Day:Օգոստոսի 14, 2021

  • Կանադան պատրաստ է ընդունել Աֆղանստանից 20 հազար փախստականի

    Կանադան պատրաստ է ընդունել Աֆղանստանից 20 հազար փախստականի

    «Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայինների հարձակման ֆոնին Կանադայի իշխանությունները մտադիր են ընդունել խոցելի խմբերից Աֆղանստանի 20 հազար քաղաքացու: Այդ մասին հայտնել է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության նախարարության մամուլի ծառայությունը:

    «Քանի որ թալիբներն ավելի ու ավելի շատ տարածքներ են գրավում Աֆղանստանում, ավելի մեծ թվով աֆղանցիների կյանքեր սպառնալիքի տակ են, շատերն արդեն լքել են երկիրը:․․․ Կանադան կընդունի 20,000 աֆղանցիների, ում սպառնում է Թալիբանը», – ասվում է հայտարարության մեջ:

    Բացի դրանից, Կանադայում կմեկնարկեն արդեն ժամանած փախստականներին օգնության հատուկ ծրագրեր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

  • Բուլղարիայի հարավում շոգի պատճառով հրդեհից այրվել են մասնավոր բնակելի շենքեր

    Բուլղարիայի հարավում շոգի պատճառով հրդեհից այրվել են մասնավոր բնակելի շենքեր

    Բուլղարիայի հարավում՝ Վելինգրադի տարածքում, շոգ եղանակի պատճառով բռնկված հրդեհի պատճառով գիշերն այրվել է 6 մասնավոր շենք և մի քանի գյուղատնտեսական շինություն: Տասնյակ բնակիչներ տարհանվել են, տուժածներ չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

    «Սկզբում խոտը հրդեհվեց, իսկ հետո կրակն արագորեն տարածվեց տների վրա, որոնք ամբողջությամբ այրվեցին,իրերը չկարողացան փրկել: Գյուղում ջուր չկա և մարելու համար ոչինչ չկար մինչև հրշեջների ժամանումը», – ասել են տեղի բնակիչները:

    Տասնյակ կամավորներ, հրշեջներ և զինվորականներ շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք տարածվում են Բուլղարիայի լեռնային շրջաններում: Վերջին մեկ օրում հայտնաբերվել է 188 նոր հրդեհ, որոնցից իննի մարումը շարունակվում է:

  • Պենտագոնից պահանջել են բացահայտել սոցցանցերում զինվորականների էջերին հետևելու մասին տվյալները

    Պենտագոնից պահանջել են բացահայտել սոցցանցերում զինվորականների էջերին հետևելու մասին տվյալները

    Ամերիկյան Judicial Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատարանի միջոցով ԱՄՆ պաշտպանության նախարարությունից պահանջել է տեղեկություններ բացահայտել սոցիալական ցանցերում զինվորականների էջերի վերաբերյալ գերատեսչության կողմից տվյալների հնարավար հավաքման մասին: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

    «Judicial Watch-ն այսօր հայտարարեց, որ ԱՄՆ-ի Տեղեկատվության ազատության մասին օրենքի հիման վրա դատական ​​հայց է ներկայացնում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության դեմ՝ ցանկացած տեղեկատվության առնչությամբ այն մասին, արդյոք նա վերահսկում կամ ծրագրում է վերահսկել զինծառայողների սոցցանցերի հաշիվները», – ասվում է փաստաթղթում:

    Հայցը չորեքշաբթի օրը ներկայացրել է Judicial Watch-ի փաստաբան Ջեյմս Պետերսոնը: Պենտագոնը նշված է որպես մեղադրյալ: Արդեն ծանուցագիր է ուղարկվել գերատեսչության ներկայացուցիչներին:

  • ԱԺ նոր նախագահի դերը ոմանք մանկապարտեզային անվանեցին, ոմանք՝ տերթոդիկյան, ոմանք՝ բոլշևիկյան, միայն՝ կաշվե բաճկոնի ու նագանի պակաս կար․․․

    ԱԺ նոր նախագահի դերը ոմանք մանկապարտեզային անվանեցին, ոմանք՝ տերթոդիկյան, ոմանք՝ բոլշևիկյան, միայն՝ կաշվե բաճկոնի ու նագանի պակաս կար․․․

    Իրականում՝ ԱԺ մեծամասնության շոուները՝ վարագույրի հանգույն են․

    Լռե՛ք, միկրոֆոնն անջատե՛ք, զբաղեցրե՛ք ձեր տեղը, տիկին․․․միկրոֆոնն անջատե՛ք․․․ Անվտանգությու՛ն, դուրս հրավիրե՛ք։ Դադարեցրե՛ք, նե՛րս հրավիրեք անվտանգության աշխատակիցներին, եթերն անջատե՛ք։ Նարեկին, Նարեկին՝ /նորատուսցի է, օօօ՜/՝տեղը նստեցրե՛ք։

    Լռե՛ք, լռությու՛ն, լռությու՜ն, լը-ռու՛-թյուն, տեղը չե՞ք բերում, որտեղ եք։

    Նե՛րս հրավիրե՛ք անվտանգության աշխատակիցներին․․․

    Նոր խորհրդարանը կազարմայի հետ համեմատելի, իսկ ԱԺ նոր կղեկավարի դերը ոմանք մանկապարտեզային անվանեցին, ոմանք՝ տերթոդիկյան, ոմանք՝ բոլշևիկյան, միայն՝ կաշվե բաճկոնի ու նագանի պակաս կար․․․

    Շատերը գուցե մտածեցին, թե՝ պարբերաբար կրկնվող այս՝ հրաման, բացականչություն, հարցում արտահայտող թատրոն-թամաշա հիշեցնող տեքստերը տնային տնտեսուհիների սիրելի՝ գլխավոր հերոսի կատարմամբ՝ հայտնի սերիալից ինչ-որ տեսարաննե՞ր են։

    Թեպետ լիարժեք կարող էին լինել, քանզի և՛ տեմբրը, և բովանդակությունը, և գլխավոր դերասանի կերպարը պատրաստի միզանսցեններ են։

    Կրկնվող տեսարաններ՝ առաջիկա և հետագա նիստերի համար։ Մեծամասնություն-փոքրամասնություն, իշխանություն-ընդդիմություն՝ նյարդերի կռիվ է՝ ես քեզ, դու՝ ինձ․․․

    ՀՀ Ազգային ժողովում, որն այս օրերին կազարմա է հիշեցնում, ամեն քայլափոխի զինված, արդեն ակնհայտ է՝ հրամանի դեպքում՝ ուժի կիրառման պատրաստ՝ կանգնած են՝ ներսում, դրսում։ ՈՒ՞մից՝ ու՞մ են պաշտպանում՝ սեփական շողքից վախեցած իմքայլականները։

    Իշխանությանը՝ ընդդիմությունի՞ց, լրագրող գործընկերների՞ց։ Վերջիններիս, ի դեպ, երբեմնի լրագրող և այսօր՝ գործադիրի ղեկավարն ու իր քաղաքակական ուժն ամեն կերպ ցանկանում են հեռացնել իրենցից, իրենց կաբինետներից և աշխատասենյակների դռներից, իրենց անցյալ կյանքից։

    Անցած օրերին տեսանք՝կուրծք ծեծող և դատարկ թղթի տակ ստորագրելու պատրաստ ուսապարկերից զատ՝ պետությունը ստորադասող վտանգավոր շատ շերտեր կան, հատկապես՝ վերին օթյակներում։

    Շոուն շատ է, շատ-շատ․․․ինչպես նաև՝ ձայնային ու տեքստային ուղղորդող հաղորդագրությունները․․․

    ՈՒ մինչ Ազգային Ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու համար շնորհավորողների պակասից Աժ ներկա նախագահը հատ -հատ ընդունում է քաղպայմանագրի կուսակցական ցուցակի պատգամավորներին՝ ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին, խորհրդարանում՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովին, ապա նաև՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին, և օրենսդիր մարմնում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւային, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ իրական և ահավոր գործընթացներ են տեղի ունենում։

    Անդառնալի գործընթացներ։ Պարտության պատրաստը՝ ի սկզբանե է ստանձնել իր այդ պատրաստակամությունը։ Պատերազմի տեքստերի դեմ՝ անհասկանալի և անիրական խաղաղության տեքստերի հեղինակը ի շահ Հայաստանի ո՛չ ասելիք ունի, ո՛չ անելիք։ Այն ինչ անում է՝ պետության դեմ է, կործանարար․․․

    Աղբյուր` Փաստինֆո

  • Մարդիկ չեն կարողանում վճարել վարկերը, զրկվել են հողատարածքներից ու կենդանիներից. ՄԻՊ-ը հանդիպել է Տեղ համայնքի բնակիչներին

    Մարդիկ չեն կարողանում վճարել վարկերը, զրկվել են հողատարածքներից ու կենդանիներից. ՄԻՊ-ը հանդիպել է Տեղ համայնքի բնակիչներին

    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

    Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ:

     
    Հանդիպմանը ներկա են եղել նաև պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերից տեղահանված գյուղերի բնակիչներ:

    Մարդիկ բարձրացրել են ադրբեջանական զինծառայողների անօրինական արարքների արդյունքում իրենց պատճառված վնասների հատուցմանը վերաբերող հարցեր:

    Որպես հիմնական խնդիր՝ նշվել է, որ իրենք զրկվել են ՀՀ իրավասու մարմինների տրամադրած օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալած հողատարածքներից, որոնք մշակելու համար բանկերից կամ վարկային կազմակերպություններիղ վերցրել են վարկեր, սակայն ադրբեջանական զինծառայողների՝ իրենց տարածքում անօրինական ներկայության պատճառով մշակված հողատարածքներից չեն կարողացել ստանալ բերքը:

    Ադրբեջանական վերահսկողության տարածքներում է մնացել նաև մարդկանց պատկանող գյուղտեխնիկան:

    Բնակիչները վարկեր են վերցրել նաև անասնապահությամբ զբաղվելու նպատակով. գնել են խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ, կառուցել են շինություններ ու անասնագոմեր:

    Բայց պատերազմական գործողությունների ընթացքում մարդկանց կենդանիները կա՛մ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումների պատճառով, կա՛մ գողացել են այդ երկրի զինծառայողները: Զինված հարձակումների դադարից հետո նրանց մի մասի կենդանիները մնացել են ադրբեջանական վերահսկողության տարածքներում, և ադրբեջանական զինված ուժերը կատեգորիկ հրաժարվում են վերադարձնել (օրինակ՝ մի դեպքում չեն վերադարձրել 120 մանր եղջերավոր կենդանի, մյուս դեպքում՝ 18 խոշոր եղջերավոր կենդանի և այլն):

    Բնակիչներից շատերն էլ նշել են, որ ստիպված են շուկայականից մի քանի անգամ ցածր գներով վաճառել, քանի որ հնարավոր չէ բավարար անասնակեր, առաջնահերթ՝ խոտ հավաքել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համար: Խնդիրն այն է, որ առկա են արոտավայրեր, որոնցում ներկայում անօրինական գտնվում են ադրբեջանական զինված ուժեր:

    Ստեղծված իրավիճակում մարդիկ վարկերը և տոկոսադրույքները վճարելու համար եկամուտ չունեն, իսկ բանկերը կամ վարկային կազմակերպությունները հաշվի չեն առնում նրանց վիճակը և պահանջում են վարկերի գումարներն ու տոկոսները:

    Հանդիպման ընթացքում բնակիչներն ընդգծել են աջակցության և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար նախատեսված արտոնությունների կամ հատուկ ծրագրերի անհրաժեշտությունը, որպեսզի առանց այն էլ անվտանգության նոր խնդիրների առաջացրած սոցիալական դժվարությունները էլ ավելի չմեծանա:

    Արման Թաթոյանն իր աշխատակազմի հետ մանրամասն քննարկումներ է ունեցել տեղի կարի արտադրամասի աշխատակից կանանց հետ: Քննարկվել է նրանց ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու ծրագրեր ու նախաձեռնություններ:

    Այդ քննարկումներին մասնակցել է նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը, ով նույնպես ներկայացրել է բնակիչներին աջակցության հնարավորություններ:

    Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասն արձանագրել են ինչպես ամբողջ համայնքի, այնպես էլ առանձին բնակիչների խնդիրները, տրամադրվել է խորհրդատվություն:

    Պաշտպանն իր իրավասության սահմաններում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ՝ համագործակցելով իրավասու մարմինների ու գործընկերների հետ:

  • «Այս փուլում Էրդողանը դիրքավորվում է»․ Կարեն Հովհաննիսյան

    «Այս փուլում Էրդողանը դիրքավորվում է»․ Կարեն Հովհաննիսյան

    Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էրդողանը նույն օրը իր նախաձեռնությամբ խոսել է Իրանի և Վրաստանի ղեկավարների հետ։
    Երկու դեպքում էլ քննարկել են հարաբերությունները, իսկ Վրաստանի դեպքում էլ առաջարկել է համագործակցություն նոր իրողություններով պայմանավորված։

    Ասել է թե, Վրաստանին փորձել է կաշառել նոր ծրագրերում ընդգրկելու հեռանկարով։ Այս փուլում Էրդողանը դիրքավորվում է, դրա համար հստակեցնում է իր հարևանների հետ հարաբերությունները․․․»։

  • Պաշտոնական Մոսկվայի համար պարզ է, թե ի՞նչ է ուզում իրականացնել Ադրբեջանը, սա մեծ առումով ուղղված է նաև Ռուսաստանի դեմ. Տիգրան Աբրահամյան. «Փաստինֆո»

    Ադրբեջանը փորձում է սահմանին իրականացրած իր սադրանքները հիմնավորել՝ իբրև հայկական կողմից իրականացվող գործողություններով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

    Նշենք, որ վերջին շրջանու մ ադրբեջանական կողմն ակնհայտ կեղծ տեղեկություններ է տարածում՝ իբրև թե հայկական կողմը կրակ է արձակել իրենց դիրքերի ուղղությամբ, ինչը հետագայում հերքվում է ՀՀ ՊՆ-ի կողմից:

    Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանը, կեղծ տեղեկատվություն տարածելով, փորձում է արդարացնել սահմանին իր իսկ հրահրած սադրանքները.

    «Իրականում փաստն այն է, որ հատկապես վերջին շրջանում, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը որոշակի ակտիվություն է ցուցաբերում: Ադրբեջանն իր սադրանքները միջազգային հանրության ընկալելի դարձնելու համար, ինտենսիվ տեղեկատվական հոսքեր է արտադրում՝ պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցներով, որպեսզի ցույց տա, թե իր գործողությունները բխում են Հայաստանի դրսևորած պահվածքից»,-ասաց Աբրահամյանը:

    Նկատենք, որ Ադրբեջանն իր տարածած կեղծ հաղորդագրություններում հատուկ ընդգծում է, իբրև հայկական կողմերը կրակ են արձակում այն դիրքերի ուղղությամբ, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված:

    Պատգամավորի դիտարկմամբ՝ Ադրբեջանը միգուցե փորձում է լարում մտցնել հայկական կողմի և ռուս խաղաղապահների միջև, միևնույն ժամանակ զրուցակիցն ընդգծեց, որ ռուսական կողմը տիրապետում է իրավիճակին և գիտի՝ ով է սադրանքներ իրականացնողը.

    «Պաշտոնական Մոսկվայի համար պարզ է, թե ի՞նչ է ուզում իրականացնել Ադրբեջանը, սա մեծ առումով ուղղված է նաև Ռուսաստանի դեմ: Ադրբեջանը նպատակ ունի իրականությունից շեղել միջազգային հանրությանը, այդ պատճառով էլ թեման այդպես է զարգացնում, բայց իրականում ռուսական կողմը անհրաժեշտ գործիքակազմ է կիրառում, մոնիտորինգ է իրականացնում, իրավիճակի վերլուծություն է իրականացնում և իր համար ակնհայտ է, թե՝ ով է իրավիճակի պատասխանատուն և ով է սադրանքներ իրականացնում, ռուսական կողմը իրադրությանը տիրապետում է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

  • Այսօր Թունիսից կվերադառնա Արարատ Միրզոյանը ու կնշանակվի նախարար․ Yerevan.Today

    Այսօր Թունիսից կվերադառնա Արարատ Միրզոյանը ու կնշանակվի նախարար․ Yerevan.Today

    ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանն այս պահին անպաշտոն մեկն է, ունի շարքային քաղաքացու կարգավիճակ, բայց օգտվում է վերնախավին արտոնող բոլոր պայմաններից:Միրզոյանի ընտանիքը մեկ ամիս է չի լքում կառավարական ամառանոցը, ոչ թե այն պատճառով, որ դեռևս բանակցություններ են ընթանում Արարատ Միրզոյանի հնարավոր նշանակումների շուրջ, այլ որովհետև Փաշինյանը որոշել է պետության միջոցների հաշվին շահել նրա սիրտը, ասել է՝ օազիսի մաքուր օդն ու բնությունը խիստ նպաստավոր են ծեծի ենթարկված ու վիրահատված Արարատի ռեաբիլիտացիայի համար:Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս պահին կնոջ ու զավակների հետ միասին գտնվում է Թունիսում՝ հանգստի նպատակով:

    Yerevan.Today –ի տեղեկություններով այսօր գիշերը կվերադառնա արտասահմանից և երկուշաբթի կնշանակվի ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում:Նշենք, որ Կառավարական ամառանոց շուտով կտեղափոխվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ ԱԳՆ նշանակվելուց հետո Արարատ Միրզոյանը կշարունակի դրկից ապրել Նիկոլ Փաշինյանի հետ միասին: Իսկ կտղափոխվի՞ արտոնյալ կուրորտային բակ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, առայժմ հստակ չէ:

  • Ադրբեջանական զորքերը ժամը 22:00-ից 22:40-ը կրակ են բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Ադրբեջանական զորքերը ժամը 22:00-ից 22:40-ը կրակ են բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    Օգոստոսի 13-ին` ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասինհայտնում են ՀՀ ՊՆ-ից:Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

  • Հայկական զորքերը դուրս են բերվելու Արցախից.Փաշինյանն Ադրբեջանի այդ պահանջը ևս կկատարի.Մետաքսե Հակոբյան

    Կարծում եմ հայկական զորքերը դուրս են բերվելու Արցախից: Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի այդ պահանջը ևս կատարելու է, նա որևէ լծակ չունի Ադրբեջանի իշխանություններին հակառակվելու, այդ պատճառով էլ մենք Արցախում փորձում ենք այնպես ինքնակազմակերպվել, որ նման խնդրի դեպքում մեր պաշտպանությունը կարողանանք կազմակերպել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը.

    «Միանշանակ է, որ ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կատարելու է այդ պահանջը: Հայաստանից նորակոչիկներն այլևս Արցախ չեն գալիս ծառայության, կարծում եմ, ժամանակի ընթացքում կամաց-կամաց այս իշխանություններն այդ հարցն էլ են լուծելու»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

    Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ անկախ Ադրբեջանի պահանջներից, հոխորտանքներից ՝ Արցախում կարողանալու են ինքնակազմակերպվել և ստեղծել սեփական պաշտպանության միջոցները.

    «Մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որ պետք է կարողանանք կազմակերպել մեր ինքնապաշտպանությունը, պետք է պատրաստ լինենք ցանկացած անակնկալ դրսևորումների, հատկապես՝ այս իշխանությունների առկայության դեպքում»,-ասաց Հակոբյանը:

    Զրուցակցի խոսքով՝ գործող իշխանությունները կարողացան այնպես անել, որ երկու հայկական պետությունները՝ Արցախը և Հայաստանը իրավական բոլոր առումներով զատվեն միմյանցից.

    «Անկախ այն հանգամանքից, որ աշխարհով սփռված հայերով մեկ ենք և ունենք մեկ Մայր հայրենիք, բայց իրավական առումով այս իշխանությունները կարողանալու են այնպես անել, որ հայկական երկու պետությունները զատվեն և հետագայում ՀՀ-ն որևէ կապ չունենա Արցախի հետ»,-ասաց Հակոբյանը:

    Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել՝ խաղաղության պայմանագիր, որով ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն էլ կնշանակի, որ Հայաստանն իր համար ընդհանրապես փակում է Արցախի հարցը.

    «Ադրբեջանի նախագահը հստակ ասում է, որ ամիսներ առաջ ինքն ու Նիկոլ Փաշինյանը սցենար են գրել, որով էլ շարժվում են: Այդ սցենարի մեջ ներառում է խաղաղության պայմանագիր, ինչն էլ ենթադրում է փոխադարձ ճանաչել երկու պետությունների տարածքային ամբողջականությունը,սրա արդյունքում կստացվի , որ Հայաստանն իր համար կփակի Արցախի հարցը: Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, նաև մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները:

    Հաջորդ քայլով՝ կատարում են նոյեմբերի 9-ի այն կետերը, որոնք ի նպաստ են Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի՝ կոմունիկացիաների բացում, ճանապարհների ապաշրջափակում, որը չեմ կարծում, որ վերաբերվելու է Հայաստան-Արցախ ճանապարհին: Այսքան թատրոն խաղացին, Արցախը հանձնեցին, այսքան զոհեր տվեցինք, հիմա էլ նույն սցենարով պատերազմական իրավիճակ են ստեղծում, որպեսզի հետո համոզեն, թե կատարելով Ադրբեջանի պահանջները , խաղաղության պայմանագիր ստորագրելով, փրկեցին 2 մլն ժողովրդի»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

    Ըստ պատգամավորի՝ պայմանագրի ստորագրման դեպքում՝ ՀՀ-ն որևէ կապ չի ունենալու Արցախի հետ, հետևաբար իրավունք չի ունենալու Արցախում զորք տեղակայել.

    «Այս իշխանությունների ձեռքով ստացվում է այնպես, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախից ընդհանրապես»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

    Աղբյուր` Փաստինֆո