Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս։ Հունիսի 7-8-ը նա կմասնակցի ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։













