Day:Հունվարի 24, 2021

  • Համբարձում Հովհաննեսի Կիրակոսյան

    Համբարձում Հովհաննեսի Կիրակոսյան

    Ծնվել է 1995 թվականին, Արագածոտնի մարզի Արագած գյուղում:
    Պատերազմի օրերին մասնակցել է Հադրութի, Մարտունիի մարտերին:
    Անմահացել է հոկտեմբերի 23-ին:

    Հավերժ փառք…

  • Էդիկ Հովհաննեսի Հայրապետյան

    Էդիկ Հովհաննեսի Հայրապետյան

    Ծնվել է 1967 թվականին, Ապարան քաղաքում:
    Երկար տարիներ ծառայել է Օմարի պաշտպանական գծում:
    Պատերազմի օրերին մասնակցել է Քարվաճառի ուղղությամբ ընթացող մարտերին, որտեղ էլ անմահացել է:
    Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

    Հավերժ փառք…

  • Գեղազնիկ Հաբեթի Տոնոյան

    Գեղազնիկ Հաբեթի Տոնոյան

    Ծնվել է 1990 թվականին, Ապարան քաղաքում:
    Մայոր Տոնոյանը իր ստորաբաժանման հետ մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, որտեղ էլ անմահացել է հանուն հայրենիքի:

    Հավերժ փառք… 

  • Կալիֆոռնիայում մարդ է զոհվել կորոնավիրուսի պատվաստումից մի քանի ժամ անց

    Կալիֆոռնիա նահանգի Փլեյսեր շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից մի քանի ժամ անց մեկ մարդու մահվան մասին:

    «Փլեյսեր շրջանի հանրային առողջապահության բաժինը եւ շերիֆի գրասենյակը վերջերս ծանուցվել են մարդու մահվան մասին, որի մոտ դեկտեմբերի վերջում գրանցվել է COVID -19-ի թեստի դրական պատասխան:

    Այդ անձը ստացել էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ 2021 թվականի հունվարի 21-ին՝ մահվանից մի քանի ժամ առաջ: Պատվաստանյութը չի ներարկվել Փլեյսեր շրջանի առողջապահության վարչության կողմից: Այդ դեպքն ակտիվորեն հետաքննում են տեղական իշխանության մարմինները, նահանգի իշխանությունն ու դաշնային մարմինները: Մահվան պատճառների մասին ցանկացած հաղորդագրությունները վաղաժամ են: Ցավակցում ենք զոհվածի ընտանիքին»,-նշված է շերիֆի գրասենյակի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:

  • Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

    Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

    Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

    Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:

    2021 թվականի նախորդ օրերի համեմատ, երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել:

    Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:

    Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:

    Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

    Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

    Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար, իսկ ռուսական կողմում կա 760 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

    ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Աստղագուշակ. հունվարի 24

    Աստղագուշակ. հունվարի 24

    Խոյ. Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;

    Ցուլ. Այսօր ցանկալի չէ անձնական կյանքի հետ կապված կարևոր որոշումներ կայացնելը, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ, դուք գրեթե չեք ունենա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս:

    Երկվորյակ. Ցանկալի է հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև` օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է։ Հատկապես կարևոր է այն` բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս:

    Խեցգետին. Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:

    Առյուծ. Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը:

    Կույս. Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկված ներկայացնել, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և` ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին:

    Կշեռք. Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

    Կարիճ. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը` ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:

    Աղեղնավոր. Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:

    Այծեղջյուր. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ:

    Ջրհոս. Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել` դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է:

    Ձկներ. Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:

  • NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին

    NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին
    Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն 2021թ․ հունվարի 11-ի դրությամբ Թուրքիայի ստորերկրյա ջրերի պաշարները ցույց տվող քարտեզ է հրապարակել։

    Գործակալության պաշտոնակայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի ստորերկրյա ջրային պաշարները նորմայից քիչ են։

    2020թ․ վերջին ամիսներին Թուրքիայում տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղել նորմայից։ Տեղումների ցածր մակարդակն իր հերթին հանգեցրել է ջրամբարների պաշարների նվազմանը։ Արդյունքում, ըստ ՆԱՍԱ-ի գնահատման, Թուրքիայում երաշտի լուրջ վտանգ է առաջացել։

    ՆԱՍԱ-ի վերլուծությունները հիմնված են Gravity Recovery և Climate Experiment Follow On (GRACE-FO) արբանյակներից ստացված տվյալների վրա։

    Ermenihaber.am

  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127, մահվան՝ 9 նոր դեպք

    Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 036 -ի: 

    Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3039 է:

    Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունվարի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 751 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3790-ի: 

    Մեկ օրում առողջացածների թիվը 173 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 535, փաստացի բուժվողներինը՝ 7538 (մեկ օրում նվազել է 55-ով): Մեկ օրում արվել է 1953 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 636765 թեստ:

  • Արցախը դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը․ Արտակ Զաքարյան

    Արցախը դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը․ Արտակ Զաքարյան

    ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

    «Այս պատերազմի զոհերը դարձան մեր համազգային ցավի, Ազգային ողբերգության, Հայրենիքի կորստի դեմ պայքարի ելած նահատակներ: Նրանք չգիտեին, որ Հայրենիքը կարող է կորսվել նաև ղեկավարների ապաշնորհ ու դավաճան լինելով: Նրանք հավատացել ու հավատում են, որ Հայ Ժողովրդի միակ փրկությունը իր հավաքական ուժի մեջ է: Նրանցից յուրաքանչյուրի հիշատակը պետք է վերարժևորենք ու միշտ փառքով պսակենք, որովհետև նրանք գնացին Հայրենիքը պաշտպանելու:

    Նրանք զոհվեցին նաև այն բանի համար, որ Հայ Ժողովուրդ հասկանա, որ չի կարելի Ազգի և պետության ճակատագիրը վստահել բախտախնդիր ապիկարներին ու օտարերկրյա գործակալներին: Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը: Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա: Իսկ Արցախը՝ դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը»։