Day:Հուլիսի 28, 2021

  • ՊՆ․ Սահմանին տեղային մարտեր են ընթանում

    ՊՆ․ Սահմանին տեղային մարտեր են ընթանում

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «ժամը 06։00-ի դրությամբ, ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվում են»։

    Ավելի վաղ ՊՆ-ն հանդես էր եկել հետեւյալ հաղորդագրությամբ․

    «Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

  • Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը  ահազանգեր է  ստացել

    Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել

    ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն:

    ⚡️Ադրբեջանական զինծառայողները կրակում են ուղիղ իրենց բնակավայրերի վրա: Ըստ բնակիչների գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ:

    ⚡️Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին պարբերաբար է բնակիչներից ստացնում ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ խաթարելով ողջ գյուղի խաղաղ կյանքը:

    ⚡️Սույն հրատապ հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին:

  • Ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են․ ՀՀ ՊՆ

    Ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են․ ՀՀ ՊՆ

    ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

    «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

    Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

    Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են»։

    Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:

  • Թշնամին հարձակվել է հյուսիսի արևելյան դիրքերի վրա

    Թշնամին հարձակվել է հյուսիսի արևելյան դիրքերի վրա

    Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

    Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են։

    Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

    Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։

    ՀՀ ՊՆ

  • Գեղարքունիքում ազատագրված դիրքում հայ զինվորին գտել են նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն

    Գեղարքունիքում ազատագրված դիրքում հայ զինվորին գտել են նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն

    Կորած համարվող զինվորը հայտնաբերվել է ադրբեջանցիներից ազատագրած դիրքերում, որի ձեռքին նռնակ է եղել՝ պատրաստ պայթեցնելու իրեն՝ գերի չընկնելու համար։
    Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական նախահարձակ գործողությունների արդյունքում ունենք երեք զոհ, 4 վիրավոր, եւս մեկը համարվում էր կորած։ Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ զինվորը հայտնաբերվել է, ունի ծանր վիրավորում եւ անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։

    Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ զինվորին գտել են այն տարածքում, որն առավոտյան ադրբեջանցիներին հաջողվել էր գրավել, սակայն ավելի ուշ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները անհրաժեշտ հակահարվածով ազատագրել էին տարածքը՝ հակառակորդին ետ շպրտելով իրենց ելման դիրքեր։ Արդյունքում՝ հաջողվել է փրկել մեկ հայորդու կյանք, որը եղել է վիրավոր ու տեղափոխվել հիվանդանոց։

    Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ երբ գտել են զինվորին, նա իր մոտ ունեցել է նռնակ՝ օղակն առանձնացված՝ պատրաստ պայթեցնելու այն, եթե իրեն հայտնաբերեր թշնամու զինվորը եւ շրջեր պառկած դիրքից։ Այդպես առնվազն թշնամու մեկ զինվոր կտաներ իր հետ՝ այն աշխարհ։

    Աղբյուր` Փաստինֆո

  • Գորիս-Կապան հատվածում հայկական համարանիշով՝ ադրբեջանական համարով ՈւԱԶ է երթևեկում.Տեսանյութ

    Գորիս-Կապան հատվածում հայկական համարանիշով՝ ադրբեջանական համարով ՈւԱԶ է երթևեկում.Տեսանյութ

    Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ հայկական համարներով բեռնատար մեքենան Սյունիքում երթեւեկում է ադրբեջանական պետհամարանիշով։ 

    Տեսանյութը նկարահանվել է Որոտանում՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածին։ Նկատելի, էր ՈՒԱԶ-ի վրա գրված համարանիշը հայկական է՝ 55AC520, սակայն մեքենայի բուն համարանիշներն ադրբեջանական են՝ 0 426 SO:

  • ԱՄՆ-ը չի ծրագրում Սիրիայից դուրս բերել իր զորակազմը․ Politico

    ԱՄՆ-ը չի ծրագրում Սիրիայից դուրս բերել իր զորակազմը․ Politico

    ԱՄՆ-ը չի նախատեսում դադարեցնել իր ռազմական ներկայությունը Սիրիայի տարածքում և մտադիր է շարունակել աջակցել և խորհրդակցություն տալ Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերին: Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

    Վերջինս պնդում է, որ իսլամական պետության դեմ պայքարում Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերին ցուցաբերված ամերիկյան օգնությունը տարել է դեպի հաջողություններ, և այդ աջակցությունը կշարունակվի:

  • «Դուք նաեւ ձեր երեխաների մամաներին լացացրիք, իդիոտ սրիկաներ, և դա ձեր արժանի պատիժն է»․ Պարույր Հայրիկյան

    «Դուք նաեւ ձեր երեխաների մամաներին լացացրիք, իդիոտ սրիկաներ, և դա ձեր արժանի պատիժն է»․ Պարույր Հայրիկյան

    Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մտախեւեր՝ ի վերջոյ ազգադաւ սրիկաներ, իրավիճակը ի օգուտ արդարութեան կարող է փոխուել միայն Արեւմուտքի ներկայութեան՝ Մինսկի խմբի կարգավիճակի կատարեալ եւ ամբողջական վերականգման պայմաններում։ Դրան դէմ են եղել Ալիեւը (էրդողանի հետ), Պուտինը եւ Պուտինի ստրուկ Նիկոլը։

    Հիմա երբեմն Արեւմուտքի մասին դրականբան բլթացնող ռուսական ստրուկի օգտին քուէարկելով, նրան իշխանութիւն վստահելով Դուք չե՞ք կարծում, որ մեր օրերում արեցիք ամենավատ բանը, որ հնարաւոր էր անել մեր ազգի համար։ Դուք նաեւ ձեր երեխաների մամաներին լացացրիք, իդիոտ սրիկաներ, եւ դա ձեր արժանի պատիժն է»։

  • Ո՞ւր կորավ 88-ի էս սերունդը

    Ո՞ւր կորավ 88-ի էս սերունդը

    Արամ Գևորգյանի ՖԲ էջից, –

    Ո՞ւր կորավ 88-ի էս սերունդը։ Կարծես թե այդքան էլ երկար ժամանակ չի անցել։ Մարդիկ հարյուր հազարներով հանրահավաքներ էին անում։ Ղարաբաղյան շարժումը չթուլացավ անգամ 1988 թ-ի ավերիչ երկրաշարժից հետո։

    Ո՞ւր կորան էս մարդիկ ու նրանց դաստիարակած սերունդները։ Ո՞նց կարողացավ այս սերնդից հետո այդքան անհայրենիք սերունդ մեծանա։

    Էսօր անգամ կյանքը Արցախին տված տղերքի հարազատներն են կանգնում Արցախը արժեզրկողների կողքին։ Աբսուրդ է։ Լավ մի՞թե էդքան չեք արժևորում ձեր որդու ու եղբոր անձնազոհությունը։ Այս «պատերազմում» փախչողները քիչ չէին, բայց նրանք, ովքեր մնացել ու մինչև վերջ պայքարել են Արցախի հողի համար, նրանք դա գիտակցված են արել։

    Մարդիկ, ովքեր արժեզրկում են Արցախը, արժեզրկում են նաև էդ տղերքի անձնազոհությունը։ Մարդիկ, ովքեր սատարում են Արցախը արժեզրկողներին՝ նրանց հետ հավասար հանցակից են։ Ավելի վատ, եթե դա զոհվածի հարազատ է։ Նշանակում է դուք չեք հարգում ձեր որդու ընտրությունը։

    Արցախը չի եղել ու չի լինելու ադրբեջանական։ Ամարասը, Գանձասարն ու Դադիվանքը վկա։ Որ պահին դուք սա մոռացաք, նույն պահին դուք կուրանաք Արցախի համար իրենց կյանքը տված տղերքի հիշատակը։

  • Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է. Կիլիկիո կաթողիկոսարան

    Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է. Կիլիկիո կաթողիկոսարան

    Կիլիկիո կաթողիկոսարանի հեռուստալիքը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ տեղեկություններ կան, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է․

    «Այս տեսաերիզին (video) մէջ կը տեսնէք Տէր Զօրի եկեղեցւոյ համալիրը՝ իր նախկին եւ ներկայ վիճակին մէջ։ Յստակ տեղեկութիւններու համաձայն, համալիրը քանդուած է անոր զանազան մասերուն մէջ զետեղուած ռումբերով։

    Յայտնենք, որ Տէր Զօրի համալիրը կը բաղկանար եկեղեցիէ, թանգարանէ, մատենադարանէ, համագումարներու յատուկ սրահէ եւ այլ յարակից բաժիններէ։

    Անմիջապէս որ շրջանի ապահովական պայմանները թոյլատու ըլլան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պիտի այցելէ Տէր Զօր»։