Month:Օգոստոսի 2021

  • Արմենը գերությունից վերադարձել է Հայաստան և պարզել, որ հայտնվել է կադրերի ռեզերվում

    Արմենը գերությունից վերադարձել է Հայաստան և պարզել, որ հայտնվել է կադրերի ռեզերվում

    Թագուհի Թովմասյանի ՖԲ էջից, –

    Խորհրդարանում ընդունեցի Ադրբեջանի կողմից գերեվարված և վերադարձած Արմեն Բուդոյանին: Մեր հայրենակիցը պատմեց, թե ինչպես են ինքն ու իր ընկերները գերեվարվել առաջադրանք կատարելիս և 17 օր անցկացրել Բաքվի բանտում: Այդ օրերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունից որևէ մեկը նրա ընտանիքի անդամների հետ կապ չի հաստատել: Արմենը գերությունից վերադարձել է Հայաստան և պարզել, որ հայտնվել է կադրերի ռեզերվում:

    Նա նշում է, որ չի արժանացել այն ուշադրությանը, որին սովորաբար կադրերի ռեզերվում գտնվողներն են արժանանում, և այդ ամիսների ընթացքում իրեն չեն ֆինանսավորել: Բացի այդ, զինծառայողները Պաշտպանության նախարարության հետ բնակարանի վարձի պայմանագիր էլ ունեն, որով նախատեսվող գումարը նույնպես չեն վճարել, և վարձակալած բնակարանի սեփականատերը Արմենին, նրան կնոջն ու երեք անչափահաս երեխաներին տանից դուրս է հանել:

    Արմենը հավելեց, որ պահանջել է իրեն ծառայության նշանակել մեկ այլ զորամասում, եթե ոչ, ապա զորացրել: Սակայն արդեն մի քանի ամիս է՝ ինչ իրեն չեն զորացրում, նույնիսկ զինվորական գրքույկը չեն տալիս: Նա պահանջում է իր զինվորական գրքույկը, որն իրեն խիստ անհրաժեշտ է այլ ոլորտում աշխատանքի անցնելու համար:

    Հայրենիք վերադառնալուց հետո Արմենը նամակ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել:

    Հետևողական եմ լինելու և իմ հնարավորությունների սահմաններում զբաղվելու եմ նրա խնդիրներով՝ փորձելով հասնել դրանց լուծմանը:

  • Քրեական հեղինակություն համարվող անձը հայտնաբերվել է

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

    Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև  ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. օգոստոսի 30-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նշված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը՝ քրեական հեղինակություն համարվող անձը:

    Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

    Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական հեղինակություն համարվող և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, գումարային հարցի շուրջ առաջացած վեճը լուծելու համար, անօրինական օգուտ ստանալու շահադիտական նպատակով, քրեական ենթամշակույթ կրող և իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով, կազմակերպել և 2021թ. հունվարի 18-ին իրականացրել է Երևանի բնակչի առևանգումը: Վերջինիս, իր կամքին հակառակ, խաբեությամբ նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը և տարել ինչ-որ առանձնատուն, որտեղ նշված խմբավորման անդամներից մեկը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք ծեծի են ենթարկել նրան: Նույն օրը՝ գիշերը, վերջինիս Երևան վերադարձնելիս, ավտոմեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափի՝ 5.221.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար՝ մինչև հետագա հարցերի պարզաբանումը, որը օրեր անց, վերոնշյալ խմբավորման անդամի օժանդակությամբ, ստացել է Երևանի բնակչից՝ շորթ

  • Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Ղազախստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

    Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Ղազախստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

    Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի Միջազգային բանակային խաղեր – 2021-ի «Ծովի գավաթ» մրցույթի մասնակիցները միջոցառման ավարտից հետո համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում: Այս մասին հայտնում է Իզվեստիան: Միջոցառումների հիմնական նպատակը փոխգործողության մշակումն է:

    Իրանում առաջին անգամ անցկացվել է «Ծովի գավաթ» մրցույթը: Դրան մասնակցում են Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Իրանի ռազմածովային ուժերի փոքր հրթիռային և հրետանային նավեր:

  • Ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը չի կարող անցնել այլ անձի (բացառությամբ՝ զոհվածների ժառանգների), լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ. ՄԻՊ

    2020 թվականի ընթացքում Պաշտպանին շարունակվել են հասցեագրվել բողոքներ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման հասցեականության վերաբերյալ:

    2021 թվականին Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ, որով ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը բարձրացվել է և սահմանվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված մարդկանց 1936 թվականի փոխարեն:

    Իհարկե ողջունելի է, որ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմի փոփոխությամբ ավանդի դիմաց փոխհատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնվել է նաև 2020 թվականին, սակայն այդ փոփոխությամբ շահառուների հասցեականության խնդիրը չի լուծվել:

    Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ ավանդների փոխհատուցման գործընթացն արդարացիորեն չի գոհացնում քաղաքացիներին: Մարդկանց դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ փոխհատուցման սահմանված հասցեատերերի շրջանակը նեղ է, իսկ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը՝ ցածր, արդյունքում՝ հնարավոր է լինի շահառուների մի շրջանակ, որոնք մահացած կլինեն առանց իրենց իրավունքն իրացնելու, առավել ևս՝ Նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում. ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձինք գտնվում կորոնավիրուսային հիվանդության զարգացման բարձ ռիսկային խմբում:

    Բացի դրանից՝ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, այն չի կարող անցնել այլ անձի (բացառությամբ՝ զոհվածների ժառանգների), լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:

    Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությունները ցույց են տալիս, որ ավանդների փոխհատուցման գործընթացում պետությունն ի սկզբանե նախատեսել է սոցիալապես խոցելի ավանդատուների սահմանափակ շրջանակ, ինչը չի բխում ծրագրի սոցիալական աջակցության սկզբունքներից:

    Խնդիրներից մեկն էլ վերաբերում է ավանդների փոխհատուցման բարդ ընթացակարգին․ որոշմամբ նախատեսված չեն ավանդների փոխհատուցման հստակ միջանկյալ և վերջնական ժամկետներ, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում ավանդների փոխհատուցման հարցում: Խոսքն այն իրավիճակների մասին է, երբ օրինակ՝ մարդը դիմել է սոցիալական աջակցության մարմին, սակայն մինչև ավանդի վճարումը (եթե ավանդը չի ներկայացվել վճարման) մահանում է. հաշվի առնելով ավանդների փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տարիքը՝ նշվածի հավանականությունը մեծ է: Տվյալ դեպքում ավանդատուի ավանդ ստանալու գույքային իրավունքը դադարում է:

    Խնդիրը 2020 թվականի ընթացքում առավել ակնառու է եղել՝ պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակով: Համավարակի պատճառով փոխհատուցման գործընթացն ավել է ձգձգվել, այդ մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները:

    Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ (նրանք հիմնականում տարեց անձինք են) անհրաժեշտ է ավանդների փոխհատուցման գործընթացը պարզեցնել, սահմանել հնարավորինս կարճ ժամկետներ՝ սոցիալական աջակցության այդ իրավունքը լիարժեք երաշխավորելու համար։

  • Ծնողը էդ 10 մլն դրամը չկերավ, լրիվ դրեց շիրիմ վրա, ու հիմա գան քանդե՞ն. Նախարարին կոխելու եմ ոտերիս տակ. Զոհվածի հարազատ

    Ծնողը էդ 10 մլն դրամը չկերավ, լրիվ դրեց շիրիմ վրա, ու հիմա գան քանդե՞ն. Նախարարին կոխելու եմ ոտերիս տակ. Զոհվածի հարազատ

    Ես գնացել եմ Եռաբլուր, տեսել եմ, իմ երեխու գերեզմանը չկա, նկարը գետնին ընկած. սա սրբապղծություն է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայողի հայրը:

    «Էսօր իմ երեխեն ձեր երեխեն ա, ու ձեր երեխու շիրիմը պղծել են: Ասում են՝ վարչապետի հրամանով: Կոչ եմ անում բոլորին հավաքվել կառավարության մոտ, պետք է պատասխան տա էդ հրաման տվողը, որ էսօր Եռաբլուրում հերոսների գերեզման են քանդում»,-ասաց ն:

    Մեկ այլ հարազատ էլ հուզված ասաց. «Էդ մարդը երեխու փողը չկերավ, արյունի փողը դրեց շիրիմի վրա: Ծնողը էդ 10 մլն դրամը չկերավ, լրիվ դրեց շիրիմ վրա: Ու էդքանից հետո գան քանդե՞ն: Նախարարին էլ կոխելու եմ ոտերիս տակ: Պատերի տակ պախկվել, հիմա եկել ստեղ գեներալներ են դարձել: Ձեր հերոսի շիրիմն են քանդում, ո՞ւր եք, արա, գնացեք տեր կանգնեք ձեր հերոսի շիրիմին»:

    Օգոստոսի 30-ի ցերեկը Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

    Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են քանդել ու տարել այն: Նրա խոսքով, տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:

    News.am

  • Արտասահմանյան ճամփորդությունների սիրահար Հանրապետության նախագահը այդպես էլ չի կարողանում իրեն հարմարավետ զգալ Հայաստանում. Էդգար Ղազարյան

    Արտասահմանյան ճամփորդությունների սիրահար Հանրապետության նախագահը այդպես էլ չի կարողանում իրեն հարմարավետ զգալ Հայաստանում. Էդգար Ղազարյան

    Նախագահը տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել. ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

    Նա նշել է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը Արմեն Սարգսյանի արձակուրդ մեկնելու մասին հայտարարել էր դեռևս 2021 թվականի օգոստոսի 9-ին։ Անցել է արդեն 22 օր, սակայն արտերկրում իր արձակուրդն անցկացնող Հանրապետության նախագահը չի վերադարձել Հայաստան։ Այդ ընթացքում նրա անունից հրապարակվել են հրամանագրեր, շնորհավորական և ցավակցական ուղերձներ և այլն, սակայն չի արձանագրվել նրա մասնակցությամբ որևէ հանդիպում և միջոցառում։

    Արտասահմանյան ճամփորդությունների սիրահար Հանրապետության նախագահը այդպես էլ չի կարողանում իրեն հարմարավետ զգալ Հայաստանում։ Նա առիթ է փնտրում, իր համար միայն կարգավիճակի համար հետաքրքիր, այս երկրից փախչելու և չվերադառնալու համար։

  • Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Աֆղանստանում ԱՄՆ-ի անհաջողության մասին

    Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը վկայում է ԱՄՆ-ի անհաջողության մասին և նոր էջ է բացում աֆղան ժողովրդի պատմության մեջ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

    «ԱՄՆ-ն դուրս բերեց իր զորքերը Աֆղանստանից: Սա վկայում է ԱՄՆ-ի քաղաքականության անխուսափելի ձախողման մասին, որը միջամտում է այլ պետությունների գործերին, նրանց պարտադրում իր արժեքներն ու սեփական հասարակական համակարգը», – նրա խոսքերը մեջբերում է Իզվեստիան:

    Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ «եկել է Աֆղանստանի խաղաղ վերականգնման նոր փուլ»:

  • Հայաստանի զարգացման գործընթացների բովանդակությունը կանխորոշող 10 գործոն՝ ըստ Արմեն Գևորգյանի

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդես է եկել հոդվածով, որտեղ ներկայացրել է 10 գործոններ, որոնք կանխորոշում են Հայաստանի զարգացման գործընթացների բովանդակությունը:

    Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.

    «1. Աշխարհաքաղաքական աճող մրցակցություն. Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիան, Թուրքիայի պանթուրքական էքսպանսիան, Արևմուտքի անվտանգության նոր ճարտարապետությունը։

    2. Տարածաշրջանում կոնֆլիկտայնության բարձր մակարդակ. Արցախյան հակամարտությունը, Հայաստանի չկարգավորված հարաբերությունները Թուրքիայի հետ, Աբխազիայի և Հարավային Օսիայի չկարգավորված հիմնախնդիրները, Իրանի շուրջ իրավիճակը, քրդական հարցը տարածաշրջանում, հակամարտությունը Սիրիայում։ Հակամարտության նոր բաղադրիչ են դառնում տարածաշրջանային հաղորդակցության և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները՝ նոր ճանապարհներ, նոր խողովակաշարեր, նոր նավահանգիստներ:

    3. Բնական ռեսուրսների սպառումն ու դրանց համար պայքարը․ մեր տարածաշրջանում դրանք առաջին հերթին ջրային ռեսուրսներն են, ինչպես նաև՝ ոսկի, պղինձ, մոլիբդեն և այլն, իսկ Հայաստանի համատեքստից դուրս՝ գազը և նավթը։

    4. Հայաստանի կողմից այնպիսի մրցակցային առավելության կորուստ, ինչպիսին է «մարդկային բարձրորակ ներուժը»:

    5. Երկրի արագ և բեկումնային տնտեսական զարգացման սահմանափակ հնարավորություններ և սոցիալական անհավասարության աճ, այդ թվում՝ համավարակի, կլիմայական փոփոխությունների պատճառով, որոնք հանգեցնում են առօրյա կյանքի և արդյունաբերական ավանդույթների էական փոփոխությունների, պետական պարտքի ծավալների արագ աճ:

    6. Արտագաղթի տեմպերի ավելացում և երկրում բնակչության թվի կրճատում։ Հակառակը՝ դեպի երկիր ներհոսքի միտում չկա, և այդպիսի գործընթացի համար նախադրյալներ չեն նկատվում։

    7. Հասարակարության պառակտում, ներքին ատելության և ագրեսիայի բարձր մակարդակ: Պետականության ավանդույթների խարխլում, ներկայացուցչական ժողովրդավարության թուլացում, ահագնացող պոպուլիզմ, արդյունքում՝ ավտորիտարիզմի ի հայտ գալը:

    8. Երկրի պաշտպանունակության համակարգի դեֆորմացիա՝ վերջինս վերածելով մշտական սադրանքների և ոտնձգությունների օբյեկտի։

    9. Համահայկական ներուժի քայքայումը, ընդհանուր օրակարգի, միավորող համազգային գաղափարների և զարգացման լուծումների բացակայությունը:

    10. Գլոբալիզացիան և տեղեկատվական ու հաղորդակցային նոր միջավայրը։

    Մեր զարգացման ուղիների և հնարավորությունների ամբողջական և օբյեկտիվ ընկալման համար անհրաժեշտ է համարժեքորեն և ազնվորեն հասկանալ.

    Ա) Աշխարհաքաղաքական միջավայրը և նոր սպառնալիքները,

    Բ) Ներքաղաքական միջավայրը և նոր մարտահրավերները,

    Գ) Համահայկական միջավայրը և նոր նկրտումները:

  • Բլինկեն․ ԱՄՆ-ը կարող է ապագայում աշխատել Աֆղանստանի նոր կառավարության հետ

    Բլինկեն․ ԱՄՆ-ը կարող է ապագայում աշխատել Աֆղանստանի նոր կառավարության հետ

    Միացյալ Նահանգները չի վստահում «Թալիբան»-ին, բայց պատրաստ է աշխատել շարժման ներկայացուցիչների հետ, եթե դա կապված լինի ամերիկյան շահերի հետ։ «Ապագայում թալիբների հետ ցանկացած փոխգործողություն կորոշվի միայն մեր ազգային շահերով», – ընդգծել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

    Նա նաև խոսել է միջազգային ճանաչում և աջակցություն ստանալու Թալիբանի ցանկության մասին։

    «Մենք դրան այսպես ենք պատասխանում. օրինականությունն ու աջակցությունը պետք է վաստակել», – ամփոփել է Բլինկենը, որի խոսքերը հաղորդում է Իզվեստիան։

  • ՏԿԵ նախարարը ներկայացրել է Սիսիան համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին

    ՏԿԵ նախարարը ներկայացրել է Սիսիան համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 30-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում։

    Սյունիքի մարզում՝ Սիսիանի քաղաքապետարանում, ՏԿԵ նախարարը աշխատակազմին, համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին ներկայացրել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։ Հանդիպմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

    Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն։

    Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք, իսկ համայնքի ավագանուն և աշխատակազմին հորդորել է համագործակցել համայնքի ղեկավարի հետ՝ Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում ընթացիկ ծրագրերն ավարտին հասցնելու ու նոր ծրագրեր մեկնարկելու համար։ Նախարարը հավելել է, որ ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքի, համայնքի ղեկավարի, աշխատակազմի և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու համագործակցությունն է։

    Սյունիքի մարզից նախարարը մեկնել է Վայոց ձորի մարզ, որտեղ այցը սկսել է Ջերմուկ համայնքից։ Մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ համայնք, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկական զարգացման կենտրոնի հնարավորություններին։ Կենտրոնին կից կառուցվում է նաև խաղահրապարակ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 247 040 դրամ ,որից համայնքի ներդրումը՝ 10 586 464 , պետության հատկացումը՝19 660 576 դրամ է։

    Նախարարին տեղեկացրել են,որ կենտրոնը պատրաստ է շահագործման և կահավորումից հետո կընդունի երեխաներին։ Այս պահին հաշվառված է 180 երեխա, բայց պատասխանատուները նշել են, որ կենտրոնը մինչև 200 երեխա ընդունելու հնարավորություն ունի։

    Այնուհետև նախարարն այցելել է Գնդեվազ բնակավայր, եղել համայնքային մանկապարտեզում, որը նույնպես մասնակի վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, ծանոթացել է շենքային պայմաններին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 9 686 544 դրամ է՝ 35 % համայնքի համաֆինանսավորմամբ։ Նախարարը նշել է, որ գյուղական և փոքր բնակավայրերի երեխաները նույնպես պետք է ունենան կրթության և զարգացման նույն հնարավորություները,ինչ մեծ քաղաքների իրենց հասակակիցները։ Սրան են միտված նաև ինչպես սուբվենցիոն ծրագրերը,այնպես էլ համայնքների միավորմամբ փոքր գյուղերի համար ստեղծվող հնարավորությունները։

    Սուբվենցիոն ծրագրերով Մալիշկա համայնքում վերանորոգվում, ասֆալտապատվում է Ալավերդյան փողոցի և Կամոյի փողոցի՝ Երևանյան խճուղուց միմչև Անդրանիկի փողոց հատվածը՝ ընդհանուր 66 937 617 դրամ արժեքով, համայնքապետարանի և մշակույթի տան տանիքին տեղադրվել է ընդհանուր 35,275 հզորորությամբ արևային կայանները։

    Եղեգնաձոր համայնքում նորոգվում են ճասնապարհահատվածներ Չարենց-Թամանցիների փողոցում, բարեկարգվում են Սևակի 1,3,5 և Միկոյանի 10,11,12 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը՝ ընդհանուր շուրջ 54 մլն դրամի շրջանակում։

    Նախարարը կապալառու ՍՊ ընկերությունների և համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների ընթացքին, ժամկետներին ու որակին վերաբերող հարցեր։

    Ընդհանուր առմամբ՝ 2021թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Վայոց ձորի մարզից ներկայացված 39 ծրագրից հաստատվել է 38 ծրագիր՝ 2 մլրդ 126,3 մլն դրամ արժողությամբ, որից 978,6 մլն դրամը կամ 46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ 141,4 մլն դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, իսկ 6,3 մլն ՀՀ դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավորի ներդրումն է:

    Ներկայում 27 ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացել են, որոնցից 13-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մյուս ծրագրերն ընթացիկ կազմակերպական փուլում են։