Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են:
Mediaport-ի տվյալներով՝ նրանք դուռը ներսից կողպել են պահանջում են հրաժարական տա:

Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են:
Mediaport-ի տվյալներով՝ նրանք դուռը ներսից կողպել են պահանջում են հրաժարական տա:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չավուշօղլու, Քալին՝ թուրքական արտաքին քաղականության «ծանր հրետանին»։ Գիտե՞ք՝ ինչո՞ւ են նրանք այդքան անհանգստացել մեր բանակի այսօրվա հայտարարությունից։ Որովհետև թշնամուն հանգիստ չի տալիս այն, որ Հայաստանը՝ որպես պետություն և ազգ, կարող է գնալ իր աժանապատվության վերականգման ուղով։ Թշնամուն պետք է կոտրված ու հուսալքված Հայաստան, առանց ազգային իղձերի ու հույսի Հայաստան և, ի վերջո, առանց բանակ Հայաստան։ Ուստի բանակի այսօրվա հայտարարությունն ուղղված է նաև թշնամու դեմ և հանուն մեր պետության և ազգի արժանապատիվ ապագայի է։

Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո:Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հանրապետության նախագահն ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար: Նախագահը, ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և ազատման հարցում:Սակայն, ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:Ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ:Հանրապետության նախագահը որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, երբևէ չի եղել և չի պատրաստվում լինել: Նախագահն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով:Նախագահ Սարգսյանը կարևորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում և շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, և ոչ թե առճակատման միջոցով:Նախագահն այս պահի առաջնահերթ խնդիրն է համարում երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը, և նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան:
Նիկոլը գոռալու է միշտ. հոխորտալու է, սադրելու է, սպառնալու է, խնդրելու է և այդ ամենն անելու է իր բարակ, զզվելի ձայնով։ Նա դա անում էր թերթի էջերում, հանրահավաքների հարթակներից, ԱԺ ամբիոնից, երթում՝ բարձախոսով, հետո կառավարական դղյակից ու հիմա նորից վերադարձել է իր ակունքներին։ Բայց կա մի փոփոխություն. հիմա նա գոռում է գերեզմանից։ Նա միշտ գոռալու է։ Եվ խնդիրն այն է, թե մենք ցանկանո՞ւմ ենք լինել նրա հետ գերեզմանում՝ դարձնելով այն նաև մեր գերեզմանը, թե մեկընդմիշտ թողնում ենք այդ լաչառին այնտեղ՝ մենակ։ Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում։ Ինչպես սկսվեց հակասահմանադրական ձևով, այդպես էլ պետք է հանգուցալուծվի։ Այլ տարբերակ չկա։ Քանի որ Նիկոլը ինքնակամ միևնույնն է չի գնալու, որովհետև ո՛չ արժանապատվություն ունի, ո՛չ էլ գնալու տեղ: Նա իր վերջին հանգրվանում է՝ գերեզմանում, այդ պատճառով բոլորիս՝ մի ամբողջ երկիր, հետը քաշում է այնտեղ: Պարոնա՜յք գեներալներ, սպաներ, դուք երդվել եք պաշտպանել մեր հայրենիքը կամ գոնե այն, ինչ մնացել է մեր հայրենիքից։ Չեզոքացրե՜ք թշնամուն, որպեսզի երկիրը և ժողովուրդը դուրս գան գերեզմանից և նա այնտեղ մնա մենակ։Հ.Գ. Դավաճան վիժվածքի այսօրվա երթը ցույց տվեց նրա իրական աջակիցների չափը և դեմքը: «Բերման ենթարկված» ընդամենը 1500 մարդ՝ ուժայիններին չհաշված: Սա է Նիկոլը։ Մնացածը լիրիկա է։ Արժեր, որ ես իմ քավարանով անցնեի` տեսնելու համար սեփական կեղտի մեջ խռխռացող ոչնչության այս օրը` հուսահատ ծղրտոցով, վերջին մի քանի հարյուր խաբվածներով շրջապատված: Խղճուկ տեսարան: Ուղղակի շատ ափսոս էին 5000 լուսավոր տղերքը, 30 տարվա ջանքն ու կորսված հայրենիքը։ Շատ ափսոս։

Պատերազմից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ մտահոգութունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ:
Կոչ ենք անում հանրությանը չենթարկվել սադրանքների և ձեռնպահ մնալ պարտված իշխանությունների կյանքը երկարաձգելուն ուղղված ցանկացած քայլից: Երկրում ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը իշխանությունների հրաժարականն է, կոչ ենք անում գործող իշխանություններին խաղաղ, անցնցում հեռանալ՝ ձեռնպահ մնալով երկրում իրավիճակն ապակայունացնելուց:
1. գեներալ մայոր Աշոտ Գիզիրյան
2.գեներալ լեյտենանտ Արարատ Մահտեսյան
3.գեներալ լեյտենանտ Գրիգոր Գրիգորյան
4.գեներալ լեյտենանտ Սաշիկ Աֆյան
5.գեներալ Ռաֆայել Հովհաննիսյան
6.գնդապետ Իշխան Իշխանյան
7.գնդապետ Կարեն Բաբաքեխյան
8.գնդապետ Նվեր Հովհաննիսյան
9.գնդապետ Մանվել Հարությունյան
10.գնդապետ Արմեն Դաշյան
11.գնդապետ Կամո Շաբոյան
12. գնդապետ Անդրանիկ նիկողոսյան
13. գնդապետ Ռուբեն Նազարյան
14. գնդապետ Հովիկ Հակոբջանյան
15. գնդապետ Մարինե Գասպարյան
16. գնդապետ Հրաչ Ղուկասյան
17. գնդապետ Արարատ Օվչյան
18. գնդապետ Գայանե Վարդանյան
19. գնդապետ Արսեն Աֆրիկյան
20. գնդապետ Գառնիկ Կիրակոսյան
21. գնդապետ Տիգրան Նավասարդյան
22. գնդապետ Արտաշ Խաչատրյան
23. գնդապետ Համլետ Մկրտչյան
24. գնդապետ Արմեն Խաչատրյան
25. փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյան
26. փոխգնդապետ Մարտին Սարգսյան
27. գնդապետ Արթուր Խաչատրյան
28. գնդապետ Նվեր Ավագյան
29. գնդապետ Տիգրան Պետրոսյան
30. գնդապետ Գեւորգ Մկրտչյան
«Վարչապետի վերջին օրերի գործողությունները միտված են եղել առանց այդ էլ շարքից դուրս եկած բանակը գլխատելուն՝ ՀՀ գլխավոր շտաբի գեներալներին պաշտոններից ազատելու միջոցով, ինչը բացարձակ դատապարտելի է հետպատերազմյան Հայաստանում։
Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը, պահպանել ՀՀ զինված ուժերը՝ իր գեներալ առաջնորդներով, ովքեր այժմ ունեն բոլորիս աջակցության կարիքը բանակը վերականգնելու գործում»։

«Մի քանի օր առաջ ես լսեցի, որ այժմ նրանց դաշնակիցները ցանկանում են վերակենդանացնել եւ արդիականացնել Հայաստանի բանակը: Ինչի՞ համար: Ո՞ւմ դեմ: Պատերազմն ավարտվել է: Եթե ինչ-որ մեկն ապրում է ռեւանշիստական տրամադրություններով, ապա բռունցք կտեսնի: Թող չփորձեն մեր համբերությունը», – մեջբերում է Ալիեւի խոսքերը ՏԱՍՍԸ-ը

Այն, ինչ լսում ենք հրապարակից, քաղաքագիտական անգրագիտություն և քաղաքական աճպարարություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
«Միայն այն փաստը, որ հրապարակում հավաքված 5-10, թող լինի 20 հազարարանոց մարդկանց բազմությունը համարվում է ՀՀ ժողովուրդ և ճակատագրական որոշումների կայացման աղբյուր՝ անտեսելով հանրահավաքային գործընթացներից դուրս 1-2 միլիոն չափահաս, ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին, լավագույնս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքի թշվառ վիճակի և ժողովրդավարություն ասվածի կեղծ բնույթի ամբողջ պատկերը։
Ափսոս է մեր ժողովուրդը, մեր պետականությունը, մեր սերունդը․․․»,- գրել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

ՊԲ նախկին հրամանատար, Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարություն է տարածել.
«Սիրելի հայրենակիցներ,
Մենք ազգովին նորից ապրում ենք պատմական ու ճակատագրական պահ։
Հայ ժողովուրդը ստիպված է դիմակայելու ոչ միայն արտաքին, այլ երկիրը կործանման տանող մեր այսօրվա ապազգային իշխանություններին:
Որպես Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած և Հայոց բանակաշինության գործում համեստ ավանդ ունեցած հայ մարդ, չեմ կարող պասիվ դիրք գրավել այս դժվարին ժամանակահատվածում, երբ վճռվում է Հայրենիքի լինել-չլինելու հարցը։
Ելնելով ստեղծված պատմական անհրաժեշտությունից՝ իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից ՀՀ վարչապետին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին։
Միաժամանակ իմ հորդորն ու կոչն եմ ուղղում ուսադրի արժեքն ու ծանրությունը գիտակցող ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին՝ իրենց վստահված պաշտոնական դիրքում լինել ազնիվ ու անաչառ Հայրենիքը վերահաս աղետից փրկելու գործում։
Պատիվ ունեմ»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ իրավիճակը խաղաղ կերպով կկարգավորվի հանրապետությունում:
«Այվազյանը տեղեկացրեց հանրապետությունում իրադարձությունների վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմը շեշտեց, որ մենք իրավիճակը համարում ենք Հայաստանի ներքին գործ, հույս ունենք, որ դա կկարգավորվի խաղաղ ճանապարհով», – ասված է ՌԴ ԱԳՆ-ի այսօրվա հայտարարության մեջ: