Day:Հունվարի 4, 2021

  • ՌԴ ԱԻՆ պիրոտեխնիկներն ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում

    ՌԴ ԱԻՆ պիրոտեխնիկներն ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում

    ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պիրոտեխնիկներն ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղդամի շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը:

    «Հունվարի 4-ին Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը փրկարարների հետ մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքներում ականազերծման առաջադրանքներ իրականացնելու: Հումանիտար առաքելության շրջանակներում պիրոտեխնիկները կաշխատեն Աղդամի շրջանում»,- հայտնել են գերատեսչությունից:

    Խմբավորման կազմում ընդգրկվել են ՌԴ ԱԻՆ-ի «Լիդեր» կենտրոնի և Նոգինսկի փրկարարական կենտրոնի 20 պիրոտեխնիկներ: Նրանց հետ միասին թռչում են 3 համալիր ռոբոտներ: «Ողջ անձնակազմը «Քովիդ-19»-ի թեստավորում է անցել՝ բացասական արդյունքով»,- հավելել են գերատեսչությունից:

  • Վազգեն Մանուկյանը կարևորում է, որ  սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական ջոկատներ կազմավորվեն

    Վազգեն Մանուկյանը կարևորում է, որ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական ջոկատներ կազմավորվեն

    Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

    Սիրելի՛ հայրենակիցներ,

    Մեր կորուստները շարունակվում են: Այժմ հերթը հասել է Շուռնուխին:

    1988 թվականի Սումգայիթյան դեպքերից հետո, երբ հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցավ սարսափելի կոտորած, և մենք ականատես եղանք, որ ո՛չ պետությունը, ո՛չ էլ բանակը (այն ժամանակ՝ ԽՍՀՄ բանակը) մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության պաշտպան չեն հանդիսանում, Հայաստանում մեծ թափով սկսվեցին կազմավորվել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ԽՍՀՄ հսկայական սահմանափակումների պայմաններում կարողացան զինվել և իրենց ձեռքը վերցնել հայ բնակչության պաշտպանությունը:

    Դրանից հետո մենք անցանք մեծ ճանապարհ. ունեցանք անկախ պետություն, ստեղծեցինք մարտունակ բանակ, գրանցեցինք փայլուն հաղթանակներ: Բայց այժմ հայտնվել ենք նույն վիճակում:

    Փաստորեն այսօրվա մեր անկախ պետությունը՝ հանձինս կառավարության, բանակի, ուժային կառույցների ղեկավարության, չի պաշտպանում մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, տարածքները, մեր ունեցվածքն ու շահերը:

    Փոխարենը մենք անընդհատ լսում ենք ինքնարդարացման սուտ, տգետ բացատրություններ իշխանության կողմից, որը պատերազմի վերսկսման սպառնալիքով նորից փորձում է մոլորության մեջ դնել մեր ժողովրդին իր ամուլ իշխանությունը երկարաձգելու համար:

    Երբ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգության ու շահերի պաշտպանությունը, ժողովրդի բնական իրավունքն է այդ պաշտպանությունը վերցնել իր ձեռքը:

    Մենք կփոխենք այս ապիկար և մեր պետությունը ոչնչացնող իշխանություններին: Այն ռազմական ուժը, որ ձևավորվել էր տասնյակ տարիների ընթացքում, նորից կկարողանա երաշխավորը լինել մեր անվտանգության: Բայց դա ժամանակ է պահանջում, և այդ ընթացքում մենք անընդհատ նոր կորուստներ ենք ունենում, սեղմվում են մեր երկրի սահմանները, անպաշտպան են մնում մեր սահմանամերձ բնակավայրերն ու բնակիչները:

    Այս պայմաններում կարևորում եմ, որ մեր երիտասարդները, սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը, ծանր պատերազմների միջով անցած մեր վետերանները նորից կազմավորեն պաշտպանական ջոկատներ, բանակցեն և համագործակցեն խաղաղապահ զորքերի հետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի մեկնաբանությունների ու իրականացման շրջանակներում (այն, ինչ չեն անում ՀՀ պետական կառույցները) և պաշտպան կանգնեն մեր երկրի սահմաններին և մեր ժողովրդի անվտանգությանը:

    ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

    04.01.2021թ.

  • Իրանը Թրամփին զգուշացրել է ամերիկացիների նկատմամբ իսրայելական սադրանքների մասին

    Իրանը Թրամփին զգուշացրել է ամերիկացիների նկատմամբ իսրայելական սադրանքների մասին

    Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամերիկացիների դեմ իսրայելական սադրանքների հավանականության մասին:

    «Իրաքից ստացված թարմ հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ իսրայելական գործակալ սադրիչները ծրագրում են հարձակումներ ամերիկացիների վրա՝ հեռացող Թրամփին տալով կեղծ «casus belli» (պատերազմի առիթ)»,- «Թվիթեր»-ում գրել է Զարիֆը:

    «Զգուշացե’ք թակարդից, Թրա’մփ: Ցանկացած հրավառություն դառը պատասխան կստանա, հատկապես` ձեր հավերժական լավագույն ընկերների դեմ», – ասել է Իրանի նախարարը՝ չնշելով որևէ մանրամասներ:

  • Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ

    Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ

    Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ  թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ։

    «Թուրքերը հիմա փորձում են հայկական WhatsApp-ներ գողանալ։ Պատերազմի օրերին թիրախային էին անում, հիմա կարծես՝ անցել են զանգվածային։ Նրանց պետք է ունենալ հայկական համարով WhatsApp, որով կարող են մարդկանց խաբել, վախեցնել եւ այլն»,- նշեց նա։

    Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչպես են գողանում WhatsApp-ները. «Դուք ստանում եք կոդ, այսինքն՝ ձեր անունից ձեր վերականգնման կոդն են ուզում, հետո գրում են՝ կներես, հանկարծակի քեզ եմ ուղարկել, մի հատ այդ կոդն ինձ տուր, եթե ուղարկեցիք, ապա համարը տանում են»։

    Նա տեսահոլովակով ներկայացնում է՝  ինչ է պետք  անել WhatsApp-ը հարձակումներից պաշտպանելու համար։

  • Արցախի ԱԳՆ պաշտոնում Մասիս Մայիլյանին կփոխարինի Դավիթ Բաբայանը

    Արցախի ԱԳՆ պաշտոնում Մասիս Մայիլյանին կփոխարինի Դավիթ Բաբայանը

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:  Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

    Ստորագրված մեկ այլ հրամանագրով Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից:

  • Կթանկանան ուսման վարձն ու առողջապահական ծառայությունները. մանրամասներ Փաշինյանի որոշումից. 168.am

    Կթանկանան ուսման վարձն ու առողջապահական ծառայությունները. մանրամասներ Փաշինյանի որոշումից. 168.am

    168.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ավարտին՝ դեկտեմբերի 30-ին, ստորագրել է N 1455-L որոշումը՝ Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին:

    Փաշինյանի այդ որոշումից ակնհայտ է դառնում, որ պետական բյուջեի ճեղքն ինչ-որ ձեւով լցնելու համար իշխանությունը կրկին քաղաքացու գրպանն է մտնելու։

    Եվ այսպես, նշյալ որոշման հավելվածում տրված ընդհանուր նկարագրության մեջ ասվում է՝ հարկային քաղաքականության ճեղքը հարկային օրենսդրության հետեւանքով չհավաքագրվող կամ պակաս հավաքագրվող հարկային եկամուտների ամբողջությունն է: Ուստի իշխանությունը որոշել է որոշակի փոփոխությունների գնալով՝ կրճատել այդ ճեղքը:

    Որոշման հավելվածում նախ նշված է, թե կրճատելու են հարկային արտոնությունների կիրառման շրջանակը՝ կրճատելով հատկապես այն արտոնությունները, որոնց արդյունավետությունը, ըստ նախագծի հեղինակների, չի հիմնավորվում «ծախսեր-օգուտներ» վերլուծությամբ:

    Հարկային քաղաքականության ճեղքի 1-ին պատճառը, ըստ որոշման հավելվածի, ՀՀ-ում ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատված գործարքների «չափազանց լայն շրջանակն է»: Ըստ այդմ, նախատեսվում է կրճատել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ շրջանակը: Սա ենթադրում է, որ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում սահմանված՝ ԱԱՀ-ից ազատված գործարքներն ու ծառայությունները կպակասեն:

    Որոշման հավելվածում մասնավորապես նշված են առողջապահական ու կրթական ծառայությունների ԱԱՀ-ով հարկելու անհրաժեշտությունը: Հետեւաբար՝ առաջիկայում կտրուկ կթանկանան ուսման վարձն ու առողջապահական ծառայությունները: Որպես հիմնավորում՝ նշված է, թե այդ ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հնարավորություն կտա ընդլայնել պետական պատվերով կամ, այլ կերպ ասած՝ անվճար բուժօգնություն ստացողների եւ սովորողների թիվը:

    Այս որոշմամբ նաեւ առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում հարկման ընդհանուր համակարգի համեմատությամբ սահմանել ավելի բարձր բեռ:

    Հարկային քաղաքականության ճեղքի 2-րդ պատճառը ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի բացակայությունն է: Այս համակարգի ներդրման համար, որպես հիմնավորում, ներկայացված են հակակոռուպցիոն ռիսկերի կառավարման եւ եկամտային հարկի համակարգին որոշակի պրոգրեսիվություն հաղորդելու հարցերը:

    Որպես հարկային քաղաքականության ճեղքի ձեւավորման պատճառ՝ ներկայացված է  նաեւ գործարքների լիարժեք փաստաթղթավորման բացակայությունը: Այս բացը որոշման հավելվածում պատճառաբանված է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմի առկայությամբ:

    Հետաքրքրական է, որ որպես օրինակ՝ բերված է գյուղատնտեսության ոլորտը, ու նշված է, թե գյուղատնտեսական արտադրանք արտադրողների հիմնական մասը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Եվ այս բացը լրացնելու համար առաջարկվում է «գյուղատնտեսական արտադրանքի մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու նոր հնարավորության ստեղծում»:

    Նշված միջոցառումները իրականացնելու համար Հարկային օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու, Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծ մշակելու, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենքի նախագիծ մշակելու եւ դրանց կառավարությանը ներկայացնելու համար պատասխանատուներին՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ժամանակ է տրված մինչեւ 2021 թվականի մայիսի երրորդ տասնօրյակը»։

  • Վարչապետն ասել է՝ գերիների խնդիրը նուրբ հարց է. անհետ կորածների հարազատները հանդիպել են Փաշինյանի հետ

    Վարչապետն ասել է՝ գերիների խնդիրը նուրբ հարց է. անհետ կորածների հարազատները հանդիպել են Փաշինյանի հետ

    Արցախյան վերջին պատերազմից հետո անհետ կորած եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի երեքին կայացած հանդիպումից։

    Նա նշեց, որ իրենք վարչապետին հայտնել են, թե ինչ վիճակ է տիրում Կապանի դիահերձարանում, և նա էլ ասել է, որ այդ առումով ամեն ինչ վերցնում է իր վերահսկողության տակ, և խնդիրը մեկ-երկու օրում կլուծվի։

    Ավելի  վաղ Արսեն Ղուկասյանը տեղեկացրել էր՝ Արցախում հայտնաբերված մարմինները, որ պարկերով տարվել են Կապանի դիահերձարան, դրվել են դիահերձարանի երկրորդ հարկում եղած սենյակներից մեկում, որի պատուհանները բաց են թողել։

    «Մորգին մոտենալ չի լինում, այնպիսի հոտ է գալիս»,- ասել էր նա։

    Երկրորդ հարցը զոհվածների ընտանիքներին տրամադրվելիք ֆինանսական աջակցությանն է վերաբերել։

    «Արդեն տեղեկություններ կան, որ բազմաթիվ խնդիրներ են առաջացել մարդկանց մոտ՝ այդ վճարումների հետ կապված։ Մարդիկ կան, որ այսօր իրոք աջակցության կարիք ունեն, և նրանք այլ բան չեն ուզում, ուղղակի ասում են՝ տվեք այն, ինչը պետության կողմից հաստատված է։ Հանդիպումից կես ժամ չանցած ինձ զանգել է վարչապետի օգնականը և պաշտպանության նախարարի օգնականը»,- ներկայացրեց անհետ կորածների հարազատը։

    Արսեն Ղուկասյանը տեղեկացրեց նաև, որ կոնկրետ հարց է բարձրացվել՝ կապված գերիների հետ։ Սակայն, նրա խոսքով, վարչապետն ասել է, որ դա շատ նուրբ հարց է։

    «Մեզ հուսադրեցին՝ ամեն ինչ բարձր մակարդակով արվում է, որ հարցը չհասնի այն բանին, որ ՄՈԲ-ի տղերքը Ադրբեջանի կողմից տեռորիստ ճանաչվեն ու դատվեն։ Եթե որոշված է ռազմագերիներին փոխանակել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, ապա դա պետք է արվի։ Ամեն ինչ պետք է արվի, նաև Ռուսաստանի կողմից, որ գոնե այդ կետը չխախտվի, քանի որ գերիների փոխանակման հարցը եռակողմ փաստաթղթում էլ կար»,- նշեց նա։

    Մանրամասները՝ տեսանյութում։

    blob:https://www.facebook.com/ea2ce166-e92c-4599-b7d6-f7eb9f04ac27

  • Ինչո՞ւ Հայաստանում չսկսվեց զորահավաք, երբ օգոստոսից Ադրբեջանում այն իրականացվում էր․ Վարոսյան

    Ինչո՞ւ Հայաստանում չսկսվեց զորահավաք, երբ օգոստոսից Ադրբեջանում այն իրականացվում էր․ Վարոսյան

    Երվանդ Վարոսյանը գրում է․

    «Նիկոլո՛զ…

    Ինչո՞ւ երկու տարվա մեջ Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում մարտական ստորաբաժանումներ կրճատվեցին, կրկնակի ավելացվեց ՊՆ և ԳՇ կաբինետային աշխատակիցների թիվն ի հաշիվ այդ ստորաբաժանումների ծառայողների։ Ինչո՞ւ է փոխվել ԶՈւ զարգացման պլանը, արդիական ու պիտանի զինատեսակների (այդ թվում ՌԷՊ և ՀՕՊ նորագույն համակարգերի) փոխարեն հնամաշ ОСА համակարգեր, անպետք СУ 30 ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինչո՞ւ անգամ հիմա չի բացահայտվում «զրոյական կետից» սկսված բանակցությունների (բացահայտ ու ծածուկ) ընթացքը, որպեսզի հասկանանք փակուղու պատճառը։ Ինչո՞ւ էին Հայաստանից ՌԴ մեսիջներ ուղարկվում, թե մեզ մոտ եղանակ է փոխվել, դուք էլ պիտի հրմարվեք, ինչո՞ւ էր տարվում ուղղորդված հակառուսական քարոզչություն։

    Ինչո՞ւ պատերազմի անխուսափելիության մասին այսօր խոսողները պետությունը չէին նախապատրաստում պատերազմի։ Ինչո՞ւ Հայաստանը չձեռնարկեց համապատասխան քայլեր, երբ դեռ ամռանը հայտնվեցին տեղեկություններ Ադրբեջանի կողմից թուրքական ԱԹՍ-ների ձեռքբերման մասին։ Ինչո՞ւ Հայաստանում չսկսվեց զորահավաք, երբ օգոստոս ամսից Ադրբեջանում այն իրականացվում էր, իսկ Թուրքիան Սիրիայի հյուսիսում Արցախ ուղարկելու համար վարձում էր գրոհայինների։

    Ինչո՞ւ արդեն պատերազմի օրերին փաստացի դադարեցվեց զորահավաքի իրականացումը Հայաստանում, դադարեցվեց զորքերի համալրման գործընթացը։ Ինչո՞ւ հայտարարվեց ռազմական դրություն, բայց այն տարածվեց միայն խոսքի ազատությունն ու հավաքների իրավունքը սահմանափակելու վրա։ Ինչո՞ւ էին մեզ լկտիաբար ստում պատերազմի ամբողջ ընթացքում։ Ինչո՞ւ մոգոնվեց կամավորներով կամ զանազան պետական կառույցների ջոկատներով պատերազմ վարելու անհաջողության դատապարտված գաղափարը։

    Ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց ավելի վաղ, ե՞րբ, քանի անգամ, ինչ առաջարկներ են ներկայացվել Հայաստանին պատերազմի ընթացքում։ Ինչո՞ւ հանրությանը չի ներկայացվում տեղեկատվություն այն մասին, թե Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով հանգանակված գումարներով կոնկրետ ինչ ծախսեր են արվել։ Ինչո՞ւ է մինչ այս պահը հասարակությունից դեռ թաքցվում հայկական կողմի կորուստների իրական պատկերը։ Ի՞նչ է նշանակում բանավոր ըմբռնմամբ Ադրբեջանին զիջել Զանգեկանի ու Կուբաթլուի շրջանների, այդ թվում` ՀԽՍՀ սահմաններում գտնված տարածքները»։

  • Քարտեզ-մարտեզ՝ իրենց հեչ վեջը չի. ժողովուրդն ունեցվածքը հանում է․ Շուռնուխի գյուղապետ․ 168.am

    Քարտեզ-մարտեզ՝ իրենց հեչ վեջը չի. ժողովուրդն ունեցվածքը հանում է․ Շուռնուխի գյուղապետ․ 168.am

    168.amը գրում է․ «Շուռնուխում վիճահարույց դարձած 12 տների բնակիչներին թշնամու կողմից ներկայացված նախնական վերջնաժամկետը հունվարի 5-ն է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

    «Արդեն վերջնական ով ինչ ունի, պետք է հանի, որովհետև իրենք ասում են՝ սա ադրբեջանական տարածք է, ու մեզ տվել են մինչև ամսի 5-ը: Ժողովուրդն իր ունեցվածքը հանում է»,- ասաց նա: Հարցին, թե ուր պետք է գնան, պատասխանեց. «Դե, մի մասին գյուղում տեղավորել ենք, ազատ տներ եղել են, մի մասն էլ՝ Գորիս-Ղափան արդեն գնացել են, վարձով ապրում են»:

    Դիտարկմանը, թե խորհրդային քարտեզներ են հրապարակվում, որտեղ Շուռնուխը Խորհրդային Հայաստանի տարածք է, արձագանքեց. «Իրենք ասում են՝ իրենց սարքն է անցնում. քարտեզ-մարտեզ՝ իրենց հեչ վեջը չի: Ասում է՝ արդեն վերևներում ոնց որոշված է, էդպես է»:

    Հակոբ Արշակյանը նշեց, որ իշխանությունների անելիքների մասին տեղյակ չէ, բայց համապատասխան փաստեր է պատրաստում արխիվից, որպեսզի սահմանազատման ժամանակ ներկայացնի. «Ինչ որ մեր ձեռքի տակ կա՝ կազմակերպենք, որպեսզի ներկայացնենք վերջնական այդ հանդիպման ժամանակ»:

  • Սյունիքի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանցիները հայ զինվոր են առևանգել. Mediaport

    Սյունիքի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանցիները հայ զինվոր են առևանգել. Mediaport

    ԱՂԲՅՈւՐ․ Mediaport-ի Սյունիքի մարզի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքից թշնամին հայ զինվոր է առևանգել:

    Տեղեկությունը ստացել ենք այսօր առավոտ՝ մի քանի աղբյուրից, Հայաստանի ՊՆ-ից մի քանի ժամ է, չենք կարողանում պարզաբանում ստանալ: