Day:Փետրվարի 9, 2021

  • Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի

    Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի

    Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ:

    Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ:  

  • Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի

    Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի

    5 հայ գերիներին Հայաստան տեղափոխող օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում: Գերիներին ուղեկցել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

  • Հայկ Մարությանը հրաժարական չի տալու, Չեխիա չի գնալու՝ որպես դեսպան

    Հայկ Մարությանը հրաժարական չի տալու, Չեխիա չի գնալու՝ որպես դեսպան

    «Հրաժարական տալ չեմ պատրաստվում, ես խոստումներ եմ տվել ժողովրդին եւ քայլ առ քայլ կատարում եմ դրանք»,- Երևանի ավագանու նիստին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Ինչ վերաբերում է Չեխայի դեսպան նշանակվելու լուրերին, նա հեգնել է. «Այս մասին փետրվարի «Մինչ Չեխիան, դեսպան էի նշանակվել ԱՄՆ-ում եւ պատրաստվում էի ընդունել Ճապոնիայում դեսպանի պաշտոնը»:

  • Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր․ Հրանտ Բագրատյան

    ՀՀ նախկին վարչապետի ՖԲ էջից, –

    Փետրվարի 6-9-ը Կապանում էի։ Գնացել էի կապանցիների հետ զրուցելու. ի՞նչպես ենք ապրելու նոյեմբերի 9-ից հետո թեմայով։ Զրույցը չստացվեց։ Ավելի ճիշտ կարիքը չկար։

    Հենց որ քաղաքը շրջապատող արևելյան լեռնաբլուրներից մեկի վրա տեսա Ադրբեջանցի զինվորներին ու նրանց դրոշը պապանձվեցի։ Սրանք այսքան մոտիկ չպիտի լինեին։ Այս ի՞նչու ենք թույլ տվել։

    Բարձրացանք այդ դիրքերը Կապան – Գեղանուշ – Ճակատեն – Շիկահող – Սրաշեն – Ծավ – Շվանիձոր (վերջին 2-ը գտնվում են Մեղրու տարածաշրջանում) ոչ վաղ անցյալում կառուցված ճանապարհով։ Իրոք ճանապարհը մի քանի տեղ, ըստ պաստառների, իբր թե մտնում է Ադրբեջանի տարածք։ Ասում են, որ մոտ 3-4 կմ այդ վիճակում է։

    Այսինքն, այդ ճանապարհով ոչ կապանցիք կարող են գնալ նշված գյուղերը կամ Մեղրի, ոչ էլ սրանք կարող են գալ Կապան։ Այսինքն կարող են, եթե ադրբեջանցիք ճանապարհները չփակեն։ Եվ ահա ամենուր տեսնում եմ ռուսական պատրուլ։ Իա ռուներն այստեղ ի՞նչ են անում։ Իմ իմացածով այս ճանապարհը միշտ եղել է նախկի Հայկական ԽՍՀ տարածք։ Մենք այստեղ Ադրբեջանի հետ ի՞նչ գործ ունենք։

    Ռուսական սպան համբերատար ինձ բացատրում է, որ քանզի երթևեկության անվտանգության խնդիր կա (իմա՝ հայերիս համար), իրենք, համաձայն “հուշագրի” կոչված են դա ապահովելու։ Ի՞նչ հուշագիր։ Սիրով ինձ է տրամադրում ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված մի հուշագիր՝ 6 կետից։

    Նախաբանում գրված է. “Ի կատարումն 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված … հայտարարության…”  Գորիս-Դավիթ Բեկ ու Կապան – Ճակատեն ճանապարհների անվտանգությունը ապահովելու պամար կողմերը պայմանավորվում են… Աստված իմ, այդ 6 կետերից ստորև թարգմանաբար ներկայացնում եմ հիմնականը՝ 2-րդը։

    “Ավտոճանապարհի Գորիս – Դավիթ Բեկ տեղամասերում 39’26’34.577″ հյուսիսային լայնության և 46’23’42.66″ արևելյան երկայնության կետից մինչև 39’19’56.032″ ու 46’28’03.157″ կետը,  ինչպես նաև  Կապան-Ճակատեն տեղամասում 39’12’28” հյուսիսային լայնության ու 46’24’18” արևելյան երկայնության կետից մինչև 39’08’54.603 կետից մինչև 46’26’33.747″ և 46’26’33.747″ կետը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայկական կողմից և ԱՀ պետական սահմանապահ ծառայությունը ադրբեջանական կողմից … դնում են ուղեկալներ” ճանապարհից դուրս։

    Հուշագրի 4-րդ կետով էլ նախատեսված է, որ ՌԴ սահմանապահ մարմինները ապահովում են երթևեկության անվտանգությունը ճանապարհի վրա։ Հուշագրի տեքստն ամբողջությամբ հաջորդիվ տես FB իմ և Ազատություն կուսակցության էջերի վրա։ Ահա այսպիսի բաներ։ Ի՞չ է այստեղից բխում։

    1. Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր։ Ինչպես տեսանք, նոյեմբերի 9-ից բացի այլ փաստաթուղթ էլ կա։

    2. Սահմանները որոշված են GPS-ով, որոնք չեն համապատասխանում իրական սահմանային 1։25000 մասշտաբի քարտեզներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև։ Դրանք խախտված են ի վնաս հայկական կողմի։ Սրանից 18 տարի առաջ, Ռ.Քոչարյանի և Ա.Մարգարյանի կողմից  ՀՀ բյուջեից 42 մլն դոլար է հատկացվել նշված ճանապարհը կառուցելու համար։ Նախագծող կազմակերպությունը և ապա շինարարները ոչ մի տեղ սահմանի խախտում թույլ չեն տվել։ Ասֆալտապատ ճանապարհը կառուցվել է նախկին ճանապարհապաստառի վրա։

    3. GPS-ը նախօրոք Ադր-նի ճնշման (իսկ միգուցե Նիկոլի ու Արմեն Սարգսյանի դավաճանության) արդյունքում փոխել է սահմանային նշագծումն այնպես, որ Սյունիքում հայկական բոլոր քաղաքների ու բնակավայրերի միջև կապը կտրվի (ըստ էության թուրքերը պատրաստվում են հաջորդ պատերազմին)։

    4. Ադրբեջանական կողմը նույնիսկ այս անարդար քարտեզների պարագայում նստում է հենց GPS գծի վրա, հայկական կողմին ստիպելով 1-2 կմ նահանջել դեպի արևմուտք։ Նրանք մեզ բաստուրմի պես տալաշ-տալաշ կտրտում են։

    5. Այս “երջանկությունը” տևելու է լավագույն դեպքում 5 տարի, որից հետո թուրքերը մտնելու են Սյունիք հակատեռորիստական խնդիրներ լուծելու։

    6. Խախտվել է ՀՀ Սահմանադրությունը. ՀՀ տարածքների փոփոխություն կարող էր անել միայն ՀՀ ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Այդ փոփոխություններն արել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, ինչը դավաճանություն է։

  • Վազգէն Շուշանեան՝ սիրոյ եւ արկածի տղան, յեղափոխութեան հաւատարիմը, որուն համար Հ.Յ.Դաշնակցութիւնը հայ մշակոյթի հարազատ ներշնչարանն ու տարածիչն է

    Վազգէն Շուշանեան՝ սիրոյ եւ արկածի տղան, յեղափոխութեան հաւատարիմը, որուն համար Հ.Յ.Դաշնակցութիւնը հայ մշակոյթի հարազատ ներշնչարանն ու տարածիչն է

    Թերեւս շատեր տեղեակ չեն Վազգէն Շուշանեանի մասին։ Այսօր, Փետրուար 9, անոր ծննդեան օրն է։ Արձակագիր, հրապարակագիր թէ քննադատ, Շուշանեան Սփիւռքահայու կերպարը դարբնեց իր մտքով ու գրիչով։ Այն կերպարը, որ անքակտելիօրէն կապուած է մեր պատմութեան, մեր տառապանքին եւ մեր յեղափոխութեան։

    Սփիւռքահայուն պահանջատիրութեան եւ քաղաքականացման արմատները հասկնալու համար պէտք է դիմել Շուշանեանի գրութիւններուն։ Սփիւռքահայ երիտասարդի հոգեկան զարկերը հաշուելու համար պէտք է կրկին կարդալ Շուշանեանի գործերը։ Կարդացա՞ծ էք անոր «Սիրոյ եւ Արկածի Տղաքը»։ Այն հայ երիտասարդը որ չէ կարդացած զայն, չի կրնար ըմբռնել հայ երիտասարդին հոգեկան յոյզերը։

    Վազգէն Շուշանեան սիրոյ եւ արկածի տղան էր, մանաւանդ հաւատարիմն էր մեր յեղափոխութեան բովանդակութեան եւ խոյանքին։

    Մանաւան՛դ մեր Յեղափոխութեան։ Վազէն Շուշանեան ամբողջական հայու հաւատարմութեամբ դիտեց ու ապրեցաւ մեր պատմութիւնը, մեր մշակոյթը, եւ մեր ազատագրական փորձառութիւնը։ Ճառագայթող եղաւ այդ հաւատարմութիւնը՝ իր պատկանած կուսակցութեան առաքելութեան ու գործին նկատմամբ։ Նոյն հաւատարմութեամբ ան բնորոշեց Դաշնակցութեան այն մեծ դերը, որ իր կուսակցութիւնը ունեցաւ մեր մշակոյթի յեղափոխականացման, ժողովրդականացման ու հարստացման մէջ։ Ան էապէս ըմբռնած էր Դաշնակցական ու ժողովրդային մշակոյթը, որու աւելի հարստացման մէջ ի՚նք՝ Վազգէն Շուշանեան ունեցաւ իր անփոխարինելի դերը։

    Ստորեւ՝ հատուած մը Վազգէն Շուշանեանի «Փորձ՝ բնորոշելու Հ.Յ.Դաշնակցութեան մշակութային դերը» յօդուածէն, որ ան գրի առած էր Մայիս 1, 1932ին, Փարիզի մէջ։ Յօդուածը ամբողջութեան լոյս տեսած է Պէյրութի «Բագին» ամսագրի մէջ, Յունուար-Փետրուար 1971, Ժ. Տարի, Թիւ 1-2, էջ 69-80։ (Դիմատետրի տպագրական հասկնալի պատճառով, Շուշանեանի կողմէ շեշտուած բառերը ԳԼԽԱԳԻՐԻ վերածուած են։)
    ––––––––––––––––––––––––––––––––––––
    «Փորձ՝ բնորոշելու Հ.Յ.Դաշնակցութեան մշակութային դերը»
    ՎԱԶԳԷՆ ՇՈՒՇԱՆԵԱՆ
    ……
    Երբ ակներեւ խզում կայ ժողովրդական զանգուածներու եւ պաշտօնական դպրութեանց միջեւ, երբ լեզուն կ՚ապաստանի եկեղեցի – ու հայոց լեզուն, պաշտօնականը՝ ապաստանած էր եկեղեցի, աշխարհաբարի յաղթանակէն առաջ։ Ու նկատեցէ՛ք, որ աշխարհաբարը (որով Հ. Յ. Դաշնակցութիւնը զանգահարեց ափէ ափ, Սիւնեաց լեռներէն մինչեւ Ամանոս, ազատագրութեան գաղափարը) վերջնականապէս յաղթեց, ստացաւ իր լրիւ գեղեցկութիւնը, աւիշն ու այսօրուան քաղցր շնորհը՝ 1900էն յետոյ միայն։ Երբ չնչին փոքրամասնութիւն մը միայն, սահմանէն ասդին ու անդին, կրնայ մատչիլ իմացական հարստութեանց, մինչդեռ մինչդեռ հայրենի հողերուն վրայ զանգուածը կը մնայ թանձր քունի մէջ, բոլո՛ր բնազանցական, աստուածաբանական, նոյնիսկ գրական նուաճումները, տաղերն ու գրաբար պատկառելի հրատարակութիւնները, ու նաեւ ասոնց յաջորդող ու վերածնունդի շրջանին ծաղկած ամբողջ գեղեցիկ դպրութիւնը, չեն կրնար ըլլալ եւ չեն՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՄԸ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՀԱՐԱԶԱՏ ՈՒ ԻՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԸ։

    Կը կրկնենք, որքան ալ անգին, համբուրելի ըլլան այս բոլորը, որպէս անցեալի ժառանգութիւն — ՄՇԱԿՈՅԹ ՉԵՆ ՈՒ ՉԵՆ ԿՐՆԱՐ ԸԼԼԱԼ:
    Ու անտարակոյս դպիրներ են միայն, լուսանցքի վրայ բանաստեղծներ, գրադարանի գիտուն մուկեր, շրջուն մատենագրութիւն ու մարմին առած հմտութիւն՝ բոլո՛ր նախորդ սերունդներուն այն յուզիչ դէմքերը, եթէ ՄԻԱՅՆ ԱՅՍ ԲՈԼՈՐԸ ունեցած են որպէս դրամագլուխ ու ո՛չ նաեւ ԱՒԵԼԻ ԲԱՆ ՄԸ, ԲԱՆ ՄԸ, ՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆ ԻՍԿ Է ՈՐԵՒԷ ՄՇԱԿՈՅԹԻ։

    Ո՛չ, մշակոյթ չէ նորին մեծութիւն հմտութիւնը առանձին:

    Մշակոյթ չէ կ’ըսեմ, ԳԵՂԵՑԻԿ ԴՊՐՈՒԹԻՒՆԸ առանձին:

    Ո՛չ, միայն բանաստեղծները, ուսուցիչներն ու այլ կարգի մտաւորականները չեն, որ կրողն են որեւէ մշակոյթի:

    Այլ ինքը ժողովուրդն է, հայրենի հողերուն վրայ աշխատող, տառապող, ստեղծագործող բազմութիւնը, որ հաւաքականօրէն կը ստեղծէ իր մշակոյթը եւ նուաճումէ նուաճում կը տանի զայն:

    Ու որպէսզի որեւէ մշակոյթ ստեղծուի, հարկ է որ մասնակցի այն ընդհանուր երկունքին ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԻՐ ԲՈԼՈՐ ՄԱՍԵՐՈՎ:

    Հովիւը՝ իր սրինգին վրայ փչէ իր եղանակը ու Հայր Կոմիտասը հաւաքէ զայն. մաճկալը հիւսէ որեւէ տաղ, երգէ ցորենին բարութիւնը ու Դանիէլ Վարուժանը կերպարանափոխէ զայն ու տայ «Հացին երգը»: Հարկ է որ մարտիկը թափէ իր արիւնը յանուն գիրի բազմութեան ու բազմահազար շինականներ այլեւս զարթուն, ու այլեւս ըմբոստ, թօթուեն բռնութեան անուրը՝ որպէսզի պատմութեան յատակէն ու մայր ժողովուրդի երանգներէն ծնի Հ.Յ.Դաշնակցութիւնը: Հարկ է որ այս վերջինը, որպէս հսկայ սերմնացան… ափերը պարզած կարմիր հողերուն, տարածէ, անդրդուելի յամառութեամբ մը, բոլո՛ր սեպուհ գաղափարներուն ազնիւ հունտերը: Որպէսզի այսօր որբերու ամբողջ սերունդ մը, ճղակոտոր այլ հպարտ, փարի սրտառուչ սիրով ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐՐԵՐՈՒ, դեռ ՉԱՄԲՈՂՋԱՑԱԾ ՄՇԱԿՈՅԹԻ ՄԸ, որ հայրենի հողին հետ, մեր միակ վաւերական հարստութիւնն է:

    Ու հոս է ահա՛ որ կը յայտնուի ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆԸ: Ու հոս է ահա՛ որ կ’երեւի Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՀՍԿԱՅ ԴԵՐԸ: Ու հոս է ահա՛ որ մարդ կը զգայ ԱՅԴ ԱՒԵԼԻ ԲԱՆԻՆ բացառիկ կարեւորութիւնը:

    Ու ի՞նչ է այդ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆԸ, ի՞նչ է այդ ԱՒԵԼԻ ԲԱՆԸ:

    Ատիկա նախ՝ սերտ, կարելի է ըսել կազմախօսական ու բնական կապն է, ամբողջական համերաշխութիւնը, ծնողէ դէպի ծնուած ու արարածէ դէպի արարիչ եղած յարաբերութիւնը, որ պէտք է գոյութիւն ունենայ ժողովուրդին եւ իր մշակոյթին միջեւ: Պէտք է որ ժողովուրդը հաւաքականօրէն ու ծանր երկունքով ծնունդ տայ անոր ու ան իր բարձրագոյն ձեւերուն մէջ — ըլլայ ընդհանրական բարիք, տէրունական հաց ու արիւն ու հաւասար սիրով բաշխուի մակընթաց սերունդին — աղքատի ու հարուստի զաւակներուն: Հարկ է որ բոլոր արթնցող իմացականութիւններուն առջեւ բաց ըլլան՝ բոլոր ճամբաները: Բոլո՛ր նուիրապետութիւններն ու փոքրամասնութեանց մենաշնորհները ջնջուին, նաեւ դրամը չդառնայ միջակութեան գերակշռութեան գործիք: Արդ, եթէ դուք քննէք Կ. Պոլսոյ հայ հանրային կեանքը, ԱՄԻՐԱՆԵՐՈՒ ու ԷՖԷՆՏԻՆԵՐՈՒ իշխանութան շրջանին, պիտի համոզուիք, որ նախ Հայկական Բաձրաւանդակին վրայ թմբիրի մէջ էր հայ մշակոյթը, երկրորդ՝ ժողովուրդին եւ յայտնի «մտաւորականութեան» միջեւ խզուած էր գրեթէ կապը, երրորդ՝ պաշտօնական «մշակոյթ»ը անամորձիք, տժգոյն բան մըն էր, զրկուած՝ լայն զանգուածներու տաք աւիշէն ու բանտարկուած մատենադարաններու մէջ:

    Ահա՛ հոս է որ Հ.Յ.Դաշնակցութիւնը կատարեց իր անփոխարինելի դերը: Մէկ կողմէն եղաւ անխոնջ տարածիչ, միւս կողմէն՝ արթնցնելով ժողովուրդը՝ զայն մղեց սրբազան ստեղծագործութեան, որոնումի եւ աշխատանքի:

    Տարածելով աննկուն ու խենթ քաջութեամբ Յեղափոխութեան առաջին կայծերը, ան մաքրեց հայ մշակոյթը իր սկզբնական, ադամական արատէն: Որովհետեւ ի՛նչ ալ ըսուի, ժողովրդական զանգուածներու փաստական ազատագրական պայքարը՝ կը սկսի Հ.Յ.Դաշակցութեան հանդէս գալէն յետոյ: Ու որովհետեւ ամէ՛ն բանէ առաջ ու մանաւանդ՝ հաւաքականութեանց ու անհատներու համար ԿԵՑՈՒԱԾՔ մըն է մշակոյթը, ազատ, ինքնօրէն ու որոնող մարդոց հաւաքականութեանց ԿԵՑՈՒԱԾՔԸ՝ աշխարհի բոլոր հրատապ խնդիրներուն առջեւ: Դաշնակցութիւնը ուսուցանելով ժողովուրդին, որ բռնութեան տապալումն ու ազատութեան յաղթանակը նախապայման են, ատո՛վ իսկ հանդիսացաւ հայ մշակոյթի հարազատ ներշնչարանն ու տարածիչը:

    Սեդօ Պոյաճեան

    Փարիզ, 1 Մայիս 1932»

    Yerkir.am

  • 2020-ին ամենաշատն կրճատվել է տնտեսության ՏՏ կամ՝ «ժամանակակից» համարվող ոլորտը

    2020-ին ամենաշատն կրճատվել է տնտեսության ՏՏ կամ՝ «ժամանակակից» համարվող ոլորտը

    Տնտեսագետ Արա Գալոյանը իր ՖԲ էջում գրում է, –

    2020-ին ամենաշատն կրճատվել է տնտեսության ՏՏ կամ՝ «ժամանակակից» համարվող ոլորտը:

    Օրինակ «սմարթ» քարտերի արտադրությունը կրճատվել է 37.7 %:

    Լափթոփ, նոթբուք համակարգիչների արտադրությունը կրճատվել է 59 %:

    2019-ին արտադրվել էր 305 հատ պլանշետ, իսկ անցած տարի՝ 0 (զրո):

    2019-ին արտադրվել էր 982 հատ հեռուստացույց, իսկ անցած տարի՝ 0 (զրո):

    Երևի այս ցուցանիշների պատճառով ենք ՏՏ ոլորտ զարգացնելու փոխարեն անցնելու կանեփին:

    Չիթ ու բամբակի օրն ընկավ ՏՏ:

  • ԱԺ-ն Լիլիթ Թադևոսյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում

    ՀՀ Ազգային ժողովը փակ – գաղտնի քվեարկությամբ Լիլիթ Թադևոսյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: 

     «Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 102 «կողմ» և 1 «դեմ»,- հայտնել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

  • Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

    Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

    Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կառավարությունը շուրջ 47%-ով կրճատել է հիվանդանոցների ֆինանսավորումը. բազմաթիվ բուժկենտրոններ չեն կարողանում աշխատավարձ վճարել. Mediaport

    Կառավարությունը շուրջ 47%-ով կրճատել է հիվանդանոցների ֆինանսավորումը. բազմաթիվ բուժկենտրոններ չեն կարողանում աշխատավարձ վճարել. Mediaport

    ՀՀ առողջապահության նախարարությունը գրություններ է ուղարկել հիվանդանոցներ՝ տեղեկացնելով ֆինանսավորման կրճատման մասին:

    Խոսքը գնում է արդեն մատուցված ծառայությունների ֆինանսավորումը շուրջ 47 % կրճատելու մասին:

    Mediaport-ի տեղեկություններով՝ այս որոշման արդյունքում բուժկենտրոնները լրջագույն խնդիրների են բախվել, այդ թվում՝ աշխատավարձ վճարելու հետ կապված:

    Ուշագրավ է, որ, օրինակ, մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների համար վճարվող գումարները շուրջ 47%-ով կրճատած կառավարությունն ու Ազգային ժողովը այս ամիս ևս շռայլ պարգևավճարաներ են ստացել բյուջեի հաշվին:

  • ՊԵԿ-ում 2020 թվականին 6.8 միլիարդ դրամի պարգևավճար են ստացել. փաստաթուղթ

    ՊԵԿ-ում 2020 թվականին 6.8 միլիարդ դրամի պարգևավճար են ստացել. փաստաթուղթ

    2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգևավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան:

    AntiFake.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ կառույցում 2020 թվականի ընթացքում աշխատակիցներին 6.820.207.205 ՀՀ դրամի պարգևավճար է հատկացվել, որը համարժեք է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլարին։

    ՊԵԿ-ում պատերազմի օրերին՝ հոկտեմբեր ամսին, պարգևատրվել են 496.197.972 դրամի չափով, իսկ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերին` 474.067.050 դրամի չափով։ Ամենախոշոր պարգևատրումը ՊԵԿ-ում ստացել են տարվա վերջին ամսին՝ դեկտեմբերին` 1.341.069.941 դրամի չափով։ Հետաքրքիր է, թե քանի ԱԹՍ կարելի էր ձեռք բերել միայն դեկտեմբերյան պարգևատրումների գումարով կամ միայն ՊԵԿ-ում հատկացված մեկ տարվա պարգևատրումների գումարով։