Day:Փետրվարի 12, 2021

  • Շուշիում 96% որ ադրբեջանցի ապրի՝ մերը կեղնի՞. Փաշինյանի արթիկցի աջակից

    Շուշիում 96% որ ադրբեջանցի ապրի՝ մերը կեղնի՞. Փաշինյանի արթիկցի աջակից

    Շուշիում 96% որ ադրբեջանցի ապրի՝ մերը կեղնի՞. Փաշինյանի արթիկցի աջակիցը ևս կրկնում է ՀՀ վարչապետի արտաբերած դավաճանական միտքը: Ըստ նրա՝ եթե 96 %-ով ադրբեջանցիներ են ապրել, էլ այդտեղ հայն ի՞նչ գործ ունի:

    Փորձելով պաշտպանել Շուշին ադրբեջանական քաղաք հանդիսանալու վերաբերյալ ադրբեջանական տեսակետը՝ Փաշինյանի արթիկցի հետևորդը հակադրվում է Yerkir.am-ի լրագրողի՝ Շուշին պատմական հայկական քաղաք համարելու տեսակետին և նշում. «Էնոնք էլ (ադրբեջանցիները – խմբ.) կսեն մերն է պատմական»: «Չե՞ք ամաչում, որ կասկածի տակ եք դնում Շուշիի հայկական լինելը»՝ հարցին՝ Արթիկի բնակիչը պատասխանում է. «Չեմ ամընչե… Շուշին, որովհետև 96 %-ով ազրբեջանցի է ապրել»:

    Հարցին՝ Գլենդեյլում էլ հայեր են ապրում, ուրեմն մե՞րն է, Փաշինյանի հետևորդը պատասխանում է. «Չէ՛, մերը չէ, որովհետև իդիկ (Շուշին – խմբ.) կոչվիկը Азербайджанский ССР»:

    Yerkir.am

  • Արթուր Դանիելյանին ԱԱԾ էին հրավիրել

    Արթուր Դանիելյանին ԱԱԾ էին հրավիրել

    Ես քիչ առաջ դուրս եմ եկել Ազգային անվտանգության շենքից, որտեղ հրավիրվել էի վկայի կարգավիճակով՝ ցուցմունք տալու համար. այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միոջոցով հայտնեց «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

    «Մեր ազգային անվտանգությունն իմ ցուցմունքներն ուզում էր ստանալ Քրեական օրենսգրքի 364 հովածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, այդ հոդվածով դատում են դասալիքներին: Ինչքան հասկացանք, մեզ դասալիք լինելու մեջ չեն մեղադրում, բայց գործի շրջանակներում, որպես ձեռք բերված ապացույց էր ներկայացվում իմ տեսաուղերձներից մեկում հնչած որոշակի տեղեկություններ»,- նշեց նա:

  • Պետդուման արձագանքեց Թուրքիայի կազմած քարտեզին

    Պետդուման արձագանքեց Թուրքիայի կազմած քարտեզին

    Պետդումայի պատգամավորները մեկնաբանել են Թուրքիայի քարտեզը՝ իր ազդեցության գոտում ընդգրկված ռուսական տարածքներով, որը հայտնվել է թուրքական հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

    Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը գտնում է, որ Թուրքիայի իշխանությունները մտածում են Օսմանյան կայսրությունը վերստեղծելու ուղղությամբ: Միաժամանակ նա կասկած է հայտնել, թե Անկարան կփորձի բռնակցել ռուսական տարածքները:

    Պատգամավորը նաև կոչ է արել թուրք քաղաքական գործիչներին ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը: «Եթե նրանք ուզում են իրենց վրա ստուգել ռուսական ոգու և մեր զենքի ուժը, թող փորձեն», – հավելել է Կրասովը:

    Պետդումայի մեկ այլ պատգամավոր՝ Պավել Շպերովն ասել է, որ Թուրքիան չի թաքցնում իր հավակնությունները Ղրիմի վերաբերյալ: «Բայց չեմ կարծում, որ դա կարող է լուրջ քննարկվել որևէ կերպ», ասել է խորհրդարանականը:

  • Ջոկովիչը հաղթահարեց AO-ի 3-րդ շրջանի արգելքը

    Ջոկովիչը հաղթահարեց AO-ի 3-րդ շրջանի արգելքը

    Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանի արգելքը:

    Տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում սերբ թենիսիստն ուժերն է չափում ԱՄՆ-ից Տայլոր Ֆրիտցի հետ: 3 ժամ 33 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչն հաղթեց 5 սեթերից հետո` 7:6, 6:4, 3:6, 4:6, 6:2 հաշվով:

     Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է:

  • Թրամփը կորոնավիրուսն ավելի ծանր տեսքով է տարել, քան պաշտոնապես հաղորդվել է․ NYT

    Թրամփը կորոնավիրուսն ավելի ծանր տեսքով է տարել, քան պաշտոնապես հաղորդվել է․ NYT

    ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի վարակն ավելի ծանր տեսքով է տարել, քան պաշտոնապես հաղորդվել է, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

    Ըստ աղբյուրների, փորձագետներn անհրաժեշտ են համարել օգտագործել թոքերի արհեստական օդափոխման սարք: Բացի դրանից, հիվանդության ընթացքում Թրամփի արյան մեջ թթվածնի մակարդակը 90%-ից պակաս է եղել, հավելում են իրավիճակին ծանոթ մարդիկ:

  • Խնձորեսկում ադրբեջանցիները 173 գլուխ ոչխար են տարել հայ գյուղացուց

    Խնձորեսկում ադրբեջանցիները 173 գլուխ ոչխար են տարել հայ գյուղացուց

    Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում այսօր միջադեպ է գրանցվել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Խնձորեսկի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

    «Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասն, արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են: Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, իսկ մեկ ժամ անց՝ Երվանդ Մալունցը և 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը. բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձվել 173-1 գլուխ ոչխար»:

  • Արցախի նախագահը, ՀՀ ԱԱԾ տնօրենը հանդիպել են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ

    Արցախի նախագահը, ՀՀ ԱԱԾ տնօրենը հանդիպել են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ

    Այսօր՝ փետրվարի  12-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ:  Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

    «Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր»,- հավելել է Ավանեսյանը:

  • Թուրքական հեռուստաալիքը Հայաստանը, Ղրիմը և այլն ցույց է տվել որպես Թուրքիայի մաս 2050թ․

    Թուրքական հեռուստաալիքը Հայաստանը, Ղրիմը և այլն ցույց է տվել որպես Թուրքիայի մաս 2050թ․

    Թուրքական «TRT1» հեռուստաալիքը ցույց է տվել 2050 թվականի քարտեզ, որը Թուրքիայի կազմում պատկերում է Ռուսաստանի և այլ պետությունների տարածքներ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

    «Միացած» տարածքների թվում են Հունաստանը, Հայաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան, Ադրբեջանը, Եգիպտոսը, Լիբիան, Կենտրոնական Ասիայի մեծ մասը և Արաբական թերակղզին:

    Բացի դրանից Թուրքիան ընդգրկում է Ռուսաստանի Ղրիմի և Սևաստոպոլի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի մարզերը, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադըղեան և Հյուսիսային Օսիան:

    Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Թուրքիայի ծրագրերը․

     «Նոր Օսմանյան կայսրության երազանքներ։ Դրանք չեն իրականանա, բայց շատ բան են ցույց տալիս. նացիոնալիզմի ուժերը հզոր են Թուրքիայում: ԻՆչպես ասում են, որ երազելը վնասակար չէ», – գրել է Պուշկովը:

  • «Հայաստան» հիմնադրամը նոր բրոնխոսկոպներ է հատկացրել Էրեբունի և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ներին

    «Հայաստան» հիմնադրամը նոր բրոնխոսկոպներ է հատկացրել Էրեբունի և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ներին

    «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոններին տրամադրել է 2 բրոնխոսկոպ:

    Հայաստանում տրամադրվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու և համապատասխան սարքեր տրամադրելու նպատակով ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամը նախաձեռնել էր առցանց ջազ համերգ-դրամահավաք, որից ստացված ողջ հասույթն էլ ուղղվել էր Հիմնադրամին բրոնխոսկոպների ձեռքբերման նպատակով:

    4-ժամյա բարեգործական ջազ համերգի վարումն ու համակարգումն իրականացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բժշկական առաքելության անդամ, նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը իր կնոջ՝ Լուսինե Միրզախանյանի հետ միասին: Նրանք համերգն անցկացրել են Լոս Անջելեսի իրենց տան բակում:

    ԲԿ-ներին տրամադրված նոր սերնդի, ժամանակակից բրոնխոսկոպիկ սարքերն այժմ հնարավորություն կտան ավելի ճշգրիտ և արդյունավետ իրականացնել շնչառական հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը:

    «Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը նշում է.

    «Նոր սարքը, շնորհիվ մոնիտորի և վիդեո համակարգի, այժմ հնարավորություն է տալիս HD որակով ստանալ ավելի հստակ պատկեր, կատարել ճշգրիտ բրոնխոսկոպիա և ախտորոշում: Սա կարևոր է հատկապես այսօր՝ Covid վարակի պայմաններում, ինչպես նաև թոքերի քաղցկեղի ժամանակին ախտորոշման ու կանխարգելման համար»:

    Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ Տիգրան Խաչատրյանի հավաստմամաբ էլ, երկրորդ սարքի կարիքը բժշկական կենտրոնում կար.

    «Երկրորդ բրոնխոսկոպի անհրաժեշտությունը կար, որովհետև նախկինում մեկ սարքը մինչև հաջորդ հիվանդի հետազոտությունը որոշակի ժամանակահատված ախտահանվում էր: Իսկ այժմ հնարավորություն ունենք միաժամանակ իրականացնել ավելի մեծ թվով հիվանդների դիագնոստիկ զննումը»:

    Նշենք, որ Միքայել Գրիգորյանը «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետների հետ միասին 2015 թվականից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի բժշկական առաքելության շրջանակում, անվճար բուժծառայայություններ է մատուցում Հայաստանում, իսկ 2018 թվականից՝ նաև Արցախում:

    ***

    1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

    «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով: