Day:Ապրիլի 22, 2024

  • Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը. ՆԱՏՕ

    Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը. ՆԱՏՕ

    ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին.  «X» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

    «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը, որը հիմնված է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա` որպես երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման  հիմնական սկզբունք»,- ընդգծել է Կոլոմինան։

  • «Ադրբեջանն ունի ուժեր՝ իր տարածքում անվտանգությունն ապահովելու համար». ՀԱՊԿ քարտուղարը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին

    «Ադրբեջանն ունի ուժեր՝ իր տարածքում անվտանգությունն ապահովելու համար». ՀԱՊԿ քարտուղարը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին

    Բաքուն ունի իր ռեսուրսները Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար. ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, անդրադառնալով ռուս խաղաղապահների՝ Արցախից  դուրսբերման հարցին, հայտարարել է.  «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, Ադրբեջանն ունի ուժեր՝ իր տարածքում անվտանգությունն ապահովելու համար։

    Տարածաշրջանում կայունությունը մեծ մասամբ կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից»։

  • Տավուշում դիմադրություն ցույց տված 7 անձ է ձերբակալվել

    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։ 

    2024 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ քաղաքացիների կողմից փակվել է միջպետական ավտոճանապարհը։ Այդ ընթացքում Այրում բնակավայրի բնակիչը  պահանջել է բացել ճանապարհը, որից հետո իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին, չեն թույլատրել:

    Հավաքված բազմության  կողմից իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ մարդկանց անդորրը խախտելով և հայհոյանքներով ուղեկցվող գործողությունների ընթացքում Ա․ Պ․-ն և դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածել և կոտրել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի:

    Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և     5-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ:

    Նշված միջադեպից հետո ճանապարհը բացելուց հետո՝ ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ խուլիգանության մասնակիցներից մեկը՝ Մ․ Ա․-ն, «Վոդխոզ» կոչվող հատվածում վիճաբանության մեջ է մտել ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գ․ Դանիելյանի հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյելով, ճանապարհի վրա ձեռքով հարվածել է Գ․ Դանիելյանին և պատճառել մարմնական վնասվածք։

    Դեպքի առթիվ 2024թ․ ապրիլի 21-ին ՀՀ ՔԿ Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթը, որը, քննությունը համատեղ իրականացնելու նպատակով միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։  Ձևավորվել է քննչական խումբ։

    Ապրիլի 21-ին «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպության 7 անդամներ հանցանք կատարած լինելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշումներով ձերբակալվել են:

    Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված դեպքերի բոլոր էական հանգամանքները պարզելու, միջադեպերի կողմերի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։

  • Բագրատ Սրբազանը  հիմա էլ «ՌԴ հատուկ գործակալ է»

    Բագրատ Սրբազանը հիմա էլ «ՌԴ հատուկ գործակալ է»

    Տեր Սահակ անունով ոմն կարգալույծ արված «քահանա» նոր արշավ է սկսել հիմա էլ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ։

    Հայրենիքը պաշտպանողին պիտակավորում են «գործակալ», իսկ Հայրենիքը հանձնողին երբ որակում են դավաճան, կալանավորում են. աբսուրդ է։

    Տևական ժամանակ է, ինչ իշխանական ֆեյքերն ու իշխանության շահերը պաշտպանող լրատվական ծառայությունն ու պետբյուջեից ֆինանսավորվող ֆեյքաֆաբրիկա-ՊՈԱԿ-ը փորձում են  սևացնել Տեր Բագրատի հեղինակությունը՝ անբարո, ստոր ու եղկելի կեղծարարություններ տարածելով։ Սակայն տեսնելով, որ Տեր Բագրատին անվանարկել չի ստացվում, սկսել են նրան «ներքաշել» օտարերկրյա գործակալական ցանցերում։

    Ու ամենազազրելին այն է, որ դա անում է հոգևորականը՝ իշխանական քարոզչություն նախաձեռնած հոգևորականը, որը 2018 թվականից տարփողում է  իշխանությանը և քարոզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ»՝ սադրիչ գործողություներով ու ելույթներով փորձելով ձևավերել Հայ առաքելական եկեղեցու և Գարեգին Երկրորդ կաթողիկոսի դեմ պայքար։

  • Չի կարող հայոց զինվորականությունը, հատկապես նախկին, լուռ մնալ. Բագրատ Սրբազան

    Չի կարող հայոց զինվորականությունը, հատկապես նախկին, լուռ մնալ. Բագրատ Սրբազան

    Ես ճգնությունից չեմ վախենում։ Ուրեմն խնդիրը ճշմարտությունն է և ճշմարտությունը ոչ մի ձևով չի նահանջելու՝ անկախ նրանից՝ ինչ կանեն, ինչ չեն անի, կապ չունի։ Այս ամբողջ շարժումը հանուն Աստծու է, հանուն հայրենիքի, հանուն արդարության ու ճշմարտության. հայ-վրացական միջպետական ճանապարհի փակված հատվածում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

    Նա նշեց, որ այս ժողովուրդը խաբված է. «Այստեղ մեծ սուտ է խոսվել, շատ մեծ սուտ և այդ ստի պատմությունը պետք է չեզոքացնենք։ Այս ժողովրդին խաբել են, խաբված է, մարդը խաբել է, 2021 թվականին եկել ու այս մարդկանց քվեները գողացել է՝ մի բառ չասելով, թե ինչ է այստեղ տեղի ունենալու։

    2024 թվականին փոխարենը գա ու ներողություն խնդրի, ահաբեկում է, վախեցնում պատերազմով»։

    Բագրատ Սրբազանը համոզված է, որ ճշմարտությունը պետք է հաղթի։

    Այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է հանդիպի Տավուշի վարչական շրջանների ղեկարների հետ։

    «Ես Մհեր Գրիգորյանին որևէ ասելիք չունեմ, նրա հետո որևէ անելիք չունեմ։ Կանչել են մեր վարչական ղեկավարներին՝ փորձելով ողջ գործընթացը տեղափոխել այդ մարդկանց, մեր վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ, այսինքն ամեն ինչում, ինչ էլ տեղի ունենա, իրենք լինեն առաջին պատասխանատուն բոլոր առումներով։ Սա հանցագործություն է, վարչական ղեկավարներն ի՞նչ պետք է անեն, այդ մարդկանց պետք է համոզեն, թե պետական սահմանն ինչպե՞ս պետք է լինեի, միջպետական հարաբերություններն ինչպե՞ս պետք է լինեն։

    Արդեն հող են նախապատրաստում բոլոր առումներով, որ այս մարդկանց պատասխանատվության դաշտ տեղափոխեն։ Սա անընդունելի է։ Սա ամբողջ հայոց պետականության հարցն է։ Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների համաձայն, միջազգային պայմանագրերի սկզբունքներով»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

    Սրբազանը դիմեց գործարարներին. «Սա որևէ իմաստով տեղական խնդիր չէ, սա հայոց պետականության հարցն է, այն պետականության, որի մեջ դուք ապրում եք, կենացներ եք խմում, արժեքներ ստեղծում։ Ձեր ճշմարտությանը տեր կանգնեք։ Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել։ Բոլորին եմ ասում»։

    Բագրատ Սրբազանն ասաց, որ սա նաև արյան կանչ է. «Տղաներին հուղարկավորել ենք այն մտքով և այն տեսիլքով, որ իրենց հայրենիք, երազ ենք վերադարձնելու։ Մենք չենք կարող այդ շիրիմների առջև կանգնել, մենք ոչ կարող ենք երկինք նայել, ոչ շիրիմներին»։

    Տավուշի թեմի առաջնորդը դիմեց մշակույթի գործիչներին. «Դուք պարտավոր եք այսօր ձեր կեցվածքը, դիրքորոշումը հայտնել։ Սա ուղղակի աղետ է․ Մեզ աշխարհաքաղաքական բաներով փորձում են համոզել։ Բացարձակ նշանակություն չունի։ Այսօր ճշմարտության պայքար է։ Այս ժողովրդին մինչև հիմա մենակ եք թողել ու այսօր սրբագրելու ժամն է»։

    Բագրատ Սրբազանը դիմեց նախկին ու ներկա զինվորականներին. «Նախ որևէ ապօրինի գործ չեք անելու։ Ձեր համազգեստը ձեր պատիվն է, որը հարգում ենք։ Սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է։ Ձեր ձայնը, ներկայությունը բարձրացրեք ու ցույց տվեք։ Չի կարող հայոց զինվորականությունը, հատկապես նախկին, լուռ մնալ։ Արցախը հանձնվեց, կերան Արցախը, հիմա անցել են Տավուշ, վաղը գալու է  Տիգրանաշենը։ Մեր պետությունը դառնալու է  հուշ ու երազ»։

    infoport

  • Ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը կայանալու է այսօր, կառավարության շենքում

    Ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը կայանալու է այսօր, կառավարության շենքում

    Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ. հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

    «Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- փոխանցեցին փոխվարչապետի գրասենյակից:

    Ապրիլի 20-ին Ոսկեպար-Կիրանց հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական չճանապարհը փակած և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

  • Մհեր Գրիգորյանը խախտել է պայմանավորվածությունը, նա Տավուշ չի գնա

    Մհեր Գրիգորյանը խախտել է պայմանավորվածությունը, նա Տավուշ չի գնա

    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշի մարզ՝ չնայած նախապես ձեռքբերված պայմանավորվածությանը։ Նա  վարչական շրջանների ղեկավարների հետ կհանդիպի Երևանում։

    Իսկ տավուշցիները երեկվանից փակել են միջպետական ճանապարհը և սպասում են, որ փոխվարչապետը կկատարի իր խոստումը և կգա իրենց հետ հանդիպելու հենց ճանապարհին։

    Ոսկեպարի, Կիրանցի ու Բաղանիսի վարչական շրջանների ղեկավարները գալու են Երևան՝ նրա հետ հանդիպելու:

  • Տեսանյութ. Տավուշցիները լուսաբացը դիմավորել են փակ փողոցում

    Տեսանյութ. Տավուշցիները լուսաբացը դիմավորել են փակ փողոցում

    Կիրանցիները, ազատամուտցիները, ոսկեպարցիներն ու հարակից գյուղերի բնակիչներն ընտանիքներով՝ փոքրով ու մեծով, գիշերն անց են կացրել դրսում՝ բաց երկնքի տակ։

    Խարույկներ են վառել ու նստել փողոցում։

    Ճանապարհը պետք է փակ լինի, չեն բացելու, բողոքի ակցիան շարունակվում է։
    Նրանք դրսում են սպասելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

    Տավուշցիների հետ են եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տավուշցի Գառնիկ Դանիելյանը, ընդդիմադիր այլ պատգամավորներ ու գործիչներ։

    Իր ժողովրդի հետ գիշերը դրսում է անց կացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։