Day:Մայիսի 8, 2024

  • Դադարեցնելով ՀԱՊԿ ֆինանսավորումը՝ Երևանն իրականում շատ աննշան ու բացառապես ներքին լսարանի համար նախատեսված ակցիա է ապահովում

    Դադարեցնելով ՀԱՊԿ ֆինանսավորումը՝ Երևանն իրականում շատ աննշան ու բացառապես ներքին լսարանի համար նախատեսված ակցիա է ապահովում

    Էներգետիկ հարցերով փորձագետ, տնտեսագետ Վահե Դավթյանը գրում է․

    «Երևանը հայտատարել է ՀԱՊԿ-ի ֆինանսավորման սառեցման մասին՝ փաստացի խախտելով Կազմակերպության կանոնադրության 9-րդ կետով նախատեսված անդամ-երկրների ֆինանսական պարտավորությունները:

    Միաժամանակ, ինչպես հայտնում են մոսկովյան հավաստի աղբյուրները, Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում:
    Այս օքսյումորոնը հասկանալու համար նշենք, որ ՀԱՊԿ-ի բյուջեն միշտ կրել է ու շարունակում է կրել խիստ սիմվոլիկ բնույթ: Վերջին տարիներին այն տատանվել է 450-500 մլն ռուբլու սահմաններում (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար): 

    Երևանի կողմից Ֆինանսավորման դադարեցումը կազմակերպության համար որևէ լուրջ հետևանքի չի հանգեցնում: Դա շատ լավ հասկանում են և ՀԱՊԿ-ի քարտուղարությունում, և Կրեմլում, և այլ անդամ-երկրներում: Այստեղից էլ՝ չափազանց հանդուրժող ու զուսպ արձագանքները:

    Դադարեցնելով ՀԱՊԿ ֆինանսավորումը՝ Երևանն իրականում շատ աննշան ու բացառապես ներքին լսարանի համար նախատեսված ակցիա է ապահովում: Ընդամենը»։ 

  • Միքայել Բադալյանն այլևս չի կարող ղեկավարել «Էրեբունի» արգելոց-թանգարանը

    Միքայել Բադալյանն այլևս չի կարող ղեկավարել «Էրեբունի» արգելոց-թանգարանը

    «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գրում է․

    «Սիրելի բարեկամներ.

    Սույն թվականի մայիսի 13-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը: Երևանի քաղաքապետարանից երեկ ինձ տեղեկացրեցին, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը:

    Այսպիսով, մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը։

    Մոտ օրերս հանդես կգամ իմ պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների, խնդիրների և ինչու չէ, նաև վերջին ամիսներին թանգարանի և իմ առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ:

    Աստծով»։ 

  • Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են

    Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր կան քննարկելու՝ նշելով, որ  բաց ռեժիմով այդ հարցերին չի անդրադառնա․ 

    «Բաց ֆորմատով շատ չեմ մանրամասնի, բայց կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության, այլև տարածաշրջանի անվտանգության մասին, որոնք կքննարկենք»,- ասել է Պուտինը։ 

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան, նշել է, որ կուտակված հարցեր կան․ «Վստահ եմ կքննարկենք երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում անգտանգությանն առնչվող հարցերը»։ 

  • Ռումինիայի հայոց թեմն աջակցություն է հայտնում  «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը

    Ռումինիայի հայոց թեմն աջակցություն է հայտնում  «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը

    Ռումանիոյ հայոց թեմը՝ ի դեմս թեմակալ առաջնորդի, թեմական Պատգամավորական ժողովի և թեմական խորհրդի անդամների, մեր Հայրենիքի համար դժվարին այս օրերին իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը չի բխում աշխարհասփյուռ հայության և մեր պետականության ազգային շահից և աներկբա ձևով պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

    Տավուշի մարզից որոշ տարածքների հանձնման, միակողմանի զիջումներով այսպես կոչված «սահմանազատման» գործընթացը խստորեն դատապարտելի է և կազմակերպվում է ներկայիս իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից, հակասում է սահմանազատման միջազգայնորեն ընդունված նորմերին և ՀՀ համար կարող է ստեղծել անվտանգային լուրջ սպառնալիքներ։ Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնումը թշնամու անմիջական նշանառության տակ է դնում նաև մեր միջպետական ճանապարհները, որոնք ստրատեգիական կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այսպես կոչված «սահմանազատման» այս գործընթացը միանշանակ անվտանգային լուրջ խնդիրներ է ստեղծելու ոչ միայն ամբողջ Հայաստանի համար, այլև վստահաբար հանգեցնելու է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակչության արտագաղթին ու հայաթափմանը։

    Հայոց Եկեղեցինի Սփյուռս աշխարհի, իր հայ հավատացյալներով և հայ եկեղեցականը, որ անձնվիրաբար ծառայում է Սփյուռքում, դեմ չէ երկարատև խաղաղության հաստատմանը, որի առաքյալներն ենք, սակայն մենք դեմ ենք այն միջոցներին ու գործիքակազմին, որով առաջնորդվում են ներկայիս իշխանությունները։ Հայ Եկեղեցինի Սփյուռս աշխարհի և հայ եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իր ժողովրդին ևՀայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանց առաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանելու ծնկի բերել մեզ՝ լինի հայ ազգի ներքին, թե օտարազգի արտաքին թշնամի։ Խաղաղության դարաշրջանին կարող ենք հասնել միայն թշնամուն իր տեղը ցույց տալով և արժանապատիվ դիրքից բանակցելով։

    Այս առումով մենք լիովին սատարում ենք և մեր աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և Տավուշի թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և բոլոր այն հայրենասեր անձանց, որոնք պայքարում են ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ Այսօր խարխլված են անկախ պետականության հիմքերը և անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, մի կողմ դնել ամեն տեսակ տարաձայնություն, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, անկախ, հզոր ու բարօր Հայրենիք:

    Աղոթում ենք Հայաստանում և համայն աշխարհում խաղաղության վերահաստատման, մեր Հայրենիքից ներս ապահով ու անվտանգ կեցության, հայոց պետականության անսասանության ու զորացման համար։

    Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան

    Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց

    Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի

    Հայրապետական պատվիրակ Բալկանյան երկրների

  • Հայաստանի հետ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հարաբերություններում տնտեսապես իրավիճակը նորմալ հունի մեջ. Օվերչուկ

    Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի հետ փոխգործակցությունը ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովում չի քննարկվել։

    «Հայաստանի հետ առևտրի ծավալը շարունակում է աճել բարձր տեմպերով, կազմակերպության անդամակցությունը շատ ձեռնտու է Հայաստանին, Երևանը մեծ արտոնություններ ունի էներգառեսուրսների և սննդի գծով։

    Հայաստանի հետ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հարաբերություններում տնտեսապես իրավիճակը նորմալ հունի մեջ է»,- ասել է Օվերչուկը։ 

  • ԵՊՀ ուսանողների նկատմամբ ոչ ուղղակի, բայց որոշակի մեթոդներ են կիրառվել, որպեսզի նրանք չմիանան երթին. Ատոմ Մխիթարյան

    ԵՊՀ ուսանողների նկատմամբ ոչ ուղղակի, բայց որոշակի մեթոդներ են կիրառվել, որպեսզի նրանք չմիանան երթին. Ատոմ Մխիթարյան

    Երթին միացած ուսանողների նկատմամբ ոչ միայն կարող են ճնշումներ լինել, այլև եղել են։ Կոնկրետ ԵՊՀ ուսանողները պատմել են, որ իրենց նկատմամբ ոչ ուղղակի, բայց որոշակի մեթոդներ են կիրառվել՝ փողոց դուրս չգալու համար. բուհի ադմինիստրացիան տեղեկացրել է, որ երթին մասնակցող ուսանողները բացականեր կստանան, կամ եթե գնում են՝ «մյուսների հետ գործ չունեն»։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ի, Կոնսերվատորիայի և Բրյուսովի անվան համալսարանի ուսանողների՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած քայլերթին միանալու հանգամանքին։

    «Ես սա այսօրվա մասին եմ ասում։ Ակնհայտ է, որ նման դասախոսներին ասում են ծառայամիտ։ Նույնիսկ կարող է բուհի ղեկավարությունից իրենց զգուշացրած չլինեն ուսանողներին նման բաներ ասել, բայց քանի որ ծառայամտությունը նրանց մեջ նստած է, իրենք վախենում են, և իրենց  ազդեցությունը գործի դնելով՝ ուսանողներին հորդորում են երթերին չմասնակցել։

    Բայց ասեմ՝ դա բնավ չի նպաստելու, որ ուսանողները հետ կանգնեն երթին մասնակցելու իրենց մտադրությունից։ Ուսանողները պետք է իմանան, որ իրենց կարծիք բարձրաձայնելը ոչ միայն իրենց խնդիրն է, այլ նաև կարող է լուծել հասարակությանն առաջնորդելու խնդիրը. նրանց նայում է ողջ հասարակությունը»,- ասաց Ատոմ Մխիթարյանը։

    Մեր զրուցակցի խոսքով՝ անչափ կարևոր է, որ առաջադեմ երիտասարդները, ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որովհետև շատ երկրներում հենց երիտասարդներն են դառնում փոփոխությունների առաջամարտիկները։

    «Ուսանողների՝ փողոց դուրս գալը պետք է շատ դրական գնահատել, որովհետև նրանք արտահայտում են իրենց քաղաքացիական կեցվածքը՝ կոչ անելով այլ ուսանողների ևս միանալ իրենց։

    Ինչ վերաբերում է նրան, թե ինչու մյուս բուհերի ուսանողները չեն միացել երթին, ապա կարող եմ ասել, որ դեռևս չեն միացել։ Ես շփվում եմ տարբեր ուսանողների հետ  և վստահ եմ, որ նրանք ևս մտածում են իրենց կարծիքը բարձրաձայնելու մասին։ Ուղղակի մեզ մոտ երիտասարդության շրջանում որոշակի թերահավատություն և անկազմակերպվածություն կա, որն էլ դեռևս խանգարում է երիտասարդներին փողոց դուրս գալ։ Մեր այժմյան ուսանողները կազմակերպվածության մակարդակով զիջում են 5-6 տարի առաջվա ուսանողությանը»,- ասաց Ատոմ Մխիթարյանը։

    Հիշեցնենք, որ ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանների 200-ից ավելի ուսանողներ այսօր հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

    Ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, որով իշխանություններից պահանջում են կասեցնել սահմանազատման գործընթացը և գործել Սահմանադրությանը համապատասխան։

    Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած քայլերթին միացել էին նաև Կոնսերվատորիայի ուսանողները։

  • Կարբիում  կարկուտ է եկել

    Կարբիում կարկուտ է եկել

    Արագածոտնի մարզի Կարբի գյուղի աղետալի կարկտահարության հետևանքները. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել։

  • Կարո՞ղ է հոգևորականները մի պահ կանգ առնեն և մարդկանցից հետաքրքրվեն՝ ինչո՞ւ են նրանք երես թեքել Հայ առաքելական սուրբ եկեղեցուց և դարձել աղանդավոր

    Կարո՞ղ է հոգևորականները մի պահ կանգ առնեն և մարդկանցից հետաքրքրվեն՝ ինչո՞ւ են նրանք երես թեքել Հայ առաքելական սուրբ եկեղեցուց և դարձել աղանդավոր

    Թբիլիսյան խճուղում մի կրոնական կազմակերպության շենք կա, շաբաթ, թե կիրակի օրերին այդտեղով անցնելիս անհնար է չնկատել այդ շենքի հարևանությամբ կայանված մեքենաների քանակը:

    Ֆեյսբուքի էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը․

    «Որպես քրիստոնյա և Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ՝ ինձ այս հարցը (աղանդավորների թվի ավելացումը, դրա պատճառներն ու հետևանքները) միշտ հետաքրքրել ու մտահոգել է և ամեն անգամ այդ կողմով անցնելը առիթ է դառնում, որ այդ մասին մտածեմ:

    Լրագրող աշխատածս տարիներին անգամ 2 մեծ վերլուծություն էի արել քայքայիչ աղանդների տարածման պատճառների ու հետևանքների մասին:

    Ենթադրում եմ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին այս հարցը ավելի շատ է մտահոգում, քան ինձ:

    Հիմա մտածում եմ՝ Կոտայքի մարզից Երևան գալիս և ենթադրաբար այդ շենքի մոտով անցնելիս շարժման առաջնորդները կարո՞ղ է մի պահ կանգ առնեն և մարդկանցից հետաքրքրվեն՝ ինչո՞ւ են նրանք երես թեքել Հայ առաքելական սուրբ եկեղեցուց և դարձել աղանդավորական հոսանքի անդամ:

    Հասկանում եմ՝ սահմանազատման ու սահմանագծման, քաղաքական կուրսի ու մնացած հարցերը չափազանց կարևոր են մեր որոշ բարձրաստիճան հոգևորականների համար, բայց համաձայնեք՝ սա էլ քիչ թե շատ իրենց հետ առնչություն ունի: Անկեղծ, չէր խանգարի քրիստոնեաբար, առանց ագրեսիայի զրուցել, խոսել, փորձել հասկանալ խնդիրը, մարդկանց մտածմունքները ու զգացածը: Կարող է պարզվել՝ այդտեղ էլ է Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն մեղավոր:

    Դե էլ չեմ ասում, որ այս ընթացքում իրենց միացած և աջակցող քրիստոնյաներին կարելի էր հուշել, որ մի տեսակ անհասկանալի է մի կողմից բարեպաշտ քրիստոնյա ներկայանալը, պարտաճանաչ եկեղեցի հաճախելը, իրենց էջերում օրումեջ աղոթքներ հրապարակելը, մյուս կողմից՝ մարդկանց վառելու ու կախաղան բարձրացնելու կոչեր անելը, ատելության խոսք տարածելը, բռնություն արդարացնելը ու յոթ հարկանի հայհոյանքներ գրելը՝ ավանդապաշտ հայ կնոջ կերպար ենթադրող նկարներով օգտահաշիվներով: Հուսով եմ՝ այս մասին խոսացած կլինեն (չնայած արդյունքը դեռ տեսանելի չէ):

    Հ.Գ. – Գրեցի ու հիշեցի, որ մայիսի 9-ը հինգշաբթի է, դժվար թե կարողանան: Միգուցե ետ գնալիս փորձեն»,- գրել է Թունյանը: