Month:Փետրվարի 2021

  • ԵՊՀ լավագույն ուսանող Գևորգ Արշակյանը պարգևատրվեց՝ Արցախի Հանրապետության ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 1-ին աստիճանի շքանշանով

    ԵՊՀ լավագույն ուսանող Գևորգ Արշակյանը պարգևատրվեց՝ Արցախի Հանրապետության ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 1-ին աստիճանի շքանշանով

    Վահագն Վարագյանի ՖԲ էջից, –

    Այսօր մեր մարտական ընկեր, ԵՊՀ լավագույն ուսանող Գևորգ Արշակյանը պարգևատրվեց՝ Արցախի Հանրապետության ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 1-ին աստիճանի շքանշանով:

    Շաբաթներ առաջ, երբ գնացել էի Արցախ, գնացինք նաև այն զորամաս, որտեղ եղել էինք պատերազմի օրերին, և հենց այդ ժամանակ էլ զորամասի հրամանատարությունը ասաց, որ Գևին ներկայացրել են «Մարտական Խաչի»: Հանգամանքների բերումով՝ այս շքանշանը շնորհել է Արցախի Նախագահից փալասի վերածված մի մարդ, ով այսօր նույնիսկ Երևանում գտնվելով չի գնացել շքանշանը հանձնելու:

    Վերջին ամիսներին շատ եմ շփվել համալսարանական զոհված ուսանող մարտիկերի ծնողների հետ, բոլոր ընտանիքների պատմությունները ողբերգական են և այս անորոշ մթի մեջ վերջին օրերին մի լույս է ծագել: Հայոց դավաճանված բանակի բարձրագույն սպայակազմը պահանջում է դավաճան վիժվածքի հրաժարականը, և շուտով, շա՜տ շուտով մենք կհեռացնենք այս վիժվածքներին և կիմանանք տղերքի զոհվելու իրական պատճառները. դավաճանները կստանան իրենց արժանի պատիժը և իրական հերոսների օրինակներով՝ նոր սերունդներ կդաստիարակվեն:

     Բոլորս՝ դեպի Բաղրամյան։ Դավաճանները պետք է դատվեն, ոչ թե՝ հեռանան:

  • Լեռնային ու տափաստանային դիվանագիտությունների տարբերությունը

    Լեռնային ու տափաստանային դիվանագիտությունների տարբերությունը

    ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

    Փոքր Ասիայում թուրքերին գրկաբաց չէին սպասում, եւ սուլթան Մուհամմեդ 2-րդին չէին հրավիրել Կ.Պոլիս ճաշկերույթի, իսկ նա փշուր-փշուր արեց բյուզանդական քաղաքակրթության վերջին կտորները, եւ տեղի ժողովուրդներն էլ բռնի կերպով թուրքացվեցին:

    Փաստորեն այնպես ստացվեց, որ արհեստավարժ անասնապահները դարձան հաջողակ նստակյացներ, եւ աշխարհի թերեւս ամենահրաշալի անկյունում խաշնարած զանգվածի ջանքերով ստեղծվեց աշխարհակալ նկրտումներ ունեցող կայսրություն:

    Իսկապես ՙ արյան զարհուրելի շերտով է պատված թուրքերի պատմության ողջ ընթացքը: Եւ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ առանձնակի դաժանություն է պետք, որպեսզի Կ, Պոլսի պես քաղաքակրթական կենտրոնը (տեսՙ Անի, Կարս, Ադանա, Շուշի) դառնար քոչվորի հոգեբանություն ունեցող մի բազմության սեփականություն: Շատ դաժան պետք է լինելՙ քաղաքակրթություն ոչնչացնելու համար: Թուրքերը սիրում են եւ կարող են փոխվել, բայց ոչ դաժանության կիրառման հարցում, դաժանությունը թուրքերի կեցության ենթագիտակցական սովորույթ է, որն ամրապնդում է նրանց ապրելու կենդանական բնազդը:

    Սակայն զարմանալի են ոչ թե թուրքերի դաժանությունը, պատմականորեն եկող արնախում հակումները, հայերին (եւ ոչ միայն) կոտորելու ենթագիտակցական հոբբին, ոչ թե այն անդրժելի փաստը, որ Ստամբուլի պես մարգարիտը պատկանում է հենց նրանց, այլ բացարձակապես այլ բան. միշտ զարմանալի է թուրքերի «բնական» դիվանագիտությունը, որի շնորհիվ իրենց պարտությունը վերածում են հաղթանակի, ստիպում են դիմացինինՙ մոռանալ իրենց ոճրագործությունը: Դա մի տափաստանային դիվանագիտություն է, որն ամայացնում է հակառակորդի գիտակցությունը: Թուրքական դիվանագիտությունը Թուրքիային դարձնում է « հումանիզմի առաջամարտիկ» եւ մարդու իրավունքների թիվ մեկ «պաշտպան»: Թուրքական դիվանագիտությունը նման է մի քարանձավի, որտեղ մտնում են միայն ինքնասպանները, ու այն էլ այնպիսի ինքնասպանները, որոնք ուզում են դաժան մահով մեռնել:

    Ցանկանում ենք, թե ոչՙ թուրքերը մեր ճակատագիրն են, եւ մենք պետք է սովորենք ապրել նրանց կողքին: Խոսքը համակերպվելու ու զիջողականության մասին չէ, այլ նրա, որ մինչեւ հիմա չունենք թուրքական դիվանագիտության հակաթույնը, այն բանի հակաթույնը, որ երբ թուրքական յաթաղանն այլեւս չի կտրում մեր գլուխը, փոխարենը թուրքական դիվանագիտությունն է մեզ կախաղան բարձրացնում, իսկ մենք դրա դեմ կանգնած ենք լեռնցու պարզությամբ եւ առանց թուրքի երկրորդ երեսը նկատելու:

    Թուրքերից մի բան, այնուամենայնիվ, բոլոր մյուս ազգերն ունեն սովորելու.թուրք ղեկավարները միշտ փորձում են այնպես անել, որ բոլոր թուրքերի ընդհանուր շահը լինի ամեն մի թուրքի եզակի շահը:

    Թուրքերի հետ հաղորդուղիների ապաշրջափակումից ստացվելիք հայկական շահի խոսակցությունների ֆոնինՙ որպես պատմական ճշմարտությունների հիշեցում:
  • Նիկոլը ՌՈ պետին նշանակել է ԳՇ զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող․ Գաբրելյանով

    Նիկոլը ՌՈ պետին նշանակել է ԳՇ զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող․ Գաբրելյանով

    Նիկոլը ռազմական ոստիկանության պետ, Անդոն Քոչարյանի մտերիմ ընկեր Աշոտ Զաքարյանին նշանակել է Գլխավոր շտաբի զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է «Իզվեստի» թերթի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանցի լրագրող Արամ Գաբրելյանովը:

    «Նիկոլը ռազմական ոստիկանության պետ, Անդոն Քոչարյանի մտերիմ ընկեր Աշոտ Զաքարյանին նշանակել է Գլխավոր շտաբի զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող: Նա շատ ակտիվ սկսել է կոմպրոմատ հավաքել Օնիկի գլխավորությամբ բանակի ղեկավարների դեմ: Ավելին, նա հիմա ցուցակով զանգում է բոլորին, ովքեր այս կամ այն պատճառով հեռացվել են ԳՇ-ից եւ ՊՆ-ից, այդ թվում՝ կոռումպացվածներին, եւ կոչ է անում ԳՇ-ի դեմ ելույթներ ունենալ՝ խոստանալով նրանց վերադարձնել իրենց պաշտոնները, կոչումները եւ կերակրել պետության հաշվին: Անդոն, մենք երկար ձեռքեր ունենք, մենք քո եւ քո կամակատարների բոլոր քայլերը նախապես գիտենք»,-գրել է նա:

  • Մշակույթի գործիչների «Ձայն Հայրենեաց» նախաձեռնության հայտարարությունը

    Մշակույթի գործիչների «Ձայն Հայրենեաց» նախաձեռնության հայտարարությունը

    Հայրենիքն այսօր կործանման շեմին է:

           Արցախյան 44-օրյա պատերազմում նախապես կանխորոշված պարտությունը, ՀՀ    սահմանների՝ GPS-ով վերագծումները, տասնյակ հազարավոր անդառնալի մարդկային կորուստները, միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակության կտրուկ անկումը, գիտության, կրթության, մշակույթի ոլորտների նպատակային կազմաքանդումը, ընտանեկան, հոգևոր, ազգային արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, տնտեսության ճգնաժամը, հասարակության գաղափարական բևեռացումը երկիրը հասցրել են հոգեվարքի:

           Համազգային այս աղետի պատճառը ոչ միայն երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա թիմի ապաշնորհ գործունեության հետևանքն է, այլև փաստերի համադրումը բերում է այն եզրահանգմանը, որ այս ամենը իրականացվում է հատուկ միտումով:

           Սիրելի՛ երիտասարդներ՝ ուսանողներ, ծառայողներ, հայոց ապագայի տերեր.

    վերջին օրերին քաղաքացիական ձեր ընդվզմամբ դուք ապացուցեցիք, որ խիստ մտահոգ եք Հայրենիքի ապագայով և չեք պատրաստվում այն թողնել անհայրենիք անձանց մի խմբակի տնօրինմանը: Երկրի ԲՈւՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը ուղղված ձեր կոչերը մեծ արթնացումի սկիզբ են, որը կարո՛ղ է և պե՛տք է վերածվի համահայկական երիտասարդական շարժման:

           Այսօր դա՛ է պահանջում Հայրենիքի փրկության սուրբ գործը:

           Մշակույթի գործիչների «Ձայն Հայրենեաց» նախաձեռնությունը սատարում է ձեզ և կոչ անում աննահանջ  շարունակել հայրենասիրական շարժումը:

           «Ձայն Հայրենեացը» ձեզ հետ է, ձեր կողքին:

           Միասին կփրկենք Հայրենիքը:

  • Արցախի կարգավիճակի հարցը փակված է․ Դավիթ Բաբայանի պատասխանը՝ Ալիևին

    Արցախի կարգավիճակի հարցը փակված է․ Դավիթ Բաբայանի պատասխանը՝ Ալիևին

    Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    Կարգավիճակի հարցը փակված է, #Արցախ#Ադրբեջան/ի կազմում չի կարող լինել․

    Вопрос статуса закрыт, #Арцах не может быть частью #Азербайджан/а ․

    The status issue is closed, #Artsakh cannot be part of #Azerbaijan

    Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է օրակարգից դուրս լինի»։

    https://hy.armradio.am/2021/02/26/կարգավիճակի-հարցը-փակված-է-արցախը-ադր/

  • «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու». Վլադիմիր Կարապետյան. Mediaport

    «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու». Վլադիմիր Կարապետյանը՝ ռուսախոս կնոջը

      Mediaport-ն այսօր Երևանի սրճարաններից մեկում ականատես է եղել Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և ռուսախոս մի կնոջ զրույցին, որը, ըստ ամենայնի, լրագրող է։  Վլադիմիր Կարապետյանը սկանդալային զրույցի ընթացքում պատմում էր իր ու Ադրբեջանի դեսպանի շփումների մասին։ «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու»,-ասաց Կարապետյանը։

    Նա նշեց, որ հիմա Փաշինյանի գլխավոր խնդիրը գերիներին վերադարձնել չկարողանալն է, ինչն ընդդիմության ձեռքին լուրջ գործիք է դարձել։  «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի, որ գերիների վերադարձը պետք է ներկայացնել ոչ թե որպես ռուսական միջնորդության, այլ Փաշինյանի աշխատանքի արդյունք։ Եթե իսկապես շահագրգռված եք, որպեսզի Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ուղիղ կապ հաստատվի՝ առանց ռուսական միջնորդության, ապա դրա առաջին քայլը գերիներին վերադարձնելն է։ Առաջարկեցի գոնե 5 հոգի այս փուլում այդ ֆորմատում տան, բայց այդ «օլուխները» տեղից չեն շարժվում»,-ասաց Կարապետյանը։ 

    Վլադիմիր Կարապետյանը զրուցակից կնոջը հարցրեց, թե իր հետ ի՞նչ ԶԼՄ-ներ են եղել նույն ինքնաթիռում, վերջինս պատասխանեց՝ «Коммерсантъ», «Дождь»։  Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակել, իսկ Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը, պատերազմի ժամանակից ի վեր ապահովում է Փաշինյան-Ալիև գաղտնի կապը և Կիևում պարբերաբար հանդիպումներ է ունենում Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ։

  • Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է, միակ արնախումը Նիկոլն է․ Միքայել Մինասյան

    Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է, միակ արնախումը Նիկոլն է․ Միքայել Մինասյան

    Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանի վարչապետ դառնալու ցանկացողների հերթ չկա

    Գրառումը ներկայացնում ենք ստորև․

    «Կա մի հետաքրքիր փաստ, որը ոչ բոլորը նկատեցին. իր վերջին հարցազրույցով Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց մի բնութագրում, որը մինչև գերեզման այլևս չի ջնջվելու Նիկոլից։ Հենց այդ բառով նրան արդեն գիտեն ու սերունդները կհիշեն. կապիտուլյանտ։

    Հետաքրքիր է բառի զորությունը։ Այն դաջվեց Նիկոլի ճակատին և մարդկանց ուղեղում։ Մարդիկ վերջապես հասկացան, որ Նիկոլը մեռել է։ Դա հասկացան բանակը, միջազգային հանրությունը և, նույնիսկ, նիկոլապաշտները։ Եվ կարևոր չէ դու պայքարու՞մ ես նրա դեմ, թե՞ դեռ նրա հետ հույս ես կապում, դավանու՞մ ես, թե՞ միջազգայնորեն սատարում. Նիկոլը քայլող դիակ է, որի տապանաքարին գրված է «կապիտուլյանտ»։

    Ու բառի զորությամբ Նիկոլն ու նիկոլական կապիտուլյանտները դարձել են բորոտ։ Նրանց հետ այլևս ոչ ոք չի ցանկանում ասոցացվել, նրանց հետ գործ բռնել, նրանց պարզած ձեռքը սեղմել։ Ոչ մի պարագայում։ Ոչ մի ձևով։ Նիկոլի հետ լինելը դարձել է ամոթալի։

    Ու այդ ֆոնին բանակը երեկ քայլ արեց՝ մերժելով Նիկոլին։ Ինչո՞ւ դա արեց. պատճառները շատ են, բայց հիմքում արժանապատվությունն է։ Ի՞նչ արեց Նիկոլը. փորձեց բարձրացնել խաղադրույքները և բանակի հայտարարությունը փաթեթավորել պետական հեղաշրջման վտանգով։ Այդ դեպքում ձեռքերը կբացվեին ու կկարողանար սկսել զանգվածային բռնաճնշումները։

    Բայց կա մի ճշմարտություն, որից անհնար է խուսափել. Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է, միակ արնախումը Նիկոլն է։ Պարզվեց, որ միակը, որն օրենքի դեմ է ու տանում է դեպի արյուն, էլի Նիկոլն է։ Եվ երեկ բանակի հանդարտությունն ու քաղաքական ուժերի հավասարակշռվածությունը Հայաստանի գործընթացները հետ բերեցին քաղաքական պայքարի դաշտ։ Համաձա՞յն եմ դրա հետ. ո՛չ։ Իմ դիրքորոշումը բազմիցս ասել եմ։ Բայց փաստն այն է, որ գործընթացները շատ քաղաքական են՝ ի հեճուկս Նիկոլի ճիգերի:

    Երկրորդ փուլով Նիկոլը փորձեց սկսել ժողովրդական շարժում։ Այդտեղ էլ ցույց տվեց, որ իրականությունից կտրվել է, որովհետև անձամբ տեսավ ու նաև ցույց տվեց, որ ոչ մի ժողովրդական աջակցություն էլ չունի՝ բացի «Հայկական ժամանակից», Շիշ Բռնողից և մի քանի շշերից։ Նա չունի աջակցություն երկրում, սփյուռքում, պետական ապարատում։ Նրա հետ են 15-20 հավատարիմ մահապարտ, Սասունն ու Աբազյանը, որոնք ուղղակի ձգում են իրենց ազատության ամեն մի րոպեն: Նիկոլի հետ են առավելագույնը 300-500 մարդ, հարթակի դիմաց հենց նրանք էինք։

    Նիկոլը մենակ է բառի բուն և փոխաբերական իմաստով ու նրա իշխանությունն այսօր փողոցում գցած է, որը կարող է վերցնել յուրաքանչյուր ուժ։ Բայց այն ոչ մեկին պետք չէ այս տեսքով ու այս գնով։ Ու հիմա տեղի է ունենում այն, ինչ ես ասում էի առաջին օրվանից. դա հասկացան իշխանության ձգտողները, մնաց ժողովուրդը հասկանա։ Հայաստանի իշխանությունը ծանր խաչ է։ Այն կրելու համար ոչ թե պետք է խնդրել ժողովրդից, այլ ժողովուրդը պիտի առաջարկի։ Քանի չեն առաջարկում, խաչին բարձրացող չկա։

    Ես լրիվ հասկանում եմ մեր ազգին. հիմա բոլորը ցանկանում են, որ Նիկոլին արագ հեռացնեն, ինչ-որ մեկը գա իշխանության, շտկի ամեն ինչ, «նիկոլի թիվը» մոռացվի, գնա։ Բայց այդպես այլևս չի լինելու։ Հնարավոր չէ պահանջել, առանց ինքնահաշվետվության։ Անցավ սխալները ներելու ու մոռանալու ժամանակը։ Ու հիմա Հայաստանի հասարակությունը պետք է առերեսվի ինքն իր հետ. ընդունի, բարձրաձայնի, որ սխալվել է ու ինքն էլ որոշի շտկել։

    Անկեղծ եմ ասում. Հայաստանի վարչապետ դառնալու ցանկացողների հերթ չկա։ Ո՞վ կուզենա ղեկավարել մի երկիր, որի անվտանգային ամբողջ համակարգը ոչնչացված է, տնտեսությունը կոլապսի մեջ է, ամենաառողջ ու հեռանկարային սերունդը վերացված է, որն ունի 1000-ից ավելի նոր հաշմանդամ, տասնյակ հազարավոր փախստականներ, արցախյան անավարտ պատերազմ, անհասկանալի պայմանավորվածություններ և պետական ապարատ, որ գրեթե կազմալուծված է։

    Ձեր կարծիքով սա հմայի՞չ աշխատանք է։ Ամենևին։ Նիկոլին փոխարինողը ստիպված է լինելու աշխատել օրը 20 ժամ, զրոյից կառուցել երկիր բոլոր ոլորտներում, ամոքել վերքերը, հանրային ստորացումն ու դեպրեսիան։ Նիկոլից հետո մահապարտ պիտի լինես, որ համաձայնես նրա թողած ավերակները վերակառուցել: Արդյոք կա՞ն կարող ուժեր։ Իհարկե կա՛ն։ Կհամաձայնե՞ն. միայն մեկ դեպքում՝ եթե ժողովուրդն ընդունի իր սխալը, շտկի այն և առաջարկի այդ պաշտոնը արժանիներին։

    Իսկ մինչև այդ, Նիկոլի մղձավանջը շարունակվելու է։ Ամեն օր լինելու է ավելի վատ։ Ամեն օր բոլորս ամոթից գետինն ենք մտնելու, դավաճանների՝ ամեն սանտիմետր նոր հող ու գյուղ հանձնելուց կատաղելու ենք։ Սա չի դադարելու ոչ մի րոպե։ Կշարունակվի այնքան մինչև ժողովուրդը չորոշի։ Իր համար ու իր փոխարեն այլևս ոչ ոք չի գործելու»։

  • ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ` «ԻՍԿԱՆԴԵՐԻ» ՄԱՍԻՆ

    ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ` «ԻՍԿԱՆԴԵՐԻ» ՄԱՍԻՆ

    Փետրվարի 24-ին ՀՀ ղեկավարի աթոռն զբաղեցնողը լրատվամիջոցներից մեկի եթերում խոսելով հայ-ադրբեջանական վերջին պատերազմի մասին, ի շարս բազմաթիվ չկշռադատված ու թեթեւ հայտարարությունների, խոսեց նաեւ «Իսկանդեր»-ի մասին` կասկածի տակ դնելով դրա արդյունավետությունը:

    Ռուսական մամուլն ու քաղաքական-պետական շրջանակները միանգամից ամենակոպիտ կերպով արձագանքեցին նրան:

    Ստորեւ ներկայացնում եմ ռուս եւ հայ շրջանակների մեկնաբանություններն ու արձագանքները` հատվածաբար:

    Ռազմական փորձագետ Յուրի Լյամին . «Հրթիռների մարտագլխիկը երբեմն կարող է իսկապես ձախողվել, բայց դա, ընդհանուր առմամբ, հազվադեպ դեպք է, նույնիսկ հին հրթիռների համար, որոնք պահեստավորված են եղել երկար տարիներ: Հետեւաբար, ես Փաշինյանի այս խոսքերը ընդունում եմ ծայրահեղ կասկածելի, եւ, ընդհանուր առմամբ, դրանք համարում եմ սեփական սխալները արդարացնելու փորձ:

    Հաշվի առնելով առկա հրթիռային ներուժը, հայկական կողմը կարող էր օգտագործել առկա հրթիռային համակարգերը ռազմական ենթակառուցվածքների առանցքային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար: Դրանք են ավիաբազաները, ռազմական պահեստները, հայտնի հրամանատարական կետերը եւ այլն: Ինչպես ցույց են տվել, օրինակ, Մերձավոր Արեւելքում առկա բախումները, նույնիսկ հին Էլբրուսը եւ Տոչկան կարող են լուրջ գլխացավանք ստեղծել թշնամու համար, եթե ճիշտ օգտագործվեն, չնայած հակառակորդի օդային գերազանցությանը: Այս դեպքում ոչ մի հայտնի հարված չեղավ, նույնիսկ այնպիսի մեծ ու ակնհայտ ռազմական թիրախների դեմ, ինչպիսին են ռազմական ավիաբազաները:

    Միգուցե նրանք վախենում էին հակամարտության էլ ավելի սրացում առաջացնել, վիրավորել թուրք խորհրդականներին եւ այլն: Այս կամ այն կերպ, այս ամենը խանգարում էր հայկական ամենաարդյունավետ միջոցների էֆեկտիվ օգտագործմանը: Եվ Փաշինյանն այժմ փորձում է հասկանալ, թե ինչպես պետք է արդարանա սրա համար»:

    Ռազմական փորձագետ, Ռուսաստանի ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկով . «Փաշինյանին մեղադրում են Ադրբեջանի հետ ռազմական գործողություններ իրականացնելու համար բանակի նախապատրաստումը չապահովելու մեջ: Դա ճիշտ է: Այս պայմաններում նա փորձում է ազատվել մեղքից եւ մեղադրել Ռուսաստանին իբր անկատար զենքի համակարգեր մատակարարելու մեջ:

    Տոչկա-Ու եւ Էլբրուս հրթիռների բոլոր արձակումները գրանցվել են Ադրբեջանի կողմից եւ մանրամասն լուսաբանվել են լրատվամիջոցներում: Եթե թեկուզ մեկ հրթիռ ընկներ եւ չպայթեցներ, դա կդառնար շատ բուռն քննարկումների առիթ:

    Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի եւ Սիրիայի խորհրդարանների միջեւ բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլին . «Վատ պարողին ոտքերը խանգարում են: Այս ժողովրդական իմաստությունը լավագույնս բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում Իսկանդերի օգտագործման եւ դրանց «հնացման» մասին: Սորոսի ձեռնարկները հուսախաբ են անում Փաշինյանին: Սա եւս մեկ վկայություն է այն բանի, թե ինչպես փողոցը, օտար, թշնամական սցենարով հնչող գեղեցիկ կարգախոսների ներքո, իր երկիրը կործանող մարդուն բերում է իշխանության»:

    MilitaryRussia կայքի գլխավոր խմբագիր Դմիտրի Կորնեւ . «Հետաքրքրական կլիներ տեսնել ադրբեջանական կողմի վկայությունները Իսկանդերների կիրառման արդյունքմերի վերաբերյալ: Եթե նրանք անարդյունավետ էին կրակում, օրինակ ՙ բնակավայրերի տիպի հարթավայրային թիրախների վրա, ապա դա չէր կարող ինչ-որ շոշափելի ռազմական արդյունքներ տալ: Իսկ եթե ինչ-որ ռազմական օբյեկտներ են խոցվել, ապա լավ կլիներ դիտել արդյունքները եւ հարց տալՙ 2-4-6 ռազմական օբյեկտների պարտությունը կարո՞ղ էր արդյոք փոխել պատերազմի ընթացքը:

    Հայաստանի վարչապետի հայտարարության վերաբերյալ կա՛մ պետք է լրացուցիչ մանրամասներ տրամադրվեն, կա՛մ քաղաքական զրպարտություն է»:

    Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզին . «Դա միանգամայն սուտ է, եւ դրանում որեւէ կասկած չկա:

    Երբ մարդ ուզում է, որ անմեղ լինի, նա ե՛ւ «Իսկանդերին» է կպչում, ե՛ւ հայ ժողովուրդն է մեղավոր, ե՛ւ զինվորականներն են մեղավոր»:

    Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերին. «Անկեղծ ասածՙ լրիվ չեմ հասկանում, թե ինչումն է բողոքը: Փաշինյանը, երեւի երբեք գործ չի ունեցել ռազմական գործի հետ»,- կարծում է ռուս պաշտոնյան:- «Պետք է նրա խոսքերին լուրջ վերաբերվել: Եթե մարդը նման բաներ է խոսում, պետք է ստուգում իրականացվի: Թող ինչ-որ փաստերով ապացուցեն դա:

    Ինչպե՞ս կարելի է հաշվել, թե 10 «Իսկանդեր» են արձակել, իսկ միայն մեկն է պայթել: Իսկ որտե՞ղ են ընկել մյուս ինը եւ չեն պայթել: Կարծում եմ, որ Փաշինյանը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի: Բայց աշխարհին է հայտնի, որ նա դուրս է տվել: Փաշինյանի արտահայտությունը ցույց է տալիս, թե որքան խորն է նա մտել ռազմական գործի մեջ»:

    «Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյով . «Հրթիռային համակարգի վերաբերյալ այդքան լուրջ մեղադրանք ներկայացնել եւ միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունըՙ դա արժանավայել չէ եւ անգամ ոչ պարկեշտ քայլ է Հայաստանի վարչապետի համար:

    Նրա ասածը «80-ականների զենքի» մասին արդեն դիլետանտության նշան է: Ի՞նչ «80-ականների զենքի» մասին է խոսքը, եթե անգամ ռուսական բանակն իր սպառազինությունը «Իսկանդեր»-ներով լրացնելն ավարտել է միայն 2019թ.-ի վերջին:

    Գիտե՞ք նաեւ ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասաց, որ մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթել: Այն մասին, որ վարչապետը սեփական անգրագիտությունը շուտափույթ վերացնելու կարիք ունի: Այո-այո: «Լիկբեզ» է հարկավոր»:

    Հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյով . «Լսում էի Նիկոլ Փաշինյանի խոսքը: Հիմա էլ պարզվում էՙ մեր զենքն է վատը: Ցավոք, չեմ կարող հայհոյանք տալ ուղիղ եթերում:

    Մարդ, որը մեղավոր է հայ ժողովրդի մեծագույն աղետի մեջ, հայ ժողովրդի ամենամեծ նվաստացման մեջ, շարունակում է պնդել, որ բոլորը մեղավոր են բացի իրենից: Ու սա ասում է երկրի ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը … 2 տարի ժամանակ ունեիր, գնայի՛ր ու գնեի՛ր քո ցանկացած զենքերը»:

    Մովսես Հակոբյան . «Մենք «Իսկանդերի» հետ խնդիր չենք ունեցել, ինձ համար անհասկանալի էր այդ մարդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) հայտարարությունը, որովհետեւ ինքը եւ առհասարակ մեր կողմից ոչ ոք չի կարող իմանալ, թե քանի տոկոսն է պայթել, որովհետեւ դա միայն կարող է հաշվարկել հակառակորդը, որովհետեւ ես գիտեմ, որ կրակել են հակառակորդի վրա: Դժվար է մեկնաբանել մի մարդու խոսքերը, որը բանակից, բանակի բարեփոխումներից գաղափար չունի եւ առհասարակ չգիտիՙ ինչ է նշանակում բանակի բարեփոխում:

    Զինվորին տռուսիկ-մայկա կամ կլուբնիկ տալը բանակի բարեփոխում չէ»:

    ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւ . «Եթե Ռուսաստանը վատ սպառազինություն է տրամադրում, ապա ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղարկվում հսկելու սահմանը Ադրբեջանի Հանրապետությունից Սյունիքի մարզում: Թող նա հաստատի գոնե մեկ արձակում «Իսկանդերի»ՙ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Իմ տվյալներովՙ այդ փուլում որեւէ արձակում չի եղել: Մարդը, որը խոսում է այդ մասին, գաղափար չունի խնդրի տեխնիկական կողմի մասին, որպեսզի հայտարարի 10 %-ի մասին, պետք է լիներ հրթիռների մասսայական արձակում, այլապես ինչպե՞ս ենք ստանում 10 տոկոս: Այդ 10 տոկոսը որքա՞ն արձակումից է ստացվել: 10 տոկոս կարելի է ստանալ 10 հրթիռ արձակելու դեպքում, ամենաքիչը 5 արձակում պետք է անելՙ 10 տոկոս ստանալու համար:

    Թող ամսաթվերը նշիՙ երբ են դրանք արձակվել, որտեղ են արձակվել, այդ դեպքում կարելի է հետաքննել: Իսկ հիմա այն, ինչ խոսում է, հիշեցնում է, որ նա փորձում է գտնել մեկին, որը մեղավոր է հայկական զորքերի պարտության մեջ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Ավելի ճիշտ, այս հայտարարությունները պայմանավորված են ոչ թե «Իսկանդերի» տեխնիկական բնութագրով, այլ ՀՀ ներքաղաքական իրավիճակով, որտեղ նա վարչապետի պաշտոնում իրեն անինքնավստահ է զգում եւ նման կերպով փորձում է Արեւմուտքի աջակցությունը ստանալ:

    Կարծում եմՙ նման հայտարարությանը ոչինչ էլ չի հետեւի, բարձրագոչ հայտարարություն է, որով նա փորձում է գոհացնել իր արեւմտյան գործընկերներինՙ մասնավորապես, Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին: Հարցի նման առաջադրումը վատթարացնում է ՀՀ անվտանգությունը»,- ասաց Եվսեեւը: Նա չբացառեց նաեւ, որ Փաշինյանին սխալ տեղեկատվություն են տրամադրել, սակայն հակված է կարծելու, որ սա պարզապես բարձրագոչ հայտարարություն էՙ քաղաքական ենթատեքստով:

    Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանով . «Քանի որ խոսք գնաց Իսկանդերների մասին, մի բան կպատմեմ: Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ երկար եւ ծանր խոսակցություն ունեցա: Ամեն ինչ չեմ կարող պատմել, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այդ բացառիկ զինատեսակի թեման, բառացի կմեջբերեմ Օնիկ Գասպարյանի ասածը:

    «Պատերազմի 3)րդ օրը ես, որպես ԳՇ պետ, որոշեցի կիրառել Իսկանդերը 2 ստրատեգիական օբյեկտներիՙ Բաքու-Ջեյհան նավթամուղի եւ մեկ այլ օբյեկտի դեմ: Փաշինյանը կատեգորիկ արգելեց, թեպետ ռուսները հասկացնել էին տվել, թե ձեր պատերազմն է ու ձեր գործը, ինչ ուզում եքՙ արեք:

    Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանին խնդրեցի թույլ տալ Իսկանդերի երկու հարված հասցնել ուղիղ Շուշիի տակ կուտակված ադրբեջանցիների կենդանի ուժին:

    Փաշինյանը կատեգորիկ արգելեց` ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կբզկտի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների:

    Միակ անգամ ինձ թույլ տվեցին կիրառել Իսկանդերը արդեն Շուշիի ուղղությամբ: Ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից ու հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկեր: Երկու օր անց ինձ հրամայեցին թողնել Շուշին եւ նահանջել»:

    ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյան . «Իհարկեՙ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով եւ էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմՙ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է):

    Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձեւավորել»:

    Արցախի եւ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյան . «Իսկանդերը բավականին լուրջ, հեռահար եւ ճշգրիտ համակարգ է, որի մասին գնահատական տվողը պետք է գոնե այդ համակարգից հասկանա:

    Այդ համակարգը իմ պաշտպանության նախարար եղած ժամանակ է բերվելՙ 2015թ-ի վերջին: Բավական երկար բանակցային եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվել մինչեւ գնելը: ՀՀ Զինված ուժերի հրթիռահրետանային վարչության մասնագետները ՌԴ-ում սովորել են, այնուհետեւ դրա նախապատրաստական աշխատանքներին են մասնակցել, հսկել են համակարգի տեխնիկական սպասարկման ընթացքը եւ ՌԴ-ում փորձարկումից հետո նոր ընդունել են Հայաստանում: Այս տարիների ընթացքում, կարծում եմ, տվյալ համակարգը եւ հրթիռները պահպանվել են բավականին լուրջ պատրաստված պայմաններում, նրանք անցել են տեխնիկական սպասարկման բոլոր շրջափուլերը, տարբեր մարզումների եւ զորավարժությունների ժամանակ ստուգվել մարտունակությունը եւ պիտանելիության աստիճանը, եթե որեւէ խնդիր լիներ, ապա դրա մասին կբարձրաձայնվեր:

    Ինձ համար առաջինն անհասկանալի է այն, որ Իսկանդերի մասին գնահատական է տալիս մի մարդ, որ տեղեկությունը չունի ռազմական տեխնիկայի մասին, նույնիսկ բանակում չի ծառայել եւ վերջին ժամանակահատվածում միայն զբաղվել է բանակի միջոցով ինքնագովազդ անելով: Ինչու են հիմա որոշել Իսկանդերից խոսել, որովհետեւ նույնիսկ Զինված ուժերում ծառայած, շատ այլ մասնագիտությունների տեր մարդիկ նույնիսկ չեն կարող դրա վերաբերյալ գնահատական տալ, որովհետեւ դա ճշգրիտ ուղղվածություն ունեցող զինատեսակ է:

    Ինչ է նշանակում հրթիռ 10 տոկոսով է պայթել: Դրա վերաբերյալ մասնագիտական կարծիք կարող են տալ միայն այդ համակարգը ճշգրիտ կերպ իմացող զինվորականները:

  • Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ

    Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

    Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:

    Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները: 

  • Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ

    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբ պետ Օնիկ Գասպարյանի հետ: