Երևան կամ մի մեծ կուսակցություն՝ իր բարոյամետ լոզունգներով: Զանազան շենք-շինություններ կամ ահռելի պարիսպներում անթաքույց հորջորջանքի ագիտացիոն բներ: Բուհեր՝ դատարկ փեթակների պես շարվեշարան՝ այսուհետ տնային սենյակ-միջնորմներում կրթելու վախվորած միտումով: Անհեռանկար հեռուստաալիքներ՝ բազմաբովանդակ ցուցամատները տնկած աջ ու ձախ ու փողկապներ, կոստյումներ՝ մեր գալիքի արևոտ թանձրուկով համեմված խոստումներ: Մերօրյա Հայաստան կամ մի մեծ շփոթ, անպատեհ մի իրականություն: Տարեթիվ կամ պատահականությամբ ընտրված սերիական համար, որ կրում է ժամանակի մեքենան ու տանում մեզ չգիտես ուր՝ սխալ երթուղայինի նման: Հայաստան կամ խորթ մի սյուժե, աբսուրդի մի անհիմն բեմականացում, ուր գլխիվայր է ամենը՝ մարդը, շունը, միտքը, փողոցն ու մայթը, պատրանքը, երթևեկը, ամեն ինչ: Ամենուր հետևողականորեն սպառնացող կոչնակներ, մաստակ-իմաստակներ, որոնց «բարվոք» ուղերձների ծծմբաամոնյակից ծանրանում է ինքը՝ օդը, որ ժահրոտ քամի դարձած ողողում է մեր ականջները: Մենք քաղաքականության մեջ ենք, վերջինս էլ մեր մեջ՝ գիրկընդխառն, խեղդվելու աստիճան բաղեղված: Չզգացինք, թե երբ խրվեցինք առօրյան խեղաթյուրող այս հորձանուտի մեջ և այդպես էլ չկարողացանք դուրս գալ ճահճուտից (կամ գուցե ստիպեցին դուրս չգալ)և մնացինք քաղաքականացված. մեկ մետր հարյուր քսան սանտիմետր հասակով մանուկից սկսած մինչև երկնաքերի պես վեր ընձյուղված չափահասը: Մերօրյա Հայաստան կամ մի հսկայական ԱԺ՝ իր գյուղ-քաղաքներով, որ պատգամավորական խցեր են հիշեցնում, իր «Երևանով», որ մարմաջանքի ամբիոնն է սոսկ, բնակչությամբ, որոնք անխտիր պառլամենտական են, բացառապես միջգերատեսչական…
Ոչ ոք իր գործով չի զբաղվում. վարչապետից մինչև լեգոյով տների փոքրիկ որմնադիր չի անում այն ինչ պետք է անի: Եվ մեր մեջ ասած՝ մի բան սխալ է կյանքում, մեր կյանքում, մեր առօրյայում, մեր իրականության մեջ: Երբ քաղաքական սինթետիկ քողը սավանի պես իջնում է երկրի երեսին ու ծածկում խաղաղ մթնոլորտը, համակեցության տարաբնույթ ժանրը, որ կոչվում է հասարակություն, ապա փսխումն անխուսափելի է՝ դառը, դառնագույն, դառներանգ իր հետևանքներով:
Հ.Գ. Խայտառակ քաղաքական է ամեն ինչ։ Բացարձակապես ամեն ինչ։ Սարսափելի ծանր է պոլիտիկ օդը, նույնիսկ դիմակի տակից. մանկական պարզունակ խաղերից մինչև ծերակույտի նարդի քաղաքական է։ Լրի’վ։ Մայթեզրին անիլաջ ընկած շունն անգամ քաղաքական պատժյալ է՝ ականջի ստերջացման «ականջողը» վկա։
1905 թ. հայ-թաթարական բախումների ժամանակ, ինքնապաշտպանություն կազմակերպելու նպատակով, Ալեքսանդրապոլի ՀՅԴ կոմիտեն որոշում է զենք հայթայթել և այդ առաքելությամբ Թիֆլիս ուղարկում Ավետիք Իսահակյանին: Բանաստեղծը հանդիպում է Արմեն Գարոյին ու նրանից ստանում մի պայուսակ՝ մեջը 20 ՛՛մաուզեր՛՛ ու լիքը փամփուշտ:
Տունդարձին վագոն է բարձրանում մի բարձրահասակ, հաղթանդամ թաթար՝ ձեռքին մի ծանրումեծ պայուսակ: Սա իր բեռը մի կերպ տեղավորում է ու նստում Ավ. Իսահակյանի դիմաց:
Ճանապարհին ոստիկաններ են մտնում ու թաթարից բեռ հարցնում: Սա ցույց է տալիս Իսահակյանի պայուսակը: Ոստիկանները թաթարին ու պայուսակը տանում են:
Հասնելով Ալեքսանդրապոլ, Իսահակյանը բացում է թաթարի պայուսակը ու ի՜նչ տեսնում՝ 30 հատ ՛՛նագան՛՛ ու լիքը փամփուշտներ… Դու մի ասա, թաթարն էլ էր զենք տեղափոխում…
Այդպես Իսահակյանը 20 ՛՛մաուզերի՛՛ փոխարեն բերում է 30 ՛՛նագան՛՛…
ՂԱՐՍ-ՄԱՐՍ
1957 թ. հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունը տիեզերք է ուղարկում ՛՛Սպուտնիկ-1՛՛ արբանյակը: Մի քանի օր անց մի խումբ գրողներ այցելում են ծանր վիճակում գտնվող Վարպետին /Իսահակյանը վախճանվել է հոկտեմբերի 17-ին/ և նրան ուրախացնելու համար հայտնում.
-Վարպետ, սպուտնիկը բաց թողեցինք, շուտով Մարս կգնանք:
-Տո, հիմարներ, Մարսի փոխարեն Ղա՛րս գնացեք,-ասում է բանաստեղծը…
Հայաստանում հունվարի 31-ի դրությամբ ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար ծառայող։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հունվարի 30-ի՝ ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար ծառայող, ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է, –
ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմաննների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել:
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ և այլ գյուղեր մեր այցերը, համայնքային մարմինների ու բնակիչների հետ քննարկումները հաստատում են, որ այս տարածաշրջանի գյուղերի բնակիչները տարիներ ի վեր զբաղվել են գյուղատնտեսությամբ ու մասնավորապես՝ հիմնականում անասնապահությամբ: Այդ կերպ հոգացել են ընտանիքի կարիքերը, իսկ հիմա վտանգված են բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու մի շարք այլ իրավունքներ:
Ըստ գյուղացիների՝ դժվարություններ են առաջ գալու հատկապես գարնանից սկսած: Վտանգները նրանում են, որ տարիների սովորության պատճառով մեծ է հնարավորությունը, որ եղջերավոր կենդանիները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կողմ ու վերադարձնելու հնարավորություն չեն ունենա: Գյուղացիները տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել է դեպք, երբ 34 ձի անցել է ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս իրենց չեն վերադարձվել: Նրանք բարձրացրել են նաև կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման հարցեր:
Այս հատվածում պատմականորեն մշտապես մեծ է եղել Մեծ և Փոքր Ալ լճերի կամ Ալլագյոլերի (գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում), ինչպես նաև դեպի այդ լճեր ընկած արոտավայրերի նշանակությունը: Մասնավորապես, գարնանից սկսած խոշոր եղջերավոր կենդանիներին գյուղացիները տարիներ շարունակ արածացրել են այդ թվում Վարդենիսից ու այդ գյուղերից դեպի Ալ լճեր ընկած արոտավայրերում: Դրանից բացի, այդ տարածքների խոտհարքներն ապահովել են Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջանների գյուղերի անասնապահության համար նախատեսված խոտի զգալի մասը:
Ալ լճերի պատկանելիության, օգտագործման հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վեճերը քննող հանձնաժողովի կողմից քննվել են Անդրկովկասյան դաշնության կազմավորումից հետո՝ 1923թ. սկսած, այդ թվում` 1925 ու 1927 թվականներին:
Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ այդ տարածքների, այդ թվում՝ արոտավայրերի հարցը Ադրբեջանական իր օգտին հիմնավորում էր Քրդստանի գավառի քոչվորների` այդ տարածքներից օգտվելու անհրաժեշտությամբ:
Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանային խնդիրներին առնչվող հարցերի թվում քննարկվեց նաև արոտավայրի հարցը, ուր որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քրդստանի գավառին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած արխիվային փաստաթղթերից մեկը [որը հրապարակում եմ] վկայում է, որ դրանից հետո 1930 թ. նոյեմբերի 12-ին ՀՍԽՀ ԿԳԿ-ին ուղղված գրությունում հանրապետության Հողժողկոմատը բողոք է ուղարկում այն մասին, որ նշված տարածքը «յուր դիրքով, ջրային պայմաններով և այլն միանգամայն կտրված է Խ. Ադրբեջանի սահմանակից բոլոր շրջաններից (Քրդստան) և Բասարգեչարի շրջանի շարունակությունն ու անբաժան մասն է կազմում: Նրա ռացիոնալ օգտագործումը (խոտհարքներ ու ջրեր) կապված է Բասարգեչարի շրջանի գյուղերի հետ»: Ուստի, առաջարկվում էր Անդրկենգործկոմին միջնորդել հարցը լրացուցիչ քննել:
Ընդ որում, հետաքրքիր է, որ 1920-ական թվականների քարտեզներում Ալ լճերը Խորհրդային Հայաստայի անբաժան մասն են կազմում (առանձնացնում եմ նշումով): Օրինակ՝ այս հաղորդմամբ հրապարակում եմ 1924 և 1926 թվականների քարտեզներ, որոնցում պարզ երևում է լճերի ՀՍԽՀ մաս կազմելը (1926թ. քարտեզը հրապարակվել է Մեծ խորհրդային հանրագիտարանում):
Այս տարածքների օգտագործման հարցերը մշտապես կապված են եղել Խորհրդային Հայաստանի այդ տարածաշրջանների բնակիչների իրավունքների ու առաջին հերթին տնտեսական, սեփականության, ընտանիքի ապրուստը հոգալու, ֆիզիկական անվտանգության ու կենսական կարևորության այլ իրավունքների հետ:
Գեղարքունիքի մարզի նշված գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակության այցերի ընթացքում գյուղացիները նշել են, որ իրենց նույն իրավունքների հետ կախված խնդիրները առաջ են եկել նաև հիմա:
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացն ուղղակիորեն կապված են բնակիչների իրավունքների հետ ու լուծումները պետք է հիմնված լինել մասնագիտական մոտեցումների, տեղում ուսումնասիրությունների, հանձնաժողովային աշխատանքների վրա: Միայն այդ կերպ հնարավոր կլինի նպաստել մարդկանց իրավունքների երաշխավորմանը:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
🇬🇧
During my recent visit to the Gegharkunik region of the Republic of Armenia, the residents of the border villages expressed concern that as a result of the border demarcation process, their use of important pastures, grasslands and water resources has been rendered impossible.
Our visits to Sotk, Norabak, Kut village and other villages of Geghamasar community of Gegharkunik region of Armenia, and our discussions with community bodies and residents confirm that the residents of the villages of this region have been engaged in agriculture for years and in particular mainly cattle breeding. These were the means by which the needs of their families were taken care of, and now the properties of these residents are endangered, hampering their economic opportunities and a host of other rights of Armenia’s villagers.
According to the villagers, more difficulties will arise especially in the Spring. The dangers are that due to customary habits over the years, there is a high probability that the cattle will cross over to the side under the control of Azerbaijan and will not be able to return. The villagers are informed that a case had already been registered when 34 horses had crossed into Azerbaijani territories which were not returned to them. They have also raised issues of their right to life and security.
This area has historically always been of great importance to both the Great and Small Al Lakes or Allagyol (located on the southern slopes of the Vardenis Range, North/West of the Syunik Plateau), as well as the pastures to those lakes. In particular, in the Spring season, cattle has been grazed by the villagers over the years, including in the pastures from Vardenis and the surrounding and adjacent villages to Al Lakes. In addition, the grasslands in those areas provided a significant amount of grass for livestock in the villages of Vardenis and Martuni regions.
The issues of ownership and use of Al Lakes were examined by the Commission for Investigation of Border Disputes between Armenia and Azerbaijan after the formation of the Transcaucasian Federation in 1923, in 1925, and again in 1927.
Archival documents show that the use of these areas, including pastures, was justified by Azerbaijan invoking the needs of the nomads of Kurdistan to use these areas.
Presidency of the Central Executive Committee (CEB) of Transnistria in 1929, at its February 18 session, discussed the issue of the pasture among other issues related to the border of the republics that were part of the Federation, wherein, it was decided to hand over the entire disputed territory to the province of Kurdistan.
One of the archival documents obtained by the Human Rights Defender of Armenia [which I am publishing] demonstrates that afterwards, in 1930, in a letter addressed on November 12, 1945 to the Central Committee of the Armenian SSR, the People’s Commissariat of the Republic sent a complaint that the relevant area was completely cut off from all of the border regions of Azerbaijan, and It is a continuation and an integral part of the Basargechar region. Further, that its rational use (grasslands and water) is connected with the villages of Basargechar region. ” Therefore, it was suggested that the Trans-Executive Committee mediate the issue further.
Moreover, it is interesting and quite telling that in the maps of the 1920s, the Al Lakes are an integral part of Soviet Armenia (I note them separately). For example, with this report I am publishing and referring to 1924 and 1926, where it is clear that the lakes were part of the Soviet Armenia (the map of 1926 was published in the Great Soviet Encyclopedia).
The use of these territories has always been linked to the rights of the inhabitants of those regions of Soviet Armenia, and above all, to their economic, property, family, physical security and other vital rights.
During the visits of the delegation led by the Human Rights Defender to the mentioned villages of Gegharkunik region, the villagers mentioned that problems related to these same rights have now arisen yet again.
All of this once again confirms that the process of determining the state borders of Armenia is directly related to and affecting the rights of the residents, and that any solutions should be based on professional approaches, on-site studies, and commission work. That is the only to proceed so as to ensure and promote the guarantee of human rights.
Ռազմավարական դաշնակցի ներսում ցանկացած ապակայունացում Հայաստանի համար հղի է կործանարար հետևանքներով։ Հիշեք 1917-ի հեղափոխությունը ու դրան հետևած ռուսական զորքի դուրս բերումը տարածաշրջանից։
Հատկապես այսօրվա վիճակում, երբ Արցախից մնացած հատվածի գոյությունը և Հայաստանի ներկա հարաբերական անվտանգությունը բացառապես ռուսական գործոնի արդյունք են, Ռուսաստանի ամրությունն ու կանխատեսելիությունը օրհասական են դառնում մեզ համար։
Մի մոռացեք նաև, որ նման հսկա պետություններում լարվածությունը բերում է նաև աշխարհաքաղաքական փոթորիկների, որոնցում մենք Հարավային Կովկասում բացարձակ շահագրգիռ չենք։
Թե ինչ է լինում պետությունների հետ փողոցային իշխանազավթման դեպքում, մեզ, հայերիս, այլևս պետք չէ բացատրել։ Իսկ Նավալնիի հայատյաց հայտարարությունների մասին էլ չհիշեցնեմ։
Ամուր ու ազդեցիկ Ռուսաստանը մեր կենսական անհրաժեշտությունն է»:
Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների միջոցով թուրքական կողմը ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն է ստանալու, այլ ռադիոհետախուզության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ևս մեկ վտանգավոր գործոն։
Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների միջոցով թուրքական կողմը ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն է ստանալու, այլ ռադիոհետախուզության։
Կարծում եմ՝ այս «մոնիթորինգի» սպառնալիքները դեռևս ամբողջությամբ ընկալված չեն։
Ի դեպ, առհասարակ էական նշանակություն չունի, թե դա որտեղ է տեղակայված մոնիթորինգային կենտրոնը՝ Ակնայի շրջանում (նախկին Աղդամ), թե Բաքվում, որովհետե տեղակայման վայրի ընտրությունը որևէ ձեւով չի մեծացնում կամ նվազեցնում դրա վտանգավորությունը։
Կենտրոնի գործունեության արդյունքում առաջացող սպառնալիքները դրա ֆունկցիոնալ հնարավորությունների և հեռուն գնացող նպատակների մեջ է»,- գրել է նա։
2020թ. հունվարի 22-ին Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցան գործադիր տնօրենի ընտրություններ: Թեկնածուները երկուսն էին՝ գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և նույն քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը: Հանրակրթական դպրոցի տնօրենին ընտրում է կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների պարագայում 3-ը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներ և մեկը՝ մարզպետարանից: Հիմնական դպրոցների դեպքում մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչների թիվը նույնն է, սակայն ի տարբերություն ավագ դպրոցի մյուս 4-ից երեքը արդեն ներկայացնում են մարզպետարանը, իսկ մեկը՝ համայնքը: Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ընտրությունների ժամանակ խորհուրդի ձայները բաշխվեցին հավասար՝ 4/4:
Այս դեպքում, ըստ գործող կարգի, վերջնական որոշումը կայացնում է նախարարը: Թեկնածուներից Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է, իսկ կառավարման խորհրդի այն 4 անդամը, ովքեր ներկայացնում են ԿԳՄՍ-ն ու մարզպետարանը, Ռոմանոսի ազգականներն են, մարզպետարանի աշխատակիցները կամ էլ Պետրոսյանի ջանքերով տարբեր պետական հաստիքներում տեղավորված անձիք: Այլ խոսքով՝ այդ մարդիկ իրենց ընտրությունը կատարել են ելնելով ոչ թե դպրոցի զարգացման ծրագրից կամ կատարված աշխատանքների գնահատականից, այլ պարզապես քաղաքական պատվեր են կատարել:
Սակայն սա դեռ ամենը չէ: Ռոմանոսի սույն ձեռագիրը երևացել է ոչ միայն այս, այլև մարզի մի շարք այլ, այդ թվում նաև նույն քաղաքի թիվ 2-րդ հիմնական դպրոցում, որի նախկին տնօրենը դատական հայց է ներկայացրել Ռոմանոսի դեմ: Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներն են Կոտայքի Բալահովիտ, Ակունք, Վերին Պտղնի համայնքերի, Հրազդան քաղաքի դպրոցների կառավարման խորհուրդներում: Զավեշտն այն է, որ միևնույն մարդիկ միաժամանակ ընդգրկված են մի քանի դպրոցների կառավարման խորհուրդներում: Այդ մարդկանցից մեկը օրինակ Ռոմանոսի կինն է՝ Արմինե Պետրոսյանը, ով ընդգրկված է Աբովյան քաղաքի թիվ 2, 7, 10 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Լուրեր կան, որ այս տիկինը, տարբեր տեղերում բացահայտ հայտարարում է, որ թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի հարցը արդեն իրենք որոշել են և ինչքան ուզում են՝ թող բողոքեն, միևնույն է, բան չի փոխվելու: Հիշեցնենք, որ սույն դպրոցի մանկավարժներն, աշակերտներն ու ծնողները ընտրություններից հետո եկել էին ԿԳՄՍ շենքի դիմաց, պնդել, որ իրենք չեն ցանկանում աշխատել Ռոմանոսի դրածոյի հետ:
Ռոմանոսի մյուս «վստահելին» դպրոցների կառավարման խորհուրդներում, մարզպետի պաշտոնում իր նախկին օգնական Անի Չիլինգարյանն է, ով ընդգրկած է Աբովյանի թիվ 1 ավագ և թիվ 7 հիմնական դպրոցների կառավարման խորհուրդներում: Հաջորդը այս ցուցակում Մայրանուշ Նավոյանն է, ով Ռոմանոսի եղբոր կինն է, նա էլ ընդգրկված է Աբովյանի թիվ 1, թիվ 4 , թիվ 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Մյուսը Ռոմանոսի քենի Անի Հակոբյանը է, ով նույնպես ընդգրկված է Աբովյանի թիվ 1, 4 և 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Վերոնշյալ դպրոցների կառավարման խորհուրդների կազմում է նաև Մելինե Գասպարյանը, ով Կոտայքի մարզպետարանում է աշխատում եւ Ռոմանոսի կադրերից է:
Ռոմանոսը դպրոցների կառավարման խորհուրդները յուրայիններով է լցրել ոչ միայն Աբովյանում: Նույն պատկերն է Չարենցավան, Նոր Հաճն, Հրազդան քաղաքներում և այլ համայնքներում: Մինչդեռ մարզպետ նշանակվելիս Ռոմանոսը հայտարարում էր, որ մարզը դարձնելու է էտալոն, որ ինքը և իր քաղաքական թիմը նոր արժեհամակարգ և քաղաքական մշակույթ են բերում և անընդհատ պատեհ-անպատեհ առիթներով նախկին տնօրեններին, ինչպես նաև ուսուցիչներին մեղադրում էր են նախկին արժեհամակարգ կրելու մեջ: Դպրոցների կառավարման գործը յուրայիններին տա՞լն է նոր քաղաքական մշակույթը:
Պարզ է մեկ բան, որ իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել դպրոցները կուսակցականացնելու գործելաոճից, այլև այն ավելի են կատարելագործել ու առաջիկա հնարավոր արտահերթ ընտրություններում ձայներ ապահովելու համար ամեն բան անում են դպրոցները իրենց տոտալ վերահսկողության տակ գցելու համար:
Հայկ Փայտյան
Հ.Գ. Հրապարակում ենք մեր ձեռքն տակ եղած փաստաթղթերի կրկնօրինակները: Սրանք ասվածի ապացույցն են:
Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են երեկվանից որոնվող 15-ամյա Հ․ Ն․-ի դին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հունվարի 31-ին, 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Շարունակում եմ Հադրութեցի Վահան Բադասյանին խայտառակ հիմնավորմամբ կալանավորելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց անվանական «հանրային պարսավանքը»։
ԱԱԾ քննչական դեպարտամենտի՝ «հատկապես կարևոր գործերով» քննիչ Լևոն Թաթոյան։ Բադասյան Վահանի գործով «վարույթն իրականացնող մարմին»։
Ճիշտ է, քրեական գործով թե՛ մեղադրանքի և թե՛ խափանման միջոցների թիվ մեկ պատասխանատուն դատախազն է (որին երեկ անդրադարձել էի), սակայն կոնկրետ «սև գործ անողը» քննիչն է։ Ու հենց քննիչն է, որ դատարանին ուղղված միջնորդության մեջ գրել է հետևյալ սահմռկեցուցիչ տողերը. «Վահան Բադասյանը չունի մշտական բնակության վայր, որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմնի մոտ առկա են ու չեն կարող փարատվել ողջամիտ ենթադրություններն առ այն, որ ազատության մեջ մնալով՝ նա կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից»։
Պարոնայք «սպաներ», ի դեպ՝ թաքնվելու մասին։ Դուք այլևս չե՛ք կարողանալու թաքնվել «հանրությանն անհայտ լինելու» քողի տակ։ Դուք այլևս «կոստյում-փողկապով ինչ-որ մեկը» չեք լինելու, այլ ձեռք եք բերելու անուն, ազգանուն և դիմագծեր։ Որպեսզի ձեր արած-չարածի համար ձե՛ր իսկ անուն-ազգանունով ու լուսանկարով կանգնեք հանրության բարոյական դատաստանի առջև։
ՀԳ. Դատախազ Գևորգը, ճիշտ է, այդ խայտառակ տողերը իր ձեռքով չի գրել։ Բայց ուներ լիակատար իրավունք (1) հետ վերցնել կալանքի միջնորդությունը, բայց չի արել, (2) դատարանում գոնե առարկել այդ խայտառակագույն «հիմնավորման» դեմ, բայց չի արել։ Ուրեմն «ստորագրել է»։ Ավելին, դատարանում որոշ դրվագներով ակտիվորեն հիմնավորել է Բադասյանին կալանավորելու անհրաժեշտությունը։
ՀԳ-2. Թող որևէ մեկը «Վազգեն Սարգսյան 5» հասցեից այսուհետ չփորձի ինձ խրատներ կարդալ կամ հորդորներ ուղղել «պաշտոնեական բարձունքներից»։ Դրա բարոյական իրավունքը դուք չունեք՝ սա մեկ. «հորդորելու» համար անհրաժեշտ է հեղինակություն ունենալ։ Երկրորդն էլ, չունեք դրա իրավական լիազորությունը։
ՀԳ-3. Դատախազն իրավունք ունի ցանկացած պահի – ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ – ազատ արձակել նման խայտառակ հիմնավորմամբ կալանված Վահան Բադասյանին՝ անկախ դատարանի որոշումից։