Day:Մարտի 8, 2021

  • «Ընտրությունների, կամ այլ պրոցեսների արդյունքում իշխանության կգա Նախագահ Քոչարյանը». Արա Վարդանյան

    «Ընտրությունների, կամ այլ պրոցեսների արդյունքում իշխանության կգա Նախագահ Քոչարյանը». Արա Վարդանյան

    Հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    «Իրադարձությունների զարգացման երկու սցենար կա.

    1. Ընտրությունների, կամ այլ պրոցեսների արդյունքում իշխանության կգա Նախագահ Քոչարյանը։ Սա իհարկե չի բացառում անցումային կառավարությունը և Վազգեն Մանուկյանին, որպես անցումային Վարչապետ։

    2. Եթե որոշ ուժերին կամ անհատներին այնուամենայնիվ հաջողվի վիժեցնել վերը նշվածը (ինչին ինքս չեմ հավատում, բայց որպես տարբերակ պարտավոր եմ նշել), ապա մեզ սպասում է անիմաստ և ազգակործան «հեղափոխությունների» բուռն ալիք։ Ու ասեմ որ այդ դեպքում, նիկոլի ժամանակաշրջանին դեռ փառք եք տալու…

    Եվ վերջում խորհուրդս.

    Մի փնտրեք «փրկիչ», քանզի «փրկիչները» միշտ քանդում են։ Փնտրեք ռացիոնալ, կառավարման փորձ ունեցող, լիդերի հատկություններով օժտված մարդու։

    ՀԱՅՐԵՆԻՔԸ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԷ, ՈՐ ԿՐԿԻՆ ՍԽԱԼՎԵՔ»:

  • «Միակ բանի, ինչի մասին հիմա կարող է մտածել Նիկոլ Փաշինյանը՝ իր գնալու անձնական անվտանգության երաշխիքներն են». Աղասի Ենոքյան

    «Միակ բանի, ինչի մասին հիմա կարող է մտածել Նիկոլ Փաշինյանը՝ իր գնալու անձնական անվտանգության երաշխիքներն են». Աղասի Ենոքյան

    Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրել է.

    «Իրավիճակը համառոտ․

    Նիկոլ Փաշինյանը կորցրել է իշխանությունը։

    Նրա ղեկավարած կառավարությունը չի տիրապետում իրավիճակին եւ մատնված է անգործության։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը ջարդեց բոլոր ինստիտուտները եւ կառավարական հիմնարկներին զրկեց ավտոնոմ աշխատելու հնարավորությունից: Այժմ նրա անգործությունը ինքնաբերաբար փոխանցվել է կառավարությանը։ Տնտեսությունը փլուզվում է, գները թռնում են։

    Զինված ուժերը դուրս են Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից։ Ըստ ամենայնի, ամբողջապես չի վերահսկվում նաեւ ոստիկանությունը, իսկ ԱԱԾ-ն այս ընթացքում այնպես է ջարդվել, որ չի կարող լուրջ ուժային կառույց համարվել։ Անգամ եթե Նիկոլ Փաշինյանը պնդի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության եւ ձերբակալության վրա, նա չի կարողանա դա իրականացնել։

    Նիկոլ Փաշինյանը կորցրել է իմ ամենահիմնական զենքը՝ մարդկանց մտքերի վրա ունեցած թելադրանքը։ Սոցիալական ցանցերում նրա ֆեյքերն ու զոմբիները այլեւս չունեն ազդեցություն։ Մամուլը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի կարեւոր դաշնակիցն էր, այժմ նրան է դարձրել հիմնական թիրախ։

    Նիկոլ Փաշինյանը ուժերի գերագույն լարման շնորհիվ անգամ չկարողացավ հուժկու հանրահավաք կազմակերպել։ Նա կորցրել է նաեւ փողոցը։

    Նրա իշխանական ատրիբուտներից մնացել է միայն իր ստորագրությունը, որով սովորության համաձայն շարունակում է բյուջեն տաշել, իր աթոռը, ինչի շնորհիվ շարունակում է երկիրը կործանել, եւ իր պատգամավորները, ովքեր իրեն օգնում են պահպանել ստորագրությունն ու աթոռը։

    Այս հանգամանքներում նա չի կարող մտածել իր իշխանությունը պահպանելու կամ վերականգնելու մասին, քանի որ արդեն դրա գործիքներից էլ է զրկվել։

    Միակ բանի, ինչի մասին հիմա կարող է մտածել Նիկոլ Փաշինյանը՝ իր գնալու անձնական անվտանգության երաշխիքներն են։ Այստեղ գեներալները եւ քաղաքական ընդդիմությունը պետք է օգնեն իրեն, որովհետեւ հիմնական խնդիրն այժմ փլուզումը կանգնեցնելն է։

    Պատասխանատվության եւ մեղքի հարցերը կարելի է մի քիչ ուշ էլ քննարկել, մանավանդ որ ճիշտը վրեժը սառը եւ մանրամասն մատուցելն է»:

  • Նիկոլի միլանյան «պատահական» ադրբեջանցին բացահայտված է.Գագիկ Համբարյան

    Նիկոլի միլանյան «պատահական» ադրբեջանցին բացահայտված է.Գագիկ Համբարյան

    Նիկոլի միլանյան «պատահական» ադրբեջանցին բացահայտված է: Ֆեյսբուքի էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը.

    «2019 թ-ի նոյեմբերի վերջին, երբ Հայաստանի վարաչպետի աթոռը զբաղեցնողը Միլանի հայկական եկեղեցիում պատասխանում էր “պատահական” եկեղեցի մտած ինչ-որ ադրբեջանցու հարցերին, շատերը խիստ քննադատության ենթարկեցին դավաճան Նիկոլի թիկնազորին, որ թույլ էր տվել, որ թուրքը մոտենա ՀՀ վարչապետի աթոռին զմռսվածին…

    Հայաստան վերադառնալուց հետո ազգադավ Նիկոլը հայտարարեց.”Որտե՞ղ է ասված, որ ադրբեջանցին չի կարող հարց տալ ՀՀ վարչապետին”…

    Եվա ահա, հայաստանյան լրատավական կայքերից մեկը մի լուսանկար է հրապարակել, որտեղ Նիկոլի միլանյան “պատահական” ադրբեջանցին պատկերված է Ադրբեջանի բռնապետի կողքին…

    Հիմա արդեն պարզ է, թե ո՛վ էր այդ թուրքը, ու՛մ հանձնարարությունն էր կատարում և ինչու՛ դավաճան Նիկոլը չզարմացավ նրա ներկայությունից…

    Այո՛, Հայաստանի դավաճան վարչապետը դեռ պետք էր Իլհամին… Նա դեռ Արցախը պետք է սկուտեղի վրա մատուցեր Բաքվի բռնապետին…»,-գրել է քաղաքագետը:

  • Չինաստանն անվճար պատվաստանյութեր կմատակարարի 69 երկրների

    Չինաստանն անվճար պատվաստանյութեր կմատակարարի 69 երկրների

    ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՉԺՀ պետական ​​խորհրդական և արտաքին գործերի նախարար Վան Ին Ազգային ժողովրդական կոնգրեսի նստաշրջանի շրջանակներում տարեկան ասուլիսում հայտարարել է․

    «COVAX նախաձեռնության շրջանակներում մենք խոստացել ենք տրամադրել պատվաստանյութերի 10 միլիոն չափաբաժին հիմնականում զարգացող երկրների կարիքները բավարարելու համար: Չինաստանը 69 զարգացող երկրների անվճար պատվաստանյութեր է տրամադրում, պատվաստանյութեր է արտահանում 43 երկրներ», ասել է նա:

    Նախարարի խոսքերով, «պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ամենահզոր զենքն է, այն կյանքեր փրկելու հույս է ներշնչում»:

  • ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան. Տիգրան Աբրահամյան

    «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան էջում գրել է․

    ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել այն մասին, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան։

    Առաջին, ի՞նչ աշխատանքային հանդիպում է եղել մեկ ամիս առաջ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, ինչո՞ւ այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել, ինչի՞ շուրջ է եղել հանդիպումը, ի՞նչ արդյունք է դա ունեցել։Երկրորդ շարք հարցերը. ինչո՞ւ է աշխատանքային հանդիպման շրջանակներում ԱԱԾ-ն թույլատրել ադրբեջանցիներին նկարահանումներ իրայանացնել մեր տարածքում։

    Միանգամից ասեմ, որ եթե նման թույլատվություն չի եղել, սակայն նկարահանել են՝ շատ ավելի վատ։Երրորդ, որտե՞ղ է եղել աշխատանքային հանդիպումը և ո՞վ է թույլատրել մեր տարածքով թշնամիների շարժը։Չորրորդ, արդյո՞ք հայկական կողմը հնարավորություն ունի/եր նմանատիպ շարժեր իրականացնել Ադրբեջանի Հանրապետության տարածքում ու եթե այո, ապա արդյո՞ք ունեցել ենք ադրբեջանցիների տարբեր նշանակության օբյեկտների տեսանկարահանում իրականացնել։

  • «Էլ ժամանակ չմնաց… Հայրենիք կորցնելու իրավունք չունենք». Գևորգ Գևորգյան

    «Էլ ժամանակ չմնաց… Հայրենիք կորցնելու իրավունք չունենք». Գևորգ Գևորգյան

    Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    «Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի կորստյան ճանապարհին ենք։

    Հայաստանն էլ ենք կորցնելու, ինչպես Արցախը։

    Բանակն իր անելիքի տերը պետք է լինի առանց հապաղման, քաղաքական դաշտը` իր։

    Էլ ժամանակ չմնաց…

    Հայրենիք կորցնելու իրավունք չունենք»:

  • «ԱՄՆ-ն անընդհատ լկտիաբար խառնվում է այլ երկրների ներքին գործերին»․ Չինաստանի ԱԳՆ

    Երկար ժամանակ ԱՄՆ-ն մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով միջամտել է այլ երկրների ներքին գործերին, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին:

    «Երկար ժամանակ ԱՄՆ-ն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով անընդհատ լկտիաբար խառնվում է այլ երկրների ներքին գործերին: Դա աշխարհում ստեղծում է բազմաթիվ խնդիրներ, իսկ որոշ դեպքերում առաջացնում խառնաշփոթ և կոնֆլիկտներ։ Անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները դա հնարավորինս շուտ հասկանա, այլապես աշխարհը հեռու կլինի կարգուկանոնից և հանգստությունից», ասել է նա:

  • Եթե թուրքը մտնի մեր տարածք, նա դուրս կգա հորիզոնական դիրքում. Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյան

    Եթե թուրքը մտնի մեր տարածք, նա դուրս կգա հորիզոնական դիրքում. Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյան

    «Կան մարդիկ, ովքեր մտածում են՝ ինչի համար կառուցել, եթե ստիպված են ամեն ինչ տալ թուրքերին: Ես ուզում եմ ասել, որ մենք չենք պատրաստվում ոչինչ տալ թուրքերին: Մենք շատ հաստատ հայտարարում ենք, որ նրանք չեն մտնում մեր տարածք, եթե այդպես անեն, նրանք հաստատ գիտեն, թե ինչ կարող է պատահել: Մենք նրանց ասացինք, որ այս ամենը տեղի է ունեցել մեր կամքին հակառակ: Մենք կշարունակենք պաշտպանվել, կշարունակենք պայքարել: Գյուղ վերադարձողներն ավելի շատ կլինեն, եթե բնակարանային խնդիրը լուծվի, մենք շատ արագ կկազմակերպենք մարդկանց վերաբնակեցումը։ Մեր գյաուղում հաստատվել ցանկացողները շատ են։

    Կարծում եմ, եթե կառավարությունը որոշի, բնակարանային հարցը շատ արագ կլուծվի:Մենք չենք հաշտվել կատարվածի հետ բայց չի եղել մի դեպք երբ ադրբեջանցիները մտնեն գյուղ: Եթե​​ թուրքը մտնի մեր տարածք, նա դուրս կգա հորիզոնական դիրքում: Մենք պաշտպանում ենք մեր գյուղը և ոչ մի գնով չենք պատրաստվում հեռանալ:Մենք խաղաղասեր մարդիկ ենք, ոչ մեկին չենք խանգարում, թույլ չենք տա, որ նրանք խանգարեն մեզ»,- ասել է Քաշաթաղի Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը:

  • Հունվար-փետրվարին Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալն աճել է 81,3%-ով

    Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Չինաստանի և ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունն աճել է 81,3%-ով՝ կազմելով 109,79 միլիարդ դոլար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՉԺՀ Գլխավոր մաքսային վարչությունը:

    Հրապարակված տվյալների համաձայն, Չինաստանից արտահանումը Միացյալ Նահանգներ աճել է  87,3%-ով և կազմել 80,53 մլրդ դոլար: Ամերիկյան ապրանքների ներմուծումն աճել է 66,4%-ով՝ կազմելով 29,267 մլրդ դոլար: