Day:Օգոստոսի 7, 2021

  • Արցախի հարցերով մշտական հանձնաժողովն առաջին հերթին վարչապետին էր պետք. Գևորգ Դանիելյան

    Արցախի հարցերով մշտական հանձնաժողովն առաջին հերթին վարչապետին էր պետք. Գևորգ Դանիելյան

    Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը, կարծում եմ, առաջին հերթին անհրաժեշտ էր հենց իշխող ուժին, ավելի կոնկրետ՝ վարչապետին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը:

    «Քաղաքական մեծամասնությունը, կարծում եմ, պետք է հեռատես լիներ և համարժեք ընկալեր այն, որ ոչ մի պարագայում չի կարելի ներկայիս բարդ ու հակասական արտաքին հարաբերություններում գործադիր իշխանության գլխին թողնել միայնակ, պարզ ասեմ՝ առանց մանևրելու չնչին հնարավորության, հակառակ պարագայում հնարավոր և իրական ճնշումները դառնում են խիստ առարկայական՝ զրկելով վերջինիս ներքին սահմանադրաիրավական ընթացակարգերի վրա հղում անելու որևէ հնարավորությունից։ Գործում է «Դուք մեծամասնության մանդատ ունեք, ուստի համարձակ կարող եք ցանկացած ցավոտ հարց ինքնուրույն լուծել՝ առանց խորհրդարանի կամ որևէ այլ պետական կառույցի, նույնիսկ հանրաքվեի միջամտության» սկզբունքը։

    Մեծամասնության հակափաստարկները, մեղմ ասած, համոզիչ չէին, քանզի Արցախի հարցերով բազում օրենսդրական դեռևս չկարգավորված խնդիրներ կան (օրենսդրութամբ անգամ հստակ կանոնակարգված չէ արցախցիների քաղաքացիության խնդիրը, իսկ «աշխատանքային» լուծումները արժեք չունեն), այդ ոլորտում գործադիր֊կարգադրիչ մարմինների նկատմամբ անխուսափելի խորհրդարանական վերահսկողությունը չի կարող մասնատվել ու փոշիացվել, վերջապես չի գործում Արցախի իրավական կարգավիճակի հստակեցման համապարփակ հայեցակարգ։

    Հ.Գ. Մոտ տաս տարի առաջ Եվրամիության անդամ պետությունների գլուխները «սիրահոժար» ստորագրեցին՝ հավանություն տալով Եվրամիության Սահմանադրության նախագծին, սակայն նույն այդ երկրներում իրականացված հանրաքվեներում նախագծին կողմ քվեարկեց ընդամենը 2-3 տոկոսը»,- գրել է Դանիելյանը:

  • Անդրեն պատերազմի ժամանակ հասավ Հայաստան ու թիկունքին ահռելի օգնություն բերեց, պատռեք նրա պաստառները. Ռոբերտ Հայրապետյան

    Անդրեն պատերազմի ժամանակ հասավ Հայաստան ու թիկունքին ահռելի օգնություն բերեց, պատռեք նրա պաստառները. Ռոբերտ Հայրապետյան

    Ճիշտ եք անում, որ պատռում եք Անդրեի նկարով պոստեռը, որովհետև ինքը Ադրբեջանի սև ցուցակում է՝ «Սարի աղջիկ» երգի «համար»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

    «Ճիշտ եք անում նաև էն պարզ պատճառով, որ պատերազմի ժամանակ հասավ Հայաստան ու թիկունքին ահռելի օգնություն բերեց: Հա, ու ի վերջո ոնց կարելիա հանդուրժել մի մարդու պոստեռ, ով Արցախի հանձնումից հետո կատեգորիկ վարքագիծ ունի Նիկոլ-Արայիկ դավաճանական տանդեմի հանդեպ ու նպատակ ուներ ոգեկոչման երեկո անել Արցախում:

    Հեսա Նիկոլը կգա, ծափ կտաք… »,- գրել է Հայրապետյանը:

  • 5,1 մագնիտուդ երկրաշարժ Հունաստանի ափերի մոտ

    5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել շաբաթ օրը Էգեյան ծովում՝ Հունաստանի ափերի մոտ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

    Էպիկենտրոնը գտնվել է 19 հազար բնակչությամբ Կոս քաղաքից 68,3 կմ հարավ-արևմուտք: Օջախը 10,7 կմ խորության վրա էր: Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն եղել:

  • Օգոստոսի 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև

    Օգոստոսի 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև

    Հանրապետության տարածքում oգոստոսի 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

    Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան. Ստեփանակերտում պատռել են Անդրեի համերգի պաստառը

    Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան. Ստեփանակերտում պատռել են Անդրեի համերգի պաստառը

    ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս Ալվինա Աղաբաբյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Արցախից, որից տեղեկանում ենք, որ մի խումբ արցախցիներ պատռել են Անդրեյի՝ օգոստոսի 8-ին Ստեփանակերտում կայանալիք համերգի պաստառները՝ նշելով. «Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան…»:

    https://youtu.be/HbmGE8sRmds
  • Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին

    Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին

    Վեց երկրի, այդ թվում՝ Հայաստանի շուրջ 800 զինծառայող կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին Կազանում: Այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

    Վերջինիս համաձայն՝ Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների ներկայացուցիչների շտաբային վերջին բանակցությունները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությանը նախապատրաստման շրջանակներում, որը կանցկացվի նոյեմբերին ռազմական բուհի ուսումնական զորավարժարանում:

    «Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմական պատվիրակությունները նախօրեին պրակտիկ գործողությունների վայրի հետախուզություն անցկացրեցին, որոշեցին զորավարժություններին մասնակցող ուժերի եւ միջոցների կազմը: Այսպիսով, համատեղ պրակտիկ գործողություններին կմասնակցի ընդհանուր մոտ 800 զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:

    Զորավարժություններին կներգրավվի նաև Ռուսաստանի զինված ուժերի 90 միավոր տեխնիկա, այդ թվում՝ երկու «Մի-24» և «Մի-8» ուղղաթիռ, «Սու-24ՄՌ» և «Սու-34» ինքնաթիռներ: Զորավարժություններին կմասնակցեն նաև ՀԱՊԿ անդամ երկրների այլ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ:

    Բանակցությունների արդյունքում հաստատվել է նաև զորքերի պրակտիկ գործողությունների պլանը. մշակվել են որոշումներ համապարփակ աջակցության և կորոնավիրուսի տարածումը կանխելու պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

  • Տավուշում կան ադրբեջանական գյուղեր․ չեմ բացառում, որ դրանք կփոխանակվեն․ Վահե Ղալումյան

    Ես ասել եմ, որ Տավուշում կան հայկական կոմին պատկանող հողեր, որ գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, եւ կան ադրբեջանական հողեր, որ գտնվում են մեր տիրապետության տակ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

    «Տավուշում կան ադրբեջանական գյուղեր․ չեմ բացառում, որ դրանք կփոխանակվեն։ Մարզում թիկունքային ապահովման աշխատանքների խնդրին դեռ չեմ առնչվել․ գնալու եմ, հավանաբար կհասկանամ, բայց թե Ոսկեպարում փոխհրաձգություն տեղի ունեցե՞լ է՝ տեղյակ չեմ»։

    Ղալումյանի խոսքով՝ ինքը  տեղյակ չէ Տավուշի մարզում ռուս սահմանապահների տեղակայման մասին, իսկ դիտարկմանը, որ  մենք նախկինում Հայաստանի պետական սահմանին այլ ուժերի օժանդակության կարիքը չունեինք, Ղալումյանը նշել է.

    «Նախկինում մեր վրա Թուրքիա, Ադրբեջան պետությունները չեն հարձակվել, հիմա են հարձակվել և հիմա անհրաժեշտություն կա»:

  • Ավետիք Իսահակյանի Նամակը Արշակ Չոպանյանին

    Ավետիք Իսահակյանի Նամակը Արշակ Չոպանյանին

    1921, դեկտեմբերի 26

    Ինչ ահավոր դաս տվին ֆրանսիացիք մեզի. հանդիսավոր խոստումներից հետո, գիտակից և անգիտակ զոհաբերումներից հետո նորից քաշել հայությունը յաթաղանի տակ՝ դիվային, ճիվաղային բան է. ո՞ւր մնացին խոստումները.- մեր մարտիրոսացումով սրբագործեցին իրենց ավազակային դատը, և այժմ թքում են մեզ վրա:

    Ի՞նչ է մնում մեզ,- եթե ոչ դարերով ատել այդ միջազգային պոռնիկին, և ուխտել վրեժխնդիր լինել, և վնասել… և մենք դեռ կարող ենք հարվածել նրան. Փոքր Ասիայում դեռ մենք կանք, և դեռ դեր ունինք…

    Ըստ իս՝ «հայկական հարցը» մեռած է արդեն. գարշելի Եվրոպայից այլևս, և երբեք էլ, սպասելիք չկա, պիտի մեր ուժերի կարողացածի չափով արյունի վրեժ լուծել այդ բորենիներից, և ամփոփվել Ասիայում, հաշտվել դրացիների հետ, մտերմանալ բոլշևիզմին, և զարնել ամեն տեղ եվրոպացուն, թե´ նրա վաճառականությանը, պրիստիժին, դպրոցներին, թե´ մասնակցել հակաեվրոպական շարժումներին: Ուրիշ կերպ չի կարելի ապրել: Այլևս ոչ մի հավատ չունիմ մեր հարցի մասին, և բոլորովին անմիտ, վնասակար են գտնում Փարիզի երկու պատվիրակությունների գործունեությունը, Ամերիկա կամ Պապին դիմումները. մամուլին,- այդ բոզերի ոհմակին,- դիմումներն ու կոկորդիլոսի արցունքները, հայասերների ճառերը, և ազգերի լիգայի կեղծավորությունը. հայերիս համար կոզակը ավելի իրական է, քան Վիլսոնը, Ջեյմս Բրայսը, և բոլորը …

    Վերջացած է ամեն ինչ. խաբված ենք ապուշի պես, պարտված ենք չարաչար, նոր ուղիներ պիտի փնտրել… Իսահակյան Ավետիք, Երկերի ժողովածու, հտ. 6, Երևան, 1979, էջ 185:

  • Իմ խիղճը թելադրում է՝ չհամակերպվել այն իրավիճակին, որը գոյություն ունի. Ի. Սաղաթելյանի խոսքը՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու

    Իմ խիղճը թելադրում է՝ չհամակերպվել այն իրավիճակին, որը գոյություն ունի. Ի. Սաղաթելյանի խոսքը՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու

    Իմ խիղճը թելադրում է՝ չհամակերպվել այն իրավիճակին, որը գոյություն ունի. Ազգային ժողովում հայտարարեց նորընտիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: 

    Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երրորդ փորձից հետո  այսօր ԱԺ փոխնախագահ ընտրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին:

    107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 103 պատգամավոր, իսկ ձայները բաշխվել էին հետևյալ կերպ. 64 կողմ, 37 դեմ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:  

    Ստորև ներկայացնում ենք Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու առիթով. 

    https://youtu.be/dAGMFpzyPQw
  • Դեռ կպարզենք, թե ինչո՞ւ էր մինչև այդ չկրակելու հրաման գործում. Տիգրան Աբրահամյան

    Դեռ կպարզենք, թե ինչո՞ւ էր մինչև այդ չկրակելու հրաման գործում. Տիգրան Աբրահամյան

    Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ այդպիսի քննարկում ծավալվեց պաշտպանության նախարարի՝ կրակելու հրաման տալու հետ կապված։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

    Նա, մասնավորապես, նշել է. «Տարօրինակն ու անթույլատրելին այն էր, որ մինչ այդ կար հակառակ հրաման՝ չկրակել։ Արդյունքում գիտենք, թե ինչ տեղի ունեցավ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։

    Սրանք մոռացել էին, որ 2-3 ամիս հպարտանում էին, որ սահմանագծին մարտեր, փոխհրաձգություն չի եղել՝ առանց կրակոցի էին զիջել/հանձնել ՀՀ տարածքները։

    Իմ իմացած բանակում ցանկացած զինծառայող՝ շարքայինից սպայակազմ գիտի, եթե կա դիրքի ուղղությամբ անմիջական հարձակում, ապա պետք է գործի՝ կրակ բացի։

    Թե բա՝ արդեն կրակելու հրաման կա։

    Ժամանակը կգա` դեռ կպարզենք, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր մինչև այդ ՉԿՐԱԿԵԼՈՒ հրաման գործում»։