Day:Սեպտեմբերի 4, 2021

  • Սուպերմարկետում տեղի ունեցած խուլիգանության գործով 2 անձ է ձերբակալվել

    2021թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող սուպերմարկետում, նշված տարածքի սեփականատերը, վերջինիս որդին և 4 անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչից զգացել է ֆիզիկական ցավ և ստացել մարմնական վնասվածքներ:

    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք, հասարակական վայրում անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հարվածներ են հասցրել քաղաքացուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

    Դեպքի առթիվ սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը սուպերմարկետի սեփականատիրոջ որդին ձերբակալվել է:

    2021թ. սեպտեմբերի 3-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նույն օրը ձերբակալվել է նաև նշված սուպերմարկետի սեփականատերը:

    Կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են սուպերմարկետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, զննության են ենթարկվել քաղաքացու կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • ՌԴ ՊՆ-ը իր պաշտոնական փաստաթղթում Արցախը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն․ Ղազինյան

    ՌԴ ՊՆ-ը իր պաշտոնական փաստաթղթում Արցախը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն․ Ղազինյան

    ՌԴ ՊՆ-ը իր պաշտոնական փաստաթղթում Արցախը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը․

    «Մասնավորապես, Արցախում տեղակայված խաղաղապահների կեցավայրերի համալիր սպասարկման նպատակով հայտարարված մրցույթային փաստաթղթում նշվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը:

    Թշնամական պետությունում հիստերիա է. . .»:

  • Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

    Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

    Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ստորագրել է որոշում, որով Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

    Կարեն Սարգսյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

    Նշենք, որ Կարեն Սարգսյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2020թ-ի փետրվարի 6-ին:

  • Հետընտրական ապատիան պետք է արագ հաղթահարել, փոփոխության ենթարկել պայքարի ավանդական մեթոդները և ժողովրդի հետ խոսել իր համար ընկալելի լեզվով

    Հետընտրական ապատիան պետք է արագ հաղթահարել, փոփոխության ենթարկել պայքարի ավանդական մեթոդները և ժողովրդի հետ խոսել իր համար ընկալելի լեզվով

    Հետպատերազմական շրջանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մեր ժողովրդին փորձում են հոգեբանորեն ոչնչացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

    «Կեղծ խաղաղասիրական մղումներով և «խաղաղության դարաշրջան» խոստանալով իրականում փորձ է արվում և՛ զինված ուժերում, և՛ հասարակության մեջ կոտրել պայքարի ոգին։

    Մեզ փորձում են համոզել, որ հայը հաղթելու շանս չուներ և չունի, մեզ փորձում են համոզել, պայքարելու իմաստ այլևս չկա՝ ամեն ինչ կորած է և որպես վերջնանպատակ հասարակությանը պատրաստում նոր զիջումների՝ համոզելով, թե առանց դրա խաղաղություն չի լինելու։

    Հետընտրական ապատիան պետք է արագ հաղթահարել, փոփոխության ենթարկել պայքարի ավանդական մեթոդները և ժողովրդի հետ խոսել իր համար ընկալելի լեզվով»,- գրել է Աբրահամյանը։

  • Այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջեւ դրված որեւէ նպատակի չի կարող հասնել. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

    «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր այսօր տեղափոխել են անվանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։

    Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։

    «Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար։

    Պատգամավորները Վարդաշեն ՔԿՀ-ում հանդիպել են նաեւ «Հայաստան» խմբակցության՝ ապօրինի կալանավորված մյուս երկու գործընկեր պատգամավորներին՝ Մխիթար Զաքարյանին եւ Արթուր Սարգսյանին, արձանագրել, որ այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջեւ դրված որեւէ նպատակի չի կարող հասնել ու խափանել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի գործունեությունն ու ծրագրերը»,- նշված է դաշինքի հայտարարությունում։

  • Թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

    Թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

    ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Գրիշայի Մալախյանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 584-Ա հրամանով տրված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի /Սերիա Ա N 0003909/ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

    Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը:

    Ըստ այդմ՝ առաջնորդվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման կարգի» 89-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով՝ դադարեցվել է «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Մալախյանի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ գործողությունը:

  • Դուբայում անցկացվում է InClassica 10-րդ միջազգային փառատոնը

    Դուբայում անցկացվում է InClassica 10-րդ միջազգային փառատոնը

    Դուբայում մեկնարկել էInClassica դասական երաժշտության X միջազգային փառատոնը։ InClassica փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Դուբայում հոբելյանական փառատոնն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։

    «Փառատոնին մասնակցում են համաշխարհային դասական երաժշտության ամենավառ աստղերը։ Առաջիկա չորս շաբաթների ընթացքում Դուբայը գրավիչ վայր կդառնա երաժշտական համայնքի համար։ Այստեղ տեղի կունենան հրաշալի համերգներ եւ երաժշտական այլ միջոցառումներ»,- ասում է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։ 

    Փառատոնը բացվեց օգոստոսի 28-ին կանադացի կոմպոզիտոր եւ դաշնակահար Մարկ-Անդրե Համելինի մենահամերգով։ Վերջինս հայտնի է որպես վիրտուոզ կատարող՝ նուրբ ճաշակով եւ փայլուն կատարողական տեխնիկայով։

    «Շատ հաճելի էր նվագել Դուբայի երաժշտասեր հանրության համար, որը գուցե այնքան էլ սովոր չէ նման համերգների, ինչպես այլ երկրներում։ Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել նվագել նոր լսարանի համար։ Համերգային ծրագիրը բավականին կամերային էր Դուբայի օպերայի մեծ դահլիճի համար, բայց ես զգում էի, որ այն, ինչ ներկայացնում էի, ունկնդիրներին դուր էր գալիս»,– համերգից հետո խոստովանեց Մարկ-Անդրե Համելինը։

    Մինչեւ սեպտեմբերի 26-ը փառատոնի շրջանակներում Դուբայում տեղի կունենա 30 համերգ, որոնց ընթացքում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր եւ 12 անվանի դիրիժորներ։ Փառատոնային համերգները կանցկացվեն Dubai Opera-ում եւ Մերձավոր Արեւելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։

    «InClassica-ի պատմությունը սկսվում է 10 տարի առաջ Մալթայում՝ մի փոքրիկ փառատոնից եւ վարպետության դասերից։ Իսկ ահա այժմ մենք անցկացնում ենք համաշխարհային մասշտաբի միջոցառում»,- փառատոնի բացման ասուլիսին լրագրողներին ասաց Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Ալան Կիրկոպը։

    InClassica-ում ելույթներ կունենան Դենիս Մացուեւը, Ալեքսանդր Կնյազեւը, Միխայիլ Պլետնյովը, Աննա Տիֆուն, Անդրեյ Գուգնինը, Դենիս Կոժուխինը, Կիտ Արմսթրոնգը, Մաքսիմ Վենգերովը, Սերգեյ Խաչատրյանը եւ այլք։

    «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել InClassica փառատոնին, մենք այս իրադարձությանը երկար ամիսներ ենք սպասել։ Ուրախ եմ, որ այդ դժվար ժամանակներում մենք կարող ենք ելույթ ունենալ եւ ներկայացնել մեր արվեստը, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին»,- նշեց ջութակահար, դիրիժոր Մաքսիմ Վենգերովը։ 

    Չորս շաբաթների ընթացքում բեմ կբարձրանա յոթ սիմֆոնիկ նվագախումբ՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։

    Փառատոնի շրջանակներում ներգրավված են նաեւ մեծանուն դիրիժորներ՝ Դմիտրի Յաբլոնսկին, Ալեքսանդր Սլադկովսկին, Մայքլ Ֆրանսիսը, Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին եւ այլք։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են մեծ թվով ստեղծագործություններ՝ սկսած բարոկկո երաժշտությունից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր, այդ թվում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

    «Ոչինչ չի կարող հավասարվել այն զգացողության հետ, երբ տեսնում ես, որ հայտնի երաժիշտները, որոնցով միշտ հիացել եմ, կատարում են քո ստեղծագործությունները։ Ամեն անգամ, երբ նվագում են իմ մեղեդիները, կարծես առաջին անգամ եմ լսում, քանի որ յուրաքանչյուր ելույթ միանգամայն բացառիկ է։ Ես երախտապարտ եմ բոլոր մասնակիցներին համագործակցության համար։ Դուբայը ներշնչանքի մեծ աղբյուր է, եւ հնարավոր է՝ ինչ-որ մի ժամանակ իմ տպավորություններն այս քաղաքից արտացոլվեն իմ արվեստում»,- խոստովանեց Ալեքսեյ Շորը։

    Փառատոնի շրջանակներում համերգները տեղի կունենան ամեն օր եւ ոչ միայն երեկոյան ժամերին։ Ցերեկային ժամերին երաժշտասերները կարող են ունկնդրել դասական երաժշտության մերձավորարեւելյան ակադեմիայի մասնակիցների ելույթները, որոնք տեղի են ունենում սիմֆոնիկ նվագախմբերի եւ հայտնի արտիստների հետ։ Բացի այդ, փառատոնի շրջանակներում անցկացվում է Classic Piano մրցույթի եզրափակիչ փուլը։ Առաջին սիմֆոնիկ նվագախումբը, որ ելույթ կունենա InClassica փառատոնի ընթացքում, Ռուսաստանի ազգային նվագախումբն է։ Այսօր՝ օգոստոսի 31-ին, նվագախմբի հետ Դուբայի օպերայի դահլիճում կնվագի դաշնակահար Բենզոդ Աբդուռայինովը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Գերգեյ Մադարաշը։

  • ՆԱՏՕ-ն Ռուսաստանին և Բելառուսին կոչ է արել կանխատեսելի լինել «Արևմուտք-2021» զորավարժությունների ժամանակ

    ՆԱՏՕ-ն Ռուսաստանին և Բելառուսին կոչ է արել կանխատեսելի լինել «Արևմուտք-2021» զորավարժությունների ժամանակ

    ՆԱՏՕ-ն «Արևմուտք-2021» զորավարժությունների կապակցությամբ Բելառուսին և Ռուսաստանին կոչ է անում կանխատեսելի վարքագիծ դրսևորել: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

    Նրա խոսքով, բոլոր երկրներն իրավունք ունեն վերապատրաստել իրենց զինված ուժերը, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է կատարել որոշակի պարտավորություններ:

    «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին և Բելառուսին գործել կանխատեսելի և թափանցիկ՝ միջազգային պարտավորություններին համապատասխան», – Լունգեսկուի խոսքը մեջբերում է «ՌԻԱ» գործակալությունը: Դա կարևոր է ռիսկերը նվազեցնելու և միջադեպերից խուսափելու համար, ասել է պաշտոնական ներկայացուցիչը:

    Ռուս-բելառուսական համատեղ «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների գործնական փուլը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 16-ը, հայտնում է RT- ն:

  • Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի և դրա հետևանքների հետ կապված ունեմ հետևյալ կարծիքը

    Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի և դրա հետևանքների հետ կապված ունեմ հետևյալ կարծիքը

    Փաստաբան Արա Զոհրաբյանի ՖԲ էջից, –

    Առաջարկում եմ ստեղծել նախաձեռնող խումբ

    Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի և դրա հետևանքների հետ կապված ունեմ հետևյալ կարծիքը (եթե այլ կարծիքներ կան, հետաքրքրությամբ կլսեմ/կկարդամ)՝

    1. Կորոնավիրուսը արհեստական վիրուս է – սա նշանակում է, որ ինչ որ մի նպատակով է ստեղծվել և տարածվել.

    2. Կորոնավիրուսը պատկանում է սուր շնչառական վարակների խմբին. Նույն խմբին է պատկանում օրինակ գրիպը- սա նշանակում է, որ չի լինելու մի պատվաստանյութ, որը վերջնականորեն այս վիրուսը կվերացնի, հետևաբար մարդը մշտապես պետք է պատվաստանյութ ընդունի ( օրինակ՝ 6 ամիսը կամ մեկ տարին մեկ).

    3. Վարակվածների մեջ մահացությունը 2 տոկոս է (ԱՇԽԱՐՀՈՒՄ՝ 03.09.21թ. դրությամբ կա 217.396.223 վարակված, և 4.511.837 մահացած, մահացությունը կազմում է 2 տոկոս, Հայաստանում՝ 243.981 վարակված և 4892 մահացած, մահացությունը կազմում է 2 տոկոս).

    4. Պատվաստանյութերի բոլոր բաղադրիչները ստուգվում են անվտանգության տեսակետից: Դրանք պատշաճ փորձարկում չեն անցել, որի համար ըստ տարբեր մասնագետների անհրաժեշտ է առնվազն 5 տարի.

    5.  Պատվաստանյութերի արդյունավետությունը բարձր չէ և չի ապահովագրում մարդուն կորոնավիրուսից (օրինակ ըստ պաշտոնական տեղեկության Աստրա Զենեկայի արդյունավետությունը 63 տոկոս է).

    6. Բժիշկները պատվաստանյութերի վերաբերյալ չունեն միասնական վերաբերմունք: Մի մասը դրանք համարում է վնասակար մարդու առողջությանը: Նշվում է, որ դրանք կարող են ազդել մարդու գենոմի վրա:

    7. Չպատվաստված մարդկանց նկատմամբ իրավական սահմանափակումներ և այլ իրավական հետևանքներ կիրառելը (պարգևավճարի չվճարում, աշխատանքից ազատում և այլն), ի տարբերություն պատվաստվածների ոչ միայն անօրինական է և խտրական, այլ նաև անտրամաբանական:

    Վերը նշվածը հաշվի առնելով շարունակում եմ պնդել, որ՝

    ✅  պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը.

    ✅ չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել:

    Ինչու, որովհետև այս պայմաններում, երբ որ մենք գործ ունենք պատշաճ փորձարկում չանցնած պատվաստանյութերի հետ, նշանակում է, հիմա դրանք ընդունելը բժշկական փորձի հետևանք է, իսկ բժշակական փորձերն առանց մարդու համաձայնության իրականացնելը Սահմանադրությամբ արգելվում է:

    Այս հարցերն ուսումնասիրելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու նպատակով, առաջարկում եմ մտահոգ բժիշկներին, իրավաբաններին (փաստաբաններին), լրագրողներին և այլ մասնագետներին միասին ստեղծել նախաձեռնող խումբ: Կխնդրեմ այստեղ կամ անձնական նամակով գրել: