Day:Մայիսի 22, 2024

  • Եկեղեցին և «հայ կոմսոմոլները»

    Եկեղեցին և «հայ կոմսոմոլները»

    Հայ առաքելական եկեղեցու դեմ վայրահաչողների վերջին օրերի ինքնաբացահայտումը նորություն չէ։

    Հայոց եկեղեցու դեմ մշտական պայքար են մղել էլ բյուզանդացիները, էլ արաբները, էլ կարակոյունլու թուրք բաշիբոզուկները, ռուսական ցարերից մի երկուսը, հետագայում արդեն խորհրդային կոմերիտականները։

    Եկեղեցիները փորձել են քանդել, մզկիթ, պահեստ, ամբար սարքել, բռնագրավել գույքը, կահկարասին, սպանել, աքսորել են սպասավորներին, փորձել են աղճատել եկեղեցական միասնությունը, մի խոսքով՝ քանդել Աստծո տաճարը։

    Չարի ծառաների  շարքում ամենից կատաղին եղել են խորհրդային կոմերիտական շեյթանները, որոնք հայկական ԽՍՀ տարածքում գրեթե կործանել էին քրիստոնեությունը, իսկ ստալինյան բռնությունների տարիներին Էջմիածնի սուրբ տաճարում խեղդամահ արեցին հայոց սրբագույն կաթողիկոսին։

    Զարմանալի և ահասարսուռ էր այն ափեափ ատելությունը, որը  եկեղեցու նկատմամբ  ունեին   կոմերիտականները։

    Կասկած չկա, որ նրանց և ներկա սորոսական, քպ-կան զանգվածի մեջ կան հստակ նմանություններ, որոնցից կառանձնացնեմ մի քանիսը։

    1.Կույր հավատը սեփական առաջնորդի նկատմամբ

    2.Ժողովրդի պատմական հիշողության նենգափոխումը

    3.Կրոնի՝ դարեր առաջ ձևակերպված հավատամքի մերժումը

    4.Սատանեական, կռապաշտական պաշտամունքը «բուդյոնովկա» կամ «դուխով» գլխարկների օրինակով

    5.Բարոյական, համամարդկային արժեհամակարգի ժխտումը աղանդավորական մոլուցքով։

    Կհաջողե՞ն արդյոք մեր օրերի «լիբերալ կոմերիտականները»:

    Իհարկե, ոչ։

    Որպես օրինակ՝ բերելու եմ նույն Ստալինի բարեհաճ վերաբերմունքը հայ եկեղեցու նկատմամբ Հհայրենական մեծ պատերազմի տարիներին։ Անգամ ԽՍՀՄ տոտալիտար առաջնորդն էր   հասկացել, որ եկեղեցին հայրենիքի պաշտպանության առաջամարտիկն է և վտանգի, կործանման սպառնալիքի ժամերին ոտքի է կանգնում՝ ի պաշտպանություն և վասն հայրենյաց։

    Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

  • Հայաստանի արևելյան սահմանն այսպիսին էր

    Հայաստանի արևելյան սահմանն այսպիսին էր

    Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

    «Հա՛, ի դեպ, Մեծ Հայքի Պապ թագավորի կարծիքով և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ջանքով Հայաստանի արևելյան սահմանն այսպիսին էր (տե՛ս Փավստոս Բուզանդ, «Պատմություն Հայոց»)»

  • Էրդողանի ընտանեկան թերթը գրել է՝ Բագրատ Սրբազանին հայերն են սպանելու, մեղքը գցեն Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա

    Էրդողանի ընտանեկան թերթը գրել է՝ Բագրատ Սրբազանին հայերն են սպանելու, մեղքը գցեն Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա

    Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը։ Այս հայտարարությունը տարածել է «Սրբազան պայքար» Telegram–յան ալիքը։

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց` ընդդիմադիրները խանգարում են, որ Հայաստանը ուժեղ պետություն դառնա. «Տարիներ հետ գնանք ու տեսնենք, թե մեր երկիրը ովքեր են ղեկավարել ու տեսնենք, թե ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում, շատ վատ էին վարվում՝ կա՛մ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ այդ մարդիկ մահանում էին, կա՛մ ունեզրկվում։ Հիմա ձեզ ասում եմ՝ եթե ձեր չափը չճանաչեք կամ խանգարեք Հայաստանի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն։ Դուք պետք է լավ ճանաչեք ձեր չափը։ Այդ գործիքները, որ կիրառել եք 20 տարի, կկիրառվի ձեր դեմ»։

    «Իշխանական պատգամավորն, ըստ էության, ԱԺ ամբիոնն օգտագործում է ժողովրդին ու մեզ սպառնալու համար։ Նաև արցախցիներին է սպառնում՝ ասելով` եթե շարունակեն մասնակցել ցույցերին, կզրկվեն նպաստներից ու ապագայում բնակարան ստանալու հնարավորությունից։ Իրենք սպառնում են ունեզրկմամբ ու սպանությամբ։ Դա պարզ պատկերն է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք ինչ են ուզում։ Այդ վարքագիծը, որը մինչ այդ թաքնված էր, հիմա դրսևորվում է»,– ասված է «Սրբազան պայքար» Telegram–յան ալիքի հայտարարության մեջ։

    Այս համատեքստում նշվում է, որ սպառնալիք է հնչեցնում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի զարմիկ Զենգիզ Էրիկին պատկանող «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականի հոդվածներից մեկը վերնագրված է. «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին… Մեղքը գցելու են թուրքերի վրա»:

    «Հոդվածում նշվում է` իբր հենց հայերն են սպանելու Բագրատ սրբազանին ու մեղքը գցեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա։ Ու հիմա, երբ համադրում ենք Սուքիասյանի ասածն ու Էրդողանի ընտանեկան թերթի գրածը, պատկերը շատ ավելի հստակ է դառնում։ Մեր ժողովրդի թշնամիները լավ են հասկանում, թե ինչի մասին է այս պայքարը։ Նրանք լավ են գիտակցում, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը, և ճշմարտությունը հաղթելու է ստին։ Նրանք լավ գիտեն, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է»,– ասված է հայտարարությունում։

    Ըստ Telegram–յան ալիքի` այս ամենն է պատճառը, որ թե՛ ՀՀ իշխանական պատգամավորները և թե՛ թուրքական մամուլը սպառնում են իրենց։

  • Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

    Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

    Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

    Ինչպես հայտնի է, իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Սպիտակցի Հայկոյի որդին` Հրաչյա Ղևոնդյանը։

    «Միջնորդությունը կքննվի այսօր` ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում»,- նախապես տեղեկացրել էր փաստաբանը։

    Կալանավորման միջնորդությունը կքննի Դավիթ Արղամանյանը: Պաշտպանական կողմը պատրաստում է վերաքննիչ բողոք:

  • Արմեն Գրիգորյանը Դոհայում ներկայացրել է Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները

    Արմեն Գրիգորյանը Դոհայում ներկայացրել է Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները

    Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով:

    ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո որտեղ գտնվում են:

    Ելույթի ընթացքում Ա.Գրիգորյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրական ազդեցությունը՝ ունենալու ավելի անվտանգ և կայուն տարածաշրջան:

  • Թուրքիայի արտգործնախարարը գոհ է հայ-ադրբեջանական բանակցություններից

    Թուրքիայի արտգործնախարարը գոհ է հայ-ադրբեջանական բանակցություններից

    Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների առաջին հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։

    Մայիսի 11-ին Ալմաթիում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հանդիպումը թուրք պաշտոնյան նույնպես դրական իրադարձություն է համարում։

  • Կլաստերներ չունեցող երկիրը ուզում է ակադեմիական կլաստերների հավաքածու ստեղծել

    Կլաստերներ չունեցող երկիրը ուզում է ակադեմիական կլաստերների հավաքածու ստեղծել

    Տնտեսագետները հստակ ծրագրերով, նեղ ոլորտների ուսումնասիրությամբ ուրվագծում են Հայաստանի տնտեսակական ապագան։ Իհարկե, նրանց լսող չկա, նրանց մասնագիտական խորհուրդներն իշխանությունները չեն էլ լսում, ուշադրություն էլ չեն դարձնում։

    Տնտեսագետներն սպասում են նպաստավոր պայմանների, քաղաքական փոփոխությունների, որպեսզի իրենց գիտելիքներն ու փորձառությունը ծառայեցնեն Հայրենիքի զարգացմանը։

    Այսօր Բագրատ Սրբազանը հանդիպեց նրանց հետ, լսեց մասնագիտական վերլուծություններ ու առաջարկներ։

    Տնտեսագետ Գրիգոր Վահանյանը նկատեց՝ Հայաստանում բոլոր ոլորտները, բոլոր կառույցները հետընթաց են ապրել, բացի եկեղեցուց։

    Մանրամասները՝ տեսանյութում

  • Փաշինյանի Չ-երի շղթան

    Փաշինյանի Չ-երի շղթան

    «Սա, պետք է ասել, Չ-երի պայքար է՝ չհոգևորական, չուսուցիչ, չդասախոս, չդիվանագետ, չբժիշկ, չզինվորական: Կան բազմաթիվ հոգևորականներ ու կան բազմաթիվ չհոգևորականներ»,-«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը սարկազմով անդրադարձավ Փաշինյանը։

    Նա շարունակեց Չ-երի թեման. «Այն մարդիկ, որոնք գալիս, ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, դա ուղիղ տանում է դեպի չպետություն, չինքիշխանություն, չանկախություն, չքաղաքացիություն։ Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երեւան քաղաքի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին, եւ այդպիսով կորցնեն Երեւանը: Ստեղ է իրական եւ պատմական Հայաստանների տարբերությունը: Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ իրենք են ասում՝ Սանասարի մասին եւ դրանով կորցնեն իրական Կապանը: Սա է կոնցեպտուալ բանավեճը:

    Իրական Հայաստանը ապագայի մասին է: Երբ ասում ենք՝ ապագա կա, այ սա է այդ ապագան»,-ասաց Փաշինյանը ցույց տալով 1976 թվականի Խորհրդային Հայաստանի քարտեզը։

    «Այս քարտեզները նկարագրում են ՀՀ դե յուրե սահմանները: Մենք այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը», – ասաց նա:

    Փաշինյանն ասաց, թե սրանով ընդգծվել է ՀՀ ինքնիշխան տարածքը:

    ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա քննադատեց շարժումը ղեկավարող հոգևորականին՝ ակնհայտ շեշտելով, որ հոգևորականի՝ քաղաքականության մեջ հայտնվելը նրա համար անընդունելի է։

    «Քաղաքականության մեջ հայտնվում է այն հոգևորականը, որն Աստծո շեմին չի կարող մոտենալ, փակ են Աստծո շեմերը նրա համար, հետևաբար, բացվում են դելյուքս հյուրանոցների շեմերը»,- ասաց նա։