Day:Հուլիսի 27, 2021

  • Աֆղանստանի զինված ուժերը մեկ օրում ոչնչացրել են «Թալիբան»-ի 187 գրոհայինների

    Աֆղանստանի զինված ուժերը մեկ օրում ոչնչացրել են «Թալիբան»-ի 187 գրոհայինների

    Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» շարժման 187 գրոհայինների, 112-ը վիրավորվել են: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում:

    Բալխ նահանգում Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերի ստորաբաժանումները հետ են գրավել Կալդարի շրջանը, որտեղ գտնվում են Հայրաթոն քաղաքը և Աֆղանստանն ու Ուզբեկստանը կապող ռազմավարական կարևոր կամուրջը:

  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք, մահացել է 7 քաղաքացի

    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք, մահացել է 7 քաղաքացի

    Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 090 դեպք, որոնցից 219 280 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ:

    Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 315 245 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 4889 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 112 առողջացած և 7 մահվան դեպք:

    Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1116 է:

  • Վրաստանում մեկնարկել են Agile Spirit զորավարժությունները

    Վրաստանում մեկնարկել են Agile Spirit զորավարժությունները

    Վրաստանում այժմ ընթանում են Agile Spirit-2021 միջազգային զորավարժությունները: Ժորավարժություններին մասնակցում է ավելի քան 2,5 հազար մարդ 15 երկրից՝ ներառյալ ՆԱՏՕ-ի երկրները:

    Պաշտոնապես դաշնակիցների հիմնական խնդիրն է համատեղ գործողություններ իրականացնել արագ արձագանքման և տարածաշրջանում կայունության պահպանման համար: Բայց ռազմական փորձագետները կարծում են, որ այս զորավարժությունները պատրվակ են Ռուսաստանի սահմանների մոտ զորավարժություններ անցկացնելու համար:

    Վերջերս դաշինքի նման զորավարժություններ տեղի ունեցան Ուկրաինայի տարածքում: Այնուամենայնիվ, նրանք տպավորվեցին ծովում իրենց բազմաթիվ սադրանքներով, այլ ոչ թե դաշնակիցների համակարգված զորավարժություններով, գրում է ren.tv-ն:

  • Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել. Հանդիպել են նաեւ Ալեն Սիմոնյանի հետ. «Հրապարակ»

    Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել. Հանդիպել են նաեւ Ալեն Սիմոնյանի հետ. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ քարտուղար Արծվիկ Մինասյանին երեկ տեսել են ԱԺ-ում: Օհանյանը զննել է Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը, որն ինքն է զբաղեցնելու, Մինասյանն էլ Արման Աբովյանի աշխատասենյակն է նայել։ Նրանք հանդիպել են նաեւ ԱԺ դեռ չընտրված խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։

    Մեր տեղեկություններով, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը գործընկերներին փորձում է համոզել, որ եթե ֆրակցիայի ղեկավարը քոչարյանական է, քարտուղարը՝ ՀՅԴ-ական, ապա ԱԺ փոխխոսնակի պոստը պետք է իրենց զիջեն։ Առանց այն էլ ցուցակը 4+4+2 հարաբերակցությամբ են կազմել՝ ամենաքիչն իր կուսակիցներն են ներկայացված, բայց ամենաշատն իրենք են տուժել՝ իրենց ընկերներն են այսօր կալանավայրերում»:

    Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․07.21թ համարում։

  • Թրամփն անհրաժեշտ է համարում հետաքննել դեմոկրատների գործողությունները, որոնք հանգեցրին Կապիտոլիումի գրոհին

    Թրամփն անհրաժեշտ է համարում հետաքննել դեմոկրատների գործողությունները, որոնք հանգեցրին Կապիտոլիումի գրոհին

    Դեմոկրատները պետք է հետաքննեն հենց իրենց գործողությունները, որոնք տարեսկզբին հանգեցրին Կապիտոլիումի գրոհին: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ:

    «Գուցե [Ներկայացուցիչների պալատի խոսնակ] Նենսի [Փելոսին] հետաքննի իրեն և Կապիտոլիումի բլրում գտնվող մարդկանց, ովքեր չցանկացան լրացուցիչ պաշտպանություն (ներառյալ ոստիկանության ջոկատ և Ազգային գվարդիայի ուժեր), և արդյունքում անպատրաստ եղան, թեև բոլորը գիտեին, որ մեծ բազմություն էր հավաքվելու», ասել է Թրամփը:

    Թրամփն ավելի վաղ ասել էր, որ Կոնգրեսը նախազգուշացվել է հունվարի 6-ին իր կողմնակիցների ցույցի մասին: Սակայն, ըստ հանրապետականի, դեմոկրատների առաջնորդները մերժել են անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու առաջարկը:

  • Դատավոր Վաչե Մարգարյանը Մովսես Հակոբյանի գործի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք. Այդ մասին դատավորը խոստովանել է անձամբ

    Դատավոր Վաչե Մարգարյանը Մովսես Հակոբյանի գործի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք. Այդ մասին դատավորը խոստովանել է անձամբ

    ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանն ինքնաբացարկ է հայտնել՝ սեփական նախաձեռնությամբ։ 

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մովսես Հակոբյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։

    Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 19-ին, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնց համաձայն՝ պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով, որի շրջանակներում առ այս պահը որևէ պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել։

    Բացի այդ՝ քրեական գործը չէր հարուցվել սուտ մատնության հատկանիշներով, փոխարենը՝ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ պետական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Մովսես Հակոբյանին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար։ Հատկանշական է, որ ԱԱԾ-ն այդ քայլով հաստատել է Հակոբյանի խոսքերի ճշմարտացիությունը, ասել է թե՝ ապացույցներն անհերքելի են, հետևաբար, հասկանալի չէ, թե ինչու է ՀՔԾ-ն առ այս պահը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրել։

    Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին։ Վերջինս հայտնի է գաղտնալսումների գործով, երբ 2018թ. սեպտեմբեր ամսին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը, որի ընթացքում նշվում էր մի դատավորի մասին, որը, ըստ ամենայնի, պետք է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացներ՝ անկախ հիմքերից։ Ավելին՝ դատավորին ասել են՝ ուզի, թե չուզի՝ պետք է տա կալանավորումը։ Տվյալ դատավորը եղել է Վաչե Մարգարյանը։

    «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ հուլիսի 22-ին դատավոր Վաչե Մարգարյանն ինքնաբացարկ է հայտնել՝ սեփական նախաձեռնությամբ և գործը հանձնվել է վերաբաշխման՝ ընդհանուր կարգով։ Ինքնաբացարկի հիմք է նշվել դատավորի կողմից կանխակալ վերաբերմունքը, սակայն այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

    Աղբյուր` Փաստինֆո

  • Թուրքիան մտադիր չէ ներգաղթյալների նոր ալիք ընդունել Աֆղանստանում իրավիճակի պատճառով

    Թուրքիան մտադիր չէ ստանձնել այլ երկրների միջազգային պարտավորությունները և ընդունել ներգաղթյալների նոր ալիք Աֆղանստանում իրավիճակի սրումից հետո: ՏԱՍՍ-ի համաձայն, այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչի հայտարարության մեջ:

    «Մենք զարմացանք, երբ լսեցինք Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությունը, ով Թուրքիան անվանեց «ամենահարմար վայրը» աֆղան փախստականների համար: Թուրքիան ոչ մի դեպքում չի ստանձնի երրորդ երկրների միջազգային պարտավորությունները և չի ընդունի միգրացիայի նոր ալիք: Այս մասին մենք տեղեկացնում ենք մեր բոլոր մակարդակների գործընկերներին՝ նշելով, որ Թուրքիան չի դառնա ԵՄ սահմանապահ կամ ճամբար ապաստան հայցողների համար»:

  • Ումի՞ց է վախենում Արմեն Աբազյանը Շիրակի պետհամալսարանում. Համբարյան

    Ումի՞ց է վախենում Արմեն Աբազյանը Շիրակի պետհամալսարանում. Համբարյան

    Քիչ առաջ տեղեկացանք, որ Հայաստանի ԱԱԾ-ի Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող “Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց” ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի “Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց” ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

    «Հետաքրքիր է, թե ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակից վախվորած ԱԱԾ-ն ե՞րբ է մտնելու Շիրակի պետհամալսարան, որի 1 տարի 10 ամիս գործունեության արդյունքում ՇՊՀ բյուջեից ոչ միայն “անհետացավ” 500 միլիոն դրամ գումարը, այլև բուհի բյուջեի բացասական սալդոն կազմեց 242 միլիոն դրամից ավելի գումար… Էլ չեմ ասում կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի մատուցման, վարորդների կեղծ հաստիքացուցակների և այլ հանցագործությունների մասին…

    Հեոատքրքիր է, Աբազյան Արմենն ումի՞ց է սարսափում, որ չի մտնում ՇՊՀ և չի բացահայտում նախկիններից ամենակարկառուններից մեկի խայտառակ գործունեությանը վերաբերող դրվագները…

    Թե՞ Աբազյանն իր պահվածքով ապացուցում է Գյումրիում համառորեն տարածվող այն լուրերը, որ Սահակն ԱԱԾ-ի գործակալ է և նույնիսկ նշում են այն բարձրապաշտոնյա երևանյան աած-ականի անունն ում կաբինետից, ըստ նույն օդում կախված լուրերի, վերջինս գրեթե դուրս չի գալիս…»,- գրել է Համբարյանը:

  • «Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով

    «Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով

    Կապիտուլյանտների կողմից 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծումը գրեթե նույնն է,եթե Բերիան կամ Եժովը ստեղծեին բռնաճնշումներն ուսումնասիրող հանձնաժողով։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել.

    «Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու։

    Կապիտուլյացիայի գլխավոր պատասխանատուի ու մեղավորի թիմակիցները դեռ մեղավո՞ր են փնտրում։

    Մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում,երբ այդ կատուն ձեր ուսերին է»։

  • Նորանոր համաձայնություններ կկնքվեն հզորների միջև․․․և մենք կմնանք, առնվազն առանց Արցախի․Ավետիք Իշխանյան

    Նորանոր համաձայնություններ կկնքվեն հզորների միջև․․․և մենք կմնանք, առնվազն առանց Արցախի․Ավետիք Իշխանյան

    ԴԵ՛, ԽՈՍԵՔ, ԻՆՉՈՒ՞ ԵՔ ԼՌՈՒՄ

    Մի քանի օր սպասում էի, թե Հայաստանի «առաջադեմ, ժողովրդավար» գործիչներն ինչպես պետք է բացատրեին Ջո Բայդեն- Անգելա Մերկել բանկցությունները, որոնց հիմնական մեխը, Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծին վերջնական հավանություն տալն էր։

    Արդյո՞ք, այդ համաձայնությամբ Արևմուտքը «քցեց» «ժողովրդավարական» Ուկրանիային, ինչպես կարծում և ողբում են Ուկրաինայի իշխանություններն ու «առաջադեմ» գործիչները։

    Նորից եմ կրկնում հարցս, ուղղված Հայաստանի «առաջադեմներին» -Ինչու՞ եք լռում, դե խոսե՛ք։

    Իրականում, այստեղ ոչ մի «քցոցի» չկա։ Ողջ համաշխարհային պատմության փորձն է ցույց տալիս, որ բոլոր պետությունները շարժվում են իրենց երկրների քաղաքական, տնտեսական, կայսերական հակում ունեցողները, նաև հեռահար աշխարհաքաղաքական շահերով։ Այն ժողովուրդները, որոնք երկար ժամանակ պետականություն չեն ունեցել, կամ զուրկ են պետական մտածողությունից, օգտագործվում են և փալասի պես դեն են նետվում հզոր խաղացողների կողմից։

    Ուկրաինան, ինչպես ժամանակին Վրաստանը, վերջին տարիներին Հայաստանը, նույնպես օգտագործվեցին աշխարհաքաղաքական շահերից ելնելով։ Ինչպես Վրաստանը, Ուկրաինան, այնպես էլ Հայաստանը, իրենց տխմար, ուրիշի վրա հույս դնելով, հենվելով երրորդ ուժի վրա, կորցրեցին տարածքներ, տվեցին զոհեր, բայց այդպես էլ խելքի չեկան։ Հասկացեք, աշխարհի հզորները, հանուն մեր տիպի երկրների համաշխարհային, միջուկային պատերազմ չեն սկսի և ինչ-որ պահի, ինչպես ԱՄՆ-Գերմանիա-Ռուսաստան գազային համաձայնագրով, «լեզու կգտնեն», իսկ ․․․խեղճ Ուկրաինա։

    Հասկացեք, ինչ-որ պահի նորանոր համաձայնություններ կկնքվեն հզորների միջև․․․և մենք կմնանք, առնվազն առանց Արցախի․․․Խելքի եկեք, թե՞ այստեղ խելքի հարց չի, այլ միայն ու միայն անձնական շահի։

    Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։