Day:Սեպտեմբերի 2, 2021

  • Ռուսաստանի ջանքերի շնորհիվ մենք, այնուամենայնիվ, ունենք մի կտոր Արցախ, և այն հայկական է ու հայալեզու․ Արտակ Զաքարյան

    Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ և Արցախի նախկին նախագահների, սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով Արցախում հաղթանակի կերտմանն ու այն ցավալի իրականությանը, որը ստեղծվեց ՀՀ գործող իշխանությունների օրոք։

    Արտակ Զաքարյանն, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ Արցախը վերածնվելու է։

    «Լևոն Տեր -Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան։

    Այս մարդկանց ղեկավարությամբ, առաջնորդությամբ, և նրանց բազմաթիվ նվիրյալ թիմակիցների կյանքի գնով և ջանքերով ազատագրվեց, հռչակվեց, կայացավ և զարգացավ Արցախի Հանրապետությունը։ Հպարտություն, հզորություն, ապահովություն, կայունություն, ոգևորություն ապրեցինք բոլորս։

    Նիկոլ Փաշինյան։ Այս մարդու ղեկավարությամբ, և իր թիմի ջանքերով, մենք կորցրեցինք մեր 29 տարիների համազգային կենսագրությունը։ Կորցրեցինք Արցախի Հանրապետության գոյաբանական հենքը, կենսագործունեության տարածքը, հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության ամուր պատնեշը, ապահով և կայուն զարգացման հեռանկարները։

    Մենք կորցրեցինք մեր համազգային ոգևորության աղբյուրը, կորցրեցինք մեր հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության յուրօրինակ հատվածը։ Մենք կորցրեցինք արյունով պահված և պաշտպանված Հայրենիքի մի մասը։ Մենք կորցրեցինք տնտեսական մի ողջ կարողություն, մենք կորցրեցինք մեր աշխարհաքաղաքական դերը։ Մենք կորցրեցինք մեր հեղինակությունն ու վստահությունը։

    Այսօր, շնորհիվ Ռուսաստանի խաղաղապահների և անձամբ նախագահ Պուտինի անձնական ջանքերի, մենք այնուամենայնիվ ունենք մի կտոր Արցախի Հանրապետություն։ Եվ այն հայկական է, հայեցի ու հայալեզու է։

    Պայքարը շարունակվում է։

    Ամեն ինչ դեռ առջևում է և վերածնունդ լինելու է», – գրել է Զաքարյանը։

  • Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Արմեն Չարչյանին

    Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին երեկ՝ սեպտեմբերի 1-ին, այցելել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս մասին «Երկիր Մեդիա»-ին հայտնել է պրոֆեսորի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

    «Հանդիպումը տևել է մեկ ժամ, ես ներկա եմ եղել այս հանդիպմանը»,-նշել է պաշտպանը։

    Արմեն Չարչյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար: 

    Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 24-ին:  Չարչյանի մոտ ախտորոշված է սրտամկանի սուր ինֆարկտ, զարկերակային հիպերտոնիա 3-րդ աստիճանի, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ: 

    Օրեր առաջ նրան էին այցելել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Թագուհի Թովմասյանը։

  • Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազնի 9-11 աստիճանով

    Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազնի 9-11 աստիճանով

    Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

    Քամին հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:

    Երեւանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

    Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +29+31։

    Օդի ջերմաստիճանը մարզերում՝

    Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

    Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

    Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +26+30,

    Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

    Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

    Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +22+27,

    Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

    Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +27+30,

    Արարատում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+32,

    Արմավիրում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+32,

    Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

    Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+32,

    Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+31,

    Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

    Արցախում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+31։

  • «Կովսականում վարկով տուն եմ սարքել, հիմա դատարանում ի՞նչ ասեմ». Քերոբյանը քաշաթաղցուն առաջարկեց սնանկանալ

    «Կովսականում վարկով տուն եմ սարքել, հիմա դատարանում ի՞նչ ասեմ». Քերոբյանը քաշաթաղցուն առաջարկեց սնանկանալ

    Ամեն շաբաթ VTB բանկից ինձ հաղորդագրություն է գալիս, որ վարկերը մուծի. Ես այդ վարկը վերցրել եմ, Կովսականում տուն եմ սարքել. ամսի 6-ին ինձ դատ են նշանակել, հիմա ես գնամ դատարանում ի՞նչ պետք է ասեմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց Քաշաթաղի բնակիչներից մեկը:

    Նախարարը խորհուրդ տվեց սնանկանալ. «Հանգիստ կարելի է սնանկանալ, պարտքերը ջրվում է»:

    Քաշաթաղի բնակիչը հակադարձեց. «Դա նշանակում է, որ իմ վարկային պատմությունը սեւանում է եւ եթե ես նունիսկ փորձեմ այստեղ իմ կյանքը զրոյից կազմակերպել, չեմ կարողանա օգտվել վարկերից: Բայց ես սնանկ չեմ, իմ պատճառով չի եղել էդ ամեն ինչը: Ես հասկանում եմ, որ ինձ չեն կախելու, ասելու են, դե դու քյասիբ ես, քո վարկը ջրեցինք: բայց դա ինձ պետք չի, ես արժանապատիվ, աշխատող մարդ եմ: Ես պատերազմից հետո էլ իմ վարկը մուծել եմ, որովհետեւ աշխատավարձ եմ ստացել»:

    Նշենք, որ Քաշաթաղի բնակիչները արդեն որերրդ անգամ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են իրենց ապահովել կացարաններով, քանի որ տեղահանվել են ու բնակվելու տեղ չունեն:

    News.am

  • Արցախահայության՝ սեփական հողում ազատ, անկախ ապրելու իրավունքն այլընտրանք չունի․ Վահե Հակոբյան

    Արցախահայության՝ սեփական հողում ազատ, անկախ ապրելու իրավունքն այլընտրանք չունի․ Վահե Հակոբյան

    «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ուղերձով է հանդես եկել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ։

    Ուղերձում ասվում է․

    «30 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում որոշում կայացվեց Արցախի Հանրապետության հռչակման մասին։ Երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, արցախահայությունը հանրաքվեով ամրագրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը։ Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրն ընդունվեց 1992-ի հունվարի 8-ին՝ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի ընթացքում։

    1991-ի սեպտեմբերի 2-ից արցախահայությունը լծվեց պետականաշինության բարդ ու երկարատև գործընթացին, որը, ցավոք, չտրվեց առանց անդառնալի կորուստների։ Բնականաբար, այս ճանապարհին եղել են նաև թերացումներ ու բացթողումներ, բայց այս ամենի հետ մեկտեղ քայլ առ քայլ ամրապնդվում և շոշափելի էր դառնում անկախ Արցախ ունենալու մեր բոլորի երազանքը։ Երազանք, որի կյանքի կոչման գործում շատ բան փոխվեց անցնող երեք տարվա ընթացքում։

    Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ մեր արժեքներին, միասնականությանը, մեր բանակին ու անվտանգությանը, մեր արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը հասցված յուրաքանչյուր հարված ճակատագրական գին ունի մեզ համար։ Վերջին տարիների փորձը ծանր դաս պիտի լինի մեր բոլորի ու գալիք սերունդների համար։

    Հավերժ երախտապարտ կլինենք Արցախի անկախության համար զոհված մեր հայորդիներին, մեր խոնարհումը նրանց ու նրանց ընտանիքներին։

    Այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակումից 30 տարի անց, մենք բոլորս կանգնած ենք մեծագույն փորձությունների ու մարտահրավերների առաջ։ Մեզ բոլորիս՝ խոհեմություն, տոկունություն ու վճռականություն։

    Արցախահայության՝ սեփական հողում ազատ, անկախ ապրելու իրավունքն այլընտրանք չունի։

    Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը»։

  • Արդարադատություն իրականացնող մարմինը, ըստ վարչապետի խոսքի, պարտավոր է հաշվի նստել ժողովրդի կամքի հետ․ Առուշ Առուշանյանի փաստաբանը՝ Գորիսի բնակիչների կամքի մասին

    Ինքս Գորիսից եմ, թշնամին 3 կողմից հասել է Գորիս։ Փաստն է, որ ունենք սահմանագիծ Գորիսում, և ստեղծված պայմաններում համայնքապետերի, քաղաքապետերի, փոխքաղաքապետերի նկատմամբ քրեական գործեր հարուցելը, ձերբակալելը, խաթարելով բարդ վիճակում գտնվող մարզի, համայնքների կազմակերպչական աշխատանքները, լրացուցիչ ռիսկեր է պարունակում։ Վերջիվերջո, համայնքապետերն են պատասխանատու դրա համար, և համայնքապետերը ընտրովի մարմին են, ոչ թե նշանակովի․ այսօր հրավիրված ասուլիսում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին աջակցող հասարակական նախաձեռնության համակարգող Զաքար Խոջաբաղյանը։

    Նա տեղեկացրեց, որ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գորիսում անցկացված ստորագրահավաքին մոտ 9 400 մարդ է միացել՝ չհաշված քաղաքում բնակություն հաստատած տեղահանված արցախցիներին, որոնք նույնպես պահանջում են ազատ արձակել Առուշանյանին։

    «Սա ցույց է տալիս, որ հասարակությունը սիրում է համայնքապետին»,- ասաց Խոջաբաղյանը։
    Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը, որը նույնպես ներկա էր ասուլիսին, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ արդարադատություն իրականացնող մարմինները պետք է հաշվի առնեն ժողովրդի կարծիքը։

    «Հաշված օրեր առաջ Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ ՀՀ-ում գործադիր իշխանությունը արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքին չի միջամտել ու չի միջամտելու։ Ողջունելի է, բայց Նիկոլ Փաշինյանը արտահայտեց նաև հետևյալ միտքը, որ արդարադատություն իրականացնող մարինները պարտավոր են հաշվի առնել ժողովրդի կարծիքը։ Այս խոսքերի ամենամեծ փորձությունը լինելու է առաջիկա դատական նիստի ժամանակ, քանի որ առաջիկայում Գորիսի դատարանը պիտի քննի Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը։ Գործի ստվար հատորում ամփոփված է ժողովրդի կամքը, և այդ նույն արդարադատություն իրականացնող մարմինը, համաձայն վարչապետի խոսքերի, պարզապես պարտավոր է հաշվի նստել այդ կամքի հետ», – շեշտեց փաստաբանը։

  • Արցախում զոհվածների հարազատները քարերով հարձակվել են ՔՊ-ականների վրա

    Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արցախ ժամանած ՔՊ-ական պատգանավորների հետ:

    Այս մասին գրում է Hraparak.am-ը:

    Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարերով մտել են Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել են ՔՊ-ական պատգամավորները, որպեսզի ջարդեն նրանց գլուխը:

    Զոհվածների հարազատները վրդովված են եղել ՔՊ-ականների այցից Արցախ, և հայտարարել են, որ իրենց զավակների կորստի մեջ հենց նրանք են մեղավոր, ուստի նրանք իրավունք չունեն ոտք դնելու Արցախ: Միջադեպը հարթել է Արցախի ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, որը բանակցել է զոհվածների հարազատների հետ և համոզել կտրուկ քայլերի չդիմել:

  • «Ալ-Ղաիդան» միացել է «Թալիբանին»: ԱՄՆ-ն նահանջել է, պատմությունը կրկնվում է»

    «Ալ-Ղաիդան» միացել է «Թալիբանին»: ԱՄՆ-ն նահանջել է, պատմությունը կրկնվում է»

    Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հաղորդել է «Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայինների մահվան մասին չորս օրում Փանջշերի հովտի համար մարտերի արդյունքում:

    «Թալիբանի կորուստները վերջին չորս օրվա ընթացքում կազմել են 350 զոհ, 287 վիրավոր, 35 ձերբակալված», – ասված է Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ:

    Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել նաև, որ ահաբեկչական «Ալ-Ղաիդա» կազմակերպությունը միացել է թալիբներին դիմադրության ուժերի դեմ պայքարում, հայտնում է «ՌԻԱ» գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի դիմադրության ճակատը:

    «Ալ-Ղաիդան» միացել է «Թալիբան» շարժմանը՝ պայքարելու Աֆղանստանի դիմադրության ճակատի դեմ: ԱՄՆ-ն նահանջել է, պատմությունը կրկնվում է», – ասված է հայտարարության մեջ:

  • Արևելյան տնտեսական ֆորումում ներկայացվել է ջրածնային վառելիքով աշխատող Aurus մեքենան

    Արևելյան տնտեսական ֆորումում ներկայացվել է ջրածնային վառելիքով աշխատող Aurus մեքենան

    Ջրածնային վառելիքով աշխատող ռուսական պրեմիում դասի Aurus ավտոմեքենան ներկայացվել է այսօր Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումում:

    Ինչպես օգոստոսի սկզբին հայտնել էր ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը, ջրածնային վառելիքի տարրերով հագեցած պրեմիում դասի Aurus մեքենայի սերիական տարբերակը կհայտնվի 2024 թվականին: Այնուհետև մեքենան կառաքվի շուկաներ:

    Հունիսին հայտնի դարձավ, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է արտադրված Aurus մեքենաների մոտ 70%-ը վաճառել արտաքին շուկաներում, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, հայտնում է Իզվեստիան: Ավելի երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է դուրս գալ Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի շուկաներ:

  • Բորել․ Աֆղանստանում իրադարձություններից հետո ակնհայտ դարձավ ԵՄ պաշտպանական համակարգի անհրաժեշտությունը

    Բորել․ Աֆղանստանում իրադարձություններից հետո ակնհայտ դարձավ ԵՄ պաշտպանական համակարգի անհրաժեշտությունը

    Եվրամիության պաշտպանական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը ակնհայտ դարձավ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված իրավիճակից հետո: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Սլովենիայում ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

    «Ես պնդում եմ, որ ԵՄ-ի՝ սեփական պաշտպանական համակարգի կարիքը ակնհայտ է դարձել Աֆղանստանից հետո», – ասել է Բորելը:

    Նա ընդգծել է, որ «Աֆղանստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները դրդել են եվրոպական անվտանգության հայեցակարգի` ԵՄ ռազմավարական կողմնացույցի մշակմանը, որի վերջնական նախագիծը կներկայացվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին», հայտնում է ՏԱՍՍ-ը: