Day:Հուլիսի 17, 2021

  • Ադրբեջանը հրաժարվում է ՀՀ-ին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-ՌԴ երկաթուղու գործարկման համար. Փաշինյան

    Նախորդ տարվա իրադարձությունները տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում իր ելույթում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

    Նա, մասնավորապես, ասաց. «Հարկ է նշել, որ ուժի կիրառումը եւ զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով, միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում կարեւոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որտեղ նրանք կողմերին կոչ են անում կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վր ԼՂ հակամարտության վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:

    Ես արդեն մի քանի անգամ ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որեւէ արձագանք չի տվել եւ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն Ադրբեջանը  մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում:

    Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց ես նույնպես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում նախընտրական քարոզարշավի ընթացքում:

    Նախագահ Միշելի հետ մեր բանակցություններում որպես առաջնային գերակայություն կարեւորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց առանց նախապայմանների եւ անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի եւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

    Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպրոտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում:Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլեւ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար»:

    News.am

  • ՔՊ-ի հաղթանակը դատական համակարգը հետ մղեց անկլախության դիրքերից. «Հրապարակ»

    ՔՊ-ի հաղթանակը դատական համակարգը հետ մղեց անկլախության դիրքերից. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հերթական կալանքի որոշումը կայացրեց Սյունիքի համայնքապետերից մեկի՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ։

    Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ նախագահի պաշտոնում եւ հունիսի 20-ի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը դատական համակարգը կրկին ետ մղեցին անկախության դիրքերից՝ դարձնելով իշխանությունների կամակատարը եւ ապացուցելով, որ ժամանակին ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը՝ դատական համակարգում հիմնականում վնգստացող դատավորներ են աշխատում, որոնք իրենց տիրոջ՝ գործադիր իշխանության դռներին վնգստում են եւ հրահանգներ ստանում՝ ում կալանավորել, ում հանդեպ ինչ վճիռներ կայացնել>:
    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Փաշինյանի լրատվականը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցի տեքստի կեսը հորինել է

    Փաշինյանի լրատվականը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցի տեքստի կեսը հորինել է

    YerevanToday.am կայքը գրում է, Փաշինյանի լրատվականը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցի տեքստի կեսը հորինել է

    Հուլիսի 13-ին ՀՀ կառավարության լրատվականը հաղորդագրություն տարածեց, թե Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

    ԱՄՆ պետդեպարտամենտը որևէ բան չէր հայտնում հեռախոսազրույցի մասին։ Yerevan.Today-ը հարցում ուղարկեց ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով հրապարակել զրույցի՝ ամերիկյան կողմի տարբերակը, քանի որ բազմիցս բախվել ենք խնդրին, որ Նիկոլ Փաշինյանի լրատվական ծառայության ու մյուս կողմի տեքստերը տըարբեր են լինում, ու Փաշինյանը միշտ իրեն գովաբանող տողեր է ավելացնում զրույցում։

    Ավելի ուշ ԱՄՆ պետդեպարտամենտը տեղադրեց կայքում զրույցի իր տարբերակը սակայն տեքստը էականորեն տարբերվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունից, Եթե չասենք՝ գրեթե միայն հեռախոսազրույցի փաստն է իրականություն։

    Օրինակ՝ հայկական տեքստում տեղ է գտել հետևյալ ձևակերպումը․ «Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում»:

    Ամերիկյան կողմի տեքստում հետևյալ կերպ է գրված․ «Պետքարտուղարը ջերմ շնորհավորանքներ հղեց Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, որը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ տեղի էր ունեցել ընտրողների հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի պայմաններում, իսկ ընտրապայքարի դուրս եկած ուժերը կարողացել էին ազատորեն իրականացնել քարոզարշավը»։

    Հայկական կողմի տեքստում գրված է․ «ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»:

    Ամերիկյան տեքստում նման բան ընդհանրապես գրված չկա։ Եվ չէր էլ կարող լինել, քանի որ ոչ մեկը չի կարող տեսած լինել լարվածությունը թուլացնելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ջանքեր․ դրանք պարզապես չկան։ Ավելին, այս օրերին շատ լայն թափով տեղի են ունենում ընդդիմադիրների կալանավորումներ, խուզարկություններ, ճնշումներ «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ։

    Ամերիկյան կողմի տեքստում ոչինչ չկա կոռուպցիայի դեմ օպայքարի, արդարադատության ոլորտում աշխատանքների մասին, ինչը տեղ է գտել հայկական տեքստում։

    Մի խոսքով՝ հայկական և ամերիկյան կողմերի տեքստերը բոլորովին տարբեր բաների մասին են։

    Փաստենք՝ առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը տեքստեր է հորինում ու վերագրում այլ երկրների առաջնորդների, հայտնի գործիչների։

    Օրինակ՝ այս տարվա փետրվարի 25-ին հեռախոսազրույց են ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը տարածում է հաղորդագրությունմ, թե՝ «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։ Ռուսական տեքստում որևէ բառ անգամ չկա «օրինական իշխանությունների» մասին։

    Գրված է․ «Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»։

    Կամ, 2021թ․ ապրիլի 24-ին Հայաստանի ու ՌԴ ղեկավարների մամուլի ծառայությունները հաղորդագրություններ տարածեցին, թե Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ հատուկ նշվում է, որ զրուցել են գերիների մասին, սակայն ռուսական տարբերակում նման բան չկար։

    2020թ․ հունիսի 1-ին ՀՀ վարչապետի կայքը հայտնեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի առիթով։ Այնուհետև մեկ այլ հաղորդագրություն տարածեց, թե նաև հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլը ոչինչ չհայտնեց շնորհավորական ուղերձի մասին, միայն հայտնեց հեռախոսազրույցի մասին, այն էլ, պարզվեց, Փաշինյանը հորինել էր մի քանի պարբերություն։

    Օրերս՝ հուլիսի 12-ին, կառավարության լրատվականը հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի հետ։ Էռնեկյանի խոսքերը ևս ներկայացվեց խեղաթյուրված։ Նա ասել էր․ «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը»: Կառավարության կայքում դա դարձել էր․ «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»:

    Նիկոլ Փաշինյանի համար, փաստորեն, սովորական է դառնում զրույցներ հորինելը։ Ու արդեն հարց է առաջանում՝ արժե՞ հավատալ այս իշխանության որևէ խոսքի, թե՞ ամեն բան պետք է մանրակրկիտ ճշտել՝ կլինի հասարակ ու «անմեղ» շնորհավորանք, թե՝ ռազմական «հաջողության» հաղորդագրություն։

  • Բելգիան հուլիսի 20-ը հայտարարել է ջրհեղեղի զոհերի սգո օր

    Բելգիան հուլիսի 20-ը հայտարարել է ջրհեղեղի զոհերի սգո օր

    Բելգիայի իշխանությունները հուլիսի 20-ը հայտարարել են երկրի հարավում ջրհեղեղի զոհերի համազգային սգո օր։ Այս մասին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոուն: Ջրհեղեղը 23 մարդու կյանք է խլել:

    «Հուլիսի 20-ը Բելգիայում հայտարարվում է ազգային սգո օր, աղետի հետևանքները դարձել են ամենասարսափելին, որոնոնք երբևէ տեսել է մեր երկիրը», վարչապետի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

  • Հերթը հասնում է միջազգային կառույցներում ներկայացուցիչներին. երեկ փաստացի դրվեց գործընթացի սկիզբը. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն նշել է, որ իշխանությունները լուրջ փոփոխություններ են ուզում անել դիվկորպուսում։ Մասնավորաբար նշել էինք, որ առաջիկայում տեղի կունենա շուրջ 25 դեսպանի փոփոխություն։ Երեկ արդեն փաստացի դրվեց գործընթացի սկիզբը. մասնավորաբար ՀՀ նախագահի հրամանագրով կատարվեցին որոշ դեսպանների փոփոխություններ։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, գործընթացն առաջիկայում ավելի լայն բնույթ է ստանալու։

    Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ բացի դեսպաններից, փոփոխություններ են սպասվում նաև միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչների կազմում։ Ըստ տեղեկության, արդեն իսկ ծանուցագրեր են ուղարկվել մի շարք լուրջ միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչների գրասենյակներ՝ տեղեկացնելով, որ նրանք անժամկետ հետ են կանչվելու Երևան, իսկ նրանց հետագա պաշտոնավարման հարցը մնում է անորոշ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սղնախ գյուղի բնակիչների համար կառուցվում է նոր գյուղ

    Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սղնախ գյուղի բնակիչների համար կառուցվում է նոր գյուղ

    Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սղնախ գյուղի բնակիչների համար կառուցվում է նոր գյուղ

  • Իսրայելը պատրաստվում է Իրանի միջուկային կենտրոնների վրա հարձակման գործողության

    Իսրայելը պատրաստվում է Իրանի միջուկային կենտրոնների վրա հարձակման գործողության

    «Իսրայելը պատրաստում է գործողությունների ծրագիր Իրանի միջուկային կենտրոնների վրա հարձակվելու համար, այդ հարձակումը տեղի կունենա, եթե Իրանը մոտենա միջուկային ռումբ ստեղծելու սահմաններին¹», – գրում է ynet Իսրայելական վերլուծական կայքը՝ իրանական միջուկային իրավիճակի և Բայդենի կառավարության անփութության մասին զեկույցում:

    Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Ազգային պաշտպանության քոլեջում կայացած արարողության ժամանակ հայտարարեց պաշտպանական-ռազմական տեխնոլոգիաների զարգացման համար Իսրայելի ՊՆ բյուջեի ավելացման պահանջի մասին, ասելով. «Մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ մեր դեմ կա մեծ սպառնալիք, միջուկային զենքով Իրան կոչվող սպառնալիք, Իսրայելը պետք է պատրաստվի այս մեծ սպառնալիքին»:

    Հեղինակի խոսքով՝ Իսրայելի կառավարությունը չի հրաժարվել ապագայում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման իր ծրագրից, և եթե Իրանը մոտենա միջուկային զենքի ստեղծմանը, ապա մոտ ժամանակներս մենք լուրջ հարձակում կտեսնենք Իսրայելից:

    Փակագիծ

  • Քան­դե­լու, ավի­րե­լու «գրոս­մայս­տեր­ներն» ու պար­տու­թյան «առաջ­նորդ­ները»․ «Փաստ»

    Քան­դե­լու, ավի­րե­լու «գրոս­մայս­տեր­ներն» ու պար­տու­թյան «առաջ­նորդ­ները»․ «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը նշել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 մլն դրամից ավելի եկամտից արդեն զրկվել է և կարող է մեկ-երկու օրից կանգնել: Նման հեռանկարի տնտեսական ծանրագույն հետևանքներն ու քաղաքական պատճառները ավելի քան պարզ են, այստեղ նույնիսկ քննարկելու հարց չկա:

    Սակայն ցավալի է, որ նման վիճակն այլևս զարմանք ու տարակուսանք չի առաջացնում. սա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բնորոշ գործընթաց է: Երեք տարի շարունակ այս խումբը փակել է այն ամենը, ինչ քաղաքական ու անձնական առումով իրենց ձեռնտու չի եղել, եթե նույնիսկ երկրի համար առաջնային նշանակություն է ունեցել:

    Այս իշխանությունները քանդել ու ավիրել են այն ամենը, ինչին ձեռք են տվել, այսինքն՝ ամեն ինչ՝ բանակից սկսած մինչև պետական կառավարման համակարգ ու անվտանգություն: Նրանք պարտության «առաջնորդներն» են, նրանց պատճառով կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունենք 5000-ից ավելի զոհ, բազմահազար հաշմանդամ դարձածներ, թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է:

    Մի խոսքով, երկիրը ծանրագույն կացության մեջ է՝ ծանրագույն «ապագայի» շեմին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զբաղված են երկրի համար կենսական նշանակություն ունեցող կոմբինատը փակելով ու «ևս-ևս անելու» փորձերով, ընդդիմադիր հայացքներ ունեցող ու երկրի շահերի դիրքերից հանդես եկող համայնքապետներին ազատությունից զրկելով, զուգահեռ՝ սեփական թիմի համար բարեկեցիկ ապագա կերտելով ու եկամուտներն ավելացնելով, ասենք՝ պարգևավճարների ու պատգամավորական վճարների հնգապատիկ ավելացման միջոցով: Մնում է հասկանալ՝ առաջիկայում էլ ինչ բնակավայրեր կամ ձեռնարկություններ են հայտարարվելու «դժբախտ ու դժգույն»:

  • Զանգեզուր. ներքինն ու արտաքինը․ «Առավոտ»

    Զանգեզուր. ներքինն ու արտաքինը․ «Առավոտ»

    «Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական, ինձ թվում է, առավել լկտի սպառնալիքներով Հայաստանի հասցեին: Ելույթ ունենալով Բաքվում՝ վերջին պատերազմի մասնակիցներին բնակարաններ բաշխելու արարողության ժամանակ, նա դարձյալ պնդեց, որ ամբողջ՝ իր ձևակերպմամբ, Արևելյան և Արևմտյան Զանգեզուրը, ինչպես նաև՝ Սևանն ու Երևանը, ադրբեջանցիների պատմական հողերն են, ուր իրենք՝ ադրբեջանցիները, անպայման կվերադառնան, որի համար պետք է պատրաստվել նոր պատերազմի:

    Մյուս կողմից, ըստ Ալիևի, Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածք և, հետևաբար, նման խնդիր էլ գոյություն չունի: Հայկական պետությունը ոչնչացնելու և մեզ այստեղից քշելու մտադրություններն, իհարկե, նոր չեն: Ավելի մտահոգիչ է մեր ներքին հասարակական մթնոլորտը, երբ իշխանամետ ընտրազանգվածին (ավելի քան 600 հազար քաղաքացիներին) չեն հետաքրքրում ո՛չ մեր կրած կորուստները, ո՛չ էլ մեր գլխին կախված իրական սպառնալիքը, որն, ըստ ամենայնի, նրանք կա՛մ լուրջ չեն համարում, կա՛մ էլ հաշտվել են իրականության ու հետագա կորուստների հետ:

    Զարմանալի է նաև Հայաստանի իշխանությունների կրավորական դիրքը ոչ միայն այդ հոխորտանքների նկատմամբ, այլև գործողությունների՝ Երասխի ուղղությամբ հակառակորդի զինուժի առաջխաղացման, որի արդյունքում մենք զոհ ունենք: Վարչապետի պաշտոնակատարը, որը գունեղ արտահայտություններ չի խնայում «ներքին թշնամիներին» խարազանելու համար, այս պարագայում սահմանափակվում է ընդհանուր դիվանագիտական ձևակերպումներով: Դժվար է ակնկալել, որ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի ելույթից հետո «լայվ» կմտներ և կխոսեր Ալիևի «թաթիկները կտրելու», «մեյդը փռելու», «վզակոթից բռնելու» և «ասֆալտին պառկացնելու» թեմայով: Այդ բառապաշարը կիրառվում է ներքին կյանքում՝ քաղաքական հակառակորդներին «բարոյապես ջախջախելու» և դրանով իշխանական ընտրազանգվածին ոգևորելու համար: Եվ դա անուղղակիորեն նպաստում է մեր իրական թշնամիների լպիրշ պահվածքին:

    «Զանգեզուր» տեղանունը օրերս հնչել է նաև մեկ այլ համատեքստում: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և այնտեղ ավերածություններ են գործել: Ակցիան իրականացվում է հետընտրական վրեժխնդրության շրջանակներում, քանի որ, հիշեցնեմ, Փաշինյանին Սյունիքի մարզում գրկաբաց չեն ընդունել: Այդ հաշվեհարդարի, կամ, եթե ավելի ճոռոմ բառեր օգտագործենք՝ պողպատե մանդատի և օրենքի դիկտատուրայի միջոցառումների շարքում հետապնդվում են Սյունիքի մարզի մի շարք համայնքապետեր: Հուսով եմ, դատարանները, որոնք, ի տարբերություն դատախազության, ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի, Փաշինյանի գրպանում չեն, իրենց խոսքը կասեն այդ գործերում: Բայց ակնհայտ է, որ այդ բոլոր միջոցառումները թուլացնում են մարզի ու, հետևաբար, ամբողջ պետության անվտանգությունը: Դարձյալ հույս հայտնեմ, որ այդ ամենն արվում է ոչ միտումնավոր»,-գրում է թերթը։

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։