Day:Օգոստոսի 11, 2021

  • Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 հայ շախմատիստներ մեկնարկել են հաղթանակով

    Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 հայ շախմատիստներ մեկնարկել են հաղթանակով

    Ռումինիայի Յասի քաղաքում երեկ մեկնարկել է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ:

    Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

    Երեկ կայացած առաջին տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը հաղթանակներ են տարել, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել  մրցաշարի 7-րդ համար Մերի Արաբիձեի հետ, իսկ Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվել են։

    Սկսվել է մրցաշարի 2-րդ տուրը։

  • Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ. «Թուրքիան սրանից ավել փախստականների բեռ չի կարող տանել»

    Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ. «Թուրքիան սրանից ավել փախստականների բեռ չի կարող տանել»

    Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ-ի կենտրոնական կոմիտեի նիստից հետո տված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է աֆղան գաղթականների խնդրին:

    Ըստ Չելիքի՝ «Թուրքիան ընդունում է մահվանից փախչողներին, սակայն դա չի նշանակում, որ այդ երկրիը փախստականների տարանցման գոտի է կամ էլ փախստականների ճամբար է, ինչպես ոմանք փորձում են ցույց տալ»:https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.1867113230~i.4~rp.4&w=360&lmt=1628632413&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2021%2F08%2F10%2F%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1-%25D6%2583%25D5%25A1%25D5%25AD%25D5%25BD%25D5%25BF%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6%2F213140&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=ChAI8MfIiAYQrojvxt_n2q0GEjkAZSQ1KDHaJqp_wRQjFVEjbT4rAazbbsLwDpQGvq5BmXnDDTgavltZUgkr9YWedYgVoOVhSeyX6E0&uach=WyJBbmRyb2lkIiwiOSIsIiIsIlJlZG1pIFMyIiwiOTAuMC40NDMwLjkxIixbXSxudWxsLG51bGwsbnVsbF0.&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hdHRlc3RhdGlvbi5hbmRyb2lkLmNvbSIsInN0YXRlIjo3fV0.&dt=1628632413302&bpp=12&bdt=1233&idt=-M&shv=r20210805&mjsv=m202108090101&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D0081e6dc32468371-22d42fab74ba00a8%3AT%3D1613244988%3ART%3D1613244988%3AS%3DALNI_MZJ5xUsbgZs-VEiIaFUF2yeX8FZHg&prev_fmts=0x0%2C360x300&nras=3&correlator=6855104847865&frm=20&pv=1&ga_vid=1093557968.1613244985&ga_sid=1628632413&ga_hid=1068015876&ga_fc=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1335&biw=360&bih=592&scr_x=0&scr_y=27&eid=20211866%2C21067496&oid=3&pvsid=2983815340188792&pem=567&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C592%2C360%2C592&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=128&bc=31&ifi=3&uci=a!3&btvi=1&fsb=1&xpc=H83jxjfgGN&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=143

    Չելիքը նշել է, որ որևէ մեկին թույլ չեն տա չարաշահել այս թեման ու ավելացրել. «Սրանից ավել փախստականների բեռ Թուրքիան չի էլ կարող տանել»:

    Նշենք, որ ԱՄՆ-ի ու դաշնակիցների զորքերի դուրս բերման որոշման ու Աֆղանստանում թալիբների ռազմական ու քաղաքական ազդեցության կտրուկ աճի ֆոնին մեծացել է այդ երկրից արտագաղթողների թիվը: Աֆղանստանից դուրս եկող փախստականների խմբերն անցնում են Պակիստան, ապա Իրան կամ միանգամից մտնում են Իրան, որտեղից էլ ցամաքային ճանապարհով հասնում են թուրք-իրանական սահմանի Վանի կամ Բայազետի հատված: Այստեղից խմբերով սահմանը հատող փախստականները ձգտում են հասնել Թուրքիայի արևմտյան զարգացած շրջաններ, հատկապես Ստամբուլ՝ այնտեղ աշխատանք գտնելու կամ դեպի Եվրոպա ճանապարհը շարունակելու նպատակով:

    Թուրքիայի սահմանն ապօրինի հատած բազմաթիվ փախստականներ, սակայն, ձերբակալվում են Թուրքիայի ոստիկանության կամ սահմանապահների կողմից:

    Աղբյուր` Ermenihaber.am

  • Վայ Հուլիոս Կեսարը սրախողխող անի ձեզ

    Վայ Հուլիոս Կեսարը սրախողխող անի ձեզ

    Արամ Գևորգյանի ՖԲ էջից, –

    Հին Հռոմի Սենատը ստեղծվել է մ.թ.ա 8-րդ դարում և այսօր հանդիսանում է խորհրդարանի նախատիպը։ Դա մեզ բոլորիս հայտնի Ծերակույտն է։ Այնտեղ հավաքվում էին Հին Հռոմի պատրիկները՝ բնիկ ազնվականությունը և որոշումներ կայացնում պլեբեյների՝ հասարակ, եկվոր ժողովրդի համար։ Կարճ ասած՝ հավաքվում էին Հռոմի լավագույնները, արիստոկրատներն ու խելացիներն ու որոշումներ ընդունում իրենց կայսրության համար։

    21-րդ դար, Հայաստան, Սենատի օրինակով ստեղծված խորհրդարան. «ես բանակում սոված էի», «զինվորը ուտելիքի խնդիր չունի, տռուսիկի խնդիր ունի», «դու խի՞ փախար առաջնագծից», «բա դու՞ խի փախար», «արցունքն աչքերիս 100.000 աշխատավարձով գործ էի ուզում, չէիք տալիս», «բա էդ Այվազովսկու կտավները քեզ ուրդուց», «վարչապետին անունով չդիմեք», «կապիտուլյանտ բառ չօգտագործեք, միկրաֆոնը կանջատեմ», «զինվորներն ատում էին պազիկը», «ես քաղաքական ուղի անցած գործիչ եմ» и тому подобное…

    Մի լավ ընկեր ունեմ, սենց դեպքերում կասեր՝ վայ Հուլիոս Կեսարը սրախողխող անի ձեզ, հաա։ Էս ի՞նչ կարդաբալետ եք սարքել ԱԺ-ն, էս ինչքա՞ն պլեբեյ կա լցված էդ միթիքյա շենքում։ Էն նորմալ, ցիվիլ մարդիկ գնացել, նստել սրանց մեջ, չգիտեն ինչ անեն։ Իբր թե օրենսդիր մարմին ա, բայց բիսեդկի բազառ ա իրականում։ Իմ գրառումների քոմենթներում ավելի կոնստրուկտիվ  բանավեճ ա լինում, քան թե երկրի թիվ մեկ ամբիոնում…

    Կարևորը աշխարհի համար դեմոկրատի ենք խաղում, ոչինչ, որ առնվազն 71 հատ ձրիակեր դառմայեդի ենք պահում ժողովրդի հարկերի հաշվին, որոնց անգամ մի հավաբուն դավերիա չէին անի, հիմա դրանք խորհրդարանական են դառել, վիձիծե լի…

  • Ռուս տուրիստը Թուրքիայի մասին. «Նախ մենք այստեղ վառվում էինք, իսկ այս շաբաթ էլ խորտակվելու ենք» (տեսանյութ)

    Ռուս տուրիստը Թուրքիայի մասին. «Նախ մենք այստեղ վառվում էինք, իսկ այս շաբաթ էլ խորտակվելու ենք» (տեսանյութ)

    Համացանցի ռուսական տիրույթում տարածվել է ուշագրավ մի տեսանյութ, որտեղ Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկներից մեկը բողոքում է եղանակային վատ պայմաններից։

    Նա մասնավորապես ասում է.

    «Շնորհակալություն Թուրքիային իմ հանգիստն ապահովելու համար։ Նախ մենք այստեղ վառվում էինք, իսկ այս շաբաթ էլ խորտակվելու ենք հորդառատ  անձրևների հետևանքով։ Սա ուղղակի դժոխք է»։

    Հուլիսի 28-ից Թուրքիայում սկսված անտառային հրդեհների շուրջ 250 օջախ է մարվել: Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառների նախարար Բեքիր Փաքդեմիրլիի՝ այժմ միայն երկու նահանգում են մնացել հրդեհի օջախներ, 2-ը Մուղլայում, 1-ը Այդընում: Վերջին օրերին Թուրքիայում տեղացել են անձրևներ, ինչը զգալիորեն օգնել է հրդեհաշիջման աշխատանքներում։

  • Արմեն Գևորգյանը հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի. դատախազ

    Արմեն Գևորգյանը հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի. դատախազ

    Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը շարունակվում էր այսօր՝ օգոստոսի 10-ին։

    Դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ դատարանը դատական նիստի ժամանակ արձանագրեց ամբաստանյալ Արմեն Գևորգյանի կողմից դատական նիստին անհարգելի չներկայանալու փաստը և որոշեց կիրառել դատավարական հարկադրանքի միջոց՝ բերման ենթարկել հաջորդ դատական նիստին։

    Հարցին, թե արդյոք Ազգային ժողովի պատգամավորին բերման ենթարկելու իրավունք կա, թե ոչ, և ի՞նչ ընթացակարգով է դա լինելու՝ դատախազն ասաց․ «Դատարանն իր որոշումը կայացրել է, կհանձնարարի որևէ իրավասու մարմնի, կայցելեն և կառաջարկեն ներկայանալ դատական նիստին»։

    Իրավաբան.net

  • Մալաթիայի վերանորգված հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի

    Մալաթիայի վերանորգված հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի

    Մալաթիայի Սուրբ Երրորդություն (Երեք խորան) հայկական եկեղեցու վերանորոգումն ավարտին է հասցվել։ Կառույցն այսուհետև կծառայի որպես եկեղեցի և մշակութային կենտրոն։ Առաջին պատարագը նախատեսվում է սույն թվականի օգոստոսի 29-ին։

    Այդ մասին, Akunq.netի փոխանցմամբ, հայտնում է հայկական «Ակոսը»։

    Սբ. երրորդություն եկեղեցին նախքան վերանորոգումը

    Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Մալաթիայի HAY-DER կազմակերպությունից Գևորգ Օզքարագյոզը եկեղեցու վերաբացման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «Ակօս» թղթակցին։ Ըստ նրա՝ եկեղեցին 100  տարի շարունակ ավերակ վիճակում է եղել, շինության՝ եկեղեցուն առնչվող հատվածների վերանորոգումը ստանձնել է Մալաթիայի HAY-DER կազմակերպությունը, որը վերականգնել է սրբավայրի խորանները և մկրտարանը։

    Մալաթիայի Սբ. Երրորդություն եկեղեցին 1906թ.

    Եկեղեցին այսուհետև երկու գործառույթ կունենա․ այնտեղ պետք է կազմակերպվեն հայկական համայնքի պատարագի, մկրտության և պսակադրության արարողությունները, սակայն հայկական սրբատեղին կծառայի նաև որպես մշակութային կենտրոն։ Եկեղեցու մուտքի մոտ 3 լեզվով (թուրքերեն, հայերեն և անգլերեն) գրված է «Մալաթիայի Երեք խորան եկեղեցի-Թաշհորան մշակութային կենտրոն»։

    Սույն թվականի օգոստոսի 26-ին տեղի կունենա եկեղեցու վերաբացման պաշտոնական արարողությունը, եկեղեցին կօծվի, և Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ կմատուցվի առաջին պատարասգը։ Կառույցը երկար ժամանակ Մալաթիայի քաղաքապետարանի գրանցամատյանում արձանագրված է եղել որպես եկեղեցի։ Այն գտնվում է Հրանտ Դինքի ծնված թաղամասից 250 մ հեռավորության վրա։

    Վերջերս Պոլսո hայոց պատրիարքի հրահանգով Պատրիարքարանի՝ պատարագների գծով պատասխանատու Թաթուլ Անուշյանը և Մալաթիայի HAY-DER կազմակերպության անդամներն այցելեցին եկեղեցի։ Թաթուլ Անուշյանին ուղեկցում էին հիշյալ կազմակերպության ղեկավար Նուրհան Գեզդիրիջին և անդամ Գևորգ Օզքարագյոզը։

    Պատվիրակության անդամները հանդիպեցին Մալաթիայի քաղաքապետ Սելահաթթին Գյուրքանի հետ։ Սույն հանդիպման շրջանակներում հաստատվեց եկեղեցու վերաբացման ամսաթիվը։ Տեսակետներ փոխանակվեցին Սուրբ Երրորդությունում կազմակերպվելիք պատարագների և ծրագրերի վերաբերյալ։ 2021 թ․ օգոստոսի 26-ին տեղի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կկայանա եկեղեցու պաշտոնական բացման արարողութունը։ Օգոստոսի 28-ին եկեղեցին կօծվի Կ․Պոլսո Հայց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ին, պատրիարքն անձամբ կվարի առաջին պատարագի արարողությունը։

    Աղբյուր` Ermenihaber.am

  • Երբ «սոված» զինվորներին «թալանչի» հրամանատարներն էին առաջնորդում, թշնամին արժանի հակահարված էր ստանում. Հասրաթյան

    Երբ «սոված» զինվորներին «թալանչի» հրամանատարներն էին առաջնորդում, թշնամին արժանի հակահարված էր ստանում. Հասրաթյան

    Նախկինում, այսինքն՝ այն ժամանակ, երբ մեր բանակում ծառայող «սոված» զինվորներին առաջնորդում էին «թալանչի» հրամանատարները, հակամարտ զորքերի շփման գծում թշնամու կողմից կատարված ցանկացած փոքր ու մեծ ոտնձգություն իսկույն ևեթ ստանում էր իր արժանի հակահարված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:

    Եվ դա արվում էր ոչ թե Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից կոնկրետ այդ դեպքով թելադրված հրաման-հրահանգով, այլ տվյալ պաշտպանական հատվածի պահպանությունն իրականացնող միավորման կամ զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված մարտական որոշմամբ:

    Այսօր, երբ Հայոց բանակում ծառայող «կուշտ» զինվորներին առաջնորդում են «ազնվագույն» հրամանատարները, Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը բռնազավթելուց հետո, հակառակորդն անարգել շարունակում է ծվատել Հայաստանի ինքնիշխան պետության սահմանները:

    Իսկ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարարը նման ճակատագրական իրավիճակում ոչ ավել, ոչ պակաս բավարարվում է հայտարարությամբ, ասելով՝ «մեր համբերությունը անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ…»:

    Այս ամենից հետո ամենացավալին կայանում է նրանում, որ մեր հասարակության դյուրահավատ հատվածը դա ընկալում է որպես «կոշտ» նախազգուշացում: Այս ու՞ր ենք հասել»,- գրել է Հասրաթյանը:

  • Ստեփանակերտի մի շարք փողոցներում ջրանջատումներ կլինեն

    Ստեփանակերտի մի շարք փողոցներում ջրանջատումներ կլինեն

    Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև օգոստոսի 11-ը ժամը 9:00, կջրազրկվեն հետևյալ փողոցները.

    1. Առ. Առաքելյան 1-ին փակուղի

    2. Առ. Առաքելյան 2-րդ փակուղի

    3. Հովհ. Թումանյան նրբանցք

    4. Հովհ. Թումանյան փակուղի

    5. Գեն. Իվանյան 2-րդ նրբանցք

    6. Գեն. Իվանյան 3-րդ նրբանցք

    7. Գեն. Իվանյան 4-րդ նրբանցք

    8. Գեն. Իվանյան փ.

    9. Մ. Մաշտոցի փ.

    10. Մ. Մաշտոցի 1-ին փակուղի

    11. Տ. Մեծի փ.

    12. Ադմ. Իսակովի փ.

    13. Ալ. Հեքիմյան փ.

    14. Գալինա Ստարավոյտովայի փ.

    15. Մհեր Մկրտչյան փ.

    16. Մուկուչ Արզանյան փակուղի

    17. Մուկուչ Արզանյան նրբանցք

    18. Մուկուչ Արզանյան փ.

    19. Պարույր Սևակի 2-րդ փակուղի

    20. Պարույր Սևակի փողոցի մի մասը

    ««Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը խնդրում է գիտակցաբար մոտենալ ջրանջատումներին և հայցում է ներողամտություն՝ պատճառված անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրությունում:

  • «Մոսադ»-ի նախկին ղեկավարին կաշառակերության մեջ են կասկածում

    «Մոսադ»-ի նախկին ղեկավարին կաշառակերության մեջ են կասկածում

    Իսրայելի գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիտը նոր պետական դատախազ Ամիթ Էյսմանին հանձնարարել է հետաքննել այն պնդումները, թե «Մոսադ»-ի նախկին ղեկավար Յոսի Քոհենը կաշառք է ստացել իր պաշտոնավարման ընթացքում, հաղորդում է Times of Israel-ը:

    Նշվում է, որ Քոհենը դստեր հարսանիքի համար 20 000 դոլար նվեր է ստացել ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերից, որը կապված է Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոռուպցիոն գործի հետ:

    Քոհենին կոռուպցիայի հետ կապված նաեւ մի քանի այլ մեղադրանքներ են առաջադրվում, սակայն մանրամասները չեն կարող բացահայտվել Իսրայելում գաղտնիության օրենքների պատճառով:

    Քոհենը անցած ամիս է թոշակի անցել: Ըստ իսրայելական Globes ֆինանսական եւ բիզնես հրատարակության, նա կարող է Իսրայելի հետ գործարքների տնօրեն նշանակվել SoftBank-ում: