Day:Փետրվարի 19, 2025

  • «Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է». Վարուժան Գեղամյան

    «Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է». Վարուժան Գեղամյան

    Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

    «Խորհրդանշական է, չէ՞։

    1. Ալիևը այսօր հերթական անգամ օկուպացված Ստեփանակերտում է։ Ողջ օրը շրջելով օկուպացված Արցախում՝ դարձյալ հակահայկական ելույթներ է ունեցել։

    2. Զուգահեռ Ալիևի կամքը կատարող և միաժամանկ Հայաստնաի դե-ֆակտո վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին, որը գրեթե ամեն օր պահանջում է Ադրբեջանն ու Թուրքիան։

    Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է.

    1. Կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հերթական պահանջը։

    Փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցին (դրանք լիարժեք հանվելու են), այլև հնարավորություններ են ստեղծվելու թուրքական հաջորդ պահանջները կատարելու համար՝ հանգեցնելով Հայաստանի անկախության կորստին։

    2. Սահմանադրական փոփոխությունների գնով ևս մի փոքր երկարացնել սեփական իշխանությունը։

    Հայաստանի այսօրվա խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի։ Այն բացառապես թուրք-ադրբեջանական պահանջ է։

    Այս թեմայով ցանկացած այլ ոճի քննարկում կոչված է մոլորեցնելու մեզ և հերթական կորուստներին տանելու»։

  • Ինչու է ներկայիս Ամերիկային ձեռնտու Ուկրաինայի պարտությունը. Ստեփան Դանիելյան

    Ինչու է ներկայիս Ամերիկային ձեռնտու Ուկրաինայի պարտությունը. Ստեփան Դանիելյան

    Ինչը չեն հասկանում Հայաստանի խեղճ ՛՛արևմտամետները՛՛:

    Հայաստանի ՛՛արևմտամետները՛՛ ամերիկանամետներ չեն, դեռևս եվրոպամետներ են, բայց շուտով դա էլ կարող է չլինել:

    Ամերիկայի ներկայիս վարչակազմը հեղափոխություն է իրականացնում, ինչը պետք է բարձրացնի Ամերիկայի դերը, բայց ոչնչացնի գլոբալիստներին:

    Ամերիկայում իշխանության է եկել ազգային կապիտալը, ընդդեմ գլոբալիստական կապիտալի:

    Ուկրաինայի պատերազմը ԱՄՆ-ի պատերազմը չէ, դա գլոբալիստների պատերազմն է և եթե Ուկրաինան հաղթի և պարտվի Ռուսաստանը, ապա կպարտվի նաև ԱՄՆ ներկայիս վարչակազմը, բայց կհաղթի ԱՄՆ նախկին և ԵՄ դեռևս ներկա վարչակազմը:

    Սա ԱՄՆ ներքաղաքական առճակատումն է երկու էլիտաների միջև: ԱՄՆ գլոբալիստները պարտվել են, հիմա պայքարը գնում է ԵՄ երկու էլիտաների միջև՝ ազգային-պահպանողական ու լիբերալ-գլոբալիստական:

    ՔՊ-ն ու ներկայիս արևմտամետները (հանգամանքների բերումում դարձած հակաամերիկյան խմբակ), քաղաքակրթական առումով պարտված են և ապակողմնորոշված:

    Ստեփան Դանիելյան

    Քաղաքագետ

  • Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել

    Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել

    Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի.

    19 փետրվարի, 2025թ.

    «Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը:

    Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:

    Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները:

    Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

    1. Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

    2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

    3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

    4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:

    5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

    6. Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:

    Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի:

    Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:

    Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝

    Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»։

    Ռուբեն Վարդանյան

    19 փետրվարի, 2025թ.

  • Ինչու՞ է խառնվել Նիկոլը. Գագիկ Համբարյան

    Ինչու՞ է խառնվել Նիկոլը. Գագիկ Համբարյան

    Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. « Քծնանքով Էրդողանին նայող կերպարը ռուս֊ամերիկյան հարաբերությունների ինչ֊որ չափով վերականգնման ֆոնին խառնվել է իրար և ժամեր անց դրա ժողովրդին դիմելու նպատակը շատ արագ Հայաստանին վերջնական կապիտուլյացիայի և ստորացման տանելն է` որ Վաշինգտոնում և Մոսկվայում ոչ ոք չհասցնի ինչ֊որ բան անել… Եվ այս ավրալ մեթոդներով Հայաստանին համապարփակ կապիտուլյացիայի տանողները Նիկոլի պատվիրատուներն են Բրյուսելից, Փարիզից և Անկարայից, ովքեր իրենց բացահայտ և մեսիջային դժգոհությունն արդեն հայտննել են Վաշինգտոն֊Մոսկվա էր֊ռիադյան բանակցություննռրից…

    Մինչև Պուտին-Թրամփ հանդիպումը, որն, ըստ լուրերի, տեղի կունենա հաջորդ շաբաթ, հայատյաց Նիկոլը իր ակտիվ հակահայ քայլերով անեն ինչ անելու է, որ բավարարի Ալիևի և Էրդողանի պահանջները…»։

  • Զելենսկին հայտնել է, թե երբ կլքի նախագահի պաշտոնը

    Զելենսկին հայտնել է, թե երբ կլքի նախագահի պաշտոնը

    Վլադիմիր Զելենսկին մտադիր է նախագահ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Այս մասին նա հայտարարել է ARD-ին տված հարցազրույցում։

    «Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես կպաշտպանեմ իմ երկիրը»,- հավելել է Զելենսկին։

    Չորեքշաբթի օրը Թրամփը պաշտպանել է Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտությունը՝ մատնանշելով բնակչության շրջանում Վլադիմիր Զելենսկու աջակցության ցածր մակարդակը։ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայում 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։

  • «Թումո»-ի աշխատակցի ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերել են

    «Թումո»-ի աշխատակցի ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերել են

    Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակները գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղամարդու մարմինը և այն դուրս են բերել: Նշվում է, որ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Ռուբեն Ք.-ն է, ով աշխատում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: 

  • Վերջին ժամանակներս թիրախավորվել եմ տարբեր շրջանակների կողմից․ Հովիկ Աղազարյան

    Վերջին ժամանակներս թիրախավորվել եմ տարբեր շրջանակների կողմից․ Հովիկ Աղազարյան

    Վերջին ժամանակներս թիրախավորվել եմ տարբեր շրջանակների կողմից առ այն, որ ետ եմ կանգնել իմ խոստումից` ԱԺ ում քվեարկել ինչպես ՔՊ-ն, գրում է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

    «Այո, ես այդպիսի խոստում տվել եմ ԱԺ ում դեկտեմբերի երեքին ունեցածս ելույթի ժամանակ։ Ես ասել եմ նաև, որ ՔՊ ի կողմից ինձ ուղղված ցանկացած դրսևորում ունենալու է ադեկվատ պատասխան` մեկ մակարդակ ցածր։

    Իմ կեցվածքը պատասխան է ՔՊ-ի որոշ շրջանակների սադրիչ դրսևորումների»։

  • Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին

    Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին

    Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգել է, որ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող անշարժ գույքը, որպեսզի, իր իսկ պնդմամբ, բռնագանձի 1994 թվականից ի վեր համայնքային հարկերի համար գոյացած պարտքերը: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, ի նշան բողոքի, ներկայացրել է վարչական հայց, որի լսումը նշանակված է 2025 թվականի փետրվարի 24-ին: 

    Նշվում է, որ եթե հայցը մերժվի Երուսաղեմի քաղաքապետարանը կբռնագրավի պատրիարքարանի անշարժ գույքն ու աճուրդի կհանի այն, որպեսզի բռնագանձի վիճահարույց պարտքերը, որոնք դատական գործընթացներով երբեք չեն ապացուցվել։

    «Հայոց պատրիարքարանի դեմ գործ հարուցելը, նրան ստիպելը վճարել ենթադրյալ պարտքը և, առավել ևս, դրա ունեցվածքի բռնագրավումը, կարող է վտանգել Սուրբ Երկրում Հայոց պատրիարքարանի երկարամյա առաքելությունը, որը սկսվել է 7-րդ դարից: Ավելին, դա կարող է սպառնալ հայ համայնքի շարունակական ներկայությանը Սուրբ Երկրում, որը թվագրվում է 4-րդ դարով»,- ասվում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

    Ըստ դրա՝ սա Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից բացահայտ փորձ է՝ տնտեսական ճնշումների միջոցով խարխլելու Հայոց պատրիարքարանը՝ նպատակ ունենալով նվազեցնել դրա ներկայությունը Սուրբ Երկրում։ 

    «Կոչ ենք անում Իսրայելի վարչապետ պարոն Բենիամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար պարոն Մոշե Արբելին և կառավարական կոմիտեի ղեկավար պարոն Ցաչի Հանեգբիին վճռականորեն միջամտել և անհապաղ սառեցնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ քաղաքապետարանի բոլոր գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում վերսկսել այս կառավարական հանձնաժողովի նիստերը՝ բացառապես հանձնաժողովի կողմից սահմանված շրջանակում բանակցությունների միջոցով այս խնդրին խաղաղ լուծում գտնելու համար»,- ասվում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

  • Պարզապես հրաշալի է, որ մարդիկ միմյանց գիրք են նվիրում, և գոնե դրանով ընթերցանությանը մի փոքր ավելի մոտ ենք լինում. Շ. Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանի տնօրեն

    Պարզապես հրաշալի է, որ մարդիկ միմյանց գիրք են նվիրում, և գոնե դրանով ընթերցանությանը մի փոքր ավելի մոտ ենք լինում. Շ. Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանի տնօրեն

    ՇAzg.am-ի զրուցակիցն է Երևանի Շուշանիկ Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանի տնօրեն տնօրեն Արևիկ Չոբանյանը։

    -Տիկի՛ն Չոբանյան, այսօր գիրք նվիրելու օրն է։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն առավել հիշարժան դարձնելու համար փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր հանրահռչակեց ՀՀ գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, որքանո՞վ է այն նպաստում գիրք կարդալու մշակույթի զարգացմանը։

    -Բնականաբար, կարծիքս շատ դրական է։ Այս նախաձեռնությունը շատ գովելի և ողջունելի է, որովհետև մեր իրականության մեջ նոր սերունդը մի պահ չափազանց հեռացել էր գրքից։ Այժմ արձանագրում ենք, որ գրադարաններ հաճախելու, գիրք ընթերցելու տենդենցը մեծացել է, ընթերցանության հանդեպ հետաքրքրվածությունն՝ աճել։

    Օրվա խորհուրդը, կրկնում եմ, շատ կարևոր է, ընթերցանության հանրահռչակումը՝ շատ գովելի։ Պարզապես հրաշալի է, որ մարդիկ միմյանց գիրք են նվիրում, և գոնե դրանով պայմանավորված՝ ընթերցանությանը ևս մի փոքր ավելի մոտ ենք լինում։ Այն, որ գիրք նվիրելու օրը նպաստում է ընթերցանության ծավալների աճին, միանշանակ է։ Օրվա խորհուրդն ինքնին նպաստում է ընթերցանությանը, և շատ ուրախալի է, որ մարդիկ այսօր գիրք են գնում և միմյանց նվիրում։

    -Գի՞րք, թե ինտերնետ. ի՞նչ պետք է անել, որ համացանցի, նոր տեխնոլոգիաների դարաշրջանում տպագիր գիրքը չկորցնի իր արժեքը։

    -Ես այսպես կպատասխանեմ այդ հարցին՝ միանշանակ գիրք, որովհետև ընթերցելու պրոցեսից ստացած տպավորություններն ու էմոցիաները, որ տալիս է տպագիր գիրքը, համացանցը չի տալիս։ Սա իմ կարծիքն է՝ ոչ միայն որպես գրադարանի տնօրենի, այլ որպես ընթերցողի։ Ընթերցողների հետ հաճախ քննարկումներ ենք ծավալում և հասկանում ենք, որ կան նաև հակառակը պնդողներ։ Նրանք, մասնավորապես, նշում են, որ համացանցում ավելի արագ են գրքեր գտնում, ավելի արագ են ընթերցում և կարող են ամենուրեք իրենց հետ ունենալ պետք եղած գիրքը, բայց մեծ մասը համակարծիք են ինձ հետ, որ գիրքը միանշանակ պետք է թերթելով կարդալ։

    -Տիկի՛ն Չոբանյան, այնուամենայնիվ նորմալ եք վերաբերում այն հանգամանքին, որ երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ այսօր նախընտրում են էլեկտրոնային գրքեր կարդալ։

    -Իհարկե, ես դա ևս նորմալ եմ ընդունում, բայց, կրկնում եմ, առաջնահերթությունը տալիս եմ տպագիր նմուշներին։ Մեր ուսանող-ընթերցողներն էլ վերջին տարիներին ավելի ակտիվ են հաճախում գրադարան, խնդրում հատկապես վերահրատարակված գրքեր, բեսթսելլերներ։ Այցերն անհամեմատ շատ են,  և այս կամ այն գրքի հարցումներն են շատ։ Սա միայն ուրախացնում է մեզ։ Իհարկե, համացանցում անթիվ էլեկտրոնային գրքեր կան, սակայն անգամ այն գրքերը, որ կան համացանցում, երիտասարդներին առավել հետաքրքրում են  դրանց տպագիր տարբերակները։

    -Տիկի՛ն Չոբանյան, դեռ մանկապարտեզի տարիքից ինչպե՞ս ներշնչել մատաղ սերնդին սիրել գիրքը։ Թե՞ դա մեծապես կախված է այն շրջապատից, որտեղ մեծանում է երեխան՝ ընտանիք, շրջապատ, դպրոց և այլն։

    -Գործի բերումով մենք սերտ համագործակցություններ ենք ծավալում, և ես անձամբ շեշտը դնում եմ հենց մանկապարտեզների՝ ոչ դպրոցների վրա։ Ինչո՞ւ. որովհետև դպրոցակներրը մեզ մոտ պարբերաբար են լինում, մանկապարտեզների սաները՝ ոչ, որովհետև տառաճանաչ և գրաճանաչ չեն։ Փոքրիկների մոտ միայն տեսողական ճանաչողությունն է։ Համագործակցության արդյունքում մանկապարտեզների տարբեր խմբեր տարբեր ժամանակահատվածներում այցելում են մեզ՝ մանավանդ այս ամսվա ընթացքում առավել ակտիվ կերպով։

    Անկախ տարիքից՝ յուրաքանչյուր երեխայի մոտ կան արդեն ձևավորված սաղմեր, բայց գրքի, ընթերցանության նկատմամբ սերը նաև պետք է հետևողականորեն վարժեցնել։ Փոքրիկները գալիս են գրադարան, և միայն պետք է տեսնեք՝ ինչպես են արձագանքում, ինչ զգոցողություններ են ունենում այդքան շատ գրքերի հետ առնչվելիս։ Հենց հիմա մշակում եմ երեկ գրադարան այցելած մանկապարտեզի կրտսեր խմբի սաների լուսանկարները։ Դուք տեսնեք՝ ինչպես են երեխաները գրքին մոտենում, ինչ ոգևորություն են ապրում։ Այո՛, նրանք այս պահին չեն գիտակցում՝ իրենց ձեռքերում ինչ գիրք է, ինչ կա այնտեղ, բայց որ վարժվում են, և գիրքը կանչում է նրանց, կասկածից վեր է։

    Իհարկե, ընթերցանության և գրքի նկատմամբ սերը գրադարն մեկ այցելությամբ չի լինում. գրքի հետ շփումն անընդհատ պետք է լինի։ Երեխային պետք է հասցնել այն կետին, որ նա սկսի սիրել գիրքը, իսկ հետո, երբ տառաճանաչ դառնա, արդեն ունենա իր սեղանի գիրքը կամ գրքերը։

    Մանկուց երեխաներին գրքին վարժեցնելը մշակույթ է, որը մինչև դպրոց պետք է նրա մեջ դրված լինի։ Մենք հենց դրան էլ ձգտում են։  

    -Տիկի՛ն Չոբանյան, ովքե՞ր են Երևանի Շ. Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանի գրադարանի հիմնական այցելուները, ո՞ր տարիքային խմբի ներկայացուցիչներն են ձեր ամենաակտիվ ընթերցողները։

    -Առավել ակտիվ տարիքային խմբում դպրոցահասակ երեխաներն են՝ 4-9-րդ դասարանցիներ, այնուհետ՝ 15-28 տարեկան անձինք։ Իհարկե, ունենք ավելի փոքր տարիքի ընթերցողներ, նաև՝ մեծահասակ գրքասերներ, բայց ամենաակտիվ խումբը դպրոցահասակներն ու երիտասարդներն են։ Ընդ որում՝ վերջին տարիներին ընթերցողների հոսքն ավելանում է, և դա շատ ուրախալի է։

    -Եվ վերջում, որքա՞ն կարևոր է, որ գրադարաններն անընդհատ համալրվեն նոր հրատարակված գրքերով։

    -Այսօր գրադարանների խնդիրներից մեկն, այո՛, նոր հրատարակության նմուշներով համալրումն է։ Սա շատ կարևոր հարց է։ Համալրումը տարբեր եղանակներով ենք իրականացնում։ Իհարկե, վերջին երկու տարում Երևանի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքում հրատարակչությունների հետ, գրքեր ձեռք բերում և գրադարաններին տրամադրում։ Այլ հարց է, որ հաճախ տրամադրված ցանկը և մեր ընթերցողի պահանջած գրքերը չեն համընկնում։ Ընթերցողները, որպես կանոն, նոր գրքեր, բեսթսելլերներ են հարցնում, և կոնկրետ մեր գրադարանը երբեմն կարողանում է սեփական միջոցներով ձեռք բերել նոր, պահանջարկ ունեցող գրքեր։ Նշումներ ենք կատարում և մեր ֆոնդը համալրում այդ նմուշներով։ Մենք «վազում» ենք մեր ընթերցողների պահանջների հետևից՝ հավուր պատշաճի ապահովելու բոլոր գրքերով։ Ամեն հնարավոր բան անում ենք՝ մեր ընթերցողներին բավարարելու համար։

    Իհարկե, գրադարանի՝ նոր գրքերով համալրումը շատ բարձր մակարդակով չի արվում, բայց այնպես էլ չէ, որ ընդհանրապես չի արվում։