Day:Մարտի 22, 2021

  • Արտակ Դավթյանն իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված է համարվում․ հայտարարություն

    Արտակ Դավթյանն իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված է համարվում․ հայտարարություն

    Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

    «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

    2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

    Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»:

  • Համատարած ստի և ապատեղեկատվության տարածման միջոցով նրանք Երկիրը դարձրել են  թատերաբեմ.Սենոր Հասրաթյան

    Համատարած ստի և ապատեղեկատվության տարածման միջոցով նրանք Երկիրը դարձրել են <<գլադիատորական խաղերի>> թատերաբեմ.Սենոր Հասրաթյան

    Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

    Սոցցանցերը կարող են հանրային կարծիք ձևավորել, բայց լինել Երկիր կառավարելու գործիք՝ երբեք: Մենք մի անգամ դա անտեսեցինք և ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Մոտ երեք տարի առաջ դրսից պարտադրված հանրային կարծիքի ազդեցության տակ մեր երկրում իշխանության եկան մարդիկ, ովքեր, ինչպես սոցցանցերում, այնպես էլ որոշ զանգվածային լրատվամիջոցներում տարիներ շարունակ և հետևողականորեն իրականությունը ներկայացնելով միայն ու միայն գորշ գույներով, հանրությանը դարձրին <<հեղափոխական>>…

    Այսօր էլ նույնն է: Պառակտված հասարակության տարբեր շերտեր, մասնավորապես, ֆեյսբուկյան հարթակում, մրոտում են մեկը-մյուսին, իրականությունը ներկայացնում այնպես, որը բխում է ոչ թե պետության, այլ նեղանձնական շահերից… Եվ դա արվում է մտածված ու, որ շատ վտանգավոր է, հիմնականում իշխանության եկած, բայց իրենց անհեռատես քայլերով ամեն ինչ տապալած անճարակների կողմից:

    Համատարած ստի և ապատեղեկատվության տարածման միջոցով նրանք Երկիրը դարձրել են <<գլադիատորական խաղերի>> թատերաբեմ, որտեղ կողմերը իրար ոչնչացնում են միմյանց վարկաբեկելու և ստորացնելու ամենատարբեր միջոցներով, իսկ <<խաղերի>> կազմակերպիչն իր դիտակետից հետևում և հաճույքով շարունակում է վայելել Երկիրն ավերող <<խաղը>>:

  • Ձևավորվող միջանցքը նպաստելու է թուրք-ադրբեջանական ռազմավարական մերձեցմանը. նպատակը Նախիջևանում թուրքական ռազմական բազայի ստեղծումն է. Վահե Դավթյան

    Ձևավորվող միջանցքը նպաստելու է թուրք-ադրբեջանական ռազմավարական մերձեցմանը. նպատակը Նախիջևանում թուրքական ռազմական բազայի ստեղծումն է. Վահե Դավթյան

    «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    «Արդեն այս տարի կառուցվող Իգդիր-Կարս-Նախիջևան երկաթուղին կմիանա 2017 թ.-ին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն: Ձևավորվող միջանցքը նպաստելու է թուրք-ադրբեջանական ռազմավարական մերձեցմանը՝ ուղղված ոչ այնքան առևտրատնտեսական, որքան ռազմական համագործակցության խորացմանը: Հեռահար նպատակը Նախիջևանում թուրքական ռազմական բազայի ստեղծումն է, որն ապահովելու է Անկարայի աշխարհաքաղաքական առաջխաղացումը Մերձավոր Արևելքում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել Իրանի դեմ: Ու այս համատեքստում առավել քան տրամաբանական է տարածաշրջանային նոր ճարտարապետության ձևավորման գործընթացում Իսրայելի ակտիվացումը:

    Բաքվում ու Անկարայում մեծ գոհունակությամբ հայտարարում են, որ Բաքու-Թբիլիսի-Կարս ու Իգդիր-Նախիջևան երկաթուղիների միացումը հնարավոր է դարձել բացառապես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտատրարության արդյունքում, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանն այլևս հանդես է գալիս որպես թուրք-ադրբեջանական մերձեցման համար անհրաժեշտ ռեսուրս, այլ ոչ թե սեփական շահը հետապնդող սուբյեկտ: Կարս-Գյումրի, ինչպես նաև Իջևան-Ղազախ երկաթուղիների բացման հարցի օրակարգից դուրս գտնվելը դրա վառ ապացույցներից է»:

  • Օլիմպիական խաղերում առանց օտարերկրացի երկրպագուների Ճապոնիան կկորցնի գրեթե 1,4 միլիարդ դոլար

    Օլիմպիական խաղերում առանց օտարերկրացի երկրպագուների Ճապոնիան կկորցնի գրեթե 1,4 միլիարդ դոլար

    Ճապոնիայի բյուջեն 1,37 միլիարդ դոլար չի հավաքի`պայմանավորված այն հանգամանքով, որ առաջիկա Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն առանց օտարերկրացի երկրպագուների: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել են տեղական վերլուծական կենտրոնների փորձագետները, գրում է news.ru-ն:

    ճապոնիայում անցկացվող խաղերը կարող էին երկրին հնարավորություն ընձեռել հսկայական թվով զբոսաշրջիկների ցուցադրել ոչ միայն Տոկիոն, այլև տարածաշրջանները, մասնավորապես՝ երկրի հյուսիսարևելյան մասը, որը տասը տարի առաջ տուժել էր ցունամիից և երկրաշարժից:

  • Թուրքիան ակնկալում է, որ 2021թ․ արտերկրից զբոսաշրջիկների հոսքը կավելանա 60-70%-ով

    Թուրքիան ակնկալում է, որ 2021թ․ արտերկրից զբոսաշրջիկների հոսքը կավելանա 60-70%-ով

    Սեզոնի սկզբին զբոսաշրջության արդյունաբերությունը լիովին պատրաստ կլինի արտերկրից հյուրեր ընդունելուն, և ակնկալվում է, որ զբոսաշրջիկների հոսքը կավելանա 60-70%-ով: Այս մասին ասվում է Թուրքիայի տուրօպերատորների միության ղեկավար Ֆիրուզ Բաղլիկայայի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

    «Մեր երկրում, ինչպես և շատ այլ երկրներում, պատվաստումների ոլորտում հետազոտություններ են սկսվել: Ամբողջ աշխարհում ավելի քան 400 միլիոն մարդ պատվաստվել է, Թուրքիայում պատվաստված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 13 միլիոնը: Ապրիլին մեր երկիրը կստանա ևս 100 միլիոն պատվաստանյութի չափաբաժին։ Մեր կառավարությունը դրական է գնահատել, որպես առաջնահերթ ոլորտ, տուրիզմի աշխատակիցներին պատվաստելու մեր խնդրանքը: Այսպիսով, մինչ սեզոնի սկիզբը, մեր արդյունաբերությունը պատրաստ կլինի բոլոր առումներով հյուրեր ընդունելու համար», ընդգծել է Բաղլիկայան:

  • Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն առանց քննության թողնելու որոշումը

    Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն առանց քննության թողնելու որոշումը

    Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթն՝ իրեն վերաբերելի մասով կարճելու միջնորդությունն առանց քննության թողնելու մասին դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

    Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի  պաշտպանները փետրվարի 8-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել, որի քննությունը շարունակվել է մարտի 4-ին։ Պաշտպանները պնդում են, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ նրա անձեռնմխելություն չի հաղթահարվել, հետևաբար Թովմասյանի մասով նախաձեռնված բոլոր գործընթացները հակաիրավական են։ Պաշտպանները նաև պնդել են, որ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ առանց դատաքննության, քանի որ այն փաստարկները,  որոնք իրենք ներկայացնում են՝ որպես քրեական հետապնդումը Թովմասյանի նկատմամբ բացառող հանգամանք, այս պահին արդեն պարզ են և փոփոխման չեն ենթարկվելու դատաքննության ընթացքում։

    Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մարտի 4-ին որոշում է կայացրել միջնորդությունն առանց քննության թողնելու մասին՝ պատճառաբանելով, որ առանց դատաքննություն կատարելու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարցնելու որոշման կայացման հնարավորություն նախատեսված է միայն Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածով, որը վերաբերում է քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս համապատասխան հիմքերի առկայության դեպքում առանց դատաքննության քրեական գործի վարույթը կարճելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Այսինքն՝ վերը նշված որոշումն, ըստ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մեկնաբանության, դատարանը կարող է կայացնել քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս, մինչևդեռ այդ փուլում դատարանն այլ որոշում է կայացրել՝ գործը նշանակվել է դատաքննության, և նման պայմաններում Թովմասյանի նկատմամբ թե՛ հանցակազմի բացակայության, թե՛ անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է լուծվի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու որոշմամբ, այլ  դատական քննություն կատարելու միջոցով՝ մեղադրանքի օրինականության ստուգմամբ։ Նշենք, որ   մեղադրանքի օրինականությունը ստուգել դատարանը կարող է դատական քննության միջոցով՝ համապատասխան փուլերը սպառելուց հետո՝ դատավճռի կայացմամբ։

    Հրայր Թովմասյանը վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի՝ իրենց միջնորդությունն առանց քննության թողնելու մասին արձանագրային որոշումն ու կայացնել նոր դատական ակտ՝ գործն ուղարկելով նոր քննության։

    Վերաքննիչ դատարանում բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին, կազմում են դատավորներ Տիգրան Սահակյանը և Ռուբիկ Մխիթարյանը։

    hetq.am

  • «Խլուրդը» – «MI-6»-ում

    «Խլուրդը» – «MI-6»-ում

    Շար. նախորդ համարից եւ վերջ

    … Ամենակարեւոր տեղեկատվությունը, որ Ջորջ Բլեյքը հաղորդել է ԽՍՀՄ-ին, համարվում է «Բեռլինի թունելը» (ստորգետնյա ճանապարհը): Դա ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության եւ Բրիտանիայի «ՄԻ-6» հետախուզության համատեղ նախագիծն էր: Նախատեսվում էր մեկուկես կիլոմետրանոց ստորգետնյա հորան փորել կապի միջոցների ուղղությամբ, որ կապում էր Դեմոկրատական Գերմանիայում տեղաբաշխված խորհրդային զորքերի կենտրոնական շտաբը Մոսկվայի հետ:

    Փաստորեն, դեռեւս նախագծային փուլում խորհրդային հետախուզությունը տեղեկատվություն է ստանում, որ իրականացվելու է շատ լուրջ օպերատիվ-տեխնիկական միջոցառում, որը հնարավորություն կտա գաղտնալսել եւ ալիքակալել Մոսկվա – Արեւելյան Բեռլին ռազմաքաղաքական դիալոգներ, բանակցություններ, գաղտնի ճեպագրեր:

    Ստորգետնյա հորանի կառուցումը չխափանվեց: Դա կարող էր արվել միայն երկու նպատակով: Կա՛մ որոշում էր կայացվել ապահովել գործակալի գաղտնագրումը, զերծ պահել Բլեյքին հնարավոր գաղտնազերծումից, կա՛մ երկրորդ տարբերակըՙ հակառակորդին «մատակարարել» ապակողմնորոշող տեղեկատվություններ:

    Եվ այսպես, հակառակորդին հնարավորություն տրվեց գաղտնալսել հատուկ կապը մոտ 9 ամիս, իսկ հետո պաշտոնապես անգլո-ամերիկյան հետախուզության օպերացիան բացահայտվեց համաշխարհային հանրության առջեւ:

    Ի՞նչ ձեռքբերումներ ունեցան Արեւմուտքի հետախույզները այդ 9 ամիսների ընթացքում: Ըստ որոշ արեւմտյան փորձագետների, գաղտնալսման հիմնական նպատակը իրականացվեցՙ հաստատվեց այն կարծիքը, որ խորհրդային զորքերը չեն պատրաստվում ներխուժել Արեւմտյան Բեռլին:

    Ծանոթություն. Հեղինակի կարծիքով, նման տեղեկատվություն ստանալու համար չարժեր իրականացնել այդ ծավալուն եւ ծախսատար աշխատանքը: Այդ տեղեկատվությունը կարելի էր ստանալ առանձին իրավասու աղբյուրներից: Եվ վերջապես, գաղտնալսողներին կարող էր հատուկ «ապատեղեկատվություն» մատուցվեր:

    Ինչեւիցե, հոլանդական լրագրող Սայմոն Կուպերը, հետագայում նյութերը ուսումնասիրելիս, գտավ, որ ո՛չ խորհրդային հետախուզությունը, ո՛չ արեւմտյան ալյանսը ակտիվորեն չեն օգտագործել ընձեռնված հնարավորությունները: Բայց եւ կարծիք կար, որ Ջորջ Բլեյքը արեւմուտքի ավելի քան 600 գործակալների տվյալներ է հայտնել սովետներին, որոնց մեջ 42 բրիտանացիներ են եղել: Այդ գործակալներըի մեծ մասը գնդակահարվել են խորհրդային նկուղներում:

    Բլեյքի անմիջական պարտականությունների մեջ որպես «Մի-6» հետախույզ մտնում էր Արեւելյան Գերմանիայի քաղաքացիների հավաքագրումը:

    Բլեյքի գաղտնազերծումը, որպես խորհրդային հետախուզության գործակալ, տեղի ունեցավ 1961 թվին: Բացահայտումը տեղի ունեցավ շնորհիվ Լեհաստանի հետախուզության կադրային աշխատակից Միխայիլ Գոլենեւսկու, որն իր հերթին «Դիպուկահար» ծածկանվան տակ հավաքագրված էր անգլիական հետախուզության կողմից եւ համագործակցում էր նրա հետ: «Դիպուկահարին» աշխատանքի բերումով հաջողվել էր գտնել խորհրդային հետախույզ Կոնան Մոլոդիի կապերը Բրիտանիայում (պետք է ենթադրել, որ Լեհաստանը որպես ԽՍՀՄ դաշնակից երկիր այդ ժամանակ որոշակի պարտավորություններ ուներ նաեւ հետախուզության համագործակցության ոլորտում, սակայն «գործակալը» աշխատել է նաեւ իր «տերերի» համար, որոնց հետքերով արդեն անգլիական հակահետախուզությանը (Մի-5) հաջողվեց գտնել հիմնական «խլուրդներից» (անգլո-ամերիկյան սլենկով «mole»-խլուրդ նշանակում է խորը քողարկված գործակալ) մեկինՙ Բլեյքին:

    Իմիջիայլոց, Կ. Մոլոդիի հետ միասին բացահայտվեց նաեւ «Պորտլենդի գործակալական ցանցը»ՙ ամենամեծ խորհրդային գործակալական ցանցը Բրիտանիայում, որը բավականին հաջող աշխատում էր խորհրդային հետախուզության համար:

    ***

    Ջորջ Բլեյքը ձերբակալվեց, ընդունեց իր մեղքը, դատապարտվեց 42 տարվա ազատազրկման (հազվագյուտ երկար ժամկետ բրիտանական արդարադատության պատմության մեջ):

    Ուորմվուդ «Սկրաբզ» բանտում Բլեյքը ընդունվում էր մնացած բանտարկյալների կողմից որպես հերոս: Նա նույնիսկ օտար լեզվի դասընթացներ էր անցկացնում բանտում: Իսկ հետո բանտախցի իր ընկերոջՙ Շոն Բուրկի (Իռլանդական հանրապետական բանակի անդամ) եւ այլ քաղաքական ակտիվիստների հետ Բլեյքը կազմակերպեց հանդուգն փախուստ:

    … Բլեյքին հաջողվեց փախցնել Մոսկվա, որտեղ նա ստացավ գնդապետի կոչում, բնակարան, ամառանոց եւ Լենինի անվան շքանշան:

    … ԽՍՀՄ փլուզումից հետո Ջորջ Բլեյքը դիմեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերին եւ թույլտվություն խնդրեց վերադառնալու Լոնդոն եւ հանդիպելու իր թոռների հետ:

    Պատասխանը հետեւյալն էր. «Վերադարձիր, հենց տեղում կձերբակալվես»:

    Բլեյքը մահացավ Մոսկվայում 2020թ. դեկտեմբերի 26-ին (98 տարեկանում):

    ՎԵՐՋԱԲԱՆ

    Չգիտեմ ինչքանով հետաքրքրեց ընթերցողիս կրկնակի գործակալ, պրոֆեսիոնալ հետախույզ Ջորջ Բլեյքի կյանքի եւ գործունեության համառոտ նկարագիրը: Եվ ինչո՞ւ որոշեցի գրել անգլիացի հետախույզի մասին: Անգլիան եւ այդ երկրի հետախուզությունը այսօր մեծ դերակատարում ունի մեր տարածաշրջանում, հատկապես վերջին 44-օրյա հայ-ադրբեջանական ռազմական առճակատման մեջ եւ, ցավոք, նրան չի կարելի դասել մեր բարեկամների ցուցակում:

    Նախագահ Վլ. Պուտինը Ջորջ Բլեյքի մահվան կապակցությամբ գրել էր. «Գնդապետ Բլեյքը փայլուն պրոֆեսիոնալ էր, արիության եւ կոփվածության փայլուն օրինակ: Դժվար եւ լարված երկար տարիների աշխատանքի արդյունքում նա անգնահատելի ներդրում ունեցավ ռազմավարական պարիտետ (հավասարություն) ստեղծելու եւ երկրագնդի վրա խաղաղությունը ապահովելու գործում»:

    Ես իհարկե համաձայն չեմ այն մտքի հետ, որ հետախուզությունը պետք է խաղաղություն ստեղծի, նամանավանդ այսօր, նամանավանդ մեր տարածաշրջանում: Հայտնի է արտահայտությունըՙ «հետախույզները խաղաղ ժամանակ էլ են պատերազմում»:

    Կարծում եմ վատ չէր լինի, եթե համապատասխան ատյաններում երբեմն հիշեին, որ հետախուզությունը չափից դուրս կարեւոր օղակ է եւ ամրացնող դերակատարում ունի պետության արտաքին հարաբերություններում: Եթե դու չես հասկանում ինչ բան է հետախուզություն, ապա չես հասկանում ի՞նչ բան է արտաքին քաղաքականություն եւ արտաքին համակեցություն հասկացությունը: Մեր պետությանը խիստ անհրաժեշտ է ջանասեր եւ մանրակրկիտ տեղեկատվական հավաք, դրանց վերլուծություն, արագ եւ ճշգրիտ որոշումներ եւ կանխատեսումներ…

    ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության գծով փորձագետ

  • «Հետընտրական անորոշության ժամկետը երկարում է 15 օրով, իսկ առաջին ուժին տրվում է անբնական առավելություն». Դավիթ Խաժակյան

    «Հետընտրական անորոշության ժամկետը երկարում է 15 օրով, իսկ առաջին ուժին տրվում է անբնական առավելություն». Դավիթ Խաժակյան

    րևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    «Նոր Ընտրական օրենսգրքի ջատագովները իբրև փորձում են ավելի ժողովրդավարական դարձնել փաստաթուղթը, իսկ իրականում անում են ճիշտ հակառակը։ Դրա վառ վկայությունն է հետընտրական շրջանում կոալիցիաների կազմման հնարավորությունը։

    Գործող օրենսգիրքը 6-օրյա ժամկետում հնարավորություն է տալիս արգելապատնեշը հաղթահարած ԲՈԼՈՐ ուժերին բանակցելու և խորհրդարանական կոալիցիա ձևավորելու համար։ Ըստ որում, եթե նոր կոալիցիա չի ձևավորվում, ապա երկրորդ փուլ անցած ուժերը կարող են մասնակցել նոր դաշինքով՝ միավորվելով արգելապատնեշը հաղթահարած ուժերի հետ։

    Նոր Օրենսգիրքը սահմանափակում է երկու հնարավորությունն էլ։ Նախ կոալիցիա կազմելու հնարավորության համար տրվում է 14 օր ժամանակ, ԲԱՅՑ այդ հնարավորությունից կարող է օգտվել միայն առաջին տեղը զբաղեցրած ուժը և ըստ էության մյուս ուժերը այդ ընթացքում բանակցություններ վարելու իրավունք չունեն։ Ապա 7-օրյա ժամկետ է տրվում մյուս ուժերին։

    Ստացվում է, որ հետընտրական անորոշության ժամկետը (հետպատերազմյան երկրում) երկարում է 15 օրով, իսկ առաջին ուժին տրվում է անբնական առավելություն։ Բացի այդ վերացվում է երկրորդ փուլում նոր դաշինք ձևավորելու հնարավորությունը, որը այս իրավիճակում բխում է միայն գործող իշխանությունների շահերից։

    Ուստի նոր Ընտրական Օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար բարենպաստ և չհիմնավորված առավելություններ ստեղծելուն։ Այն խայտառակ հում փաստաթուղթը է և, եթե ընդունվի ապա խորհրդարանական ընդդիմությունը պետք է այն վիճարկի սահմանադրական դատարանում»:

  • Շվեդական մի քանի ընկերություններ ցանկանում են արտադրել Սպուտնիկ V

    Շվեդական մի շարք ընկերություններ պատրաստակամություն են հայտնել արտադրել COVID-19-ի դեմ ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութը COVID-19-ի դեմ այն ​​բանից հետո, երբ Շվեդիայի կառավարությունը Vinnova նորարարական գործակալությանը հանձնարարեց քննարկել երկրում արտադրություն հիմնելու հարցը: Այս մասին հաղորդել է Svenska Dagbladet թերթը:

    Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի պրոֆեսոր, պատվաստանյութերի փորձագետ Ալի Միրազիմիի խոսքերով, այսօր առկա բոլոր պատվաստանյութերը պահանջարկ ունեն: «Մեզ պետք են բոլոր պատվաստանյութերը, որոնք հնարավոր է ձեռք բերել: Եվրոպայում Սպուտնիկ V արտադրող գործարանների միջոցով գործընթացը ավելի լավ և արագ կընթանա, քանի որ դա որակի առումով ավելի հեշտ և հուսալի կլինի», ասել է Միրազիմին:

  • «Клоун, փորձիր մի օր ոչ թե նախկինից, այլ՝ ապագա քո պլաններից խոսես. կտեսնես, որ ասելու բան չունես». Մակինյան

    «Клоун, փորձիր մի օր ոչ թե նախկինից, այլ՝ ապագա քո պլաններից խոսես. կտեսնես, որ ասելու բան չունես». Մակինյան

    Չմոռանամ հարցնել՝ արդեն հորինե՞լ ես, թե Աննա Վարդապետյանին տրված քո հանցավոր հանձնարարականների մասով քննիչին ինչ ես պատմելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

    «…Клоун, փորձիր մի օր ոչ թե նախկինից, այլ՝ ապագա քո պլաններից խոսես. կտեսնես, որ ասելու բան չունես…

    Չմոռանամ հարցնել՝ արդեն հորինե՞լ ես, թե Աննա Վարդապետյանին տրված քո հանցավոր հանձնարարականների մասով քննիչին ինչ ես պատմելու…»,- գրել է Մակինյանը: