Day:Հունվարի 23, 2021

  • Շիրխանյանի… ցուցակը. 7or.am

    Շիրխանյանի… ցուցակը. 7or.am

    7or.am-ը գրում է.

    Հայաստանը զավթած փաշինյանական «իշխանության» և դրանց կռապաշտների հիմնական դևիզներից մեկը, ինչպես հայտնի է՝ «նախկիններին վերադարձ չկա»-ն է: Բայց պետք է առնվազն զոմբիացման վերջնական ստադիայում գտնվող «պողոս ժեխունց» լինել՝ չտեսնելու համար, որ փաշինյանի հակահայ «իշխանությունը» «նախկինամերժության» պլակատների քողի տակ հենվում է նախկինաց նախկինների վրա:

    Վաղարշակ Հարությունյան, Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան…

    Մի րոպե, բայց ինչ ծանոթ անուններ են: Չէ, հարցն այն չէ, որ նիկոլի այս ստրուկների անուններն առաջին անգամ են հանդիպում: Ասվեց, չէ՞, որ նախկինից էլ նախկին են: Հարցն այն է, որ մեկ այլ տեղում այս նույն անուն-ազգանունները իրարահաջորդ շարված էին, մոտավորապես նույն հերթականությամբ:

    Ախ, հա՜, դե իհարկե: Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը հերթով շարված էին նաև Վահան Շիրխանյանի ցուցակում: Այն ցուցակում, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հունանյանական ոճրախմբի ահաբեկչական հարձակումից հետո Վահան Շիրխանյանը ներկայացրել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թե ահա այս կազմով կառավարություն պիտի ձևավորվի: Կարճ ասած, դա իշխանազավթման բացահայտ փորձ էր: Մի իրավիճակում, երբ հունանյանական հանցախմբի ահաբեկչական հարձակման հետևանքով ԱԺ նիստերի դահլիճում սպանվել էին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, իր տեղակալները, վարչապետ Վազգեն Սարգսյանը, այլ պետական գործիչներ, երբ ահաբեկիչները մոտ վեց տասնյակ պատգամավորների դեռ պատանդ էին պահում, երբ սպանված գործիչների մարմինները անգամ դեռ չէին պաղել, ահա այդ պայմաններում պետության ղեկավարին գրեթե վերջնագրային տարբերակով ինչ-որ դավադրական ցուցակ են պարզում, թե..

    Եվ ահա, 21 տարի անց, բայց արդեն ցուցակագրելու, այդ խմբակը կամաց-կամաց հավաքվել է փաշինյանի հակահայ խառնախմբում:

    Հա, Գագիկ Ջհանգիրյանի մասին: Մեկն էլ կար, կարծեմ Դավիթ Խաչատուրյան, հայտնի սորոսական, ՀՔԾ-ի պետի եղբայրը: Մի խոսքով, փաշինյանի կնոպկաները նրանց երկուսին էլ նշանակեցին ԲԴԽ անդամ:

    Պարզից էլ պարզ է, որ փաշինյանը ԲԴԽ-ում ներդնում է «իր մարդուն»` ի դեմս Ջհանգիրյանի, որը թերևս խնդիր ունի զավթել կամ իր բուռը հավաքել անհնազանդ ԲԴԽ-ն ու կանոնավոր զեկուցել իր սրտի վարչապետին, թե ինչ անցուդարձ է այնտեղ: Իսկ այն մյուսն էլ, պարզ է, փաշինյանի հակահայ «իշխանության» փայատեր սորոսական շրջանակների քվոտայով է նշանակվել: Հասկանալի է, թե՝ ինչու: Մենք ասում ենք՝ սորոսական, հանգիստ կարող եք կարդալ որպես թուրքական կամ թշնամական, մի խոսքով՝ հակահայկական շահերի հետամուտ լինելու համար:

    Բայց Գագիկ Ջհանգիրյանը թեթևակի զվարճացրեց, իհարկե, հանրությանը: Իր ճոխ ու նաև այդ հանգամանքով պայմանավորված՝ Իրաքի կողմից այդ երկրի դեսպանատան տեղակայման համար վարձակալված շքեղ առանձնատունը Գագիկ Ջհանգիրյանը բնորոշեց որպես… գոմ:

    Այնքան զվարճալի բնորոշում էր, որ այդպես էլ ուզում ես ասել՝ գոմը, գոմատերը և նրան նշանակած գոմաղբը: Իսկ եթե շքեղ առանձնատունը մի քիչ էլ փոքր լիներ, ապա ոչ թե գոմ կլիներ, այլ՝ փոքր գոմ, այսինքն՝ գոմիկ կամ հավաբուն:

    Հետաքրքիր է, իսկ Իրաքի դեսպանն ու դեսպանատան մյուս աշխատակիցները գոնե գիտե՞ն, որ իրենց ներկայացուցչությունը կամ աշխատավայրը գոմ է: Այլ իրավիճակ լիներ ու չլիներ այսօր նոյեմբերի 9-ը, կարելի էր անգամ թեթևակի միջազգային սկանդալ հրահրել:

    Կատարվեց վերջապես փաշինյանի ու Ջհանգիրյանի երազանքը: փաշինյանը Ջհանգիրյանին ի վերջո «գործի տեղավորեց», Ջհանգիրյանն էլ դատավորներից իր մուռը հանելու հավելյալ շանս ստացավ:

    Ինչպես տեսնում եք, Հայաստանի հակահայ «իշխանությունը» ինտենսիվորեն պատրաստվում է առաջիկայում սպասվող թուրքական ագրեսիային:

  • Մխիթարյանն այսօր չի խաղա

    Մխիթարյանն այսօր չի խաղա

    «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը: «Ռոմայի» հայտացուցակում տեղ են գտել 22 ֆուտբոլիստներ, Հայաստանի ազգային հավաքականի ավագը բացակայում է:

    Հանդիպումը կմեկնարկի այսօր Երևանի ժամանակով ժամը 18։00-ից։ Մենք երեկ հայտնել էինք, որ Մխիթարյանի մասնակցությունը այս խաղին հարցականի տակ է , նա թեթև վնասվածք էր ստացել , մարզվում է անհատական ծրագրով ։

  • Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. վարորդը մահացել է

    Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. վարորդը մահացել է

    Հունվարի 22-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 121-րդ կմ-ին «Հունդայի Սանտա ՖԵ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը. վարորդը՝ 42 ամյա Հրաչյա Դանիելյանը, մահացել է:

    Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, կատարվում է քննություն:

  • Ավելի քան 130 տեղահանված մեկ օրում վերադարձել է ԼՂ

    Ավելի քան 130 տեղահանված մեկ օրում վերադարձել է ԼՂ

    Ինչպես փոխանցում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը,Նախօրեին 131 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել։

    Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները:
    Թվով 50 521 տեղահանված արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ։

  • Եթե դավաճանական հայտարարությունն արվեր նոյեմբերի 1-ին, 800 հայորդիներ ողջ կմնային ու զենքը կուղղեին Փաշինյանի դեմ

    Եթե դավաճանական հայտարարությունն արվեր նոյեմբերի 1-ին, 800 հայորդիներ ողջ կմնային ու զենքը կուղղեին Փաշինյանի դեմ

    «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրել է․

    Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության պետական դավաճան լինելն արդեն կարելի է համարել հաստատված հանգամանք, հատկապես որ սա մինչ այժմ որևէ իրավապահ մարմին չի հերքել։

    Պետական դավաճանության մասին մինչ օրս ներկայացված երեք հաղորդումները գտնվում են դատախազությունում և սպասում են իրենց հետագա անխուսափելի ճակատագրին. քրեական գործի հարուցում և Նիկոլ Փաշինյանի և նրա հանցակիցների կալանավորում։

    Մինչ այդ, սակայն, հարկ է նշել, որ դավաճանական հանցավոր բանդայի պարագլուխն ու անդամները ամենօրյա ռեժիմով հարստացնում են ապագա քրեական գործի հատորներն ու դրվագները, ինչը ՀՀ գլխավոր դատախազին դնում է բավական անհարմար դրության մեջ։

    Մասնավորապես, քրեական գործի՝ Շուշի քաղաքի կազմակերպված հանձնման դրվագը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, վերջին օրերին դարձավ հանրային բուռն քննարկումների նյութ, որի արդյունքում է՛լ ավելի ամրապնդվեց թշնամուն օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանության համոզմունքը։

    Կրիմինալիստները կհաստատեն, որ ցանկացած հանցագործ պատճառ է փնտրում իր կողմից կատարված հանցանքն արդարացնելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի «Շուշին ադրբեջանական քաղաք է» դավաճանական հայտարարության հիմքում դրված էր ոչ այլ ինչ, քան իր անմիջական հրամանով Շուշին առանց մարտերի հանձնելու փաստն արդարացնելու փորձ։

    Բայց այստեղ մի հարց է առաջ գալիս. բա եթե Շուշին ադրբեջանական քաղաք էր և այն պետք է հանձնվեր Ադրբեջանին, ապա ինչո՞ւ այդ համոզմունքը չարտահայտվեց նոյեմբերի 1-ին, երբ հազարավոր հայորդիներ շտապում էին իրենց կյանքի գնով պաշտպանել «ադրբեջանական» Շուշին, ինչո՞ւ զոհաբորվեցին 800-ից ավել հայրենասեր կամավորականներ։

    Ինչո՞ւ են հիմա՛ խոսում սրա մասին . . . Շատ պարզ պատճառով. եթե այս դավաճանական հայտարարությունն արվել նոյեմբերի 1-ին, 800-ից ավել զոհված հայորդիները իրենց զենքը կուղղեին ոչ թե ադրբեջանական բանակի, այլ իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ և հիմա նրանք կենդանի կլինեին, իսկ Նիկոլը, լավագույն դեպքում, ԱԱԾ մեկուսարանում։

    Հ.Գ. Մեզ ահռելի աշխատանք է սպասվում, բացահայտվելու են պետական դավաճանության բոլոր դրվագները և այս ոճրագործության ԲՈԼՈՐ մասնակիցները ենթարկվելու են քրեական պատասխանատվության։

  • «Ես այստեղ եկել եմ շատ, շատ կարևոր գործով. բանակցել հունգարացիների պատվաստանյութերի ձեռքբերման մասին»

    «Ես այստեղ եկել եմ շատ, շատ կարևոր գործով. բանակցել հունգարացիների պատվաստանյութերի ձեռքբերման մասին»

    Եվրոխորհրդարանի բանաձեւը, որն ընդունվել է հինգշաբթի Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, չի ազդի Մոսկվայի և Բուդապեշտի համագործակցության վրա: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, որի մի հատված հրապարակվել է շաբաթ օրը հրատարակության կայքում:

    «Այդ ամենը չի ազդի ինչպես Ռուսաստանի և Հունգարիայի երկկողմ համագործակցության, այնպես էլ Ռուսաստանի և ընդհանուր առմամբ Արևմտյան Եվրոպայի երկրների երկկողմ համագործակցության վրա», – ասել է Սիյարտոն՝ մեկնաբանելով Եվրոխորհրդարանի համապատասխան որոշումը:

    Հունգարիայի արտգործնախարարը նաև ասել է, որ Նավալնիի կալանքի թեման Ռուսաստանի մայրաքաղաք կատարած իր այցի օրակարգում չէր:

     «Ես այստեղ եկել եմ շատ, շատ կարևոր գործով. բանակցել հունգարացիների պատվաստանյութերի ձեռքբերման մասին՝ կյանքեր փրկելու և տնտեսությանը օգնելու համար», ասել է Սիյարտոն:

  • Հայաստանից բժիշկներ են այցելել Արցախ

    Հայաստանից բժիշկներ են այցելել Արցախ

    2020թ. հունվարի 22-ին ԱՀ կառավարության շենքում կայացել է  ԱՀ առողջապահության նախարարի հրավերով Արցախ ժամանած բժիշկների խմբի և նախարարության ու Ստեփանակերտում գործող բուժհիմնարկների պատասխանատուների հանդիպումը:

    Բացման խոսքում նախարար Միքայել Հայրիյանը նշել է, որ իր հրավերով ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ ժամանած բժիշկների խումբը ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ Արցախում ներդնելու պատրաստակամություն, հետևաբար նա ներկաներին խնդրեց հանդիպումը օգտագործել որպես առողջապահական համակարգում առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիները որոշելու օգտակար հարթակ:

    Նախարարը շեշտել է նաև, որ հանդիպումները շարունակվելու են ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում գործող բուժհիմնարկներում՝ բոլորին ընձեռելով համակարգում առկա խնդիրները հաղթահարելու սեփական տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն:

    Հյուրընկալված բժիշկների խմբի պատասխանատու Արամայիս Գալումյանն իր հերթին նշել է հետևյալը. «Արցախ ենք եկել փոքր խմբով, նեղ մասնագետներով, բայց նրանք բոլորն էլ հիանալի մասնագետներ են։ Նպատակը՝ տեղի գործընկերների հետ միասին համակարգում եղած խնդիրները վեր հանելն ու դրանց հրատապ լուծում տալն է։ Թեև ներկա այցը կատարվել է նեղ խմբով, սակայն այն այսպես ասած հետախուզական բնույթ ունի և առաջիկայում ընդլայնված կազմով հանդիպումները լինելու են մեր գործնական առօրյայի անբաժանելի մասը»:

    Օրվա վերջին հյուրընկալված բժիշկները նախարարի ուղեկցությամբ այցելել է  ԱՀ ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորում:

  • Հայ վիրաբույժը Լիոնում ղեկավարել է ուսից սկսող 2 ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստման վիրահատությունը

    Հայ վիրաբույժը Լիոնում ղեկավարել է ուսից սկսող 2 ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստման վիրահատությունը

    Իսլանդացի մի մարդ ստացել է աշխարհում առաջին՝ ուսից սկսող երկու ձեռքի փոխպատվաստում Ֆրանսիայի Լիոն քաղաքում․ այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

    Պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում պատահարի հետևանքով: Բժիշկների խոսքով՝ տղամարդը փոխպատվաստման վիրահատությունից հետո լավ է վերականգնվում: Սակայն դեռ անորոշ է, թե որքան շարժունակություն կվերականգնվի:

    Վիրահատության գլխավոր վիրաբույժ Արամ Ղազարյանը մամուլի ասուլիսում, սակայն ասել է. «Եթե նա կարողանա վերականգնել իր արմունկը ծալելու հնարավորությունը, դա կյանք փոխող կլինի»:

    Նշվում է, որ տարիներ են պահանջվել հարմար դոնոր գտնելու համար, մոտ 50 բժշկական անձնակազմ է ներգրավվել վիրահատության նախապատրաստման գործընթացում:

    Armenpress

    Պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում պատահարի հետևանքով: Բժիշկների խոսքով՝ տղամարդը փոխպատվաստման վիրահատությունից հետո լավ է վերականգնվում: Սակայն դեռ անորոշ է, թե որքան շարժունակություն կվերականգնվի:

    Վիրահատության գլխավոր վիրաբույժ Արամ Ղազարյանը մամուլի ասուլիսում, սակայն ասել է. «Եթե նա կարողանա վերականգնել իր արմունկը ծալելու հնարավորությունը, դա կյանք փոխող կլինի»:

    Նշվում է, որ տարիներ են պահանջվել հարմար դոնոր գտնելու համար, մոտ 50 բժշկական անձնակազմ է ներգրավվել վիրահատության նախապատրաստման գործընթացում:

    Armenpress

  • Փաշինյանը Մակունցին կնշանակի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան․ Միքայել Մինասյան

    ««Հայաստանը ես եմ»՝ շուտով կհայտարարի մադամ Մակունցը, որին  հատուկ արժանիքների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան»,- Թելեգրամի իր ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

    «Նույնիսկ եթե համարենք, որ Մակունցը վատ մարդ չէ, կասկածի ենթակա չէ այն, որ Մակունցը ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ավելին՝ ապաշնորհ դիվանագետ: Եվ ընդհանրապես, նա դիվանագետ չէ: Նրա անգրագիտության վկայությունն են տարբեր մակարդակներում, այդ թվում՝ միջխորհրդարանական, արտաքին քաղաքական ձախողումները: Հենց Մակունցին Փաշինյանը նախ նշանակեց մշակույթի նախարար, ապա՝ իր խմբակցության ղեկավար: Մակունցը, ով հայտնի է որպես Փաշինյանի անգլերենի մանկավարժ, ունի մեկ առավելություն. Նիկոլը նրան անխոս հավատում է: Ահա թե ինչու նրան ԱՄՆ ուղարկելով՝ Փաշինյանը որոշել է մեկ հարվածով երկու նապաստակ սպանել՝ փրկել Մակունցին խորտակվող նավից եւ նրան օգտագործել երկու գերտերությունների միջեւ կեղտոտ խաղում:

    Նիկոլի թիմը մնաց մինչեւ Բայդենի նշանակումը: Լիլիթ Մակունցին կուղարկեն Պետդեպի թխվածքաբլիթների հետեւից, ինչի մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, թե Հայաստանին կփրկի դիլետանտ Մակունցը: Նրա ապագա նշանակումը հարված է հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի իմիջի համար:

    2 օր առաջ սորոսական շրջանակները սկսեցին հակառուսական հռետորաբանությունը: Մակունցի նշանակման որոշումը կլինի այն աշխարհաքաղաքական քաոսի ինստիտուցիոնալիզացումը, որում Նիկոլը ներքաշել է Հայաստանին:

    P. S. Ի դեպ, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը երդվել է վերանայել դեսպանների պաշտոնում անձանց նշանակման պրակտիկան, որոնք կադրային դիվանագետներ չեն համարվում»,-գրել է Մինասյանը:

  • Եղանակը՝ Երևանում

    Եղանակը՝ Երևանում

    Հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ը Երևանում  սպասվում է առանց տեղումների եղանակ։