Day:Ապրիլի 25, 2024

  • ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»

    ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը եւս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, դատապարտել է դատական համակարգում ճնշումները եւ թափանցիկության պակասը։ 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախարարության կողմից գործերը կարգապահական վարույթ են ընդունվել ԲԴԽ ներկայացնելու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում:

    Նմանատիպ թափանցիկության պակաս եւ հասարակական վերահսկողություն չկար դատավորների ինքնակառավարման մարմնի՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի որոշումների նկատմամբ: Իրավապաշտպանները զեկուցել են, որ արդարադատության նախարարության եւ ՍԴ-ի միջեւ համագործակցությունը՝ կարգապահական վարույթների վերաբերյալ, ավելի է խաթարում դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից:

    Հունվարի 30-ին ԲԴԽ-ն դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որին անկախ փորձագետները հրապարակայնորեն մեղադրում էին քաղաքական դրդապատճառներով վճիռներ կայացնելու մեջ, առաջին ատյանի քրեական դատարանի նախագահ նշանակվեց (60 դատավորի նկատմամբ հսկողություն իրականացնող):

    Հունիսի 2-ին Եվրոպական դատավորների ասոցիացիան «զգալի անհանգստություն» հայտնեց SJC-ի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի չարաշահման առնչությամբ՝ որպես միջոց՝ կանխելու նրանց հրապարակայնորեն արտահայտել իրենց տեսակետները դատական համակարգի գործունեության վերաբերյալ: Ասոցիացիան նաեւ մտահոգությամբ նշեց, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի իրավասությունը «վտանգ է ներկայացնում դատական պաշտոն զբաղեցնողների անկախության համար»:

    Հիշեցնենք, որ Freedom House-ը իր՝ 2024 թվականի զեկույցում անդրադարձել էր այն նրան, որ «անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ` 4 հնարավորից: Նույն վիճակը «քրեական եւ քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ 4-ից:

    Այս պատկերը երկու հեղինակավոր կազմակերպությունների կողմից պատահական չէ, քանի որ դեռ ամիսներ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ դատական համակարգը լքում են դատավորներ, որոնց հեռացման պատճառը խոր արմատներ ունի։ Մասնավորապես՝ մեկ ամսվա ընթացքում 4 դատավոր լքեց համակարգը, պատճառը «ջրի երես» դուրս եկած գրագրությունն էր, որտեղ դատավորները ներքին քննարկումներ են ունեցել, հայհոյանքներ են հնչեցրել իշխանության հասցեին։

    Այս իրավիճակն է դատական համակարգում, որը, աստիճանապար, անցնելով բոլոր սահմանները՝ դառնում է ընտրովի արդարադատություն իշխանության կողմից»:

  • «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

    «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» եւ տնտեսական թեմաներով լրագրող Հայկ Գեւորգյանը, ով հետագայում ՔՊ-ական պատգամավոր դարձավ, իսկ հիմա գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, սիրելի թեմաներ ունեին: Մեկն աշխարհի շատ երկրներում հաջողած ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի` Հայաստան մտնելու թեման էր:

    Գրում էին, որ «Քարֆուրի» մտնելը տնտեսական հեղափոխություն է լինելու, մյուս ցանցերն այդ մրցակցությանը չեն դիմանալու, որ այն նոր կուլտուրա կբերի իր հետ, եւ իշխանություններին ամենօրյա ռեժիմով ձաղկում էին, թե ինչու է ուշանում «Քարֆուրի» մուտքը:

    «Քարֆուրը» եկավ` հեղափոխություն չեղավ, իսկ օրերս էլ տեղեկացանք, որ ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից: Ցանցի ֆրանչայզինգը մնում է, բայց ֆրանսիացի սեփականատերերն այն վաճառել են հայերի եւ հեռանում են Հայաստանից:

    Մեզ ասացին, որ գնորդը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանն է: Սակայն վերջինս հերքեց` ինքը չէ գնորդը, այլ իր գործընկերոջ փեսայի եղբայրը՝ մոսկվաբնակ մի հայ գործարար: Հակոբյանը հրաժարվեց հայտնել այդ գործընկերոջ կամ նրա փեսայի անունը՝ ասելով, թե չգիտի․ «Չեմ ճանաչում, չգիտեմ անունը: Ես լսել եմ, չգիտեմ` ճիշտ է, թե սուտ»։

  • Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»

    Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով չի կարելի հրապարակներում հավաքված ժողովրդի ակտիվ ու այն օրերին ագրեսիվ հատվածին անվանել «ամբողջ ժողովուրդ», բայց, այնուամենայնիվ, «ժողովրդի ուսերի վրա» եկավ: Այն օրերին՝ ուղիղ 6 տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա երբևէ երազելի «առաստաղը» ծակել-անցել էր՝ պատկերավոր ասած: Հիմա պատկերը տրամագծորեն այլ է: Ընդամենը վեց տարի անց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը արդեն ոչ միայն հատակն է ծակել, այլև շուտով այն հորատանցքի հետք կթողնի: Տավուշում այս օրերին ծավալված իրադարձությունները, դրա արձագանքները՝ Հայաստանի տարբեր կողմերից, ասվածի յուրովի վկայություններն են:

    Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ քաղաքացու» հետ խորհրդակցելու ոչինչ չի որոշելու Արցախի, անվտանգության ու ոչ միայն այդ հարցերում: Ասում էր՝ կառավարությունն էլ ժողովրդինն է, կառավարության դուռն էլ է ժողովրդինը, իր դուռն է, կուզեն՝ կջարդեն: Նիկոլ Փաշինյանը տարիներ անց մեկ էլ շրջվում, ասում է, թե՝ այ, մեր սխալն այն է եղել, որ չենք խոսել ժողովրդի հետ, թե ինչ ճանապարհով է պետք գնալ: Ստո՛պ: Նախ՝ խոսեիր, ո՞վ էր ձեռքդ բռնել, բերանդ փակել: Երկրորդ՝ երդվում էիր, կոկորդ էիր պատռում, թե՝ քեզ վատաբանո՜ւմ են, փնովո՜ւմ են, վարկաբեկո՜ւմ են՝ ասելով, որ իշխանության ես բերվել՝ Արցախը թշնամուն հանձնելու նպատակով: Էհ, հենց դա էլ տեղի չունեցա՞վ: Ժողովրդի հետ խոսելու մասին:

    Նիկոլ Փաշինյանը ձև է բռնել, այո, հենց ձև է բռնել, թե՝ Տավուշի մարզում կենսական նշանակության տարածքները թշնամուն տալուց առաջ «գնացել, ժողովրդի հետ խոսում է»: Այնինչ, դա ամենաիսկական բեմադրություն էր: Հանդիպումն էլ, Ոսկեպարում լիներ, թե Կիրանցում կամ Բաղանիսում, «քասթինգ արված», այսինքն՝ իր աշխատակազմի, տեղի քպական իշխանավորների կողմից ընտրված անձինք էին: Ու, չնայած դրան, էլի խնդիրներ էին եղել, ամեն ինչ հարթ չէր անցել: Ամեն դեպքում, դա այն հարցն է, որ ոչ թե ոսկեպարցիների կամ թեկուզ Տավուշի ամբողջ մարզի բնակչության, այլ հենց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ «գնալ-հանդիպելու» անհրաժեշտություն կա կամ՝ կար, այլ ոչ թե՝ լոկալ «հանդիպում»-ներկայացումների: Իբր՝ «հարց քննարկեց»: Ու չսպասելով իր «սահմանազատումային» որոշումների հետ կապված որևէ իրավական ներպետական գործընթացի, բռնեց ու հայ-ադրբեջանական առաջնագծում սահմանասյուն տնկեց:

    Տավուշում ու այլ բնակավայրերում մարդիկ ընդվզել են՝ վերջապես հասկանալով, թե ինչ աղետ է իրենց գլխին բերում իրենց «ընտրյալը»: Տավուշն, առանց չափազանցության, ալեկոծվում է, մարդկանց անհանգստություններն ու մտահոգությունները չեն փարատվում, հակառակը՝ ավելանում են, օրեցօր ահագնանում է տագնապը: Եվ այդ իրավիճակում նախօրեին լուր է հայտնվում լրահոսում, թե՝ տեղի է ունեցել Փաշինյանի ՔՊ կուսակցության նիստ, քննարկվել են… կուսակցությանն անդամակցելու ինչ-որ հարցեր: Հասկանալի՞ է: Դժվար է գտնել ավելի ցայտուն վկայություն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, «թքած ունի» մարդկանց, մարդկանց կարծիքների, մտահոգությունների, անհանգստությունների, տագնապների, մեծ հաշվով՝ կյանքերի վրա: Նա, ինչ որոշել է, ինչ ծրագրով որ եկել է իշխանության (կամ՝ բերվել), այդ հունով էլ ընթանում է: Մնացյալը (ուղղաթիռ, հանդիպում, հարցազրույց, բասկետբոլի գնդակ) դեկորացիաներ են:

    Հիմնականը «ադրբեջանական ժողովրդին» հերթական ցնծությունը պարգևելն է, հայրենի տարածքների հանձնումը: Նա համոզված է, որ ինչ ուզում է՝ անելու է, և որ ոչ ոք չի կարող իրեն խանգարել: Տավուշում, կոնկրետ Ոսկեպարում, Կիրանցում, Նոյեմբերյանում, այլ բնակավայրերում բողոքի ակցիաներ են, ավելի շուտ՝ անհնազանդություն է ու ընդվզում՝ իրենց կենսատարածքը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշումների դեմ: Ի՞նչ արեց Փաշինյանը: Գնաց ժողովրդի հետ հանդիպելո՞ւ: Ոչ, Տավուշ ուղարկեց իր ոստիկաններին ու մասնավորաբար կարմրաբերետ «վկաներին»: Կարճ ասած՝ ոստիկանական ամենաբիրտ, կուրորեն ամենահակամարդկային հրամանները կատարելու ընդունակ ստորաբաժանումներին տարան ու «լցրեցին» ընդվզող տավուշցիների վրա: Բնականաբար, ամենավայրագ հարձակումներ խաղաղ ցուցարարների ու բնակչության վրա, ոստիկանական այլանդակություններ, ծեծուջարդ, մարմնական վնասվածքներ…

    Պարզ է, չէ՞, թե Փաշինյանն ինչու է անընդհատ բարձրացնում ոստիկանների, զանազան բերետավորների աշխատավարձերն ու պարգևավճարները: Փաշինյանի հենարանը նրանք են մնացել, մեկ էլ մանրախնդիր ու եղկելի սադրիչները: Այնպիսիք, որ ընդունակ են բողոքի ելած հայ մարդկանց վրա նպատակադրված մեքենա քշել: Իսկ ոստիկանները միայն լուռ հետևում են նման սադրիչների քայլերին…

    Գործնականում, ինչպես Սամվել Վարդանյանի նկատմամբ քստմնելի խոշտանգման դեպքում է, իրավապահ համակարգն ուղղակիորեն օգտագործվում է իշխանության կողմից ոչ միայն բռնաճնշումների, այլև ուղիղ հանցանքներ գործելու համար: Թե մինչև էլ ուր կընկնի Փաշինյանը, դժվար է ասել: Բայց որ Փաշինյանի իշխանության կողմից երկրի, պետության անկումը պետք է օր առաջ կասեցնել, կարծում ենք, ակնհայտ ցույց են տալիս մեր հայրենակիցները»:

  • Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»

    Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին մարդկանց մասնակցությունից: Այն չնայած բազմամարդ էր, ըստ որոշ հաշվարկների` 70 հազարի չափ մարդ է մասնակցել, բայց, ըստ ընդդիմադիրների, այս տարի զիջում էր նախորդ տարիներին: Մինչդեռ այս տարի՝ Արցախում կատարված էթնիկ զտումներից, Արցախի հայաթափումից, Տավուշում կատարվող դեպքերից հետո ակնկալել են, որ ավելի բազմամարդ կլինի։

    Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է հուսահատության մատնել նրանց, մյուս կողմից՝ ընդդիմության պասիվությունն ու ոչինչ չձեռնարկելը փոխանցվել է հանրությանը եւ ապատիա ու անհուսություն առաջացրել»:

  • Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»

    Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50 ից հասնելով 2,25-ի, ինչպես նաև նույն իրավապաշտպան կազմակերպության «մտահոգությունը Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով», երբ հերթական ապտակն եկավ Արևմուտքից:

    ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված։ ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է:

    Բաժին է հասել նաև դատական համակարգին: Նշվում է, որ չեն վերացել դժգոհությունները դատավորների գործունեության հետ կապված, զեկույցը շեշտում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները կիրառվել են ընտրովի, թափանցիկության պակաս կա այդ հարցով Արդարադատության նախարարության որոշումների կայացման գործընթացում։ Ըստ զեկույցի հեղինակների, հետաքննող լրագրողները պարբերաբար հայտնում են պետական գնումների համակարգում առկա խնդիրների, այդ թվում՝ մեկ անձից արված գնումների համատարած գործելաոճի, ինչպես նաև պետական պատվերներ ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերի մասին: Մի խոսքով, 2018 թվականից հետո աննախադեպ է, որ Արևմուտքն իր «զավակին» այս կարգի ապտակներ հասցնի:

    Այն, որ Freedom House-ի ու Պետդեպի զեկույցները ներկայացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանության խայտառակությունների ընդամենը մի փոքր մասը, այսինքն՝ շատ բաների վրա նույնիսկ աչք փակել, ակնհայտ է, դա չի էլ քննարկվում: Բայց թե ինչու հանկարծ Արևմուտքը որոշեց գոնե մի քիչ նայել իրականության աչքերին, կարող է լինել մի քանի տարբերակ, այդ թվում՝ նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին, կամ ժողովրդավարության նահանջի մեծ ծավալների պարագայում լրիվ աչք փակելու անհնարինություն, կամ էլ, որ պակաս հավանական չէ, գուցե Արևմուտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից»:

  • «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»

    «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, կոչ անելով իշխանություններին՝ սահմանագծում-սահմանազատումը սկսել դրանից հետո: Սրանով Վանաձորի ԵԿՄ-ն տարանջատվել էր Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ից: Երեկ տեղեկացանք, որ այդ հայտարարությունը հեռացվել է Վանաձորի ԵԿՄ-ի էջից: Ըստ լուրերի՝ կառույցին պարտադրել են հանել:

    ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:

    Կապվեցինք ԵԿՄ Լոռու մարզային կառույցի ղեկավար Կամո Հովհաննիսյանի հետ՝ ո՞վ է ճնշել Վանաձորի կառույցին։ «Ես տեղյակ չեմ, ով հայտարարությունը դրել է, իրենից էլ ճշտեք՝ ինչի է հանել»: Իսկ Դուք համաձա՞յն եք այդ հայտարարության հետ։

    «Եկեք՝ ես կամենտարիա չտամ, առավոտից էնքան հարց են տվել, էս պահին ֆիզիկապես ի վիճակի չեմ պատասխանել»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում տեղի ունեցողին։ «Հորդ աստծուն մեռնեմ, ես ոչ մի բանին կողմ չեմ»: Որ կողմ չեք ու երկրապահ եք, այսինքն՝ երկիր պահող, ինչո՞ւ քայլ չեք անում։ «Դադար տվեք»։

    Ավելի ուշ հետ զանգեց նաեւ Զավեն Էվոյանը եւ խիստ հանդիսավոր հայտարարեց, որ ինքն ասելիք չունի, թե ինչու են հեռացրել հայտարարությունը։ Ճնշե՞լ են ձեզ։

    «Ո՞վ կարող է մեզ ճնշել կամ մարզի նախագահին ճնշի, մեր խորհուրդը մտածել ա ու որոշել։ Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք»: Այո, որ չճնշվեիք, չէիք հանի ձեր իսկ ընդունած հայտարարությունը։ «Այ ընկերուհի ջան, տարածվել ա, կարդացվել ա, ուրեմն բավարար ա երեւի»:

  • Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»

    Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2015 թ. փետրվարի 19-ի N205-Ն և 2017 թ. հոկտեմբերի 5-ի N1321-ն որոշումների մեջ: Նպատակը նշված որոշումներով սահմանված կարգով հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հետ կապված առկա խնդիրների կարգավորումն է:

    Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք՝ անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում՝ վարձու աշխատողի կողմից թղթային եղանակով յուրաքանչյուր եռամսյակ հարկային մարմին է ներկայացվում հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ու պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկանք, ինչն առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը, քանի որ աշխատանքային առանձնահատկություններից ելնելով՝ դժվարություն է առաջանում յուրաքանչյուր եռամսյակ հարկային մարմնի սպասարկման բաժիններ այցելելը և թղթային տարբերակով տեղեկանք ներկայացնելը:

    Միաժամանակ, գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ հարկային մարմին առաջին անգամ ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխության դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման ամսվան հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, այդ թվում նաև այն դեպքերում, երբ փոփոխվում է միայն հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը: Հաշվի առնելով այն, որ հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին տեղեկատվությունը ֆինանսական կազմակերպությունների կողմից հարկային մարմին է ներկայացվում բացառապես էլեկտրոնային եղանակով (ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով), ինչն էլ հիմք է ընդունվում եկամտային հարկի վերադարձման համար, ապա ստացվում է, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը հարկային մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը նույնպես վերանում է:

    Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք՝ անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում, յուրաքանչյուր եռամսյակ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացվի գործատուի կողմից՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով, որից հետո վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով կներկայացնի միայն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը այլևս չի ներկայացվի հարկային մարմին»:

  • Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe

    Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe

    The Boston Globe-ի ամերիկյան պարբերականը հոդված է հրապարակել՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին։

    Հոդվածում նշվում է, որ ապրիլի 24-ին կլրանա Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, երբ ավելի քան 1,5 միլիոն հայեր սիստեմատիկ կերպով բնաջնջվեցին օսմանյան թուրքերի կողմից, մի իրադարձություն, որը Թուրքիան մինչ օրս հերքում է։ Ինձ նման ավելի քան 400,000 ամերիկահայերի համար դա նաև վառ հիշեցում է, որ պատմությունը կրկնվում է: Մենք տեսանք, թե ինչպես 2020 թվականի աշնանը պատմությունն իր այլանդակ գլուխը բարձրացրեց, երբ Ադրբեջանն անօրինական պատերազմ սկսեց իրենց պապենական հայրենիքում՝ Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի դեմ, որին նախորդել էր Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի գրեթե 10 ամիս շրջափակումը։

    Ադրբեջանի ոչնչացման արշավը իր գագաթնակետին հասավ սեպտեմբերին, երբ ավելի քան 120,000 հայեր լքեցին Լեռնային Ղարաբաղը՝ չցանկանալով ապրել ադրբեջանական տիրապետության տակ: Սա դարձավ հայերի ամենամեծ տեղահանումը Հայոց ցեղասպանությունից ի վեր: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այն անվանել է ցեղասպանություն. սա հանգեցրել է աշխարհի ամենամեծ փախստականների և հումանիտար ճգնաժամերից մեկի:

    Ամերիկահայերը Ադրբեջանի կողմից ագրեսիայի այս վերջին գործողությունները դիտարկում են որպես Հայոց ցեղասպանության շարունակություն և սպառնալիք մեր գոյության համար: Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, մենք տեսնում ենք մեր ցավալի պատմության պրիզմայով։ Ահա թե ինչու Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն։

    Թուրքիայի և Ադրբեջանի նման երկրների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը նպաստել է միջազգային հանրության կողմից անտարբերության մակարդակի հաստատմանը, որը թույլ է տալիս ավտոկրատներին գործել անպատիժ և առանց հետևանքների: Զարմանալի է, որ այսօր Բաքվից բխող հռետորաբանությունը մեզ հետ է տանում դեպի Օսմանյան կայսրության վերջին օրերը, երբ հայերը մատնանշվում էին որպես մեղավորներ՝ բորբոքելով ազգայնականությունը և վախը:

    Այսպիսով, թեև սուրհանդակը կարող է տարբեր լինել, բայց ուղերձը նույնն է՝ Ադրբեջանը քարոզում է էթնիկ ատելություն հայերի դեմ, խախտում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան, և բռնության և ատելության անվերջանալի ցիկլը կարծես թե շարունակվում է։ Այս ատելությունը դրսևորվում էր խոսքերով և գործերով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին ելույթներում հստակ հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանի պատմական հողն է, միաժամանակ Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»։

    Այն հաջորդել է այլ ելույթների անհանգստացնող օրինաչափությանը, որտեղ նավթային դիկտատորը բերել է նմանատիպ փաստարկներ և նույնիսկ ասել, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատկանում է Ադրբեջանին: Այս ատելությունը մենք տեսել ենք հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի և խոշտանգումների, ինչպես նաև գերեվարված հայ զինվորների աղաղակող մահապատիժների մեջ։

    Եվ սա այն նույն առաջնորդն է, ով հրամայել է Բաքվում կառուցել «Պատերազմի ավարների» այգի, որտեղ ցուցադրվել են զոհված հայ զինվորներից վերցված հարյուրավոր սաղավարտներ։ Այս այգում կան նաև գերեվարված զինվորների մոմե մանեկեններ, որոնք պատկերված են չափազանցված ծաղրանկարներով: Այս մանեկեններից շատերը ցուցադրվում են մահվան պահին կամ շղթայված են բանտախցերին։

    Ալիևը շարունակում է ատելության սերմերը ցանել՝ որդեգրելով կառավարության քաղաքականություն, որն ամբողջ Ադրբեջանի դպրոցականներին սովորեցնում է ատել հայ ժողովրդին։

    Մի սխալվեք. Ադրբեջանը քարոզում է ատելության և վախի մշակույթ և բուծում է հակահայկական տրամադրությունների բոլորովին նոր սերունդ: Վտանգավո՞ր է։ Դա անպատասխանատու է: Եվ սա պետք է դադարեցնել: Նման հռետորաբանությունը պետք է նախազգուշացնող նշան լինի, որ ատելությունն ու բռնությունն իրենց բոլոր տգեղ ձևերով չեն ավարտվում սահմանին:

    Ցավոք, ատելությունն ու բռնությունը ներթափանցել են Միացյալ Նահանգներ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ամերիկահայ համայնքի դեմ իրականացված ատելության հանցագործությունների թիվն աճել է։ Սան Ֆրանցիսկոյում 2020 թվականին տեղի հայկական դպրոցը ենթարկվել է ատելության և ռասիստական գրաֆիտիների վանդալիզմի, որին հաջորդել է Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հրկիզումը։

    Իսկ 2023 թվականին Լոս Անջելեսում, որտեղ բնակվում են Հայաստանից դուրս ամենամեծ թվով հայերը, ամբողջ քաղաքով մեկ թռուցիկներ են փակցվել՝ կոչ անելով կործանել Հայաստանը և «ավարտին հասցնել» Հայոց ցեղասպանությունը։

    Շատ առումներով, ատելության այս հանցագործությունները կարծես շարունակությունն են Հայաստանին աշխարհի քարտեզից ջնջելու Ադրբեջանի արշավի և ցույց տալու, որ այն շարունակում է էկզիստենցիալ վտանգ ներկայացնել աշխարհի ցանկացած կետում գտնվող հայերի համար: Բայց չնայած ատելության այս ակտերից շատերը մնում են չբացահայտված, ամերիկահայերը կարծում են, որ մենք հնարավորություն ունենք ցույց տալու աշխարհին, որ մեզ չեն վախեցնի:

    Ահա թե ինչու ամեն տարի ապրիլի 24-ին ամերիկահայերը համախմբվում են՝ հարգելու և հիշելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին և ապահովելու, որ մենք հարգենք մեր անցյալը և գրկենք մեր ապագան:

    Այս տարին բոլորովին նոր իմաստ կստանա, քանի որ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում մեր՝ որպես համայնքի գոյությանը սպառնում է հետագա ահաբեկչությունը: Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը ճանապարհներից մեկն է ապահովելու, որ դա տեղի չունենա:

  • Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»

    Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան երբեւէ, արդիական է, հատկապես՝ ՔՊ-ի դեպքում:

    Երեկ Ծիծեռնակաբերդում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, եւ նրանց կրտսեր դստերը տհաճ դիմավորելն ու ընդունելությունը իրարանցում էր առաջացրել իշխող թիմում:

    Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել, իսկ որոշ պատգամավորներ՝ քծնել Աննա Հակոբյանին ու դատապարտել տեղի ունեցած միջադեպը՝ որակելով այն անարգանք:

    Մանկահասակ երեխայի ներկայությամբ ցանկացած նման արարք, անխոս, դատապարտելի է. բայց, թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը եւ նրանց միտը բերել, որ երեկվա դեպքը իրենց՝ դեռեւս 2018թ.-ին ցանած «սերմերի» ծիլերն են:

    Թերեւս փաստ է, որ մարդկանց ընտանիքներ թիրախավորելու արատավոր բարքը հասարակական դաշտ բերել են «թավշյահեղափոխականները»՝ Փաշինյանի գլխավորությամբ. երբ դագաղներով եւ ծաղկեպսակներով գնում էին մարդկանց տներ, կամ անվանական սեւ ժապավեններ էին կապում նրանց բնակարանների մոտ:

    Հիշենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի դիմում-նամակը, որտեղ նա վրդովված դիմել էր թավշյահեղափոխականներին, եւ խնդրել էր դադարեցնել իր հոր նկատմամբ անվայելուչ պահվածքն ու վիրավորական արտահայտությունները:

    Բացի այս դեպքից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին նույն թավշյահեղափոխականները թիրախավորեցին, երբ վերջինս իր թոռան հետ զբոսնում էր Ազատության հրապարակում:

    Ի վերջո, չմոռանանք նաեւ, որ ինչպես Ծիծեռնակաբերդը, այնպես էլ Եռաբլուրը հենց ՔՊ-ականներն ու նրանց աջակիցներն են բազմիցս վերածել քաղաքական հարթակի, երբ, իրենց ղեկավարին, սրբություն համարվող այս վայրերում, դիմավորում էին «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով եւ ծափահարություններով:

    Այս ամենից հետո ՔՊ-ականները, թերեւս, երեկվա դեպքից դժգոհելու տեղ չունեն. ինչ ցանել են, այն էլ հնձում են»:

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան երբեւէ, արդիական է, հատկապես՝ ՔՊ-ի դեպքում:

    Երեկ Ծիծեռնակաբերդում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, եւ նրանց կրտսեր դստերը տհաճ դիմավորելն ու ընդունելությունը իրարանցում էր առաջացրել իշխող թիմում:

    Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել, իսկ որոշ պատգամավորներ՝ քծնել Աննա Հակոբյանին ու դատապարտել տեղի ունեցած միջադեպը՝ որակելով այն անարգանք:

    Մանկահասակ երեխայի ներկայությամբ ցանկացած նման արարք, անխոս, դատապարտելի է. բայց, թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը եւ նրանց միտը բերել, որ երեկվա դեպքը իրենց՝ դեռեւս 2018թ.-ին ցանած «սերմերի» ծիլերն են:

    Թերեւս փաստ է, որ մարդկանց ընտանիքներ թիրախավորելու արատավոր բարքը հասարակական դաշտ բերել են «թավշյահեղափոխականները»՝ Փաշինյանի գլխավորությամբ. երբ դագաղներով եւ ծաղկեպսակներով գնում էին մարդկանց տներ, կամ անվանական սեւ ժապավեններ էին կապում նրանց բնակարանների մոտ:

    Հիշենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի դիմում-նամակը, որտեղ նա վրդովված դիմել էր թավշյահեղափոխականներին, եւ խնդրել էր դադարեցնել իր հոր նկատմամբ անվայելուչ պահվածքն ու վիրավորական արտահայտությունները:

    Բացի այս դեպքից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին նույն թավշյահեղափոխականները թիրախավորեցին, երբ վերջինս իր թոռան հետ զբոսնում էր Ազատության հրապարակում:

    Ի վերջո, չմոռանանք նաեւ, որ ինչպես Ծիծեռնակաբերդը, այնպես էլ Եռաբլուրը հենց ՔՊ-ականներն ու նրանց աջակիցներն են բազմիցս վերածել քաղաքական հարթակի, երբ, իրենց ղեկավարին, սրբություն համարվող այս վայրերում, դիմավորում էին «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով եւ ծափահարություններով:

    Այս ամենից հետո ՔՊ-ականները, թերեւս, երեկվա դեպքից դժգոհելու տեղ չունեն. ինչ ցանել են, այն էլ հնձում են»:

  • Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար

    Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար

    Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա: Ասյս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

    «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.

    «Մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր զոհվել են «Հայոց ցեղասպանություն» կոչվող իրադարձությունների ժամանակ, որոնց ընթացքում դաժանաբար սպանվել են անպաշտպան և անմեղ թուրքերը։

    Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա: Ահա, թե ինչպես են վերաբերվում սուլթանի հետնորդները բարեկամության ու սահմանները բացելուն ձգտող հայերիս ցավին ու ողբերգությանը:

    Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար:

    Դե, եթե Արցախը հանձնելու մեջ ըստ Նիկոլի՝ մեղավոր են նախկինները, ռուսները և Արցախի 15 օրական նախագահը, իսկ՞«զանգեզուրի միջանցքը» դեռ Լևոնի ու Քոչարյանի ժամանակ են հանձնել, ապա Հայոց Ցեղասպանության մեղքն էլ շուտով կգցեն դաշնակների վրա (որոշ ախմախների կհամոզեն, որ նաև ՀՀԿ-ն է մեղավոր): Ոչ մի զարմանալու բան չկա:

    Դե եթե փող սիրող հայ ոստիկանն ու երկրապահը ուժ են կիրառում հող տալու դեմ դուրս եկած հայ մարդու նկատմամբ, որպեսզի այդ ընթացքում բանակի մի շարք պատվազուրկ ներկայացուցիչներ հողերն ազատեն ու հանձնեն թշնամուն, էլ ի՞նչ եք ուզում ուրիշից:

    Նժդեհը երիցս իրավացի էր:

    Զարմանալու ոչինչ չկա, ամեն ինչ ծրագրված է ու հասկանալի: Ինձ միայն այն 680.000 -ի ազգային պատկանելությունն ու գենետիկ հետազոտության տվյալներն է հետաքրքիր: Աստված տա նրանք հայ լինեն:

    «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները (կրթական ցենզը որքան բարձր՝ այնքան վատ) կամա, թե ակամա դարձան այս պետության գերեզմանափորը»: