Day:Փետրվարի 7, 2021

  • Հայաստանում 2020 թվականին ծնվել է 36448 երեխա

    Հայաստանում 2020 թվականին ծնվել է 36448 երեխա

    Հայաստանում 2020 թվականին ծնվել է 36448 երեխա` 17 հազար 350 աղջիկ երեխա, 19 հազար 98 տղա երեխա։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ վիճակագրական կոմիտեից։

  • Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են Ադրբեջանին հանձնել Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը

    Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են Ադրբեջանին հանձնել Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը

    Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են Ադրբեջանին հանձնել Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը:

    Նկատենք, որ Ադրբեջանը ծրագրում է նոր, առանձին ճանապարհ կառուցել դեպի Շուշի: Այս որոշման արդյունքում վտանգի տակ է հայտնվելու դեպի Ամարաս տանող ստրատեգիական ճանապարհը:

    Mediaport -ի տեղեկություններով՝ այս թեմայի հետ կապված սպասվող աղմուկը զսպելու համար, ադրբեջանական կողմը համաձայնել է վերադարձնել մի քանի գերիների:

  • ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են Ադրբեջանին հանձնել Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը․ Mediaport

    ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են Ադրբեջանին հանձնել Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը․ Mediaport

    ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են Ադրբեջանին հանձնել Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը

    Նկատենք, որ Ադրբեջանը ծրագրում է նոր, առանձին ճանապարհ կառուցել դեպի Շուշի: Այս որոշման արդյունքում վտանգի տակ է հայտնվելու դեպի Ամարաս տանող ստրատեգիական ճանապարհը:

    Mediaport-ի տեղեկություններով՝ այս թեմայի հետ կապված սպասվող աղմուկը զսպելու համար, ադրբեջանական կողմը համաձայնել է վերադարձնել մի քանի գերիների:

  • Կրեմլը Քոչարյանին առաջարկել է աջակցություն հայկական բանակի և տնտեսությունը վերակառուցելու գործում

    Ըստ @Tzhvzhik կոչվող տելեգրամ կանալի Կրեմլի աղբյուրները հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ Ռուսաստանի իշխանությունները նախագահին են ներկայացրել Հայաստանի տնտեսությունը վերականգնելու մանրամասն հնգամյա ծրագիր: Քոչարյանին ներկայացվել են Հայաստանի յուրաքանչյուր մարզի ոլորտային զարգացման փորձագիտական ​​վերլուծություններ, ներդրումային հատուկ նախագծեր:

    @Tzhvzhik- ի նույն աղբյուրները հայտնել են, որ Նախագահին ներկայացվել են հայկական բանակի մարտունակությունը վերականգնելու ծրագրեր, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակը բարեփոխելու տարբերակներ:

    Ծրագրերը հայ հասարակությանը կներկայացվեն նախընտրական քարոզչության օրերին:

    Այսպիսով, կարող ենք փաստել, որ ընտրությունները կվերածվեն ոչ միայն պոպուլիզմի և իրավասության բախման, այլև Հայաստանի զարգացման՝ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական մոդելների առճակատման:

    @Tzhvzhik

    Թարգմ.՝ Մելիքյան Զոյա

  • Ադրբեջանի պրովոկացիաները գալիս են նրանից, որ թույլ է տրվել GPS-ով սահման գծել

    Ադրբեջանի պրովոկացիաները գալիս են նրանից, որ թույլ է տրվել GPS-ով սահման գծել

    «Կապանում Ադրբեջանի պրովոկացիաները գալիս են նրանից, որ ադրբեջանցիներին թույլ է տրվել GPS-ով սահման գծել և սահմանանշում անել։ Հայաստանի վարչապետը սխալ էր, որ թույլ տվեց նման սահմանագծում։

    Այդ հարցը պետք է լուծվեր միջպետական պայմանագրերով, ոչ թե ներքին օրենքներով։ Եվ բացի դա Հայաստանում պետք է ընդունվեր ռուսական կողմի հետ համաձայնեցված Պետական սահմանի մասին օրենք, որը արդեն բոլոր վիճելի հարցերը կլուծեր, ինչը պնդում էր նաև գնդապետ Խատիլյովը».    

              ՌԴ ԳՇ նախկին սպա, գնդապետ Միխայիլ Խոդարիոնոկ

  • Միշտ ժպտադեմ Վահագնը

    Միշտ ժպտադեմ Վահագնը

    Գևորգյան Վահագն Արտակի

    Ծնվել է 2002 թվականի ապրիլի 6֊ին, Երևանում։

    Դպրոցական տարիներին մասնակցել է շախմատային մրցաշարերի, կարատեի մրցումների, որոնց ժամանակ գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը։ Ինչպես նաև մասնակցել է օլիմպիադաների և ցուցաբերել բարձր առաջադիմություն, ստացել բազում պատվոգրեր, շնորհակալագրեր։ Ավարտել է դպրոցը և ընդունվել Սլավոնական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժինը, սակայն ուսումնառությունը չսկսած՝ զորակոչվել է բանակ 2020 թվականի հուլիսի 23֊ին։ Ծառայությունն անցկացրել է Հադրութում։ Պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել, սակայն մարտի դաշտը չի լքել։ Նոյեմբերի 7֊ին,  Շուշիի մատույցներում Հերոսն անմահացել է հակառակորդի արձակած գնդակից։

    Հավերժ փառք

  • Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը. ՀՀ ՄԻՊ

    Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը. ՀՀ ՄԻՊ

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ. հաղորդում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը նշել է, որ ՝ հայ հասարակությանը ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարվածություն առաջացնելու նպատակով: Դրանից բացի, Պաշտպանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների խախտումները սահմանների որոշման գործընթացում:

    Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև Արցախից Հայաստան տեղափոխված անձանց իրավունքների երաշխավորման հարցը։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց համար։

    Առաջիկայում կհրապարակվի նաև արտահերթ զեկույց, որտեղ տեղ են գտել երկրում ռազմական դրություն հայտարարվելու օրվանից սկսած Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված և մինչ օրս իրականացվող անհատական դիմումների (գրավոր և բանավոր) քննարկման, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, Հայաստանում Արցախից տեղահանված անձանց բնակության վայրեր (կացարաններ, ժամանակավոր կայանման կետ, մասնավոր տներ) իրականացված այցերի արդյունքում արձանագրված կարիքները, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովման խնդիրները:

    Կողմերը ընդգծել են երկու կառույցների միջև բարձր համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

  • Վազգեն Մանուկյանն այսօր կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի խնդիրներն ու տեսլականը

    Վազգեն Մանուկյանն այսօր կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի խնդիրներն ու տեսլականը

    Քննարկման մասնակիցները կրթության ոլորտում մեծ փորձառություն և ներդրում ունեցող գիտնականներ ու փորձագետներ են, ոլորտի պետական գերատեսչության նախկին ղեկավարներ, հեղինակավոր դպրոցների տնօրեններ:

    Վերջիններս մտահոգություն են հայտնել կրթական համակարգի ընդհանուր վիճակի, կրթության նկատմամբ պետական ոչ համարժեք քաղաքականության, վերջին տարիներին հանրակրթական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների միտումների վերաբերյալ:

    Մանուկյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի ապագան տեսնում է երկու ուղղությունների զարգացման հիմքում՝ բանակ և կրթություն: Ըստ նրա՝ հզոր և բարեկեցիկ երկրի գրավականը ուժեղ բանակն է և կրթությունը՝ ազգային ու համամարդկային արժեքների ճիշտ համադրության, բնական գիտությունների և առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական համակարգով: «Այս երկու խնդիրներն առաջնահերթ պետք է դառնան Հայաստանի ցանկացած իշխանության համար»,-նշել է նա:

    Մասնակիցները քննարկել են կրթության ոլորտի խնդիրների բավականին լայն շրջանակ, որն առնչվել է կրթության գաղափարախոսությանը, կառավարման մոդելին, 12-ամյա կրթական համակարգին, կրթության մեջ ազգային բաղադրիչի դերին, կրթական նոր չափորոշիչներին, հայագիտական առարկաները կրթական ծրագրերում նվազեցնելու խնդիրներին, այս օրերին ակտիվորեն քննարվող գնահատման համակարգի փոփոխություններին և այլ հարցերի:

    Վազգեն Մանուկյանն առաջարկել է համատեղ ջանքերով ձևավորել Հայաստանի կրթական համակարգի տեսլականը, հնարավոր բոլոր հարթակներում ակտիվորեն քննարկումներ ծավալել վերոնշյալ հարցերի շուրջ և փորձել ազդեցություն ունենալ կրթական ոլորտում որոշումների կայացման վրա թե՛ այսօր և թե՛ ապագայում:

  • «Փաշինյանն է Պուտինին խնդրել, որպեսզի սահմանները բացվեն և դժգոհ զանգվածը դուրս գա Հայաստանից». Հրանտ Մելիք – Շահնազարյան

    «Փաշինյանն է Պուտինին խնդրել, որպեսզի սահմանները բացվեն և դժգոհ զանգվածը դուրս գա Հայաստանից». Հրանտ Մելիք – Շահնազարյան

    «Այն, որ այսպիսի տեմպերով արտագաղթը ազգային աղետ է և, որ այն Հայաստանը ապագայում կանգնեցնելու է դեմոգրաֆիական լուրջ խնդիրների առաջ, պարզ է մտածող ցանկացած անձի համար: Այլ կերպ ասած՝ արտագաղթը երկրի կործանման բաղադրիչներից մեկն է: Ասեմ ավելին՝ ես ունեմ տեղեկություն, որ Փաշինյանն ինքն է խնդրել Պուտինին, որպեսզի սահմանները ժամանակավորապես բացվեն ու իրենից, իր կառավարությունից դժգոհ մասսաները դուրս գան Հայաստանից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում նոր թափ հավաքող արտագաղթի միտումներին և դրա վտանգավոր հետևանքների։

    Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը, հավանաբար, հույս ունի այսպիսով գլուխն ազատել դժգոհ քաղաքացիներից, և իրեն լիովին նվիրել միայն անխոչընդոտ վերարտադրվելու աշխատանքներին։ «Այս իշխանությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի բնակչությունն արտահոսի դեպի դուրս: Այս արտագաղթի տեմպերն աղետալի արդյունքներ կգրանցեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վայր չի դրել իր լիազորությունները և չի հեռացել՝ տեղ բացելով նոր և ազգանպաստ ուժերի համար, ովքեր համապատասխան միջոցներ ձեռք կառնեն, այդ տեմպերը կասեցնելու համար»,- ասել է քաղաքագետը:

  • Վարչապետ կոչեցյալը խաբեց ծնողներին. նա հանցագործ է. զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)

    Վարչապետ կոչեցյալը խաբեց ծնողներին. նա հանցագործ է. զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)

    «Էդքան խնդրեցինք, ասեցինք շներին հանեք, գնացեք մեր երեխեքի գտեք, դրոնները հանեք՝ չգնացին։  Վարչապետ կոչեցյալը խաբեց ծնողներին՝ «դրոն ենք մտցրել, վերտալյոտ ենք մտցրել», բայց էնտեղ ոչ մի բան չի կատարվել։

    Ընդամենը մեկ օր դրոն են մտցրել, էն էլ թուրքերն են մտցրել, էն էլ ծնողները չեն թողել։ Վարչապետը հանցագործ է, 27֊ին 6 հոգու սպանեցին, ինքը ի՞նչ արեց։ Մեկի ծնողը՝ Հայկի ծնողն էլ ես եմ»,-ասում է ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զնողը, որի որդին զոհվել է: