Day:Սեպտեմբերի 10, 2021

  • ԳԼԽԱՎՈՐԻ ՈՒ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆԻ ՉԸՄԲՌՆՈՒՄ

    ԳԼԽԱՎՈՐԻ ՈՒ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆԻ ՉԸՄԲՌՆՈՒՄ

    Կապան-Գորիս միջպետական ճանապարհին, Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանցիք, ինչպես հայտնի է, նախորդ օրվանից ոստիկանական անցակետ են տեղադրել եւ մաքս են պահանջում իրենց վերահսկած ճանապարհահատվածով անցնող իրանական բեռնատարներից: Սա այն անհավանական, անհեթեթ լուրն է, որը Հայաստան ինքնիշխան պետության յուրաքանչյուր քաղաքացու կարող է պարզապես հունից հանել: Հայկական կողմն ու ՌԴ սահմանապահները համատեղ իբր փորձում են հարցը լուծել, համենայնդեպսՙ Հայաստանի ԱԱԾ հաղորդագրությամբ: Ինչպես են լուծելու, չգիտենք, երբ իսկի Սեւ լճի հատվածը չկարողացան մաքրել ադրբեջանցիներից, իսկ երբ հայկական բնակավայրի անունը ԱԱԾ հաղոդագրության մեջ Էյվազլի է նշվում, այստեղ հասկանում ես, որ ինչ-որ ստվերային բան է կատարվում այդ հատվածում: Մի՞թե առանց ռուսների գիտության են ադրբեջանցիք մաքս պահանջում իրանցի վարորդներից մեր իսկ ճանապարհին, միամի՞տ եք: Է, վաղն այդ հատվածով անցնող ու Կապանից Գորիս գնացող հայկական մեքենաներից ադրբեջանցիք մաքս կպահանջեն, գոնե հասկանո՞ւմ եք սա: Լսեք, մենք պետությո՞ւն եք, թե պետություն չե՞նք, մի բան ասեքՙ հասկանանք, մենք Սահմանադրությամբ նախատեսված մեր ինքնիշխանությունն ու սուվերենությունը կարողանալո՞ւ ենք պաշտպանել ի վերջո: Մի հարեւան ունենք, որի հետ նորմալ տնտեսական կապեր ունենք, դա է՞լ եք ուզում հարցականի տակ դնել: Սա էլ չլինի Սեւ լճի հատվածում պատահածը, երբ հոխորտացիք, թեՙ կոշտ միջոցներ եք կիրառելու, ու կոշտ չէ, իսկի փափուկ միջոց չկիրառեցիք, ոնց կարՙ այնպես մնաց:

    Ո՞վ է իրավասուՙ վերցրեք ու պաշտպանեք մեր ճանապարհը, հարեւանի հետ հարաբերություն կարգավորելու մեր իրավունքը, դրանից է կախված լինելու, թե սահմանները պաշտպանելու կամք ունեանալո՞ւ ենք վերջապես, թե շղթայական ռեակցիայով մեզ զիջում զիջումի հետեւից են պարտադրելու: Եթե բախտներս չի բերել ու հայրինիք զգացողությունը չունեցող ղեկավարներ ունենք, նրանք թող հետ քաշվեն, ու թող ժողովուրդը պաշտպանի իր ճանապարհն ու իր սահմանները:

    Բա հայրենիքի զգացողություն ունեցող մարդիկ կնստե՞ն խորհրդարանում ու մի ողջ օր ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի զեկուցումը կքննարկեն, մի ողջ օր էլ հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի կամ վճռաբեկ դատարանի անդամի ընտրության քննարկումների ողջ լայնքին ու երկայնքին կտրվեն, դրանք ավելի առաջնահերթ համարելով, ու ընդամենը ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով Կապան-Գորիս ճանապահատվածին ադրբեջանցիների ապօրինությունների առիթով համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հրավիրելն ու խորհրդարանում նրանց լսելը խոստումի մակարդակի վրա կպահեն առայժմՙ հայտնի չէ ինչ առաջնահերթությանբ:

    Դե որ ԱԱԾ հաղորդագրության մեջ միջպետական ճանապարհի հատվածն Էյվազլի անվանվի, վաղն էլ Աստված գիտե, թե Հայաստանի էլ որ բնակավայրը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ ու հերթական ԱԱԾ հաղորդագրությամբ կանվանվի ադրբեջանական տարբերակով, ասենք, Ծափաթաղըՙ Կըզլքենդ, նայած ադրբեջանական մաքսային ծառայությունն ինչ հերթականությամբ ու ինչ քանակի ճանապարհային հարկի մաքսային վճար հափշտակելու ախորժակ կդրսեւորի:

    Թե սա է՞լ է այն համատեքստում, որ հիմնավորեն, թե սահմանագծված լինելու պարագայում այս կարգի միջադեպեր չեն լինի: Կամ էլ նախօրոք ասեքՙ Հայաստանի ճանապարհների էլ ո՞ր հատվածներում են ադրբեջանական ոստիկանական կետեր տեղադրվելու, գլխներիս գալիքն իմանանք:

    Մեզ ուրիշ բան է զարմացնում: Ժողովրդի անունից իշխող ուժի ներկայացուցիչներըՙ ԱԺ նախագահը, ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցությունն այսպիսի իրավիճակում ԱԺ քառօրյայի հենց սկզբում իրենք պետք է ներկայացնեին Հայաստանի անվտանգության հետ կապված միջադեպի վերաբերյալ քննարկման առաջարկը եւ քննարկեին անհապաղ, քանի որ հավակնում են միայնակ ժողովրդի խնդիրները ներկայացնել, ու ոչ թե ընդդիմությանն ուղղակի խոստանային, որ Կապան-Գորիս հատվածի վերաբերյալ հարցն անպայման կքննարկվի, ու հարցն անընդհատ հետ տշեին:

  • 30TH ANNIVERSARY OF ARMENIA’S INDEPENDENCE: AN OCCASION NEITHER TO LAUGH NOR TO WEEP

    30TH ANNIVERSARY OF ARMENIA’S INDEPENDENCE: AN OCCASION NEITHER TO LAUGH NOR TO WEEP

    The second part of this headline has been borrowed from Rev. Abraham Hartunian’s memoirs on the Genocide, Neither to Laugh Nor to Weep, because it reflects and defines the mood in Armenia today.In preparation for the forthcoming 30th anniversary of the country’s independence, Prime Minister Nikol Pashinyan announced in a parliament session that the government had set up plans to mark the anniversary with grand and colorful celebrations.The reaction was swift and intense, yet not for the reasons the premier might have hoped for. The announcement touched a raw nerve particularly amongst the family members of the martyred soldiers. There were flash mob events facilitated through Facebook by the grieving families, some of whom threatened to disrupt those celebrations.In today’s polarized atmosphere, any issue can be cause for controversy. Therefore, it was not surprising that the opposition seized the opportunity to capitalize on the massive emotional outbursts by the families of the victims.In the past, the independence anniversary was celebrated on Republic Square, with military parades and the demonstration of state-of-the-art weaponry backing the Armenian armed forces’ claims to be the most powerful fighting force in the region. After last year’s defeat, any such display not only would prove to be arrogant but would also expose and project the true picture of the army; if Armenia displayed its obsolete hardware, that would encourage the enemy to plan its next move accordingly. On the other hand, if Armenia paraded weapons recently procured from Russia, that would pose another political problem. That is why the government has opted for a colorful, civilian celebration and a company was hired whose founder revealed that “only classical music would be featured.”But that did not calm the public and the controversy went viral.One opposition parliament member, Gegham Nazaryan, wrote: “They are planning to spend $2 million to insult the memory of our heroes. Those who are planning to sing and dance will be treading on the blood of our martyred children. If they want to mark an anniversary, let them play Bach and Mozart, let them invite the Catholicos to pray. … What are we celebrating? The fall of Shushi?”Incidentally, on this occasion, official figures of the dead soldiers have been revised down from 4,000-5,000 to 3,800 or even less. That does not in any way mitigate the trauma of the losses nor can the figure of 7,000 Azerbaijani losses become a source of consolation.The human sacrifices are coupled with territorial losses — Karabakh has lost 75 percent of its territory and Azerbaijani forces have crossed the border into Armenia, threatening to impose their will on Armenia should it not agree to the terms dictated by the victors and facing the loss of sovereign Armenian soil.After waging a 44-day war against Armenia last year, Presidents Recep Tayyip Erdogan of Turkey and Ilham Aliyev of Azerbaijan have become messengers of peace in the world. We have to admit that both countries have orchestrated their media campaigns so skillfully that no major power raised any objection to their blatant violations of international law. On top of that, President Vladimir Putin is now wearing the mantle of savior, claiming that had it not been for his efforts to draft and sign the November 9 tripartite declaration, Armenia would have suffered more losses.In fact, President Aliyev himself confided recently that had the war continued for another week or so, their losses would have been insurmountable. And this despite the combined forces of Turkey, Azerbaijan, ISIS Jihadists and Pakistani Air Force pilots.Ironically, with this war, Israeli drone manufactures became the inadvertent bedfellows of Islamic jihadists, all of whom worked to support illegal Azerbaijani actions.The irony is the fact that both Turkey and Azerbaijan outspend Armenia in their media allocations and thus earn the moniker of “peacemaker,” with Russia offering its mediation. In fact, at this time, all their interests coincide because the alternative to that conditional peacemaking is the convening of the Organization for Security and Cooperation in Europe (OSCE) Minsk Group, two of whose co-chairs (the US and France) insist the status of Karabakh has yet to be determined, as US Ambassador to Armenia Lynne Tracey said this week, while Moscow, Ankara and Baku have been trying to keep the West away from the Caucasus.The war was bad enough to break the Armenian people’s morale; now the division and polarization are wreaking havoc.Writing in the news outlet 1in.am, the commentator Aram Amatuni states, “The atmosphere of hostility is the most crucial challenge for Armenia’s government.”That statement reflects the true reality in Armenia. Yet, ironically, many in Armenia believe that Aram Amatuni is the penname of former Member of Parliament Arman Babajanyan, who is the main source of vitriolic attacks against the former regime.Unfortunately, with all the current problems, the pandemic is spreading unchecked. The majority of the citizens fatalistically are embracing death by refusing to wear masks or to receive Covid vaccines.Armenia’s independence is an occasion to rejoice and to laugh but the ravages of war, coupled with the remains of many soldiers still unburied, have created a trauma we have yet to overcome. It is a cause to grieve and to weep.On September 21, Armenia’s population will be caught between two polar opposite emotions. They are not sure whether to laugh or to weep.
     
  • Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր

    Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր

    ՀՀ ՊՆ-ից Azgonline.am-ին հայտնում են, որ եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։

    Հրամանատարները զինծառայողներին հորդորել են լինել զգոն և պատասխանատու, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հավաքների նախապատրաստական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին

  • Պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման, այլ ոչ թե պարտադրանքի հետևանք պետք է լինի. «Հայաստան» դաշինք

    Շրջանառության մեջ դրված կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված նոր սահմանափակումների և հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը լայն հանրային քննարկման առարկա է դարձել: Մոտեցումը, որ պատվաստումը փաստացի ուղղակի պարտադիր է դառնում, նույնիսկ առողջապահական հնարավոր իրական անկեղծ նպատակներին՝ չի կարող լինել իրավունքի գերակայությունից բխող, ասված է ԱԺ «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։

    «Պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման, այլ ոչ թե պարտադրանքի հետևանք պետք է լինի: Հանրությանը պետք է մանրամասն և թափանցիկ ձևով ներկայացվեն դրական և հնարավոր բացասական հետևանքները: Միաժամանակ այն մոտեցումը, որ պատվաստման հրաժարման դեպքում պարտադիր է 15 օրը մեկ սեփական միջոցներով գումար վճարել և ներկայացնել թեստի պատասխանը՝ խայտառակ անհամաչափ և ոչ իրավաչափ գործողություն է և հերթական անգամ ցույց է տալիս այս իշխանության՝ իր իսկ պարտականությունները կատարելուց խուսափելու և այն ժողովրդի վրա թողնելու վարքագիծը:

    Անընդունելի է նաև տարբերակված մոտեցման առաջարկը քաղաքական (ՀՀ նախագահ, վարչապետ, նախարարներ, պատգամավորներ) պաշտոններ զբաղեցնողների մասով:

    Թեստավորման պարտադիր պայման նախատեսելու հետ միաժամանակ, պետությունը պարտավոր է սուբսիդավորել նշված ծախսերը», – ասված է դաշինքի տարածած հաղորդագրությունում։

  • Մատաղիսից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

    Մատաղիսից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

    Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում:

    Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

    Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

    Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

  • Մայր Աթոռում ավարտվեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովը

    Մայր Աթոռում ավարտվեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովը

    Սեպտեմբերի 10-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Արևագալի ժամերգություն, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Մայր Աթոռում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցները: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

    «Էկումենիկ աղոթքից հետո համաժողովը շարունակեց իր աշխատանքը։ Ժողովականներին իրենց ուղերձները հղեցին Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը։

    Ուղերձներում մասնավորապես ընդգծվեց վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության դեմ իրականացվող ոտնձգությունների կանխարգելման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվեց միջկրոնական երկխոսությունը՝ որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման, ազգային խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այս գործընթացում բարձր գնահատվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և քրիստոնեական տարբեր կառույցների դերը։

    Այնուհետև զեկույցներ ներկայացրեցին Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահ Հայր Վերապատվելի Քրիստիան Քրիգերը («Կրոնական հուշարձանների և սրբավայրերի անվտանգությունն ու պահպանությունը Եվրոպայում»), ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս Սիմոն Մաղաքյանը («Կրոնական ազատության միջոցով կանխել Արցախի մշակութային ցեղասպանությունը»), ԵՊՀ դասախոս Համլետ Պետրոսյանը («Մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախ։ Արցախի Տիգրանակերտը»), Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը («Ադրբեջանական վանդալիզմի դրսևորումներն Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, կրոնական իրավունքների և Արցախի ժողովրդի ազատության դեմ»), գրող, մշակութային ակտիվիստ և ձեռնարկատեր Թոսուլա Հաջիթոֆին («Կրոնական ժառանգությունը՝ որպես միջոց խաղաղություն ու համերաշխություն խրախուսելու գործում»), «Բեթ Մարդութո» և «Գորգիաս» լրատվական կայքերի գլխավոր խմբագիր Ջորջ Քիրազ («Հայ-ասորական մշակութային փոխառություններ․ինչպես պահպանել պատմական ժառանգության ինքնատիպությունը»), Թաֆթի համալսարանի արվեստի, պատմության բաժնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին («Կարսի, Անիի հայկական հուշարձանները․ դասեր Արցախի համար»), ԱՄՆ Լաֆայեթի քոլեջի պատմության պրոֆեսոր Ռեյչլ Գոշգարյանը («Ապրելով Թուրքիայում ոչնչացված հուշարձանների և գերեզմանատների առկայության պայմաններում») և Զալցբուրգի համալսարանի քրիստոնեկան Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ժասմին Դում-Թրագութը («Փոքրամասնությունների մշակութային և պատմական ժառանգության պահպանումը»)։

    Զեկույցների ավարտից հետո համաժողովն ամփոփեց իր աշխատանքը։

    Սեպտեմբերի 11-ին ժողովականները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան և Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի թանգարաններ»,- նշված է հաղորդագրությունում։

  • Ալեն Սիմոնյանը ոչ միայն ԱԺ դասատուն է, այլև քննիչ ու դատավոր. նա մերժել է ընդդիմադիրներին

    Ալեն Սիմոնյանը ոչ միայն ԱԺ դասատուն է, այլև քննիչ ու դատավոր. նա մերժել է ընդդիմադիրներին

    Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունները դիտարկելու նպատակով սեպտեմբերի 16-20-ը Մոսկվա կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակություն։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ԱԺ-ի, այլ բացառապես «Քաղպայմանագրի» պատգամավորներից ձեւավորված պատվիրակություն, որի կազմում են պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, իշխող խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, նախկին փաստաբան Արթուր Դավթյանը, պետաիրավականի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը, ինչպես նաեւ ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը։ 

    Թե ինչու է Մոսկվա մեկնող պատվիրակությունը կազմված միայն իշխանական պատգամավորներից, եթե գործուղումների պատվիրակությունները նույնպես քվոտավորման սկզբունքով են ձեւավորվում եւ կազմվում, այսինքն՝ պարտադիր ընդգրկվում են նաեւ ընդդիմադիր պատգամավորներ, պարզվում է՝ միայն այն պատճառով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ոչ միայն խորհրդարանի դասատու է զգում եւ երբեմն վերազանցելով լիազորությունները՝ անտեղի դիտողություններ է անում ընդդիմադիր պատգամավորներին, այլեւ իրեն համարում է քննչական մարմին, դատավոր, որը կարող է որոշում կայացնել՝ քրեական գործով անցնող եւ երկրից չբացակայելու թուղթ ստորագրած պատգամավորին թույլատրե՞լ բացակայել երկրից, թե՞ ոչ։ 
    Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, նշված գործուղման համար ներկայացրել են սեփական թեկնածուներին․ «Հայաստանը»՝ Արմեն Գեւորգյանի թեկնածությունը, ով նաեւ ղեկավարում է տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանի։ Սակայն Ալեն Սիմոնյանը խմբակցությունների ղեկավարներին փոխանցել է, որ իր համար ընդունելի չեն ներկայացված թեկնածուները․ Արմեն Գեւորգյանը, ինչպես հայտնի է, անցնում է փողերի լվացման հայտնի գործով եւ բնակավայրից չբացակայելու ստորագրություն է տվել, իսկ Հայկ Մամիջանյանին պատերազմից հետո մեղադրանք է առաջադրվել 225.1-րդ հոդվածով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության դեմ կազմակերպված ցույցերի ակտիվիստներից էր։ Երկուսն էլ՝ քաղաքական մեղադրանքներ։ 

    Ինչեւէ, ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է այլ թեկնածություններ ներկայացնել, նրան բացատրել են, որ ինքը քննչական մարմին չէ ու չի կարող արգելել պատգամավորների գործուղումը, եւ մերժել են նրա առաջարկն ու պնդել ներկայացրած թեկնածությունները։ Արդյունքում Ալեն Սիմոնյանը որոշել է պատվիրակությունը ձեւավորել  առանց ընդդիմադիրների։

    ՊՈՒ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հաստատեց մեր տեղեկությունը․ «Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը համարել է, որ այն քաղաքական-քրեական գործը, որը հարուցված է իմ նկատմամբ, եւ որի հիմքով իմ վերաբերյալ խափանման միջոց է ընտրված՝ ստորագրությամբ երկրից չբացակայելու մասին, հիմք է, որպեսզի չներառի ինձ Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում։ 

    Արդյունքում պատմության մեջ առաջին անգամ պատվիրակությունը մեկնելու է առանց ընդդիմության ներկայացուցիչների։ Հիշեցնեմ նաեւ, որ ես երեկ եմ վերադարձել Բրյուսել կատարած գործուղումից՝ կուսակցական դիվանագիտական խողովակով մասնակցել եմ ԵԺԿ քաղաքական համաժողովին, դիմում եմ ներկայացրել քննչական, քննիչս բավարարել է երկրից բացակայելու խնդրանքս, եւ ես գնացել ու վերադարձել եմ։ Այսինքն՝ դա այս պարագայում եւս հնարավոր էր անել։ Թե ինչու է Ալեն Սիմոնյանը մերժել, այդ հարցի մեկնաբանությունը ես կթողնեմ ձեր լրագրողական տաղանդին»։

    Մեզ չհաջողվեց Արմեն Գեւորգյանի հետ խոսել, սակայն դաշինքից հաստատեցին, որ իրենք ներկայացրել են Գեւորգյանի թեկնածությունը։ Ի դեպ, նույն առճակատման արդյունքում ԱԺ պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամները հրաժարվում են կատարել Սահմանադրության պահանջը եւ ընտրել ընդդիմության ներկայացրած փոխնախագահի թեկնածուին՝ Արթուր Ղազինյանին։ Նրա ընտրությունը ՔՊ-ն արդեն երկու անգամ տապալել է։

  • Երկիր ցնահանջ

    Երկիր ցնահանջ

                                 ԵՐԿԻՐ  ՑնԱՀԱՆՋ

       Կանգնել ենք, դոփում ենք, դոփելուց էլ հետ-հետ ենք գնում։ Այլևս հուսացող հայացքներով մարդիկ մուլտիպլիկացիոն կերպարներ են թվում, որ այս մոխրագույն իրականության մեջ, այս անթաքույց դավադրական «օրեցօր» – ի մեջ դեռ հապաղում են ու երազում՝ երազելով հապաղում։ Մի քանի տարվա մեջ բառացիորեն փոխվեցին արժեհամակարգեր, դրոշը դարձավ գունավոր լաթ… ցավալիորեն պարզ և նկատելի փաստ է՝ որքան էլ ողորկ ճակատներով ըմբոստները հակադարձեն…

       Այս երկիրն այնքան հեղհեղուկ ու պլստիկ է, որ դժվար է ենթադրել նույնիսկ՝ կիրակին մթնի հետո երկուշաբթի՞ կլուսանա, թե՞ փոթորկոտ եռուզեռով անանուն «շաբթի»-ներ։ Երկիր են ղեկավարում ջղային, հիշաչար, հոգեմեդային հաբերի քաղցով անփորձ և անփորձունակ, անհայացք տղաներ։ Նրանք տղա ու ջահել կատեգորիաներում են (եթե ոչ ավելի կոպիտ)։ Նրանք երկիր են ղեկավարում հարբածի նման, նրանք՝ ընտանիք կառավարել չիմացողները։ Այս երկիրը ժանգոտում է սրանց հպումներից և այս անպիտաններին գոհունակ սատարողների ծափերից։ Շափյուղայով մատանին՝ մեր Հայաստանը, մեր երկիր-շափյուղան կամաց-կամաց ցնդում է, և «հայրենիք» կոչված այն ամպը, որին փարվում ենք իբրև աննյութ միֆի, գոլորշանում է, ինչպես բաց անոթում սպիրտը։ Բայց ի՞նչ անել, եթե այս երկրի տերերը ընտրել են այս ուղին (գիտակցաբար, թե անգիտակից՝ էական չէ)։ Դարերն ինչքան էլ փոխվում են, մարդկության որոշումներ ընդունելու բանաձևը անփոփոխ է մնում՝ մեծամասնության կարծիք։ Այդ մեծամասնության մեջ են հիմնականում տգետները, ստահակները, համաներման սպասող սրիկաները, բառաբբաները՝ խաչերին թիկունք արած։ Ուրիշ հարց է՝ փլուզման փոշիներում մեծամասնությունը կհիասթափվի՞, թե՝ չէ։

       Ես զարմանքով եմ հետևում եկեղեցուց զատ, դեռևս տխմար ուղեղներում սրբադասվող այս կերպարի գործունեությանը։ Սա մի չարյաց մարմին է, որին ներվում է ամեն ինչ։ Նա «ներկա»-ն է՝ ներկաների հայրը, որի հովանու տակ այս ազգը ազատվել է իր թշնամի հայերից և շպրտել վերջիններիս մոխրացող անցյալ՝ պիտակավորելով «նախկին»։ Ներվում է սրան ամեն ինչ՝ խնամքով հարստանալ, հաճելիորեն ստել, լավագույն բարքերը քոզել, հայրենիք-մատանին գրավ տալ, վատնել, զոհել, ավիրել, աղետել, թշնամացնել, բերել այս երկիր-մատանուն մի նոր քար՝ շիրմաքար, լալվար քար ու սարքել Հայաստանը հուզականության մեջ սկող արցունքե բնակավայր։ Ներվե՜լ…

       Ուզում եմ հարցնել այս ներող-ըմբռնող հայերին՝ ձեր ի՞նչն է փոխվել, ինչո՞վ եք հիմա ազատ, սարսափի արհեստական թմբիրը, որ ներարկվել է ձեր մեջ ձեր հայրենակիցների դեմ, հաղթահարվա՞ծ է այլևս։ Թուրանական ոչ թավշյա և հենց բռնի ահից չե՞ք սաստվում։ Ձեզ դու՞ր է գալիս մեկ ամբողջական հայրենիք ունենալու հեռանկարը։ Հայրենիք, որ կկոչվի «Երևանի հանրապետություն» և կունենա մեկ հարևան՝ կիսալուսնաձև մի հարևան։ Դուք ազատագրվա՞ծ եք ետ-ետ քայլում, նահանջում, դա էլ հերիք չէ՝ նվագով։ Նահանջը՝ երգով։ Այսպես է պահանջում ապագա խոստացող, ամենայն հայոց «ներկա» սպիտակ առաջնորդը, թիկունքում ամբիոնին թառած առաջնորդը, որ քամում է երկիրը՝ տոնելով հաղթանակ սեփական ժողովրդի զգալի տոկոսի դեմ և տոնում պարտություն՝ թմբուկով ցնահանջ…

    Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ