Day:Հուլիսի 31, 2021

  • Արևմտյան հատուկ ծառայությունները Իրանին կասկածում են Mercer Street տանկերի վրա հարձակման մեջ

    Արևմտյան հատուկ ծառայությունները Իրանին կասկածում են Mercer Street տանկերի վրա հարձակման մեջ

    Արևմտյան երկրների հետախուզական ծառայությունները համարում են, որ Արաբական ծովում ճապոնական Mercer Street տանկերի վրա հարձակման հետևում ամենայն հավանականությամբ կանգնած է Իրանը: Այս մասին Reuters-ին հայտնել են ԱՄՆ-ի և Եվրոպայի երեք աղբյուրներ, որոնք ծանոթ են միջադեպի հետախուզությանը:

    Financial Times-ի բրիտանական հրատարակությունը, վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնյայի, հայտնում է, որ հարձակումը կարող էր իրականացված լինել նավի հետ բախված պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքի միջոցով: Ենթադրաբար նույն տիպի մեկ այլ անօդաչու թռչող սարք մի քանի ժամ առաջ ընկել էր ջուրը տանկերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Հրատարակության զրուցակցի խոսքով՝ հարձակման ձևը և մի քանի այլ նշաններ մատնանշում են միջադեպին Իրանի ներգրավվածությունը:

  • Էրդողանն աղետի գոտի է հայտարարել անտառային հրդեհներից տուժած շրջանները

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը անտառային հրդեհներից տուժած հանրապետության շրջանները հայտարարել է աղետի գոտի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Մենք անտառային հրդեհներից տուժած մեր շրջանները հայտարարել ենք աղետի գոտիներ: Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` մեր ազգի վերքերը բուժելու և վնասները փոխհատուցելու համար», գրել է նա իր Telegram ալիքում:

  • Հավանայում Կուբայի իրավապահ մարմինների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համարում են շրջափակումն արդարացնելու փորձ

    Հավանայում Կուբայի իրավապահ մարմինների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համարում են շրջափակումն արդարացնելու փորձ

    Կուբայի իրավապահ մարմինների ղեկավարության նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումները նպատակ ունեն արդարացնել կղզու շրջափակումը և Վաշինգտոնի ներքաղաքական նպատակները: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիյան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

    «Նախագահ Բայդենի հանդիպումը կուբացի անեքսիոնիստների հետ արդարացնում է Կուբայում իշխանափոխության գործողությունը: ԱՄՆ կառավարությանը հետաքրքրում է միայն Ֆլորիդայի ընտրական ներուժը և անտեսում է Կուբայի ժողովրդի պահանջները», ասել է գերատեսչության ղեկավարը:

  • Ղրիմում տեղումներից և ջրհեղեղներից վնասները գնահատվել են 4,6 միլիարդ ռուբլի

    Ղրիմում տեղումներից և ջրհեղեղներից վնասները գնահատվել են 4,6 միլիարդ ռուբլի

    Ղրիմի մի շարք քաղաքներում և շրջաններում հեղեղների պատճառ դարձած հորդառատ անձրևներից վնասի չափը կազմում է 4,6 միլիարդ ռուբլի: Այս մասին ուրբաթ օրը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը:

    Ղրիմը երկու անգամ տուժեց հորդառատ անձրևներից՝ հունիսի 16-20-ը և հուլիսի 4-ին։

    «Դրանք ճանապարհներն են, տանիքների վերանորոգումը, վթարային բնակարանների փոխարինումը, հեղեղված բնակարանների վերանորոգումը», ասել է նա։ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ միջոցների հատկացման խնդրանքը կուղարկվի ֆինանսների նախարարությանը և երկրի ղեկավարությանը:

  • Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել հայազգի Անիվարդ Մոսոյանը

    Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքապետերի թեկնածուներին: Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ` Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը: Այդ մասին հայտնում է Aliq.ge-ն։ Անիվարդ (Անի) Մոսոյանը ծնվել է 1974թ. Բոգդանովկայում: 1991թ. ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1996թ. ավարտել է Երևանի Տնտեսական-իրավաբանական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետը: 2000թ. ավարտել է Թբիլիսիի Գաենաթիի համալսարանի հոգեբանության և վրաց լեզվի բաժինը: 1994թ.-ից աշխատել է Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում` որպես վրաց լեզվի ուսուցիչ, 2008 – 2009 թթ. նույն դպրոցի տնօրենն է եղել։ 2009-2011թթ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռեսուրս կենտրոնի տնօրեն է եղել: 2014 թվականից եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր: Տիրապետում է հայերենին, վրացերենին և ռուսերենին: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: 2017 թվականից Անիվարդ Մոսոյանը զբաղեցնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնը: Ավելի վաղ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուին: Քաղաքապետի պաշտոնի համար իշխող կուսակցությունից կպայքարի Ախալքալաքի Սակրեբուլոյի գործող պատգամավոր Մելքոն Մակարյանը:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/399930.html

    © factor.am

  • Ալիևի ռեժիմի քննադատ ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում․ հարազատները մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին

    Ալիևի ռեժիմի քննադատ ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում․ հարազատները մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին

    Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին մահացած են գտել Թբիլիսիում հուլիսի 29-ի երեկոյան։ Այս մասին գրում է JamNew-ը։ Երիտասարդի մարմինը գտել են բնակարանում, որտեղ նա բնակվում էր։ Բլոգերի ընկերները նշում են, որ մահվան վարկածերից մեկի համաձայն՝ նա ընկել է շենքից։ Այս տեղեկությունը տարածել են բլոգերի ադրբեջանցի ընկերները, այդ թվում՝ լրագրող Աֆգան Մուխթարլին, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ոստիկանությունը հաստատել է, որ Բակիխանովն ընկել է բարձրությունից»։ Հուսեյն Բակիխանովը քաղաքական միգրանտ էր Ադրբեջանից, որն ապրում էր Թբիլիսիում ու այնտեղ քաղաքական ապաստան էր փնտրում։ Մահից մի քանի օր առաջ՝ հուլիսի 12-ին, նրա հետ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, որի մասին վերջինս պատմել է YouTube-ում հրապարակված տեսանյութում։ «Ադրբեջանի կառավարության դավադրությո՞ւն, թե՞ պատահականություն» վերնագրով տեսանյութում Բակիխանովը պատմում է, որ իր վրա Թբիլիսիի կենտրոնում հարձակվել է 5 ադրբեջանցի, որոնց ինքը տեսել է դեպքից մի քանի օր առաջ։ «Նրանք հանկարծակի սկսեցին ինձ վիրավորել ու հարձակվեցին»,- պատմել է բլոգերը։ Տեսանյութը նա նկարահանել է շտապօգնության մեքենայում, որն ինքն է կանչել։ Բակիխանովը նաև նշել է, որ փախել է Ադրբեջանից և իրեն մի քանի օր է մնացել, որ Վրաստանում փախստականի կարգավիճակը հաստատող վկայական տրամադրեն։ Միջադեպն ու տեղեկատվությունը վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել է բլոգերի ազգական Ավթանդիլ Մամեդովը, որին արդեն հարցաքննել են ոստիկանությունում։ Նա չի բացառում, որ Բակիխանովի մահը Ադրբեջանի կառավարության շահերից է բխում և հարձակվողները կարող էին ուղարկված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Մամեդովը հաստատել է, որ բլոգերը Վրաստանից քաղաքական ապաստան է խնդրել, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից հետապնդումների է ենթարկվել և սեփական երկրում կալանքի տակ պահվել։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/399935.html

    © factor.am

  • Դավիթ Բեկ գյուղից 1-1,5 կմ հեռավորության վրա տեղակայված ադրբեջանցին ամրապնդում է դիրքերը. ԶՈՒ-երի քանակը գերազանցում է մերոնց

    Դավիթ Բեկ գյուղից 1-1,5 կմ հեռավորության վրա տեղակայված ադրբեջանցին ամրապնդում է դիրքերը. ԶՈՒ-երի քանակը գերազանցում է մերոնց

    Ադրբեջանցիները Սյունիք մարզի Դավիթ Բեկ գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են, բայց գյուղում վտանգավոր ելումուտեր չեն լինում, սադրանքների չեն դիմում, փոխարենը ամրապնդում են իրենց դիրքերը։

    Վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ կենդանիներ են անցել ադրբեջանական կողմ ու մինչև այսօր դրանք չեն վերադարձվել։

    «Մեզ մոտ նման դեպքեր չեն եղել, որ ադրբեջանցիները ելումուտ անեն։ Հուլիսի 14-ին հինգ անասուն անցել է սահմանը, հետ բերել չի հաջողվել։ Ռուսներին էլ ենք ասել, բայց Ադրբեջանն ասում է՝ մեզ մոտ անասուն չի անցել»։

    Սահմանից այն կողմ ադրբեջանցիները դեռ երեք ամիս առաջ ակտիվ շինարարություն էին իրականացնում։ Ադրբեջանական ԶՈՒ-երի քանակը համեմատաբար ավելի շատ է։

    «Շարունակում են իրենց գործողությունները, ավելի են ամրապնդվում, մերի նման չէ, մի քիչ ավելի լավ է իրենցը։ Իրենց դիրքերը շատ չեն, բայց մեծ-մեծ են, քանակով շատ են դիրքավորված»,- ասել է վարչական ղեկավարը՝ նշելով, որ նրանց զինվորների թիվը գերազանցում է եւ «մեզնից հաստատ շատ են»։

    Պողոսյանը նշեց, որ մինչ պատերազմը գյուղն ուներ 500 բնակիչ, այս պահին Դավիթ բեկում 440 փաստացի ապրող կա։ Գյուղում գազամատակարարում չունեն, պատերազմից հետո 50 հա սեփականաշնորհված հողերն անցել է ադրբեջանական կողմին։

    Սահմանին մոտ հողերում պատերազմի պատճառով գյուղացիները ցանք չէին կատարել, բայց խոտհարքը կազմակերպել են ու ավարտին հասցրել։

    Պողոսյանի խոսքերով՝ բոլոր բնակիչները տուժվել են։ Տուժել են նաև հրետակոծության պատճառով, վնասել է 93 տուն, որի համար պետությունը փոխհատուցում է տրամադրել։

    «Ամեն դեպքում բնակիչները էդքան էլ ապահով չեն զգում։ Չնայած մեզ մոտ կրակոցներ ու նման դեպքեր չեն լինում»։

    Աղբյուր` Փաստինֆո

  • Ափսոս, որ սպարապետի ու սրա մեջ հոսել է նույն արյունը. Գագիկ Համբարյանը՝ Արամ Սարգսյանին

    Ափսոս, որ սպարապետի ու սրա մեջ հոսել է նույն արյունը. Գագիկ Համբարյանը՝ Արամ Սարգսյանին

    Սրա համար թուրքի կողմից մեր դիրքերի և տարածքների գրավելը, մեր զինվորներին սպանելը, խաղաղ բնակավայրերը գնդակոծելը և այդ մասին բարձրաձայնելը, պարզվում է, ընդամենը կրակոց է ու վայնասուն դնելն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

    «Այսպիսի մտածողներին չի սթափեցնի նույնրսկ, եթե թուրքը մտնի իրենց տները…

    Սարսափելի է, որ այս տկարամիտ և դավաճանական մտքի հեղինակը սպարապետ Վազգենի եղբայրն է, ով ի տարբերություն սրա գիտեր ամեն զինվորի կյանքի արժեքը և հայրենիքի ամեն թիզ հողի գինը…»,- գրել է Համբարյանը:

  • Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել. 23 նահանգում 63 հրդեհի օջախ (ֆոտո)

    Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել. 23 նահանգում 63 հրդեհի օջախ (ֆոտո)

    Վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23 տարբեր նահանգներում:

    Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Ավելի քան 4 հազար հրշեջներին միացել են նաև բազմաթիվ բնակիչեր ու բանակային որոշ ստորաբաժանումներ:

    https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=222&adk=1157027323&adf=3422650919&pi=t.aa~a.3023198113~rp.1&w=360&fwrnh=102&lmt=1627677521&rafmt=1&to=qs&pwprc=3827373523&psa=1&format=360×222&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2021%2F07%2F30%2F%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1-%25D5%25A1%25D5%25B6%25D5%25BF%25D5%25A1%25D5%25BC-%25D5%25B0%25D6%2580%25D5%25A4%25D5%25A5%25D5%25B0%2F212519&flash=0&fwr=1&pra=3&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=40&adsid=ChEI8MaOiAYQ3JPs6Y2Whr-SARI5AKM-afJOj0VelfunvoKzyJEaQKoch6AlDUBHt_XdfP-z5J4YUE_JKEwrg_vJ6c1H19M-2wOvy_Rp&uach=WyJBbmRyb2lkIiwiOSIsIiIsIlJlZG1pIFMyIiwiOTAuMC40NDMwLjkxIixbXSxudWxsLG51bGwsbnVsbF0.&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hdHRlc3RhdGlvbi5hbmRyb2lkLmNvbSIsInN0YXRlIjo3fV0.&dt=1627677521400&bpp=10&bdt=1285&idt=-M&shv=r20210728&mjsv=m202107290101&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D0081e6dc32468371-22d42fab74ba00a8%3AT%3D1613244988%3ART%3D1613244988%3AS%3DALNI_MZJ5xUsbgZs-VEiIaFUF2yeX8FZHg&prev_fmts=0x0%2C360x300%2C360x232&nras=4&correlator=3085480271212&frm=20&pv=1&ga_vid=1093557968.1613244985&ga_sid=1627677521&ga_hid=2008789396&ga_fc=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1806&biw=360&bih=592&scr_x=0&scr_y=92&eid=20211866%2C31062064%2C21067496&oid=3&pvsid=169944161038593&pem=567&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&eae=0&fc=1920&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C592%2C360%2C592&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=128&bc=31&ifi=4&uci=a!4&btvi=2&fsb=1&xpc=rhnTqrtRdI&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=209

    Ընդհանուր առմամբ հրդեհի 63 օջախները առավել մեծ վնաս հասցրել են Էգեյան ու Միջերկրական ծովերի առափնյա հանգստավայրային գոտիներին: Այս պահին 42 հրդեհ հաջողվել է մեկուսացնել, ևս 21 հրդեհի օջախներ շարունակվում են տարածվել Ադանա (6 օջախ), Օսմանիյե (2 օջախ), Անթալիա (4 օջախ), Մերսին (4 օջախ)  Մուղլա (3 օջախ) , Կայսերի (1 օջախ), Մանիսա (1 օջախ):

    https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=232&adk=2381374932&adf=990470993&pi=t.aa~a.3023198264~rp.4&w=360&fwrnh=102&lmt=1627677521&rafmt=1&to=qs&pwprc=3827373523&psa=1&format=360×232&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2021%2F07%2F30%2F%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1-%25D5%25A1%25D5%25B6%25D5%25BF%25D5%25A1%25D5%25BC-%25D5%25B0%25D6%2580%25D5%25A4%25D5%25A5%25D5%25B0%2F212519&flash=0&fwr=1&pra=3&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=40&adsid=ChEI8MaOiAYQ3JPs6Y2Whr-SARI5AKM-afJOj0VelfunvoKzyJEaQKoch6AlDUBHt_XdfP-z5J4YUE_JKEwrg_vJ6c1H19M-2wOvy_Rp&uach=WyJBbmRyb2lkIiwiOSIsIiIsIlJlZG1pIFMyIiwiOTAuMC40NDMwLjkxIixbXSxudWxsLG51bGwsbnVsbF0.&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hdHRlc3RhdGlvbi5hbmRyb2lkLmNvbSIsInN0YXRlIjo3fV0.&dt=1627677521400&bpp=10&bdt=1285&idt=10&shv=r20210728&mjsv=m202107290101&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D0081e6dc32468371-22d42fab74ba00a8%3AT%3D1613244988%3ART%3D1613244988%3AS%3DALNI_MZJ5xUsbgZs-VEiIaFUF2yeX8FZHg&prev_fmts=0x0%2C360x300%2C360x232%2C360x222&nras=5&correlator=3085480271212&frm=20&pv=1&ga_vid=1093557968.1613244985&ga_sid=1627677521&ga_hid=2008789396&ga_fc=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=2753&biw=360&bih=592&scr_x=0&scr_y=92&eid=20211866%2C31062064%2C21067496&oid=3&pvsid=169944161038593&pem=567&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&eae=0&fc=1920&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C592%2C360%2C592&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=128&bc=31&ifi=5&uci=a!5&btvi=3&fsb=1&xpc=Ngzf15U2WD&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=236

    Այս պահի տվյալներով հրդեհի հետևանքով մահացել է Թուրքիայի 4 քաղաքացի, 58-ն էլ տարբեր վնասվածքներով ու այրվածքնրով հոսպիտալացված են: Բազմաթիվ բնակավայրերից հարյուրավոր բնակիչներ տարհանվել են: Հրդեհներին մոտ գտնվող հյուրանոցներից ավելի անվտանգ վայրեր են տեղափոխվել մի քանի հազար տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկ: Հրդեհների պատճառած նյութական վնասների մասին ամբողջական տեղեկություն դեռ չի հաղորդվում: 

  • Վերին Շորժայում մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է. ՄԻՊ

    Վերին Շորժայում մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է. ՄԻՊ

    Սա ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով և անասնագոմը: Մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

    «Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված ուժերի ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է (իհարկե, մյուս իրավունքների հետ միասին):

    Երեկ մենք հենց այս կոնկրետ հատվածում էինք, երբ արձակվեցին ադրբեջանական կրակոցները:

    Ընդ որում, այս մարտական դիրքից են նաև ադրբեջանական կրակոցներ արձակվում և հուլիսի 23-ին հրահրած կրակոցներով էին սպանել բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր կենդանուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: