Տեսանյութ. Գյումրու հանրակացարանը՝ անձրևից հետո
Այսօր լուսաբացին՝ Գյումրու ռադիոգործարանի ավերակ-հանրացարանի բնակիչները փորձում են փրկել իրենց կացարաններն ու երեխաներին։ Հիշեցնենք, որ երեկ տեղացած անձրևից ու առհասարակ ցանկացած ժամանակ տեղացած անձրևներից հետո հանրակացարանում այս պատկերն է լինում։








