Day:Փետրվարի 21, 2025

  • Նյու Դելիի գրքի միջազգային ցուցահանդեսում

    Նյու Դելիի գրքի միջազգային ցուցահանդեսում

    2025 թվականի փետրվարի 1-ից 9-ը Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի  ցուցահանդեսային համալիրում անցկացվեց գրքի 52-րդ համաշխարհային ցուցահանդեսը, որը գրքի ոլորտում խոշորագույն իրադարձություններից մեկն է: Ցուցահանդեսն անցկացվում է 1972 թվականից սկսյալ եւ ամեն տարի միավորում է ավելի քան 1000 հրատարակչություն՝ 40 երկրներից: Ամեն տարի ավելի քան մեկուկես միլիոն մարդ այցելում է ցուցահանդեսային տաղավարներ:
    Հաշվի առնելով անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանի կատարած գիտական աշխատանքների արդիականությունը, գիտական եւ մանկավարժական մեծ փորձը, նրա աշխատությունների ամփոփագրերը ներառվել են Գրքի 52-րդ համաշխարհային ցուցահանդեսի կատալոգում` The New Delhi World Book Fair 2025:

    Հարկ է նշել, որ Ս.Պապիկյանը հեղինակ է շուրջ 300 գիտական աշխատությունների եւ բազմաթիվ մենագրությունների: Նրա գիտական աշխատանք-ները դեռեւս Խորհրդային Միության տարիներին ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ կազմակերպություններում: Նա համաշխարհային ճանաչման արժանացած վաստակաշատ գիտնական է:

    Մ.Մ.