Day:Հունվարի 2, 2025

  • Ծրագրում ենք լուրջ գործողություններ սկսել․ Պարույր Հայրիկյան

    Ծրագրում ենք լուրջ գործողություններ սկսել․ Պարույր Հայրիկյան

    Ծրագրում ենք լուրջ գործողություններ սկսել: Այս մասին հայտնել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան եթերում՝ խոսելով  առաջիկա անելիքների մասին․

    «Ծրագրում ենք հունվարի 15-ից լուրջ գործողություններ սկսել, որին հրավիրված են լինելու հիմնականում հասկացող մարդիկ։ Հետևողականորեն ու նպատակասլաց գործողություններով դժվար չի լինի փոխել իրավիճակը»։

    Հայրիկյանը դիմել է Հայաստանից դուրս ապրող հայերին․ «ՀՀ-ից դուրս գործեր ունենալ կարելի է, բայց մեր տունը Հայաստանն է․․․ Եթե սիրում եք հայրենիքը, եկեք ապրեք, շենացրեք, դժվարությունների դեմ պայքարեք։ Ամեն ինչ կախված է մեզնից»։

  • Իլոն Մասկն անդրադարձել է Tesla Cybertrack-ի պայթյունին

    Իլոն Մասկն անդրադարձել է Tesla Cybertrack-ի պայթյունին

    Լաս Վեգասում Tesla Cybertrack-ի պայթյունը տեղի է ունեցել սրահում մեծ քանակությամբ հրավառության կամ ռումբի պատճառով, և այն ոչ մի կերպ կապված չէ էլեկտրամոբիլի հետ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ամերիկացի միլիարդատեր, Tesla ընկերության սեփականատեր  Իլոն Մասկը։

    Նա հնարավոր է համարել, որ պայթյունը կարող է կապված լինել Նոր Օռլեանի ահաբեկչության հետ: 

    Հիշեցնենք, որ նախօրեին Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել էր Tesla Cybertruck ավտոմեքենա, որի հետևանքով վարորդը մահացել էր, յոթ մարդ՝ վիրավորվել։ 

    Ավելի ուշ, ոստիկանության շերիֆ Մաքմահիլը հայտնել էր, որ իշխանությունները հետաքննում են՝ արդյոք  պայթյունն առնչություն ունի Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։

  • Ռուսաստանում ոստիկաններին իրավունք կտրվի ներխուժելու ներգաղթյալների տները

    Ռուսաստանում ոստիկաններին իրավունք կտրվի ներխուժելու ներգաղթյալների տները

    Ոստիկանության աշխատակիցներն իրավունք կունենան մուտք գործելու արտաքսման ռեժիմի ենթակա ներգաղթյալների բնակարաններ և այլ տարածքներ՝ նման օտարերկրացիների նկատմամբ պետ​​վերահսկողության շրջանակում։ Ըստ ТАСС-ի՝ համապատասխան կանոնակարգն ամրագրված է օրենքում, որն ուժի մեջ կմտնի մարտի 5-ից:

    Բացի դրանից, ոստիկանությունն իրեն իրավունք կվերապահի Ռուսաստանի Դաշնության պետական ​​մարմիններից և օտար պետությունների իշխանություններից պետական ​​վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկություն և փաստաթղթեր, դրանց թվում՝ առևտրային, բանկային, հարկային և օրենքով պաշտպանված այլ գաղտնիքներ պահանջել, ինչպես նաև բանկերից տեղեկություններ ստանալ արտաքսման ռեժիմում գտնվող օտարերկրացու բանկային հաշիվների առկայության և թվերի, նման հաշիվներով դրամական միջոցների շարժի մասին:

    Մարտի 5-ից ՌԴ ՆԳՆ աշխատակիցներն այս ռեժիմով, ներառյալ՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ, կկարողանան վերահսկել նաև օտարերկրացիներին։ Այս նորմը տարածվում է նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, որոնք նման օտարերկրացիներին « Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու հարցում»աջակցություն են տրամադրում:  Ոստիկանությունն իրավունք կունենա օգտվել շարժական սարքերից և աշխարհագրական դիրքից, դեմքի ճանաչման համակարգում աշխատող վճարային համակարգերից։

    ՌԴ-ում մարտի 5-ից ուժի մեջ է մտնում երկրում անօրինական գտնվող կամ օրենքը խախտած օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման միգրացիոն ռեժիմը։ Նրանց համար սահմանափակված են որոշակի իրավունքներ և ազատություններ, նրանց նկատմամբ միգրացիայի ոլորտում նաև դաշնային պետական ​​վերահսկողության միջոցներ են կիրառվում։

  • Միլիոնավոր դիտումներ ունենալու ալեգորիկ, բայցև միակ ողջամիտ բացատրությունը. Սամվել Ֆարմանյան

    Միլիոնավոր դիտումներ ունենալու ալեգորիկ, բայցև միակ ողջամիտ բացատրությունը. Սամվել Ֆարմանյան

    Սամվել Ֆարմանյանը գրում է.  «Պատկերացրեք երևակայական մի ինքնաթիռ, որում կա մոտ 3 մլն ուղևոր: Այս 3 մլն ուղևորներն իրենց հերթին ունեն 3-4 մլն. ընկեր-բարեկամ-հարազատ, ում համար ինքնաթիռում գտնվող իրենց հարազատների ճակատագիրը միևնույնը չէ: Սրան էլ ավելացրեք միլիոնավոր այլ մարդիկ, որ ամենատարբեր պատճառով՝ հնարավոր վթարից հետո օդանավի մասերը թռցնելու ծրագրերից մինչև բացառիկ սյուժե, հետևում են ինքնաթիռի անկանոն ընթացքին:

    Հիմա երևակայեք, որ այդ ինքնաթիռի ղեկին հայտնվել է մի հարբած կապիկ, որը մի քանի անգամ նմանատիպ ինքնաթիռ արդեն վթարի է ենթարկել, բայց ի հեճուկս բանականության, ինքը ողջ է մնացել քիչ է, մի բան էլ նորից հայտնվել է արդեն նոր ինքնաթիռի ղեկին, դռները ներսից կողպել է, մի ձեռքում նռնակ է, մյուսում՝ iphone: Ու ոչ էս 3 մլն. մարդիկ են հասկանում, թե ուր է հարբած կապիկը նավարկում ինքնաթիռը, ոչ թռիչքին հետևողները: Մի բանում սակայն բոլորը վստահ են՝ ինքնաթիռը չի կարող աղետի չենթարկվել:

    Ու վերջապես, երևակայեք, որ այս հարբած կապիկն այդ ընթացքում նաև սովորել է օրը մի քանի անգամ օդաչուական խցիկից iphone-ով տեսանյութեր հրապարակել ու ուղիղ միացումներ անել:

    Հիմա հարց: Նման պարագայում ամսվա կտրվածքով քանի՞ հարյուր միլիոն դիտում կունենան կապիկի տեսանյութերը: Մի կողմ դրած այն, որ տարատեսակ ինտերնետային հարթակներն իրենց հերթին հետաքրքրված են այդ կապիկի ու առգրավված ինքնաթիռի պատմության հանրահռչակման հարցում:

    Միլիոնավոր դիտումներ ունենալու ալեգորիկ, բայցև միակ ողջամիտ բացատրությունը»։

  • Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության այսպես կոչված ԱԳՆ-ն հայտարարությամբ սպառնում է Ֆրանսիային

    Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության այսպես կոչված ԱԳՆ-ն հայտարարությամբ սպառնում է Ֆրանսիային

    Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության այսպես կոչված ԱԳՆ-ն հայտարարությամբ սպառնում է Ֆրանսիային՝ կասեցնել իր «օդային տարածքի» ցանկացած խախտում:

    Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին թույլ է տվել թռիչքներ իրականացնել երկրի հյուսիսային մասում, որը գտնվում է թուրքերի օկուպացիայի տակ։

    Ակնհայտ է, որ ինքնահռչակ «հանրապետության» շուրթերով խոսում է Անկարան՝ սպառնալով համատեղ կասեցնել «օդային տարածքի» խախտումները:

    Հունաստանի ՊՆ-ն էլ հայտարարել է, որ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» չունի օդային տարածք և իրենք թույլ են տվել ֆրանսիական ինքնաթիռների թռիչքները։

  • Քաղաքական մեկնաբան Աննա Սոչինան հայհոյել է Ալիևին (տեսանյութ)

    Քաղաքական մեկնաբան Աննա Սոչինան հայհոյել է Ալիևին (տեսանյութ)

    Ռուս քաղաքական մեկնաբան Աննա Սոչինան ուղիղ եթերում հայհոյում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին գրում է PolitRussia.com կայքը։

    «Երբ դեպքը նոր էր տեղի ունեցել և չկար ոչ մի փորձագիտական եզրակացություն, Ռուսաստանը պիտի՞ զանգեր ու ներողություն խնդրեր Ալիևից։
    Այո, տեղի էր ունեցել դժբախտ պատահար, և ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում նրանք գնդակահարել են մեր խաղաղապահներին, ընդ որում՝ նպատակային»,- ուղիղ եթերի ժամանակ ասում է ռուս բլոգեր, քաղաքական մեկնաբան Աննա Սոչինան։

    «Հիմա ասում են, որ ժամանակին պետք էր ընդունել մեղքն ու ներողություն խնդրել։ Ես Ալիևի հռետորաբանության հետ արմատապես համաձայն չեմ։
    Ի՞նչ է նշանակում՝ պետք էր ժամանակին մեղքն ընդունել և ներողություն խնդրել, … »,- ասում է Աննա Սոչինան։

    Այնուհետև նա կրկին հայհոյում է Ալիևին, ինչը չենք կարող հիշատակել էթիկական նկատառումներից ելնելով։

    Տեսանյութը՝ https://vkvideo.ru/video-205784176_456248241

  • Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Իրանի դեսպանին՝ նրան կանչելով գերատեսչություն

    Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Իրանի դեսպանին՝ նրան կանչելով գերատեսչություն

    2025 թվականի հունվարի 1-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյիդ Ջաֆար Աղայի Մարիանը։

    Հանդիպման ընթացքում խիստ բողոք է արտահայտվել իրանական կողմին այն բանի համար, որ 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդաբիլ նահանգում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ իմամ-ջուման` Արդաբիլի Սեյյեդ Հասան Ամելին, Իրանի ռադիո-հեռուստատեսության եթերում վիրավորական հայտարարություններ է արել Ադրբեջանի և Ալիևի հասցեին։

    Միևնույն ժամանակ, ուշադրության է արժանացել վերջին շրջանում Իրանի բնակչության մեջ հակաադրբեջանական տրամադրությունների սրմանը։

    Դիվանագետին զեկուցվել է, որ Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն, երկու  երկրների առջեւ դրված նպատակներին ու խնդիրներին։ Ընդգծվել է, որ նման գործողություններն ուղղված են ատելություն ու թշնամանք սերմանելուն, այլ ոչ թե պետությունների ու ժողովուրդների երկկողմ հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ում Իրանի դեսպանից պահանջվել է վերջ տալ «այդ  երկրի դեմ սադրանքներին»։

  • ԵԱՏՄ-ն կնախագահի Բելառուսը

    ԵԱՏՄ-ն կնախագահի Բելառուսը

    ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին. Մինսկը հունվարի 1-ից ամբողջ տարվա ընթացքում նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
    Բելառուսի նախագահության առաջնահերթ ուղղությունները շուտով կհայտարարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

    2024 թվականի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն ասել է, որ բելառուսական կողմն ամբողջ պատասխանատվությամբ կստանձնի այդ առաքելությունը և կանի հնարավոր ամեն ինչ ասոցիացիայի հետագա զարգացման համար: