողմից հրադադարի խախտման լուրերը, բայց թաքցնում է, որ գիշերը ժամը 1-ի կողմերը թշնամին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ։

    Ասեք, հայտարարեք աշխարհին, որ ագրեսորը Ադրբեջանն է, այլապես ստացվում է, որ թշնամին մեզ մշտապես մեղադրում է, մենք էլ պաշտպանվում ու հերքում ենք։

    Թշնամին կրակում է և վայնասուն բարձրացնում, թե հայերն են կրակել։ Հայաստանն էլ չի կրակում, բայց չի էլ խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին և մշտապես միայն արդարանում է, ինչը աշխարհում սխալ պատկերացում է ձևավորում։

    Թշնամուն զսպելու միակ միջոցը ուժեղ բանակն ու նախաձեռնողական դիվանագիտությունն են։

    Բանակը համարժեք պատասխան կտա թշնամուն, դիվանագիտությունն էլ կբանակցի դաշնակիցների և այլ երկրների հետ’ Հայաստանի համար քաղաքական հարմար միջավայր ձևավորելու։ Թե չէ ցռան վերգոները ոչինչ չեն կարող անել»։

  • Արցախի ՊԲ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ամբողջությամբ ջնջված է

    Արցախի ՊԲ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ամբողջությամբ ջնջված է

    Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրումէ. «Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ էջն անվանափոխվել, գլխանկարն էլ արհեստական բանականության նկարած ինչ-որ հիմարություն է։

    Չգիտեմ, թե ովքեր էին / են էջի ադմինները, բայց սա, շատ մեղմ ասած, ստորություն է։ Եւ հանցագործություն ազգային հիշողության դեմ։

    12 տարվա պատմությունը ջնջել են»։

  • Համահայկական թվային առևտրային հարթակը գործարկվեց Fastexverse-ում

    Համահայկական թվային առևտրային հարթակը գործարկվեց Fastexverse-ում

    2025 թվականի մարտի 20 Առաջին հայկական եռաչափ վիրտուալ դոմեյնը՝ www.digitaljulfa.com, պաշտոնապես գործարկվել է մետատիեզերքում։ Առաջին Թվային Առևտրային Կենտրոնը բացվելու է Դուբայում՝ 2025 թվականի հունիսի 23-ին։

    Digital Julfa-ն առաջատար հարթակ է, որը միավորում է պատմությունը, առևտուրը և նորագույն տեխնոլոգիաները՝ վերածնունդ տալու Հայաստանի՝ համաշխարհային առևտրի պատմական առաջատար դերին։ Այն միաժամանակ պատմություն ներկայացնող և առևտուր իրականացնող հարթակ է, որը կապում է հայկական բիզնեսներն ու ընտանեկան ձեռնարկությունները՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Հարթակը առաջարկում է եզակի հնարավորություն՝ ցուցադրելու բրենդերը, ամրապնդելու կապերը, ստեղծելու հարստություն և համահայկական շահերի պաշտպանություն՝ նորագույն թվային միջավայրում։

    «Digital Julfa-ն եզակի հնարավորություն է՝ միավորելու արտադրողներին և ներդրողներին՝ ստեղծելով գլոբալ հայկական ցանց, որը նպաստում է բիզնեսների աճին և ազգային ժառանգության վերականգնմանը», – նշեց նախաձեռնության հեղինակ, Orion Worldwide Innovations-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը։

     «Միանալով Digital Julfa-ին՝ դուք ոչ միայն զարգացնում եք ձեր բիզնեսն ու անձնական հաջողությունները, այլ նաև վերակենդանացնում եք 300-ամյա պատմությամբ հայկական առևտրական ուժը»: Հուրի Բերբերյանը, Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ամբիոնի նախագահը, հավելեց․ «Նոր Ջուղայեցիները վաղ շրջանում համարվում էին մետաքսի առևտրի միահեծան գործակալներ։ Նրանց ազդեցությունը ձգվում էր Լոնդոնից և Ամստերդամից մինչև Մանիլա, ընդգրկելով թանկարժեք քարեր, հագուստներ և այլ ապրանքներ»։

     Ստեղծագործական տեխնոլոգիական գործընկերների՝ Fastexverse-ի և Evolver-ի հետ համագործակցությամբ, Digital Julfa-ն պատրաստվում է իր առաջին կենտրոնի բացմանը Դուբայում, ինչին կհաջորդեն կենտրոններ Իտալիայում, Ֆիլիպիններում, Նիդեռլանդներում, Սինգապուրում, Հնդկաստանում և Ֆրանսիայում։ Համաշխարհային տնտեսական և մշակութային նախաձեռնություն Թվային Ջուղան ոչ միայն առևտրային հարթակ է, այլ նաև համահայկական ռազմավարություն՝ ուղղված տնտեսական դիրքերի ամրապնդմանն ու ազգային շահերի պաշտպանությանը։ Digital Julfa-ն նպատակ ունի․

     • Զարգացնել հայկական բիզնեսների համաշխարհային ներկայությունը

    • Ապահովել սոցիալ-տնտեսական կայունություն

     • Ստեղծել համագործակցային ցանց՝ ազգային շահերը պաշտպանելու համար

    • Նոր աճի կետեր հիմնել ազգային տնտեսության զարգացման համար Նախապատմություն Digital Julfa Network-ը առաջին անգամ ներկայացվեց Orion Summit-ի ընթացքում՝ Երևանում Մատենադարանում, 2022 թվականի հունիսի 22-ին։ Ծրագիրն աջակցվում է պետական մարմինների, գլոբալ փորձագետների և հայկական բիզնես համայնքի կողմից՝ նպատակ ունենալով ձևավորել համահայկական ենթակառուցվածք, որը խթանում է բիզնես, սոցիալական և մարդասիրական ազդեցությունը։

  • Եթե ես ապացուցում եմ, որ գիշերը Սոթքում կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս. Մեսրոպ Առաքելյան

    Եթե ես ապացուցում եմ, որ գիշերը Սոթքում կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս. Մեսրոպ Առաքելյան

    «Եկեք գնանք Սոթք, եթե ապացուցեմ, որ գիշերը կրակոցներ են եղել՝ դուք հրաժարական եք տալիս»․ Մեսրոպ Առաքելյան

    «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախ, ես սուտ չեմ խոսում երբեք, դա իմ կյանքի և քաղաքական սկզբունքն է, ինչը ձեզ համար անհասկանալի վարքագիծ է։

    Իշխանության ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս և դուրս եք գալիս քաղաքականությունից»։

    Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանն առավոտյան գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Սոթքի հատվածում կրակոցներ են եղել․ «Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։

    Ֆուտբոլից հետո խոր քնած ՊՆ նախարարը և խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունե՞ն ասելու»։