Day:Հունվարի 16, 2021

  • Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour 2021-ին

    Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour 2021-ին

    Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ընթացիկ տարում կմասնակցի Grand Chess Tour-ին:

    Մրցաշարի կազմակերպիչները հրապարակել է տուրի մի քանի մրցաշարի ժամկետները և մասնակիցների անունները, որոնց թվում է նաև Ա

    Լևոն Արոնյանը: Բացի հայ գրոսմայստերից Grand Chess Tour-ին կմասնակցեն նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը,  Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Դին Լիրենը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշնին, Շահրիար Մամեդյարովը և Թեյմուր Ռաջաբովը:

    Grand Chess Tour-ի առաջին տուրը կկայանա ընթացիկ տարվա հունիսի 3-15-ը` Բուխարեստում:

  • ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել է «Բաց երկնքի մասին» պայմանագիրը խափանելու համար

    ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել է «Բաց երկնքի մասին» պայմանագիրը խափանելու համար

    ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրում է «Բաց երկնքի պայմանագիրը» խափանելու համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Պիրս Կազալետը:

    ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ օրը հայտարարել է բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու ընթացակարգերի գործարկման մասին: Գերատեսչությունում նշել են, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո էականորեն խախտվել է մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը, որը ձեռք է բերվել պայմանագրի կնքման ժամանակ, իսկ Մոսկվայի գործընկերները համաձայնագրով չեն պաշտպանել նոր պայմաններում նրա կենսունակությունը պահպանելու ռուսական առաջարկները:

    Ռուսաստանը նախկինում բազմիցս հերքել է նման մեղադրանքները:

    «Մենք ի գիտություն ենք ընդունել Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի հայտարարած մտադրությունը: Ռուսաստանի կողմի  պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ընտրովի պահպանումը որոշակի ժամանակի ընթացքում խափանում է այս կարևոր պայմանագրի ներդրումը եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,-ասել է Կազալետը:

    Դաշինքի խոսնակը հավելել է նաեւ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, «Բաց երկնքի մասին» պայմանագրի վերաբերյալ Ռուսաստանի որոշումից հետո, հավատարիմ են մնում Ռուսաստանի Դաշնության հետ զենքի վերահսկման երկխոսությանը:

    Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին և դարձել է սառը պատերազմից հետո Եվրոպայում վստահության ամրապնդման միջոցներից մեկը ։ Այն գործում է 2002 թվականից եւ մասնակից երկրներին թույլ է տալիս բացահայտ տեղեկություններ հավաքել զինված ուժերի եւ միմյանց միջոցառումների մասին: Պայմանագրի մասնակիցները մինչև վերջերս եղել են 34 պետություն։ Մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Նահանգները դուրս են գալիս պայմանագրից։ Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու առիթ են դարձել, Վաշինգտոնի պնդմամբ, Ռուսաստանի կողմից նրա բազմակի խախտումները: Մասնավորապես, ԱՄՆ-ն Մոսկվային մեղադրում է այն բանում, որ նա «բաց երկնքից» օգտվում է որպես »ռազմական հարկադրանքի» գործիք։ Ռուսաստանը բազմիցս մերժել է ԱՄՆ-ի՝ պայմանագիրը խախտելու մեղադրանքները։ Անցյալ տարվա նոյեմբերի 22-ի գիշերը ԱՄՆ-ն ավարտել է բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու ընթացակարգը:

  • Մակրոնը Էրդողանին առաջարկեց խաղաղություն հաստատել

    Մակրոնը Էրդողանին առաջարկեց խաղաղություն հաստատել

    Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջարկով նամակ է ուղարկել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:

    Նա նշել է, որ Ֆրանսիայի առաջնորդը ողջույնը իր ուղերձում գրել է ձեռքով և թուրքերեն: Նախարարը նամակը բնութագրել է որպես «շատ լավ», հայտնում է Sabah թերթը:

    Ըստ թերթի, Էրդողանը պատրաստ է հեռախոսով և վիդեոկոնֆերանսի ռեժիմով շփվել Ֆրանսիայի նախագահի հետ:

  • Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում

    Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում

    «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է, –

    ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշում է, թե

    «հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։

    Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում և պատերազմից հետո բաց տեքստով հայտարարեցին հարվածի հաջորդ ուղղությունների մասին։

    Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն։

    Այս մարդիկ չեն պատկերացնում, որ պատերազմի վերսկսումը միայն մեզանից չէ կախված։

    Այս մարդիկ այդպես էլ չիմացավ, թե ինչ է բանակը և ինչ դեր ունեն նրա մասնիկը համարվող մարդիկ՝ ժամկետայինները, պայմանագրայինները, սպաները։

    Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը, սրանք հաղթանակի մասին նույնիսկ վախենում են մտածել կամ գուցե երազել՝ ոնց կուզեք հասկացեք, որովհետև իրենց համար առաջնայինը ոչ թե հայրենիքն է, մեր հողն ու ջուրը, մեր զոհված ընկերների ստեղծածը, այլ սեփական պաշտոնն ու բարեկեցությունը։ Հենց այսպես էլ սեփական կաշին փրկելու համար ոչնչացնում են ամեն ինչ՝ ազգային արժանապատվությունից մինչև պետական ինստիտուտներ, արժեքներ, մարտիկի ոգի, սրբություն չգիտակցելով, որ մեկ է՝ բոլորս միևնույն նավում ենք և հաջորդ հարվածների ծանր հետևանքները բոլորս ենք զգալու, այդ թվում՝ իրենք։

  • ԱՄՆ-ն կրճատել է զորքերի թվաքանակը Աֆղանստանում և Իրաքում

    ԱՄՆ-ն կրճատել է զորքերի թվաքանակը Աֆղանստանում և Իրաքում

    ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան ռազմական զորակազմի նվազեցման մասին։ Երկրներից յուրաքանչյուրում զորքերի թիվն այժմ հասնում է 2500-ի: Այս մասին նշված է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

     «Այսօր ԱՄՆ [գործող] նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրաքում կրճատվել է զորքերի թվաքանակը մինչև 2500», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ այժմ Աֆղանստանում համապատասխան թիվը ևս հասել է 2500 մարդու:

  • Արցախում դիերի որոնողական աշխատանքներ այսօր չեն եղել․ ենթադրվում է Ալիեւների՝ Շուշի այցով պայմանավորված

    Արցախում դիերի որոնողական աշխատանքներ այսօր չեն եղել․ ենթադրվում է Ալիեւների՝ Շուշի այցով պայմանավորված

    Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողներին այսօր չի թույլատրվել որոնումները շարունակել Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Հադրութի եւ Ասկերանի վերին ենթաշրջանի տարածքներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

    «Առավոտյան ասել են, որ հնարավոր չէ որոնումներ անել, պատճառը չեն նշել, բայց մենք ենթադրում ենք, որ դա կապված էր Ալիեւների՝ Շուշի այցի հետ»,- ասել է նա։

    Արցախի ԱՒՊԾ-ը պատրաստ է վաղը շարունակել որոնողական աշխատանքները, բայց դեռ հստակ չէ թույլտվություն կլինի՞, թե ոչ։ Ըստ Թադեւոսյանի՝ առավոտյան պարզ կլինի։

    Նշենք, որ ադրբեջանական կողմի պահանջով՝ նախօրեին եւս որոնողական աշխատանքները դադարեցվել էին։ Հունվարի 14-ի դրությամբ,  հայտնաբերված զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 1230 է: 

  • Եթե միջազգային ակտի որևէ դրույթ հանգեցնի Հայաստանի բնակիչների իրավունքների խախտման, ուրեմն այն չի կարող ունենալ որևէ իրավական ուժ. Արման Թաթոյան

    Տնտեսական ու տրանսպորտային կապերի հայտարարված ապաշրջափակման՝ մեր երկրին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Հայաստանի քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ. Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

    «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բարձրագույն մարմինների գործողությունների կամ որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է այդ գործողությամբ կամ որոշմամբ մեր երկրում ապահովվում իրավունքի գերակայությունը: Սա իր հերթին նշանակում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների ամուր երաշխիքներ, բոլոր ռիսկերի ապահովագրմամբ դրանց լիարժեք պաշտպանություն իրական կյանքում:

    Սկզբունքային կարևորության հարց է այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ու դրան հաջորդած՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթների ցանկացած իրականացում պետք է պարտադիր հաշվի առնի, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն, ոչ միայն շարունակում են, այլ նաև օրեցօր խորացնում են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը, հայ ժողովրդի մասին խոսում են ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով»,- գրել է Թաթոյանը:

    Մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ դատապարտելի է համարում ՀՀ քաղաքացիների ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որևէ փորձ. դա ուղիղ ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը և կոպտորեն խախտում նրանց միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները:

    «Այսքանով հանդերձ, եթե միջազգային ակտի որևէ դրույթ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է Հայաստանի բնակիչների իրավունքները խախտող գործողությունների կամ որոշումների, ապա դրանք չեն կարող ունենալ որևէ իրավական ուժ, կխախտեն իրավունքի գերակայությունը ու հետևաբար նաև՝ ՀՀ Սահմանադրությունը: Սրանք մեր պետության պարտավորություններն են Հայաստանում ապրող յուրաքանչուր մարդու նկատմամբ, պարտավորություններ են, որոնք մեր պետությունը ստանձնել է մարդու իրավունքներ պաշտպանելու համար և որոնք ուղիղ հետևում են իր իսկ ստորագրած ու վավերացրած միջազգային պայմանագրերից»,- գրել է Թաթոյանը:

  • Նիկոլ Փաշինյանի կինն ու երեխաները երեկոն են վայելում Մոսկվայի «Большой театр»-ում

    Նիկոլ Փաշինյանի կինն ու երեխաները երեկոն են վայելում Մոսկվայի «Большой театр»-ում

    Mediaport-ին փոխանցված կադրերում երևում է նրանց սպասարկող փարոսիկներով մեքենաները, որոնք դիմավորել են նրանց ու ուղեկցել անցած օրվա ընթացքում:

    Փաստացի, կապիտուլյացիան, 5000-ից ավելի զոհերն ու կորսված հայրենիքը չեն խանգարում Փաշինյաններին օգտվել կյանքի բարիքներից:

    Եվ մինչ հազարավոր ծնողներ փնտրում են իրենց երեխաների մարմիններն ու սպասում, թե նրանց երբ են վերադարձնելու գերությունից, կապիուլյանտի ընտանիքը Մոսկվայի ռեստորաններում ու թատրոններում զվարճանում է:

  • Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ 1.5 մլն դրամ հափշտակած անձը ձերբակալվել է

    Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ 1.5 մլն դրամ հափշտակած անձը ձերբակալվել է

    Հունվարի 13-ին, ժամը 22.05-ին, ահազանգով մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում էր տվել Հրազդանի բնակիչ մի տղամարդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Ըստ նրա` պատերազմական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։

    Ոմն Հարութ կնոջը խոստացել էր գումարի դիմաց որդուն գերությունից ազատել, սակայն խաբեությամբ, իրենց վստահությունը չարաշահելով՝ երկու ամսվա ընթացքում ոմն Հարութը տիրացել է տերմինալով իրեն փոխանցած մեկուկես միլիոն դրամին։

    Տղամարդը վերջնականապես համոզվել է, որ իրենց խաբում են, երբ ստացել է որդու զոհվելու լուրը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվել է պարզել Հարութի ինքնությունը։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:

  • «Արմնյուզ», «5-րդ ալիք» և Հ2 հեռուստաընկերությունների հանդեպ եղել է խտրական վերաբերմունք

    «ՀՌՀ կողմից Արմնյուզ, 5-րդ ալիք և Հ2

    Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ, քանի որ մինչև մրցույթի կազմակերպումը այդ Հ/Ը-ի նկատմամբ եղել է խտրական վերաբերմունք, ինչը հարված է ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնաքարին:

    ՀՌՀ-ն՝ որպես ինքնավար մարմին, պետք է ապացուցի, որ հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում չի դարձել քաղաքական գործիք։

    Մամուլի ազատության դեմ այս տոտալ ճնշումները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և սահմանադրությամբ երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքի կոպիտ ոտնահարում է»,- գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: