Երեքշաբթի, Ապրիլի 28, 2026
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ

Month:Մայիսի 2021

Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի մի հատվածի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Հարավային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Իսրայելը կստանա բարձր ճշգրտության ամերիկյան զենք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին 735 միլիոն ԱՄՆ դոլարի ճշգրիտ զենք վաճառելուն: Համապատասխան ծանուցումն ԱՄՆ Կոնգրեսը ստացել է մայիսի 5-ին, այսինքն՝ ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա առաջին հրթիռներն ...

16-ամյա պատանուն վրաերթի ենթարկած վարորդը 8 օր անց մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Մայիսի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա պատանու և դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, ...

Կուտակումները շատանում են, ամեն օր կրակոցներ են լսվում․ կութեցին՝ մարզում տիրող իրավիճակի մասին

Ամեն օր էլ կրակոցներ են լսվում, նրանց կողմից կուտակումները շատանում են, զինտեխնիկայի մասին էլ չեմ ասում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մեր աղբյուրը։ Նա նշեց, որ իրավիճակի փոփոխություն ...

Շիրակում բախվել են Toyota-ն ու բեռնատարը, որը կողաշրջվել է․ 3 մարդ հոսպիտալացվել է․ shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota մակնիշի և Howo  մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Բախման ...

Բլինկեն․ «Մենք ակնկալում ենք, որ հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթներից մեկի ընթացքում»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը պետք է կայանա առաջիկա շաբաթներից մեկի ընթացքում: Այդ մասին այսօր Ռեյկյավիկում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Ինչպես գիտեք, նախագահներ ...

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Մայիսի 17-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 ...

ԱՄՆ-ը փակել է Ռուսաստանում վերջին հյուպատոսությունը

Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է գործունեությունը: Այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Էմի Սթորոուի կոչում, որը մայիսի 17-ին հրապարակվել է հյուպատոսության ֆեյսբուքյան էջում: «Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը․ ստեղծված իրադրության հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում ...

Հայկական բանակին հրահանգվել է դիրքավորվել ու պատրաստել լինել անակնկալ գրոհի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթվանից Սեւ լճի շուրջ ծավալված զարգացումները շատ մոտ են եղել տարածաշրջանում նոր պատերազմ հանգեցնելուն: Մեզ հասած տեղեկություններով` ադրբեջանցիների կողմից հայկական տարածք ներխուժմանը հաջորդած օրերին հայկական ...

Էջ 98՝ 253-ից 1 97 98 99 253

Ամենաշատ ընթերցվածը

Շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել. Արտակ Բեգլարյան

Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի...

ԿարդալDetails

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist