Day:Փետրվարի 12, 2025

  • Իրանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Թրամփի վերջին հայտարարությունների առնչությամբ

    Իրանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Թրամփի վերջին հայտարարությունների առնչությամբ

    Իրանը պաշտոնական բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների առնչությամբությամբ, որոնք խախտում են միջազգային իրավունքը, գրում է Tasnim գործակալությունը, փոխանցում է parstoday.ir-ը:

    Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին սոցիալական մեդիայի X հարթակում հրապարակված գրառման մեջ հայտարարել է, որ իրանցիների զանգվածային մասնակցությունը Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի հանրահավաքին հուժկու պատասխան էր երկրի դեմ Թրամփի վերջին սպառնալիքներին։

    «Իրանը հաստատակամորեն կպաշտպանի իր անվտանգությունն ու ազգային շահերը»,- գրել է Ղարիբաբադին։

    Նա հավելել է, որ իրավական գործողությունների շրջանակում Իրանը բողոքի նամակ կգրանցի որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ՝ դատապարտելով ԱՄՆ նախագահի՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող հայտարարությունները։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կնախընտրի միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ, քան « ռմբակոծության» ենթարկել:

  • Ռուսական գազը «Թուրքական հոսք» գազատարով հասել է Սլովակիա. Ֆերենց

    Ռուսական գազը «Թուրքական հոսք» գազատարով հասել է Սլովակիա. Ֆերենց

    Ռուսական գազը «Թուրքական հոսք» գազատարով հասել է Սլովակիա, որը կտրվել էր գազի նախկին երթուղիներից այն բանից հետո, երբ Կիեւը հրաժարվել էր երկարաձգել «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագիրը։ Այս մասին Dennik N-ին հայտնել է Սլովակիայի SPP գազային ընկերության ղեկավար Վոյտեխ Ֆերենցը։

    Նրա խոսքով՝ մատակարարումները սկսվել են փետրվարի 1-ից, իսկ ապրիլից դրանք կկրկնապատկվեն։

    Նշվում է, որ «Գազպրոմ Էքսպորտ»-ի հետ SPP-ի պայմանագիրը գործում է մինչեւ 2034թ., եւ գնորդը չի կարող խզել այն։

    Ըստ աղբյուրի՝ SPP-ն Ուկրաինայում դուստր ձեռնարկություն է ստեղծում եւ գազի փոխադրման լիցենզիա է ստանում, որպեսզի կարողանա գազ տեղափոխել Ռուսաստանից։

  • Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին

    Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին

    Սպիտակ տունը հայտնել է Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին ազատ արձակելու մասին:

    Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ֆոգելի ազատ արձակումը՝ ՌԴ հետ փոխանակման շրջանակներում, վկայում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացի մասին»,- հաղորդել են Սպիտակ տնից։

    Ֆոգելը դասավանդում էր Մոսկվայի անգլոամերիկյան դպրոցում։ Վերջինս 2021 թ․ օգոստոսին կնոջ հետ ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում։ Վերջիններիս ուղեբեռում մարիհուանա են հայտնաբերել։ Կնոջն ազատ են արձակել, իսկ Մարկ Ֆոգելին 2022 թ․ 14 տարվա ազատազրկման են դատապարտել։