Day:Մարտի 27, 2021

  • Հիմա էլ արդեն, չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց իրեն՝ արցախցուն…Սենոր Հասրաթյան

    Հիմա էլ արդեն, չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց իրեն՝ արցախցուն…Սենոր Հասրաթյան

    Ահա հենց այսպես էլ, պատերազմը սկսվելուց ուղիղ 6 ամիս անց, ինչպես տեսնում եք, մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի համար պատերազմը չի ավարտվել…Այսպիսի գրառում է արել Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

    «Ուղիղ 6 ամիս առաջ սկսվեց պատերազմը, որից 44 օր հետո, կրելով մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, հայկական կողմը պարտադրված գնաց ամենանվաստացուցիչ պայմաններով մարտական գործողությունների դադարեցման…

    Գնաց, հավատալով «խաղաղությանը»: Սակայն դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ հակառակորդ կողմը ոչ միայն պատրաստ չէ դրան, այլև համոզված լինելով, որ դիմացը կանգնած է իրականությունից անտեղյակ և ազգային շահերին անհաղորդ ինչ-որ մի բանակցող-պատահականություն, շարունակեց գնալ ավելի հեռուն՝ մկրատելով արդեն բուն Հայաստանի սահմանները, ռազմագերիներին ներկայացնելով որպես ահաբեկիչներ, բռնազավթված տարածքներում հիմնահատակ ոչնչացնելով այն ամեն հոգևորն ու նյութականը, ինչ որ հայկական է…

    Իսկ հիմա էլ արդեն, չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց իրեն՝ արցախցուն…

    Ահա հենց այսպես էլ, պատերազմը սկսվելուց ուղիղ 6 ամիս անց, ինչպես տեսնում եք, մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի համար պատերազմը չի ավարտվել…

    Մինչդեռ հային «առաջնորդող» պատահականությունն ու իր խմբակը տակավին «հավատավոր» յուրայիններին շարունակում են կերակրել սահմանները բացելու և «հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու» մասին երևակայական խոստումներով…

    Խաղաղությունը յուրաքանչյուր մտածող մարդու անօտարելի ցանկությունն է, բայց այն իրականություն է դառնում, եթե դու պատրաստ ես այն պաշտպանելու…»,-գրել է նա։

  • Ատոմակայանի վարկի գումարը կրճատել և ուղղել են Կառավարության պահուստային ֆոնդ

    Ատոմակայանի վարկի գումարը կրճատել և ուղղել են Կառավարության պահուստային ֆոնդ

    Հայաստանի Կառավարությունը փոփոխություն է կատարել 2021 թվականի պետական բյուջեում՝ նվազեցնելով մի շարք գերատեսչությունների ծախսերը։

    Եվ այսպես, Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով, որը հաստատել է Կառավարությունը, բյուջեի ծախսերը նվազեցվել են 7 միլիարդ 303 միլիոն դրամով, եկամուտները՝ 1 միլիարդ 668 մլն դրամով, իսկ դեֆիցիտը սահմանվել է 5 միլիարդ 635 մլն դրամ։

    2021 թվականի բյուջով տարբեր գերատեսչությունների ծախսերի նվազեցումների արդյունքում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ է ուղղվել 5 միլիարդ 696 մլն դրամ գումար, որից՝ ներքին աղբյուրների հաշվին (Երևան քաղաքի փողոցների արտաքին լուսավորություն ծառայությունների և ճանապարհաշինարարական աշխատանքների գծով նախատեսված գումարներից)՝ 4 միլիարդ դրամ, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրերի համաֆինանսավորման հաշվին՝ 1 միլիարդ 696 մլն դրամ։

    Ուշագրավ է, որ նվազեցվել է նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկից՝ 6 միլիարդ 500 մլն դրամ։

    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին ուղղված 5 միլիարդ 696 մլն դրամից 1 միլիարդ 726 մլն դրամը հատկացվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։

    Միաժամանակ, ՀՀ պետական բյուջեից 2021 թվականի ընթացքում մուրհակների անվանական արժեքների գծով նախատեսված է 98 միլիոն 972 հազար ՀՀ դրամ, որի գծով վճարումների ծավալը կազմել է 112 միլիոն 316 հազար դրամ: Նախագծում հարցի կարգավորման նպատակով մուրհակների անվանական արժեքը 13 միլիոն 34 հազար ՀՀ դրամով ավելացվել է ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին:

    168.am

  • Նիկոլ Փաշինյանի ձեւավորած ՍԴ-ն ստորագրեց Արթուր Դավթյանի ու Սասուն Խաչատրյանի իրավական դատավճիռը. Նրանք գիտակցաբար ընտրեցին ինքնաոչնչացման ուղին

    Նիկոլ Փաշինյանի ձեւավորած ՍԴ-ն ստորագրեց Արթուր Դավթյանի ու Սասուն Խաչատրյանի իրավական դատավճիռը. Նրանք գիտակցաբար ընտրեցին ինքնաոչնչացման ուղին

    Սահմանադրական դատարանը երեկ անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։

    ՍԴ այս որոշումը մեծ աժիոտաժ է առաջացրել իշխանական շրջանակներում, իսկ վերջինիս սորոսական թևն ուղղակի խուճապի մեջ է։ Ո՞նց, այն էլ Փաշինյանի ձևավորած ՍԴ նոր կազմի որոշմա՞մբ։ Ախր, ոնց հասկանան այս անօրեն և հակապետական երևույթները, որ ՍԴ-ն հենց այն օղակն է, այն մարմինը, որին է վերապահված զանազանել այս կամ այն հոդվածի, այդ թվում՝ նաև՝ հորինված, սահմանադրականության և հակասահմանադրականության հարցը։

    Ըստ էության, ՍԴ-ն 2021 թվականի իր այս որոշմամբ վերստին փաստեց հետևյալը՝ նախորդ իշխանությունների /Փաշինյանի որակմամբ՝ «թալանչի» իշխանությունների/՝ ժամանակ ձևավորված արդարադատությունը ավելի արդարադատ է, ավելի՝ իրավական է համակարգը, քան՝ ներկա իշխանության ձևավորածը, քանզի այն ժամանակ օրենքը կիրառվել է հօգուտ մեղադրյալի, այդ թվում՝ նաև իր՝ ընդդիմադիր Փաշինյանի հանդեպ։ Իրավական պետության արդյունքու՞մ է, չէ՞, ի վերջո, կարճվել նրա գործը։

    Իսկ ի՞նչ մեթոդաբանությամբ են գործում այսօրվա «թոփ» իրավապահները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Որքանո՞վ են առաջնորդվում նրանք ՀՀ օրենքներով և Սահմանադրությամբ և որքանո՞վ փաշինյանական «օրենքով»։

    Իհարկե, բոլորովին հակված չենք կարծելու, թե՝ Արթուր Դավթյանը հակաօրինական իր արարքները չի գիտակցում, մանավանդ՝ ոլորտի պրոֆեսիոնալների ներկայացմամբ՝ նա լավ մասնագետ է։ Նույն տեսակետներն ենք լսում նաև Սասուն Խաչատրյանի վերաբերյալ։ Ի՞նչ է, նրանք չէի՞ն հասկանում, իրավագիտության դասագրքային ճշմարտություններից մեկը, այն է՝ «ավելի ուշ ընդունված հոդվածը չի կարող ունենալ հետադարձ ուժ»։ Այսինքն, 2008-ի մարտի 1-ից հետո Քրեական օրենսգիրք ներմուծված հոդվածը չի կարող հետադարձ ուժ ունենալ։

    Գլխավոր դատախազը համապատասխան գիտելիք ուներ՝ սա հասկանալու համար։ ՈՒներ նաև Սասուն Խաչատրյանը։

    Ի դեպ, այս համատեքստում արժե հիշել, որ դեռ երկու տարի առաջ՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված՝ ներկա իշխանությունների քաղաքական հետապնդումների դեմ հանդիման իրավական ճշգրիտ որոշում կայացնողը եղավ Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով իր վարույթում գտնվող Մարտի 1-ի մայր գործից առանձնացված քրեական գործի վարույթը կասեցնելով այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար, ինչը իրավամբ փաստում է պրոֆեսիոնալ պատրաստվածության առումով տվյալ դատավորի մասնագիտական բարձր որակը և մարդկային խիզախումը։

    Տվյալ դրվագը, կարևոր է հիշատակելը, որ պրոֆեսիոնալիզմի այս դրսևորման համապատկերում դիտարկենք վերջին երեք տարիներին իրավական ոլորտը ուղղակիորեն գործադիր իշխանության ոտքի կոխան դարձրած երկու «կարկառուն» իրավապահների՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վարքաբանությունը։ Նրանք երկուսն էլ իրենց դրսևորեցին որպես իշխանության «կամակատար»՝ կամավոր կերպով զոհաբերելով իրենց պրոֆեսիան և պրոֆեսիոնալիզմը՝ այդպիսով գրելով իրենց մեղադրական եզրակացությունը։

    Նրանք այդպիսով ոչ միայն դարձան քաղաքական իշխանությունների կամակատարներ, այլև հավասարապես պատասխանատու են իր պաշտոնավարման առաջին օրից իրավական պետության կազմաքանդմանը լծված Նիկոլ Փաշինյանի հանցագործությունների համար։

    Այսինքն, նրանք հավասարապես պատասխանատու են երկրի կործանման համար, եթե անգամ՝ կատարել են Փաշինյանի հանձնարարությունները։

    Աղբյուր` Փաստինֆո

  • Ռուսաստանից ժամանած խաղաղապահները և հազարավոր զինվորականները տուրիստ չեն. Կարեն Քոչարյան

    Ռուսաստանից ժամանած խաղաղապահները և հազարավոր զինվորականները տուրիստ չեն. Կարեն Քոչարյան

    Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ տուրիզմի ոլորտը Հայաստանում գրանցել է 319% աճ:

    Էդ էրեխուն ասեք, որ Ռուսաստանից ժամանած խաղաղապահները և հազարավոր զինվորականները տուրիստ չեն:

    Էրեբունի օդանավակայանը տուրիստներ չի ընդունում:

  • Սիրիային նավթի մատակարարումը խափանվում է Սուեզի ջրանցքի խցանման պատճառով

    Սիրիային նավթի մատակարարումը խափանվում է Սուեզի ջրանցքի խցանման պատճառով

    Նավթամթերքի մատակարարումները Սիրիա հետաձգվում են Սուեզի ջրանցքով նավերի տեղաշարժի փակման պատճառով, հաղորդել է արաբական հանրապետության նավթի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարության տվյալներով՝ միջադեպի պատճառով ջրանցքի մուտքի մոտ խցանված տանկերը չի կարող անցնել Սիրիայի ափեր:

    Հաշվի առնելով, որ ջրանցքի երկայնքով բեռնափոխադրումները վերսկսելու համար որոշ ժամանակ կպահանջվի, Սիրիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկել ապահովելու կենսական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ ջրակայանների, կապի, հացաբուլկեղենի և հիվանդանոցների սահուն աշխատանքը, ասվում է հաղորդագրության մեջ:

  • Գինցբուրգը՝ «Սպուտնիկ Լայթ»-ի մասին

    ՌԴ Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի պարզեցված տարբերակը՝ «Սպուտնիկ Լայթ»-ը, ավելի էժան կլինի, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:

    Այս պատրաստուկը կարժենա մի կողմից Սպուտնիկ V-ից շատ ավելի ցածր, իսկ մյուս կողմից դրա օգտագործումը թույլ կտա իջեցնել հիվանդացության պիկը, այսինքն՝ նվազեցնել ծանր հիվանդների քանակը, առավել ևս ճակատագրական դեպքերը, գիտնականի խոսքերն է հաղորդում news.ru-ն:

    «Սպուտնիկ Լայթ»-ի դեպքում երկու ներարկումների փոխարեն արվում է միայն մեկը, որը պարունակում է համակցված շիճուկ: Սակայն այն ավելի քիչ արդյունավետություն ունի։

  • Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ վերը նշված ապատեղեկատվությունը. Արշավիր Ղարամյան

    Ադրբեջանական ֆեյք նյուսի հայալեզու «հյուպատոս» «Ժամանակ» թերթը ադրբեջանական քարոզչամեքենայի 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում վարած տեղեկատվական քարոզչության ոճով թիրախավորել է արցախյան գեներալիտետին, այդ թվում նաև ինձ: Եթե այն ժամանակ իբր զոհվել էի՝ հիմա էլ՝ իբր ծննդավայրս եմ թողել ու հեռացել:

    Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ վերը նշված ապատեղեկատվությունը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և պատերազմական գործողությունների ավարտից օրեր անց, ինչպես նաև դրանից հետո ևս մի քանի անգամ իմ և ընտանիքիս անդամների առողջական վիճակի հետ կապված այցելել եմ ՀՀ և վերադարձել Արցախ:

    Արշավիր Սուրենի Ղարամյան

  • «Արի մրցենք» ասմունքի մրցույթում հայ բանասիրության ֆակուլտետը կներկայացնի Իրինա Շախյանը

    «Արի մրցենք» ասմունքի մրցույթում հայ բանասիրության ֆակուլտետը կներկայացնի Իրինա Շախյանը

    Սույն թվականի ապրիլի 26-ին Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Արի մրցենք» ասմունքի միջֆակուլտետային մրցույթը, որի ժամանակ Հայ բանասիրության ֆակուլտետը կներկայացնի 4-րդ կուրսի ուսանողուհի, «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի սան Իրինա Շախյանը:
    Իրինան օրերս հաջողությամբ հաղթահարել է ներֆակուլտետային ընտրական փուլը և այժմ պատրաստվում է վերոնշյալ մրցույթին:
    Ուսոնողուհին ուսման չորս տարիների ընթացքում սովորել է գերազանց առաջադիմությամբ, լրջորեն հետաքրքրված է և զբաղվում է բանասիրությամբ, զուգահեռ ուսումնասիրում է հոգեբանություն:
    Անցած տարիների ընթացքում ասմունքով հանդես է եկել բազմաթիվ բեմերում:
    Վայելում է դասախոսների և ուսանողության անկեղծ հարգանքն ու համակրանքը:

  • «Կենտրոնական դերակատարից» մինչև ազգի «դավաճան»․ հիասթափություն Նիկոլ Փաշինյանից․ Le Monde

    «Կենտրոնական դերակատարից» մինչև ազգի «դավաճան»․ հիասթափություն Նիկոլ Փաշինյանից․ Le Monde

    Ֆրանսիական Le Monde պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին ու Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյին։

    «2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած ՀՀ կառավարության ղեկավարը ավելի ու ավելի շատ է ենթարկվում քննադատության: Բնակչության մեծ մասը նրան է մեղադրում Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իր վերաբերմունքի համար, որտեղ երկիրը ծնկի եկավ Ադրբեջանի առջև:

    Բավական է պարզապես ասել նրա անունը, որպեսզի տեսնեք, թե մարդիկ ինչպես են խոժոռվում:

    «Օ՜, ոչ, ոչ Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ, ես նյարդայնանում եմ», – զգուշացնում է նրա նախկին աջակիցներից մեկը: «Այն ինձ համար չափազանց անձնական է դարձել, ես գրեթե ցանկանում եմ հեղաշրջում լինի, որ նա հեռանա», – խոստովանում է մեկ ուրիշը: «Նա այնքան հիասթափեցրեց մեզ», – հառաչում է երրորդը:

    Հայաստանի վարչապետի մասին հարցին` նրա նախկին գործընկերների կամ նախկին համախոհների արձագանքները հաճախ նույնն են: Սովորաբար տևում է երկար, ճնշող լռություն, ապա նախատինքներ՝ անթիվ, անհամար։

    «Երբ սկսում ես կազմել անհաջողությունների ցուցակը, պարզապես չգիտես ուր կանգ առնել», – ասել է Le Monde-ի զրուցակիցներից մեկն ու սկսել թվարկել իր բողոքները։

    Երեկ «թավշյա հեղափոխության» հերոս,  45-ամյա Նիկոլ Փաշինյանը, նրանց կարծիքով, դարձել է պարտված և նվաստացած Հայաստանի խորհրդանիշ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի դեմ ծանր պարտությունից հետո»,-գրում է պարբերականը:

    Բնակչությունը չի ներում նրան 2020-ի նոյեմբերի 9-ին հրադադարի ռեժիմը ստորագրելու համար՝ զգալի տարածքային կորուստները, ինչպես նաև ռազմաճակատում զոհված մոտ 3500 զինվորներ, որոնց մեծ մասը երիտասարդներ: Հակամարտության ավարտից չորս ամիս անց տասնյակ ընտանիքներ դեռ սպասում են պատերազմի դաշտում անհետացած իրենց սիրելիների մասին լուրերին, 74 բանտարկյալներ շարունակում են մնալ Բաքվի ձեռքում, Լեռնային Ղhարաբաղի և հարակից տարածքների հազարավոր բնակիչներ դուրս են մղվել իրենց տներից՝ մինչ տնտեսական ճգնաժամը հարվածում է երկրին: Ապշած, զզված` երեք միլիոն հայերը փորձում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցին այստեղ:

    Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, նրանց հավաստիացնում էր, որ հաղթանակը մոտ է: Նրանք շատ ուշ հասկացան, որ դա ոչինչ էր, և որ նրա հաղթական ելույթները կապ չունեին մարտական գործողությունների իրականության հետ:

    Այսպիսով, այդ ժամանակվանից անընդհատ նույն ուղերձն է կրկնվում. «Նիկոլը դավաճան է և պետք է գնա»: Ասվում է, որ նախագահը, եկեղեցին, ընդդիմությունը, այնուհետև զինվորականները կոչ են արել հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ անցկացնել:

    Նշվում է, որ Փաշինյանն ակնկալում է իր աջակիցների աջակցությունը՝ նվազած, բայց հավատարիմ, բնակչության մոտ 20%-ը, արտահերթ ընտրությունների հեռանկարում, որը նախատեսված է հունիսի 20-ին:

    «Երբ զինվորականները պահանջեցին նրա հրաժարականը փետրվարի 25-ին՝ Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունից երեք ամիս անց, վարչապետը պատասխան հարված է հասցնում նրանով, ինչ նախընտրում է և ամենալավը գիտի՝ փողոցի իշխանությամբ:

    Դատապարտելով «հեղաշրջման փորձը»՝ նա իր համակիրներին կոչ արեց իր հետ դուրս գալ փողոց: Նրա մտերիմները փորձում են նրան հետ համոզել, բայց իզուր. մեգաֆոնը ձեռքին՝ վարչապետը երթով անցնում է Երևանի փողոցներով, որին հետևում է աջակիցների բազմությունը:

    «Ես վարչապետ դարձա ոչ թե իմ կամքով, այլ քանի որ ժողովուրդը այդպես որոշեց», – գոռում է նա մայրաքաղաքում հավաքված 20,000 մարդկանց առաջ, մինչ թատերականորեն ավելացնում. «թող ժողովուրդը պահանջի իմ հրաժարականը կամ գնդակահարի ինձ»:

    Ազգային ժողովի փոխնախագահը բացատրություն է ներկայացնում. «Նա երկվորյակ է, նրա բնավորությունը համընկնում է աստղակերպի նշանի հետ՝ կեսը զայրացած, կեսը հանգիստ», և այս երկակիությունը թույլ է տալիս Փաշինյանին լինել «և՛ կառավարության ղեկավար, և՛ ընդդիմություն»»,-գրում է կայքը:

    Արտերկրում «հեղաշրջման փորձի» մասին հայտարարությունը խուճապի ալիք է առաջացնում: Եվրոպայից Միացյալ Նահանգներ՝ անցնելով Ռուսաստանով,  նախազգուշացումներ են հնչում հեղաշրջման ցանկացած փորձի դեմ:

    Հայաստանում այս հանկարծակի իրարանցումը անակնկալ եղավ. բնակչությունն ընտելացել է իր վարչապետի աղմկոտ «դուրս տալուն» և նշում է, որ ոչ մի տանկ փողոց չի մտել: Բանակը նույնիսկ իշխանությունը վերցնելու պատրաստակամության ոչ մի նշան չի տվել:

    «Սա լրիվ բլեֆ էր», – դիտարկում է անում հայկական քաղաքականության գիտակներից մեկը:

    Ռազմավարությունն աշխատեց. Նիկոլ Փաշինյանը գրավեց միջազգային ուշադրությունը և հայտնվեց խաղի կենտրոնում՝ վերամոբիլիզացնելով իր հետևորդներին։

    «Նա երկիրը ղեկավարում է ինչպես թերթը»․ համաձայն նրա քննադատների, այս դրվագը շատ տիպիկ է նրա կառավարման ձևին:

    «Նա երկիրը ղեկավարում է թերթի պես, «breaking news»-երով, որոնց ետևում ոչինչ չկա», – հոգոց է հանում Մարինե Մանուչարյանը: Փաշինյանի սկզբնական աջակիցների մոտ զայրույթը հասնում է հիասթափության:

    «Նա դավաճանեց հեղափոխության արժեքներին և կոտրեց իր ստեղծած հսկայական ոգևորությունը», – ափսոսանք է հայտնում Հովհաննես Ղազարյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի նախկին տնօրենը, նրա համար այժմ միայն կարևոր է պահպանել իշխանությունն ամեն գնով:

    Նրա նախկին համախոհներն այժմ զզվանքով ու անօգնական կերպով դիտում են հասարակության մասնատումը: Բոլորն ասում են՝ երկիրը երբեք այսքան մասնատված չի եղել:

    «Փաշինյանը մարդկանց մեջից հանում է ամենավատը, նա ստեղծեց ատելության և քաղաքացիական պատերազմի մթնոլորտ», – զայրացած ասում է Մանուչարյանը:

    Նախկին ակտիվիստը չի կարողանում իրեն ներել՝ Փաշինյանին իշխանություն ստանալու հարցում օգնելու համար: «Սա իմ խաչն է: Ես այն տանելու եմ ամբողջ կյանքում», – ասում է նա։

    Նույն մեղքն է զգում Գեղամ Նազարյանը՝ վարչապետի նախկին ընկերը:

    «Այս զգացողությունն ինձ հետապնդում է», – ասում է նա:

    Լրագրողը գրպանից հանում է հին լուսանկարը: Յոթ երեխաներ շարված են՝ մեծից փոքր, գունավոր պատի դիմաց․ դուստրը, նրա երկու որդիները և Նիկոլ Փաշինյանի երեխաները: Այն ժամանակ նրանք միասին շատ էին խաղում: Աբգարը՝ Գեղամ Նազարյանի կրտսեր որդին,  նկարի աջ կողմում է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա իր ծառայությունն էր կատարում, երբ պատերազմը սկսվեց: Երիտասարդը սպանվեց երկրորդ օրը՝ 18 տարեկան հասակում:

    Անցյալ ամիս նա եկավ հոր երազում: «Նա ինձ ասաց․ «Հայրի՛կ, մի՛ մեղադրիր քեզ, ոչինչ չէիր կարող անել»: Լրագրողը նրբորեն բարձրացնում է գլուխը. «Փաշինյանը միակ պատասխանատուն է որդուս և առաջնագծում սպանված հազարավոր այլ երեխաների մահվան համար: Հենց նա էլ դարձավ այս պատերազմի պատճառը՝ իր չմտածված քաղաքականությամբ»։

    Թարգմանությունը՝ Panorama.am-ի։

    https://www.lemonde.fr/international/article/2021/03/26/armenie-d-homme-de-la-situation-a-traitre-de-la-nation-la-desillusion-nikol-pachinian_6074495_3210.html?fbclid=IwAR17ySc6tmdCTlv9Mb3EdQmolw_IZJQ9L9KbKp7vfz8ic0Wn06T77bvJsEo

  • Հովհաննես Մովսիսյանը ո՞նց է պայքարելու ապատեղեկատվության դեմ, երբ հիմնահատակ զրոյացրեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը

    Հովհաննես Մովսիսյանը ո՞նց է պայքարելու ապատեղեկատվության դեմ, երբ հիմնահատակ զրոյացրեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը

    Թե բա հակազդել…

    44-օրյա պատերազմի ընթացքում խաբեությանն ու ապատեղեկատվությանը մասնակցածները ադրբեջանական քարոզի դեմ պայքարում են ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ տիրույթում…

    հասկանու՞մ եք աբսուրդի մակարդակը:Հովհաննես Մովսիսյանի ղեկավարած Հ1-ը ո՞նց է կարողանալու պայքարել ապատեղեկատվության դեմ, երբ վերջինիս կողմից հիմնահատակ զրոյացվեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, դրա ողջ ռեսուրսը, որը հենց կոչված էր պայքարելու հակահայկական լոբբիի դեմ: ՊՈԱԿ-ը սարքել էր ֆեյքերի ֆաբրիկա, մի բան էլ՝ վերջին 3 տարիների ընթացքում ՊՈԱԿ-ն ամբողջությամբ հրաժարվել էր ադրբեջանաթուրքական քարոզի դեմ պայքարելուց՝ համարելով դա ոչ առաջնահերթ:

    Ամբողջ պատերազմի ընթացքում միջազգային գործընկերների հետ աշխատել չկարողացան, հիմա էլ որոշել են ադրբեջանական տիրույթում հայկականություն քարոզել: Այստեղ ես այլ միտումներ եմ տեսնում. որևէ երկրի մշակույթը առօրյա բերելու առաջին և ամենաարդյունավետ պայմանը լեզուն է: Հ1-ի մակարդակով ադրբեջանաթուրքական մշակույթը մեզ համար սարքելու են նորմալ և ընկալելի երևույթ: Մի քանի օր առաջ էր՝ տմարդ Նիկոլը հայտարարեց, որ պետք է թշնամանքը մոռանանք: Հ1-ի արածը Նիկոլի ասածի գործնական դրսևորման սկզբնական փուլն է:

    Հ.Գ. Չզարմանաք, որ մի օր էլ Հ1-ը Մեհրիբանի ծննդյան օրը շնորհավորի:

    Աիդա Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից