Day:Հուլիսի 5, 2021

  • «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը»․ Բաթումիում հայ անչափահասի են դանակահարել

    «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը»․ Բաթումիում հայ անչափահասի են դանակահարել

    Հուլիսի 3-ին Բաթումիում Ախալքալաքի Գոման գյուղի հայազգի բնակիչներից մեկին դանակահարել են: Տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում,  ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է, գրում է Ալիք մեդիան:

    Ըստ աղբյուրի՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են՝ վանկարկելով «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը», աղբյուրը ենթադրում է, որ հավանաբար ազգությամբ ադրբեջանցիներ են եղել: Ըստ Գոմանի բնակիչների՝ տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, որը ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:

    Ալիք մեդիան փորձել է մանրամասներ պարզել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից, սակայն վերջիններս հրաժարվել են պաշտոնական տեղեկություն հայտնել:

  • ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ | օրվա վիճակագրությունը

    53 նոր դեպք՝ մեկ օրում

    🔺 Հաստատված դեպքեր – 225 606  (+53)
    🔺Առողջացածներ –  217198 (+67)
    🔺Փաստացի բուժվողներ –  2780 (-96)   
    🔺Ընդհանուր թեստեր – 1 205 632 (+3907)
    🔺Մահվան ելքեր – 4527 (+1)
    🔺Մահվան ելքեր այլ պատճառով – 1101  (+1)

    Երեկվա դրությամբ հաստատված դեպքերի թիվը  225 553 էր։

  • Բայդենը հայտարարեց կորոնավիրուսի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին

    Բայդենը հայտարարեց կորոնավիրուսի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին

    Մոտ ապագայում ԱՄՆ-ը կկարողանա հայտարարել կորոնավիրուսային վարակի նկատմամբ տարած հաղթանակի մասին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը: Բայդենը նշել է, որ վիրուսը լիովին հաղթահարելու համար ամերիկացիները պետք է շարունակեն պայքարել համաճարակի դեմ:

    «Մենք աստիճանաբար դուրս ենք գալիս COVID-19-ի համաճարակի ստեղծած խավարից: Այսօր մենք առավել քան երբևէ մոտ ենք մահացու վիրուսից անկախություն հայտարարելուն:… Կորոնավիրուսն այլևս չի պարալիզացնի մեր ազգը, և մեր ձեռքերում է այնպես անել, որ դա այլևս երբեք չկրկնվի», ասել է Բայդենը` խոսելով ԱՄՆ անկախության օրվա առթիվ:

  • Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից CONDOR AIRLINES-ը մտնում է հայկական շուկա

    Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից CONDOR AIRLINES-ը մտնում է հայկական շուկա

    Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից CONDOR AIRLINES-ը մտնում է հայկական շուկա։ Տարեկան 7 մլն․ ուղևոր թռչում է Condor Airlines ընկերության ավիաուղիներով։

    🇩🇪 Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերնթերը կմեկնարկեն շաբաթական մեկ անգամ հուլիսի 31-ից սկսած։

  • Գերմանիան չեղարկել է մուտքի սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար

    Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Գերմանիա նաև տուրիզմի նպատակով և առանց պատվաստման

  • Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

    Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

    Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը:

    1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր

    2005 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին, երրորդ անգամ էլ՝ 2016 թվականին և անցում կատարվեց կառավարման խորհրդարանական համակարգի:

  • Հայտնի է դարձել Կասպից ծովում պայթյունի պատճառը

    Հայտնի է դարձել Կասպից ծովում պայթյունի պատճառը

    Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյունն ու հրդեհն առաջացել են Դաշլի կղզում ցեխային հրաբխի բնական ժայթքումից: Այս մասին հայտարարել է SOCAR պետական ​​նավթային ընկերությունը, հայտնում է Sputnik Ադրբեջանը:

    Հրաբուխը գտնվում է ափից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա Նեֆթչալա քաղաքի և Ալյաթ բնակավայրի միջև: Ընկերությունից հայտնում են, որ մոտակայքում նավթային ենթակառուցվածք չկա:

    Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ներկա դրությամբ հրաբխի խառնարանում նկատվում է ոչ մեծ կրակ, բայց դա վտանգ չի ներկայացնում որևէ օբյեկտի կամ մարդկանց համար:

  • Սկսվել են դեռահասների համար «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետազոտությունները

    Սկսվել են դեռահասների համար «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետազոտությունները

    Մոսկվայում սկսվել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ 12-17 տարեկան դեռահասների շրջանում կլինիկական ուսումնասիրությունները։ Առաջին կամավորներն արդեն անցնում են բժշկական հետազոտություն մինչև պատվաստանյութի ներակումը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է մայրաքաղաքի սոցիալական զարգացման գծով տեղակալ Անաստասիա Ռակովան:

    Պատվաստումներն իրականացվում են «Սպուտնիկ V» պատրաստուկով, որն արդեն օգտագործվում է 18 տարեկանից բարձր մարդկանց պատվաստելու համար, բայց այս դեպքում՝ ավելի ցածր դեղաչափով: Ուսումնասիրությունը տևելու է մեկ տարի: Ամբողջ ժամանակահատվածում երեխաները կլինեն բժիշկների մշտական ​​հսկողության ներքո:

  • Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բացահայտեց Նիկոլի սուտը (լուսանկար)

    Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը, –

    Մեր 15 գերիների վերդարձից հետո Հայաստանի կառավարությունը շտապել էր հայտարարությամբ հանդես գալ, թե , բա քանի որ ադրբեջանցիները մեզ են հանձնել մեր 15 տղաներին, “հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները”… Դրանից առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ էր հանդես եկել և շատ պարզ նշել էր, որ Բաքուն 15 գերիներին հանձնել է հայկակակն կողմին այդ քարտեզների դիմաց… Այսինքն՝ մեր իշխանությունների և Բաքվի հայտարարությունները հակասում էին իրար…

    Այս երկու իրարամերժ հայտարարություններից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից պարզվեց, որ դավաճան Նիկոլն այդ քարտեզները վաղուց է խոստացել Բաքվին և դրանցից ինչ-որ մասն, ըստ պայմանավորվածության հիմա է տալիս Իլհամ Ալիևին…Ադրբեջանն էլ, ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, ազատել է 15 գերիների…

    Այսպիսով, Հայաստանում ՌԴ դեսպանատունը փաստացի հերքեց Նիկոլի կառավարության տարածած ստերը, թե ադրբեջանցիներն ազատել են մեր 15 գերիներին առանց ինչ-որ պայմանների, իսկ մենք դրա դիմաց “որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին ենք փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները”…

    Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Նիկոլը չի կարող հավասարը հավասարին բանակցի իրեն ծնկի բերածի և պարտության մատնածի՝ Իլհամ Ալիևի հետ…Նա ընդամենը կատարում է Բաքվի գրեթե բոլոր հրահանգները…

  • Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Սահմանադրության օրվա առթիվ

    Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Սահմանադրության օրվա առթիվ

    Յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ բարելավելով և կատարելագործելով այն. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

    Սիրելի՛ հայրենակիցներ,

    Այսօր Սահմանադրության օրն է:

    Յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա են խարսխված եղել տարբեր ժամանակներում ընդունված մեր բոլոր սահմանադրությունները:

    Այդ արժեքներն ուղղակիորեն արտացոլված են գործող Սահմանադրության անփոփոխելի հոդվածներում.

    «Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է…

    Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին…

    Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է…»:

    Վերոնշյալ սկզբունք-կարգավորումներից բացի, Սահմանադրությունը ոչ թե ստատիկ, այլ՝ դինամիկ փաստաթուղթ է: Այն  պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին և ուղղված լինի վերոնշյալ անփոփոխելի դրույթներով ամրագրված սկզբունքների իրագործմանը:

    Յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն:

    Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում:

    Այսօր մենք ապրում ենք բարդ ժամանակներում: Ստանդարտ լուծումներին զուգահեռ՝ անհրաժեշտություն կա նաև ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելու առկա բազմաշերտ և բազմաբաղադրիչ ճգնաժամը:

    Այսօր կարիք ունենք նախապատրաստելու անհրաժեշտ հիմք մեր պետության կյանքում նոր էջ բացելու համար: Վերջին երեք տարիներն ավելի ակնհայտ դարձրեցին, որ գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումները մեր երկրի ու հասարակության առաջ ծառացած բոլոր մարտահրավերներին և ճգնաժամերին արագ, լիարժեք ու հավասարակշռված արձագանքելու համար:

    Հետևաբար, գիտակցելով Սահմանադրության, որպես ամբողջական փաստաթղթի կենսական կարևորությունը յուրաքանչյուրիս և ողջ երկրի համար, անհրաժեշտություն կա կատարելագործելու այն, դարձնելու երկրի ապագային միտված, մեր պետական և ազգային շահերից բխող առաջնահերթություններին  առավել համահունչ՝ միաժամանակ, անվերապահորեն հավատարիմ մնալով  Սահմանադրության անփոփոխելի հոդվածներով ամրագրված սկզբունքներին:

    Ի վերջո, Սահմանադրությունը պետք է ոչ միայն հռչակի այդ հիմնարար սկզբունքները, այլև ունենա դրանք պաշտպանելու և կյանքի կոչելու բավարար գործուն կառուցակարգեր:

    Աշխատանքը մեր պետականության ամրապնդման ուղղությամբ պետք է լինի շարունակական: Իսկ այսօր առավել ևս պետք է լինենք միասնական, կարգապահ ու աշխատասեր, զինվենք դժվարությունները հաղթահարելու համառությամբ, Հայրենիքի հանդեպ սիրով ու լավատեսությամբ:

    Պետք է անենք առավելագույնը պետականության պահպանման, մեր ազգային ինքնության վերաիմաստավորման, ազգային գաղափարախոսության սահմանման և հաջորդ սերունդներին արժանապատիվ ապագա ապահովելու համար:

    Մայր Օրենքի հանդեպ հարգանքը, դրանով մեր իրավունքներին տեր լինելը և, միաժամանակ, մեր պարտականությունները կատարելն այդ գործընթացների անբաժանելի մասն են: