Փետրվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169255 դեպք, որոնցից 161105-ն` առողջացած, 3147-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 684640 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 2802 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 90 առողջացած և 6 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 792 է:
Day:Փետրվարի 15, 2021
-

Փաստորեն, պատերազմի օրերին էս մարադյորը փորձում էր փող աշխատել 5000 հայ երեխեքի արյան հաշվին․ Քրիստինա Նազարյան
«Սթափ զրույց» հարթակի նախաձեռնող Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անդրանիկ Քոչարյանը ինչպես 1988-ի երկրաշարժից հետո, երբ օգնություններն էր վագոններով թալանում, հիմա էլ, իր սովորության համաձայն, բանակի մատակարարումների վրա է փորձում փող կպցնել:
«Փաստորեն, էն որ #բեղերով_անդոն ասում էր, որ «պատերազմի օրերին պատգամավորներով ֆեյսբուքից դուրս» չէին գալիս, «նայում» էին՝ «ինչ կարելի է բերել», «զենքը» գտել էր ու առաջարկել գենշտաբին:
Փաստորեն, պատերազմի օրերին էս մարադյորը փորձում էր փող աշխատել 5000 հայ երեխեքի արյան հաշվին:
Ինչպես 1988-ի երկրաշարժից հետո, երբ օգնություններն էր վագոններով թալանում, հիմա էլ, իր սովորության համաձայն, բանակի մատակարարումների վրա է փորձում փող կպցնել:
Armenian military portal-ը գրում է
«Глава парламентской комиссии по вопросам обороны и безопасности, депутат от правящего блока «Мой шаг» Андраник Кочарян через своего знакомого предпринимателя попытался снабдить армию оружием, которое было дороже в разы, а иногда и не столь годным для применения. Лишь усилиями начальника Генштаба эти попытки были предотвращены. У нас под рукой находятся документы по несостоявшейся сделке, официальная документация, экспертное заключение, на основе которого было отклонено предложение о поставке оружия.
Канадо-армянский предприниматель Раффи Кеохнелян через свою компанию «CAVRO LIMITED» в октябре 2020 года представил коммерческое предложение Министерству обороны о снабжении рядом видов оружия общей стоимостью около 120 млн. евро, при этом, в представленном Минобороны предложении был отмечен обязательный пункт о том, что в случае согласия 45 процентов отмеченной суммы он должен получить заранее наличными или переводом. Однако в министерстве это обсудили и ответили предпринимателю, что считают это предложение нецелесообразным.
Начальник Генштаба ВС Армении Оник Гаспарян направил официальную бумагу врио начальника главного управления материально-технического обеспечения Минобороны Гургену Африкяну и разъяснил, почему это нецелесообразно.
1. Судя по дате изготовления СРТ, можно заключить, что ресурс эксплуатации предлагаемого ТОР-М1 подходит к концу: остался год, а стоимость вдвое превышает стоимость новой заводской продукции 2020 года.
2. Система ТОС-1 «Буратино» по своим тактико-техническим характеристикам уступает находящимся в наличии системам ТОС 1-А «Солнцепек», может также возникнуть проблема в дальнейшем в процессе приобретения их неуправляемых реактивных снарядов», – отмечается в официальной бумаге.
В другой официальной бумаге Оник Гаспарян отметил, что одну единицу предлагаемого оружия в течение 2020 года они приобрели «примерно в 6,5 раз дешевле предлагаемого» и так далее.
Мы узнали, что Андраник Кочарян лично выступал посредником этих предложений руководству Минобороны: звонил высокопоставленным представителям Минобороны и Генштаба.
@military_arm»
Պատասխան եք տալու, բոլորդ»:
-

Վարչապետի որոշմամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում փոփոխություններ են կատարվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
- Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 367-Ա որոշման հավելվածում՝
1) «Էդուարդ Աղաջանյան» բառերը փոխարինել «Արսեն Թորոսյան» բառերով.
2) «Սրբուհի Գալյան» բառերը փոխարինել «Արմեն Հովհաննիսյան» բառերով.
3) «Երվանդ Խունդկարյան» բառերը փոխարինել «Լիլիթ Թադևոսյան» բառերով.
4) «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար» բառերով.
5) հանել «Նաիրա Զոհրաբյան – ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը.
6) «ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերից առաջ լրացնել «ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,» բառերով»:
-

Իսրայելի ռազմաօդային ուժերը չծրագրված զորավարժանքներ են իրականացնում հյուսիսային սահմաններին
Իսրայելի պաշտպանության ուժերը երկուշաբթի հայտարարեցին ռազմաօդային ուժերի չնախատեսված զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը հյուսիսային սահմաններում:
Զորավարժությունները սկսվել են երեկ: Դրանք իրականացվում են Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիկամ Նորքինի հրամանով և նախատեսված են հյուսիսում ռազմաօդային ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար: Զորավարժությունները կավարտվեն չորեքշաբթի օրը, ասված է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Զինվորականները նշել են, որ վարժանքների ընթացքում «մոդելավորվում են հյուսիսային ճակատում ռազմական գործողությունների սցենարները, և ստուգվում են ռազմաօդային ուժերի հիմնական առաքելության բոլոր բաղադրիչները»:
-

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքում՝
10:00-16:00 Ավան Առինջ 1-ին միկրո՝ Բաբաջանյան փ. 7 (4/2) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Թումանյան փ. 24 շենք, Կոմիտասի պող. 24 շենք, Կիևյան փ. 12 շենք, Բաղրամյան պող. 1-ին փակ. 2 շենք, Ռայնիսի փ. 9 շենք, Ռուբինյանց փ. 4ա, 19/2 շենքեր, Արղության փ. 29 շենք, Սիլիկյան թաղ. 6, 7, 8, 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսակովի պող. 5/1, 9 շենքեր, Նորագյուղ թաղ. 37-337 սեփական տներ, Թաիրովի փ. 46, 46/81 սեփական տներ, Բայրոնի փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զաքյան փ. 5 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բագրատունյաց պող․38, 38/1, 38/2, 40, 40/1, 40ա շենքեր, Ե. Թադևոսյան փ․10 շենքեր, Ս․Տարոնցի փ․1, 1/1, 3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երկաթգծի փ. 6 սեփական տուն և 4-րդ բարակ, Տիգրան Մեծի պող. 74 շենքի 4-րդ մուտք, Տիգրան Մեծի նրբ. 11 շենք և Տիգրան Մեծի նրբ. 13, 15, 70, 72 սեփական տներ,
Արագածոտնի մարզում՝
11:00-17:00 Կոշ, Ավան, Լեռնարոտ և Վերին Սասունիկ գյուղեր,
Կոտայքի մարզում՝
11։00–13։00 Զառ և Սևաբերդ գյուղեր,
11։00-17։00 Կապուտակ, Կամարիս, Գեղաշեն, Նոր Գյուղ գյուղեր, Ջրվեժ՝ Բագրևանդ և Բանավան թաղամասեր մասնակի,
Գեղարքունիքի մարզում՝
12։00-14։00 Սևան քաղաք՝ Օրենգոյ թաղամաս, Կոմունալ տնտեսություն, “Լիհնիտիս”, “Տիգրան և Վահե”, “Զմրուխտե Լագունա”, “Ծովաօրօր”, “Սպիտակ ափ”ԱՁ-ներ և Սևանա լճին հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:00–17:00 Ծովակ, Կարճաղբյուր, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան գյուղեր, “Սևան-Իշխան” ՍՊ ընկերություն, թիվ 28418 զորամաս, “Վիվասել ՄՏՍ”, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ,
Արարատի մարզում՝
10:00-13:00 Վեդի քաղաք` Սարիբեկ Վարդանյան փողոց մասնակի, Արարատ քաղաք` Խանջյան փողոց մասնակի,10:30-16:00 Ներքին Դվին գյուղ մասնակի,
11:00-15:00 Արտաշատ քաղաք` Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, Խանջյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նար Դոսի, Կամոյի, Չարենցի, Իսահակյան, Ստեփանյան, Ս.Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարքսի, Թովմասյան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Պռոշյան, Տերյան, Շահումյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Գործարանային, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Վայոց Ձորի մարզում՝
10:00-16:00 Վայք քաղաք` Երկրաբանների փողոց մասնակի,
11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Արսենյան, Նարեկացու, Անդրանիկի փողոցներ մասնակի,Լոռու մարզում՝11:00-14:00 Սպիտակ քաղաք՝ Գերմանական, Բանավան, Սովխոզային, Էստոնական, Քրքորյան, Ավետիսյան, Շվեցարական, Գլենդել, Գալոի Պուճախ թաղամասեր և հիվանդանոց,
Տավուշի մարզում՝
11:00-14:00 Իջևանի տարածաշրջան՝ Գետահովիտ գյուղ, գազի և բենզինի լցակայաններ, սպանդանոց, Ռազմական ոստիկանություն, “Վիվասել ՄՏՍ” ընկերության բջջային կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:00-15:00 Իջևան քաղաք՝ հիվանդանոց, շուկան, փոստ, ոստիկանություն, քաղաքապետարան, Կարմիր խաչ, մանկապարտեզ, թիվ 4-րդ միջնակարգ դպրոց, Անկախության փողոց, Թավրիզյան, Ղարագյոզյան, Երևանյան փողոցներ մասնակի, “Յունիբանկ” ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների,
Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
-

Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը. Սուրեն Պապիկյան
Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը:
Նախորդ տարի մի շարք գյուղական բնակավայրերի ճանապարհներ բարեկարգվեցին տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային էր սուբվենցիոն ծրագրերի համար:
Հաշվի առնելով, որ ճանապարհների վերանորոգման այս մեթոդը՝ թե դիմացկունությամբ, թե կոլորիտային միջավայր հաղորդելու առումով հաջողված էր՝ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել ներհամայնքային ճանապարների վերանորոգման՝ սուբվենցիոն հայտերի ներկայացման չափորոշիչներում:
Ըստ այդմ ներհամայնքային ճանապարհների՝ տեղական հումքով(քարով) սալիկապատումը համայնքների կողմից խրախուսելու նպատակով պետությունը կմեծացնի իր բաժին ֆինանսավորման չափը 2021թ. սուբվենցիոն ծրագրերում:
Նկարներում՝
Բազում համայնքում (Լոռի) 758 գծամետր ճանապարհի սալարկում (Լոռի)
-Արջուտ համայնքի (Լոռի) կենտրոնական ճանապարհի մասնակի նորոգում (աշխատանքներն ընթացքի մեջ են)
Yerkir.am
-

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 20 տոննա ցորենով բարձված ԿԱՄԱԶ-ը կողաշրջվելով, հայտնվել է երկաթգծին հարակից զառիթափի վրա
Փետրվարի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 16:35-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, Դսեղ գյուղի բնակիչ, 56-ամյա Ռոբերտ Եգանյանը իր վարած ԿԱՄԱԶ մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շուրջ 15 մետր ընթանալով, կողաշրջված վիճակում հայտնվել երկաթգծին հարակից զառիթափի վրա:
Մինչ դեպքի վայր կժամաներ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ փրկարարական ջոկատը, քաղաքացիները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ էլ ստանալով ամապատասխան բուժօգնություն, հրաժարվել է մնալ հիվանդանոցում, տեղեկացնելով, որ իրեն լավ է զգում:
Ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա ցորենով:
-

Արցախցի ֆուտբոլիստներն ընկերական խաղ են անցկացրել ռուս խաղաղապահների հետ
Այսօր՝ փետրվարի 14-ին Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել ընկերական հանդիպում «Երազանքի» ու Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջև։ Այս մասին տեղեկացնում է «Լեռնային Արցախի» ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ արցախցիների «Երազանք» թիմը հաղթել է 5-1 հաշվով։
-

Հելեն Դավենպորտ Գիբոնս «Տարսոնի կարմիր գորգերը»
Փոթորիկը սկսվում է
Տարոսոն,
ուրբաթ, տասնվեցը ապրիլի,
1909 թ.Թանկագի’ն մայրիկ, տղամարդիկ էին եկել այստեղ` տիկին Քրիսթիին ասելու, որ փորձանք է սպասվում: Առաջարկել էին մեր դարպասի մոտ պահակախումբ ուղարկել: Գիտեին, որ միսիոներական ընտանիքի չորս տղամարդկանցից երեքը` դոկտոր Քրիսթին, Մայներ Ռոջերսը և Հերբերտը, Ադանա էին գնացել: Այդ երիտասարդները քրդեր էին: Նրանք ավազակների տեսք ունեին: Տիկին Քրիսթին նրանց ետ կանգնեցրեց` ասելով, թե մենք չենք վախենում: Նա այդ ամենն արեց հանգիստ պահվածքով` կարծես միանգամայն չէր գիտակցում պահի լրջությունը: Երբ այդ մասին հարցրի նրան, պատասխանեց. «Չե՞ս հասկանում: Նրանք ցանկանում էին վարժարանի դարպասն իրենց հսկողության տակ առնել»: Ի’նչ կին է: Այսօր, երբ մեծաթիվ հայեր են գալիս մեզ մոտ յուրաքանչյուր ժամը մեկ, ես ասում եմ ինքս ինձ. «Ի՞նչ կպատահեր, եթե քրդերը մեր լայն դարպասն իրենց հսկողության տակ առած լինեին»:
Մեր աշխատասենյակի պատուհանից տեսանելի է դեպի Տավրոս ձգվող Կիլիկիայի հարթավայրը: Այն այսօր նման է թուրքական ահռելի գորգի: Հարթավայրը գույների մի խռովություն է` հարուստ կակաչներով, հիրիկներով և գարնանային այլ ծաղիկներով: Երբևէ մտածե՞լ ես, որ կարմիրը գերիշխում է թուրքական գորգերում: -
Ադրբեջանում հայատյացության քարոզը շարունակվում է
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հերթական ապացույցներն է ներկայացրել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական ուղեձները Հայաստանի ու հայերի մասին՝
1) մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանա.
2) նրանք ո´չ խիղճ ունեն, ո´չ բարոյականություն.
3) նրանք նույնիսկ ուղեղ չունեն.
4) 30 տարի այն (նկատի ունի Արցախը և մանավորապես` Ֆիզուլին [Վարանդան]) եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում.
5)Ֆիզուլիի մնացորդները հայկական ֆաշիզմի ցուցադրությունն են և վկայում են հայկական ֆաշիզմի մասին:
6) կարծես վայրի ցեղ էր տիրել քաղաքին.
7) մենք պետք է տանենք ավելի ուժեղ պայքար Հայաստանի դեմ ու ավելացնենք պայքարի կշիռը: Մենք այն մեկուսացրել ենք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից:
Այս նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանության, նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու տեսանյութերում:
Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ վերաբերում է Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքին և թշնամանքին` որպես պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ»: