Day:Հունվարի 9, 2021

  • Մոսկվայի եռակողմ հանդիպմանը ո´չ մասնակցելու և ո´չ էլ մեր անունից որևէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չենք տալիս. գիտնականների հայտարարությունը

    Մոսկվայի եռակողմ հանդիպմանը ո´չ մասնակցելու և ո´չ էլ մեր անունից որևէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չենք տալիս. գիտնականների հայտարարությունը

    Մայիսի 9-ի հանձնախմբի գիտնականները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

    Սիրելի´ հայրենակիցներ,

    Արցախյան երրորդ պատերազմը ողջ հայությանը կանգնեցրել է կենսական լրջագույն սպառնալիքների ու մարտահրավերների առաջ: Դրանք դրսևորվում են ոչ միայն մեր ազգային կյանքի կարևորագույն ոլորտներում ապազգային երևույթների արմատավորման, պարտության քարոզչության և մեր հասարակության ծայրաստիճան երկփեղկման ու բևեռացման խորացման, այլև Արցախյան հիմնախնդրի նպատակադիր ստորադասման, ՀՀ-ում ապաստանած արցախահայության նկատմամբ թշնամական տրամադրության ձևավորման և Հայաստանի անկախության ու պետականության ողնաշարի՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ դերի ու նշանակության վարկաբեկման միջոցներով: Ադրբեջանի ու Թուրքիայի՝ օր-օրի մեծացող սպառնալիքների պայմաններում ՀՀ իշխանությունները «բանավոր խուստումներով» ապօրինաբար Ադրբեջանին են զիջում արդեն ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի տարածքները:

    Բացի այդ, լուրջ կասկածներ կան, որ 2021 թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ, ի լրումն 2020 թ. նոյեմբերի 9-ի անընդունելի հայտարարության, նախատեսվում է ստորագրել նոր փաստաթուղթ, որով ոչ միայն ամրագրվելու է «փոխըմբռնման» արդյունքում Ադրբեջանին ՀՀ տարածքների հանձնումը, այլ նաև նոր «ցավոտ» զիջումներ են կատարվելու Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի և Սյունիքի մարզերից:

    Սիրելի´ քույրեր և եղբայրներ,

    վերլուծելով ներկա իրավիճակը՝ անհրաժեշտ ենք համարում մեկընդմիշտ հրաժարվել մեզանում դարձյալ արմատավորվող «արցախցի» և «հայաստանցի» արհեստական տարանջատումից, որը միտված է բաժանելու մեզ և տանելու դեպի հետագա պարտություններ: Նման բաժանումը ձեռնտու է միայն թշնամուն, որն այսօր սպասում է հարմար առիթի՝ այս անգամ արդեն ՀՀ-ի տարածքները բռնազավթելու համար: Այդ տեսանկյունից պետք է ուժ գտնել՝ տուրք չտալու այն քարոզչությանը, թե մեր որդիները կարող են անվտանգ զինվորական ծառայություն իրականացնել միայն ՀՀ տարածքում, իսկ Արցախի պաշտպանությունը պետք է «թողնել» բացառապես ռուս խաղաղապահներին և արցախահայերին:

    Խորությամբ ըմբռնելով որդեկորույս ծնողներին և մեզ բոլորիս տանջող ծանրագույն ցավը, ինչպես նաև իրենց զինվոր որդիների անվտանգության համար անհանգիստ հարազատների մտավախությունը, միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ մեր զավակները Արցախում  պաշտպանել ու պաշտպանում են նաև Հայաստանի Հանրապետությունը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի տարածքների զավթումով չեն բավարարվել և ամեն կերպ ձգտում են իրենց «հաջողությունը զարգացնել» արդեն ՀՀ տարածքների հաշվին՝ ցամաքային մշտական կապ ստանալով Հայաստանի ինքնիշխան տարածքով և կյանքի կոչել պանթուրանական իրենց վաղեմի երազանքը։

    Տվյալ պայմաններում մենք պետք է գիտակցենք, որ Արցախը շարունակում է մնալ ՀՀ անվտանգության հիմնաքարը, և մեր հասարակությունը պետք է խորությամբ ընկալի այս պատմական պահի հրամայականը՝ այն հայկական պահելու և պաշտպանելու՝ որպես մեր ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ անբաժանելի մաս:

    Կարևոր ենք համարում շեշտել, որ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ եղել է, կա ու կմնա մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ և ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ գոյության հիմնական երաշխավորը: Մեր հասարակության լավագույն ներկայացուցիչներից բաղկացած ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ հարկավոր է զերծ պահել քաղաքական շահարկումներից, այն պետք է ամրապնդել, հեռու պահել վտանգավոր քարոզներից ու ոչինչ չխնայել նրա մարտունակությունը բարձրացնելու և հզորացումն ապահովելու համար: Չմոռանանք, որ մենք մեծագույն պարտավորություն ունենք՝ արժանի լինելու Արցախյան երրորդ պատերազմում հանուն հայրենիքի ոչինչ չխնայած մեր զինծառայողների սխրանքին և շարունակելու նրանց սուրբ գործը:

    Սիրելի´ հայրենակիցներ,

    մենք պարտավոր ենք մեր ԱԶԳԻ ու ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ առջև ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատներում խորացող մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացման շուրջ ձևավորել հասարակական համերաշխության մթնոլորտ՝ վերահաստատելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջը:

    Որպես ՀՀ քաղաքացիներ հայտարարում ենք, որ նոյեմբերի 9-ի պարտվողական ու նվաստատացուցիչ եռակողմ հայտարարությունը ստորագրած անձին ս.թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը ո´չ մասնակցելու և ո´չ էլ առավել ևս մեր անունից որևէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չենք տալիս:

    ՄԱՅԻՍԻ 9-Ի ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

    1. Բեգլարյան Աշխեն, քաղաքական գիտությունների թեկնածու
    2. Գալստյան Խաչիկ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    3. Եղիազարյան Արման, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    4. Կոստանյան Արարատ, միջազգայնագետ
    5. Հովհաննիսյան Էդգար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
    6. Մարուքյան Արմեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    7. Մելքոնյան Աշոտ, ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    8. Մելքոնյան Ռուբեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    9. Մինասյան Էդիկ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    10. Միրզոյան Նարինե, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
    11. Նալբանդյան Անահիտ, քաղաքական գիտությունների թեկնածու
    12. Ոսկանյան Վարդան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցեն
    13. Պետրոսյան Գեղամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
    14.  Սողոմոնյան Աշոտ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
    15. Ստեփանյան Խաչատուր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    09.01.2021 թ.

    Հ.Գ. հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար:

  • Տիգրանաշենը  (Քյարքի)  5 օրվա ընթացքում Ադրբեջանին հանձնելու համաձայնություն է ձեռք բերվել

    Տիգրանաշենը (Քյարքի) 5 օրվա ընթացքում Ադրբեջանին հանձնելու համաձայնություն է ձեռք բերվել

    CNN Turk-ի նախիջևանյան աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնի հանդիպում, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը 5 օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին։

    @Wargonzo-ի աղբյուրները ևս հայտնում են, որ երեկ Երասխի մոտակայքում նկատել են Երևան շարժվող ՀՀ ԱԱԾ պետի ավտոշարասյունը։ @KarabakhskieArmyane տելեգրամ ալիքը գրել է, որ երեկ հույժ գաղտնի պայմաններում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը: Քննարկման թեման հայտնի չէ:

    Mediaport-ը ևս երեկ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները երեկ գաղտնի հանդիպել են Նախիջևանում:

  • Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զրկվել է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության բարոյական ու հասարակական աջակցությունից

    Դեսպան Ռուբեն Կարապետյանը իր ՖԲ էջում գրել է, –

    Սիրելի հայրենակիցներ, ընկերներ և հարազատներ,

    Թեև Արցախյան պատերազմից հետո որոշել էի այլևս չօգտագործել ՖԲ-ը, որը սիրված հարթակն է մեզ պարտության մատնած այսօրվա ապազգային  ու անկարող կառավարության և վերածվել է  առանց այդ էլ մասնատված Հայությունը էլ ավելի ֆրագմենտացնելու գործիքի, սակայն  ընդամենը երկու օր հետո Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը ստիպում է ասել հետևյալը.

    Պատերազմի նախապատրաստումը, խայտառակ ընթացքը, այնուհետև` կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումը ու դրան հաջորդած զարգացումները  Հայաստանում բավարար հիմք են տալիս հաստատելու, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության  բարոյական ու  հասարակական աջակցությունից: Դրա մասին են վկայում ոչ թե ցրտաշունչ ձմռանը Երևանի փողոցներ դուրս եկած մարդկանց քանակը, այլ պարզ սոցիալական տարբեր հարցումների ու հասարակակական կարծիքի մոնիտորինգի արդյունքները, հարյուրավոր անձնական հանդիպումներս: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է Ն.Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը, ինչը հստակորեն պահանջեցին  ՀՀ Նախագահ Ա.Սարգսյանն ու Հայության հոգևոր առաջնորդները:

    Զրկվելով հասարակական աջակցությունից, պետական ու հոգևոր բարձր հովանավորությունից երկրի վարչապետը այլևս կորցրել է անհրաժեշտ քաղաքական վստահությունը Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու միջազգային հարթակներում, առավել ևս քննարկելու մեր պետության համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցեր, առավել ևս` ստորագրել որևէ նման փաստաթուղթ: Սա առաջին հերթին պետք է գիտակցեն  դաշնակից ՌԴ իշխանությունները: Հակառակ դեպքում ՀՀ-ում անխուսափելի իշխանափոխությունից հետո ստիպված պետք է կանգնեն այդ համաձայնությունների չեղարկման փաստի առջև:  Մոսկովյան հանդիպմանն ընդառաջ կոչ եմ անում իշխող քաղաքական ուժի այն ներկայացուցիչներին, որոնք դեռ ունակ են պահպանել խելամտությունը և կարող են փոխել զարգացումների ընթացքը` կասեցնելու հակապետական համաձայնագրերի կամ որևէ մեկ այլ իրավական փաստաթղթի ստորագրումը իրենց ղեկավարի կողմից: Հակառակ դեպքում վերջինիս հետ մեղսակից են դառնալու մեր պետությանն ու ազգին պատճառած բոլոր վնասների համար:

    Սիրելի Հայություն,

    Հայոց պետականությանը ծանրագույն հարված է հասցվել, մենք գտնվում ենք խորը համազգային ճգնաժամի մեջ,  մեզ անհրաժեշտ է  համախմբվել այս վճռական պահին և ԲՈԼՈՐ միջոցներով կասեցնել  մեր պետականության գահավիժումը…

  • Իրանը փետրվարի 21-ին կվտարի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, եթե մինչ այդ պատժամիջոցները չվերացվեն

    Իրանը փետրվարի 21-ին կվտարի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, եթե մինչ այդ պատժամիջոցները չվերացվեն

    Իրանը փետրվարի 21-ին կվտարի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, եթե մինչ այդ օրը պատժամիջոցները չվերացվեն: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խորհրդի անդամ Ահմադ Ամիրաբադին, փոխանցում է Mehr-ը:

    «Եթե Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները մինչեւ փետրվարի 21-ը չվերացվեն, հատկապես` ֆինանսական, բանկային եւ նավթային ոլորտներում, մենք անպայման կվտարենք  երկրից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին»,- ասել է Ահմադ Ամիրաբադին:

    Ըստ նրա` Իրանը նաեւ անպայմանորեն կդադարեցնի Լրացուցիչ արձանագրության կամավոր իրականացումը: «Դա Իրանի խորհրդարանի օրենքն է, եւ կառավարությունը պարտավոր է կատարել այն»,- հավելել է նա:

    «Մենք ամերիկացիներին հնարավորություն ենք տվել, եւ ԱՄՆ նոր վարչակազմը պաշտոնը կստանձնի հունվարի 21-ին»,- ասել է Ամիրաբադին: «Նրանք մինչեւ փետրվարի 21-ը ժամանակ ունեն` պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար, հակառակ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր ժողովրդի շահերը: Մենք որեւէ հիմք չենք տեսնում մեր պարտավորությունները կատարելու համար, քանի դեռ պատժամիջոցները չեն վերացվել: Իհարկե, առանց պատժամիջոցների չեղարկման պարտավորությունների կատարումը վնասում է Իրանի ժողովրդին, եւ մինչ այժմ Իրանի ժողովուրդը տուժել է դրանից, իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները ոչ մի վնաս չեն կրել»,- ասել է նա:

    News.am

  • Հայրենիքի փրկության շարժման անդամները հանդիպեցին ՀՀ արտգործնախարարի հետ

    Հայրենիքի փրկության շարժման անդամները հանդիպեցին ՀՀ արտգործնախարարի հետ

    Այս պահին տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Հանդիպման մասին հայտարարություն է տարածել  Հայրենիքի փրկության շարժումը:

  • Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է

    Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է

    Հանրապետության տարածքում հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։

    Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ:

    Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով:

    NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացրին, որ Երեւանում հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձյուն:

    Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի -8 -10 , վաղը ցերեկը`-5 -7 ցուրտ:

    Օդի ջերմաստիճանը մարզերում՝

    Շիրակում գիշերը` -12 -17, ցերեկը` 0 -5

    Կոտայքի լեռներում գիշերը`-10 -15, ցերեկը` -2 +3

    Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -10 -12, ցերեկը՝ -6 -9

    Սեւանա լճի ավազանում գիշերը` -8 -13, ցերեկը` 0 +5

    Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10 +15

    Տավուշում գիշերը` +2 +7, ցերեկը՝ +12 +17

    Արագածոտնի լեռներում գիշերը՝ -9 -14, ցերեկը` -2 +2

    Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -10 -12, ցերեկը՝ -6 -9

    Արարատում գիշերը` -8 -10, ցերեկը` -5 -8

    Արմավիրում գիշերը` -8 -10, ցերեկը` -5 -8

    Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -8 -12, ցերեկը՝ 0 +4

    Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` -8 -10, ցերեկը` -5 -8

    Սյունիքի հովիտներում գիշերը` -2 -5, ցերեկը` +15 +19

    Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +12 +16

    Լեռնային Ղարաբաղում գիշերը` 0 +5, ցերեկը` +17 +20:

  • Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը. ՀՀ ԱԳՆ

    Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը. ՀՀ ԱԳՆ

    ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ:

    Հայտարարությունում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է եկել Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, որոնց զգալի մասը պատերազմական հանցագործություններ են: Այդ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և դրանց իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

    Ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում:

    Հարկ է նշել, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով:

    Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար:

    News.am

  • Հայ Դատը Կը Շնորհաւորէ Ծերակուտական Ռապըրթ Մենենտեզի Նոր Պաշտօնը

    Հայ Դատը Կը Շնորհաւորէ Ծերակուտական Ռապըրթ Մենենտեզի Նոր Պաշտօնը

    ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը շնորհաւորեց ծերակուտական Ռապըրթ Մենենտեզը, որ նոր Ծերակոյտին մէջ պիտի վերստանձէ Ծերակոյտի Արտաքին յարաբերութիւններու յանձնախումբի ատենապետի պաշտօնը։ Ան այդ պաշտօնին վրայ եղած էր նաեւ 2013էն 2015ի միջեւ։

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Րաֆֆի Համբարեան ողջունեց հայութեան եւ յատկապէս Ամերիկայի եւ Նիւ Ճըրզիի Հայ Դատի յանձնախումբներուն հետ սերտ կապեր ունեցող ծերակուտականին նշանակումը նման հեղինակաւոր պաշտօնի մը։

    Ինչպէս նախապէս հաղորդած էինք, այս շաբաթ Ճորճիայի մէջ տեղի ունեցած Ծերակոյտի կրկնակի ընտրութիւններուն արդիւնքներուն շնոհիւ, Ծերակոյտը եւս դեմոկրատներու հակակշիռին տակ անցաւ։

    Նշանակումը ողջունեց նաեւ Նիւ Ճըրզիի Հայ Դատի վարչութեան անդամ Անի Չաղլասեան՝ յիշեցնելով, որ Մենենտեզ տարբեր առիթներով աջակցած է հայութեան։

    Մենենտեզ ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը պահանջող 2019ի բանաձեւին վաւերացումը իրականացուցած քոնկրեսականներէն մէկն էր, այլ վերջերս նաեւ նեցուկ կանգնած էր Ատրպէյճանը եւ Թուրքիան պատասխանատուութեան կանչելու եւ անոնց դէմ պատժամիջոցներ որդեգրելու քոնկրեսական ջանքերուն։

    Ծերակուտականը կը պաշտպանէ Արցախի ինքնորոշման իրաւունքը եւ ամէն առիթով կը ջանայ Հայաստան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւնները սերտացնել։

    Նշեալներուն կողքին, Մենենտեզ կենսական դերակատարութիւն ունեցած է Ատրպէյճանի ամերիկեան օժանդակութիւնները սահմանափակելու ջանքերուն մէջ, եւ հակառակ Սպիտակ տան եւ Ծերակոյտի ղեկավարութեան ճնշումներուն, ան ձախողութեան մատնած էր Հայաստանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպանի թեկնածու Տիք Հոլընտի նշանակումը, որովհետեւ վերջինս Ցեղասպանութիւնը ուրացող մըն է։ Նաեւ, Ատրպէյճանի ի նպաստ դիրքորոշուած ու Ատրպէյճանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան նշանակուած Մեթիու Պրայազայի պաշտօնավարութեան ժամանակաշրջանը կարելի եղած էր սահմանափակել անոր ջանքերով։

    asbarez.com

  • Այս պահին տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ

    Այս պահին տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ

    Այս պահին տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին տեղեկանում են Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջից:

  • Մշակույթի գործիչները նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս․ ՈւՂԻՂ

    Մշակույթի գործիչները նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս․ ՈւՂԻՂ

    Մամուլի ասուլիսով են հանդես գալիս մշակութաբան Սամվել Հարոյանը, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը։ Նրանք անդրադառնում են մշակույթի գործիչների՝ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մասին։

    Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։