Day:Հունվարի 7, 2021

  • Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների ՌԴ եւ Իրան տեղափոխելու հնարավորությամբ․ վարչապետի խոսնակ

    Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների ՌԴ եւ Իրան տեղափոխելու հնարավորությամբ․ վարչապետի խոսնակ

    ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը, որը, հղում անելով նոյեմբերի 10-ի հայտարարությանը՝ասել էր, որ «Նախիջեւանի միջանցքը» առաջիկայում կբացվի։ Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը ստորև․

    «ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է եւ այս համատեքստում՝ նաեւ Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապ հաստատելու:

    Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ:

    Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայկական կողմը չափազանց կարեւոր է համարում նաեւ ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը: Այս թեմայով Ադրբեջանից հնչող վերջին շրջանի հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս եւ կասկածի տակ դնում նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանավորվածությունները կյանքի կոչելու Բաքվի հանձնառությունը: Մինչեւ հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան եւ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ եւ այս բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան՝ այդ թվում միջազգային ատյաններում:

    Միաժամանակ Ադրբեջանում շարունակվում է վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչությունը: Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին եւ հայտարարություններին»։

  • Գորբաչով. Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի` որպես պետության հետագա ճակատագիրը

    Գորբաչով. Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի` որպես պետության հետագա ճակատագիրը

    Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի` որպես պետության հետագա ճակատագիրը, ասել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Նա կարծում է, որ «Կապիտոլիումի գրոհն ակնհայտորեն նախապես էր մշակվել եւ պարզ է, թե ում կողմից»:

    «Սակայն անկարգությունները գլխավորը չեն: Նրանց խնդիրը պարզ է, բայց` միայն առաջին հայացքից: Ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Քիչ ժամանակ կանցնի եւ մենք կպարզենք, թե ինչու դա իրականում արվեց»,- ասել է նա «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

    Գորբաչովը նաեւ համոզմունք է հայտնել, որ աշխարհում շրջադարձ կկատարվի դեպի լիցքաթափումը եւ սպառազինությունների մրցավազքն աստիճանաբար կավարտվի, քանի որ նոր սերնդի մարդիկ կհասկանան դրա մահաբերությունը: «Երբ ես ժամանակին ստորագրում էի զինաթափման պայմանագիրը, այդ ժամանակներն ամենեւին էլ հեշտ չէին. կային ուժեղ հակառակորդներ, բայց մենք դրան հասանք դրան, քանի որ խաղաղություն էինք ուզում: Մարդիկ, ովքեր չեն ցանկանում պատերազմ, կհամախմբվեն, եւ նրանց ղեկավարները ստիպված կլինեն ելք գտնել: Նրանք կգտնեն ելք եւ կգտնեն պայմանագրի նոր ձեւեր` հաշվի առնելով զենքի նոր տեսակները: Հույսը կորցնել չի կարելի: Ես երիտասարդների հետ կապված իմ հույսը չեմ կորցնում»,- ասել է Գորբաչովը:

    News.am

  • Պահանջելու ենք քննել գերագույն հրամանատարի գործողությունները. Արսեն Ղուկասյան

    Պահանջելու ենք քննել գերագույն հրամանատարի գործողությունները. Արսեն Ղուկասյան

    «Մեր ավելի քան 3 ամսվա պայքարը՝ անհետ կորածներին, գերիներին, դիակներին գտնելու  համար, հատվածական հաջողություններ է ունեցել միայն մեր համառության հաշվին, սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ ու ձեռնտու է միայն պատասխանատուներին, ովքեր արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց  պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը, տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:

    Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարությամբ հանդես եկավ՝  մասնավորապես նշելով.

    «Այսօր մենք հասկացել ենք, որ չենք կարող իրենց աթոռին կպած զինվորականներին կամ չինովնիկներին ծեծելով, աշխարհի հայհոյանքները տալով՝ աշխատեցնել: Մեզ խաբում են ու քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք, համակերպվենք, որոշ փոխհատուցումներ ստանանք, լեզուներս կարճանա, և այլն: Ելքը մեկն է՝ սկսել անզիջում և հետևողական իրավական պայքար բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր դավաճանել են, խաբել են մեր երեխեքին ու տարել են անխուսափելի մահվան: Պատրաստվում ենք քրեական պատասխանատվության ենթարկել թե՛ զինվորականներին, թե՛ քննիչներին, թե՛ իշխանությանը, որը կոծկում է այս ամենը: Հասկանալի պատճառներով՝ մեզանում իրավաբաններ և լրագրողներ չկան, ուստի խնդրում եմ բոլոր հայ լրագրողներին և իրավաբաններին, օգնել մեզ այս սուրբ պայքարում ընդդեմ դավաճան չինովնիկների անտարբերության, ում համար մարդը, հայ մարդը, մեր զավակները, նրանց կյանքը, առողջությունն ու արժանապատվությունը ոչինչ են, այսինքն՝ սահմանադրությունը թղթի կտոր է: Հարգելի լրագրողներ ու իրավաբաններ, խնդրում եմ կապ հաստատել մեզ հետ՝ հետևյալ ռազմավարությունը իրականացնելու նպատակով»:

    Մանրամասն՝ տեսանյութում։

    blob:https://www.facebook.com/bf5a571d-45e0-4c3c-9ed2-059ed5ebed48

  • Ադրբեջանցիները թալանում են Հադրութը և առցանց վաճառում ապրանքները

    Ադրբեջանցիները թալանում են Հադրութը և առցանց վաճառում ապրանքները

    Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր և Meydan TV-ի համահիմնադիր Հաբիբ Մունթազիրը նշել է, որ արդեն մի քանի շաբաթ Մարտունու շրջանի գրավված գյուղերից և Հադրութից հանվում են խոշոր եղջերավոր անասուններ, տոննաներով ցորեն, սարքավորումներ և այլն: Ապրանքները թալանվում են գործադիր իշխանությունների, ոստիկանապետերի մակարդակով և  քաղաքացիներին վաճառվում բջջային տարբերակով (այսինքն՝ առցանց), իսկ երբեմն էլ՝ փոքր խանութներում:

    «Եթե ԱԱԾ-ն, գլխավոր դատախազությունը, զինվորական դատախազությունը չեն համագործակցում գողերի և ավազակների հետ, նրանք պետք է հետաքննեն և անհապաղ ձերբակալեն այդ մարդկանց: Ադրբեջանական բանակի զինծառայողներն իրենց կյանքը չեն տվել, որպեսզի գեներալները, ոստիկանապետերը, քաղաքապետերը գողանան իրենց գրասենյակներից ավարը ու վաճառեն զինծառայողներին ու քաղաքացիներին:

    Եթե այս երկրում չկան կանոններ և օրենքներ, եթե ֆեոդալիզմ է, եթե չկա պետական վերահսկողություն, ապա պետք է լինի հասարակական վերահսկողություն. փորձենք պահանջել՝ որպես ժողովուրդ»,- գրում է լրագրողը:

  • Փաշինյանի հնարավոր հետնորդը շարունակում է հայ ժողովրդից հավաքել արյունոտ հարկը. Միքայել Մինասյանը՝ Աննա Հակոբյանի մասին

    2020-ը մահվան տարի էր։ Մահվան, որը կարելի էր կանխել կորոնավիրուսի դեմ պայքար մղելով ոչ թե տնական օղով, այլ պրոֆեսիոնալ բժշկական համակարգով, առանց պատերազմ սանձազերծելու և հայրենասերներին ակնհայտ մահվան չուղարկելով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

    Նա նաև նշել է, որ  հայ ժողովուրդը բավական սարսափելի գին է վճարել Փաշինյանների իշխանության համար՝ 3596 մարդու կյանք խլեց կորոնավիրուսը, իսկ 4750-ի կյանքն ընդհատվեց Արցախում։

    «Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ առաջնորդ ընտրելիս ազգը, որպես հավելյալ բեռ ստացել է չափազանց գործուն առաջին տիկին. Մեսալինա, Մարիա Անտուանետա, Ելենա Չաուշեսկու, Ռաիսա Գորբաչովա. այս կանայք դարձան իրենց ամուսինների արարքների հանցակիցները, պատմության մեջ մտան որպես հանցագործներ։ Փաշինյան զույգի քաղաքական ուղին ուղեկցվում է մահերով և ժամանակի ընթացքում նրանց ախորժակը միայն աճում է։

    Սկիզբը դրվել է 2008-ի մարտի 1-ին՝ 10 մահով 2020-ին հասնելով սարսափելի (և դեռևս աճող) ՝ 8000-ի։ Ես մի քանի անգամ նշել եմ, որ հենց Աննա Հակոբյանն է ստի այն ինդուստրիայի ճարտարապետը, որը ստեղծվել է զոհերի թիվը թաքցնելու համար։ Հենց դրանով է բացատրվում նրա՝ «Հայկական Ժամանակ»-ի ղեկավարումը, եկեղեցու հանդեպ ընդգծված անհարգալից վերաբերմունքը, նրա բարեգործական հիմնադրամների միջոցով գործարարների փողերի լվացումը, պատերազմի ժամանակ մարտական գործողությունների կառավարման շտաբում նրա ներկայությունը։

    Նրա գործառույթը հանցագործության մասնակից լինելն է՝ դրանք թաքցնելու միջոցով։ Նրա մեթոդներն են մանիպուլյացիան, սուտն ու ցինիզմը։ Երկրի կառավարման բոլոր մեխանիզմները փակելով ՝ այս զույգը դարձավ այն ֆեոդալիզմի մարմնավորումը, որի դեմ պայքարի մասին վերջինս հայտնել էր հեղափոխության ժամանակ։ Նիկոլը և Աննան հանգուցային պաշտոններում կարգելով իրենց հարազատներին, ծառայակիցներին և այլ լոյալիստներին՝ իրականացրել են նեոֆեոդալական կառույցի իշխանության յուրացման սցենարը ՝ պատվով կրկնօրինակելով ադրբեջանցի իրենց գործընկերներին»։

    Միքայել Մինասյանը հավելել է նաև, որ բոլորը շարունակում են կյանքի գնով վճարել Փաշինյաններին իշխանության մնալու համար։

    «Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի հնարավոր հետնորդը (միայն Աննան կարող է ապահովել Նիկոլի կառուցած ամբողջ համակարգի լոյալությունը՝ հրաժարականի դեպքում) շարունակում է հայ ժողովրդից հավաքել արյունոտ հարկը»,- գրել է Միքայել Մինասյանը՝ հետևորդներին հիշեցնելով, որ այսօր հանգուցյալների հիշատակության օր է։

  • Արդյոք նոր ստորացուցիչ փաստաթուղթ չի՞ ստորագրվելու Մոսկվայում․ Ավետիք Իշխանյան

    Արդյոք նոր ստորացուցիչ փաստաթուղթ չի՞ ստորագրվելու Մոսկվայում․ Ավետիք Իշխանյան

    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը եռակողմ հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հետ։

    Գրառումը ներկայացնում ենք ստորև․

    «Հունվարի 11-ին սպասվում է վարչապետի այցը Մոսկվա։ Այնտեղ կայանալու է Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում, դրա մասին կարելի է միայն կանխատեսումներ անել։ Կարծում եմ, որ այսօր այլևս մոլորվածներ չկան և հայաստանյան հանրությունը արդեն համոզված է, որ վարչապետ կոչվածը իր արարքները չի քննարկում «ժողովրդի» հետ։ Մոսկովյան հանդիպման հետ կապված, ունեմ հետևյալ մտահոգությունները․

    -Ինչպե՞ս է պարտված, նվաստացած, Ադրբեջանի նախագահի և ողջ ադրբեջանցի ժողովրդի կողմից ծաղրուծանակի ենթարկված անձը հանդիպելու Ալիևի հետ։ Կամ ողջ աշխարհի կողմից արհամարհված նույն անձը հանդիպելու Պուտինի հետ։

    Պատկերացնում եմ Պուտինի և Ալիևի հայացքները հանդիպման ժամանակ՝ խղճահարություն և արհամարհանք առաջինի, ծաղրելի ժպիտ երկրորդի կողմից։Իսկ հանդիպումից հետո, Ալիևի պատվիրակության հռհռոց։

    Հարգելի հայրենակիցներ, այդ վերաբերմունքը վարչապետի նկատմամբ չի, այլ մեր ողջ ժողովրդի, որ մինչև հիմա հանդուրժում ենք մեզ բոլորիս նվաստացրած անձին։

    -Լավ, այս խեղճուկրակը ինչ բանակցություններ է վարելու և ինչ փաստաթուղթ ստորագրի։

    Իսկ, չե՞ք կարծում, որ ինչպես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան բոլորիս համար անակնկալ եղավ, նման ստորացուցիչ փաստաթուղթ չի ստորագրվելու Մոսկվայում։Իսկ եթե նոր կապիտուլյացիոն փաստաթղթով , արդեն Սյունիքն ու Տավուշի գյուղերն են հանձնվում թշնամու՞ն։

    Թե՞, էլի կգտնվեն արմենմարտիրոսյաններ, որ կպնդեն , որ դրանք պատմական Ադրբեջանի մասեր են եղել և հո պատերազմ չի՞ լինելու։ Ոտքի է պետք կանգնել, վաղն ուշ է լինելու։ Հետո չասեք, որ չէինք զգուշացրել»։

  • Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել սոցիալական ու բնակարանային ծրագրերի հարցով

    Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել սոցիալական ու բնակարանային ծրագրերի հարցով

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ բնակչության սոցիալական ու բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի շուրջ՝ ԱՀ պետական լիազոր մարմինների ղեկավարների ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի մասնակցությամբ:

    Քննարկվել են ինչպես տեղահանված, այնպես էլ Արցախ վերադարձած քաղաքացիների խնդիրներին համապարփակ լուծումներ տալու մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր անդամի (բացի արական սեռի՝ 18-58 տարեկան) 68,000-ական դրամի աջակցության տրամադրումը մի քանի ամիս շարունակ: Ըստ առաջարկի՝ վերապահումներ են լինելու միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների եւ բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, բայց շարունակում են մնալ ՀՀ տարբեր համայնքներում: Սոցիալական աջակցության նշված ծրագրի առաջարկը պետք է վերջնականացվի ու հաստատվի ՀՀ կառավարության կողմից:

    Երկրի ղեկավարի կողմից բարձրացված հիմնական խնդիրը, սակայն, բնակարանային ապահովման հարցն էր: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ առաջնահերթորեն պետք է ավարտել շրջաններում առկա ազատ բնակֆոնդի գույքագրումը, եւ այդ առումով նա հանձնարարել է վարչակազմերի ղեկավարներին առաջիկա օրերին վերջնականացնել ցանկերը եւ ներկայացնել պետական լիազոր մարմիններ: Նախագահն ընդգծել է, որ բացի վերանորոգումից, այդ բնակարանները կկահավորվեն անհրաժեշտ նվազագույն գույքով ու տեխնիկայով, իսկ դրանցում տեղավորված ընտանիքներին կտրվեն տնտեսական գործունեության համար միջոցներ:

    Պետական, բարեգործական եւ աջակցության այլ ծրագրերով տարվա ընթացքում համայնքներում նաեւ կտեղադրվեն արագ կառուցվող տներ, որոնք կունենան կենսական նշանակության բոլոր պայմանները:

    Նախագահն ընդգծել է, որ շնորհիվ կառավարության գործուն ջանքերի՝ կարճ ժամանակահատվածում հաջողվել է վերականգնել Հանրապետության ենթակառուցվածքների գերակշիռ մասը, որոնց մեծ մասն ամբողջությամբ ավերվել էր թշնամու հրթիռահրետակոծության հետեւանքով: Նախատեսվում է նաեւ միջգյուղական ճանապարհների ասֆալտապատման, ոռոգովի հողատարածքների քանակի ավելացման եւ գյուղատնտեսական աշխատանքների խրախուսման մեծածավալ ծրագրերի իրականացում:

  • ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ին կոչ է անում չմոռանալ ժողովրդավարության մասին

    ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ին կոչ է անում չմոռանալ ժողովրդավարության մասին

    ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն և կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը կոչ են անում վերադառնալ խաղաղ կարգի և հարգել ժողովրդավարական գործընթացը Վաշինգտոնում. հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ մամուլի գրասենյակը:

    «Ժողովրդավարական ընտրությունների արդյունքը, ինչպես նաև սահմանադրական սկզբունքները պետք է հարգվեն»,- ասել է Լինդեն:

    «Ինձ անհանգստացնում է ժողովրդավարական ինստիտուտների և սկզբունքների դեմ այս հարձակումը, որի ականատեսն ենք այսօր Վաշինգտոնում»,- Շմիդի խոսքերն է մեջբերում ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

  • Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել. Արմեն Աշոտյան

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Ակնհայտ է այլեւս, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել։

    Դավադիր ստահակը, ով կառչել է աթոռից եւ դիմադրում է սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր, ավելի ամուր կառավարության ձեւավորմանը, թաքուն է պահում ժողովրդից Ալիեւի հետ գալիք հանդիպման բովանդակությունը։

    ՀՀ վարչապետի պաշտոնն ուզուրպացրած Հակահայկական տականքն արդեն դե-ֆակտո սպանել է Արցախի Հանրապետությունը, եւ հավանական է, որ շուտով վերջին մահացու հարվածը կհասցնի նաեւ Հայաստանի Հանրապետությանը։

    Գալիք հանդիպումը կարող է դառնալ հայկական պետականության դիակը ֆորմալինի մեջ դնելու եւ մեր պետականության մումիֆիկացման եզրափակիչ արարը։

    Նիկոլ Փաշինյանը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի։

    Մինչեւ Հայաստանում չփոխվի իշխանությունը, որեւէ նոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պետք է բացառել, իսկ մինչ այդ՝ օրակարգի գերակա հարց դիտարկել բացառապես ռազմագերիների, պատանդների եւ աճյունների վերադարձը»։

  • Հայաստանը պետք է․․․ Ի՞նչ է պարտավորվելու անել Հայաստանը

    Հայաստանը պետք է․․․ Ի՞նչ է պարտավորվելու անել Հայաստանը

    Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է․

    Նոր տվյալներ Մոսկվայի օրակարգից.

    Ա. Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի նոր ձեռք բերած տարածքները և սահմանները:

    Բ. Հայաստանը պետք է միջանցք տրամադրի` թուրքական աշխարհի միավորման համար:

    Գ. Հայաստանը պետք է Արցախից դուրս բերի բոլոր զինվորներին:

    Առաջինով Հայաստանը կորցնում է բոլոր շանսերը երբևէ օրինականորեն հետ բերելու կորցրածը: Դա արդեն ստալինյան Կավբյուրոյի որոշում անգամ չէ: Դա Վիլսոնի վճռի և Ազգերի Լիգայի որոշման չեղարկում է` Հայաստանի Հանրապետության տարածքի կորստյան սծկամովին արձանագրում:

    Երկրորդով իրականանում է թուրքերի հազարամյա երազանքը և սկսում է Հայաստանի կյանքի վերջին շրջանը:

    Երրորդով Արցախը ամբողջությամբ` առանց բացառության` նվերի ժապավենով նվիրվում է Ադրբեջանին:

    Այս պարագայում Հայաստան չի լինելու:

    Վայելե´ք ձեր հայրնիքի տեր լինելու վերջին ամիսները: Հետո պանդուխտի ու գաղթականի երգեր եք երգելու, Գանձասարի նկարներ նկարելու և խոհանոցներում կախելու և միլիոնավոր Հայաստանի կենացներ խմելու: Եվ փոխելու եք ձեր ազգությունը: Համաձայն այն վայրերի` որտեղ կապաստանեք: