Day:Հունվարի 2, 2021

  • ԱՄՆ հետախուզությունը գտնում է, որ Իրանը վերջին 2 օրում բարձրացրել է իր ուժերի մարտունակությունը

    ԱՄՆ հետախուզությունը գտնում է, որ Իրանը վերջին 2 օրում բարձրացրել է իր ուժերի մարտունակությունը

    ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը վերջին երկու օրվա ընթացքում բարձրացրել է իր ռազմածովային ուժերի մի մասի մարտական ​​պատրաստության մակարդակը: Այսպիսի հայտարարություն է արվել CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում:

    Ըստ աղբյուրի, «հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ վերջին 48 ժամվա ընթացքում Պարսից ծոցի տարածաշրջանում բարձրացվել է Իրանի որոշ ռազմածովային ուժերի մարտական ​​պատրաստության մակարդակը»:

  • Tert.am. Համավարակի և պատերազմի ընթացքում քաղաքապետի դերը պետք է մեծ լիներ, սակայն նա նախընտրեց՝ ավելի լավ է ավտոմատը ձեռքին նկար ունենալ, քան թե ի պաշտոնե օգուտ տալ. Դավիթ Խաժակյան

    Tert.am. Համավարակի և պատերազմի ընթացքում քաղաքապետի դերը պետք է մեծ լիներ, սակայն նա նախընտրեց՝ ավելի լավ է ավտոմատը ձեռքին նկար ունենալ, քան թե ի պաշտոնե օգուտ տալ. Դավիթ Խաժակյան

    Հայկ Մարությանին պաշտոնի բերած և ժողովրդի գլխին պատուհաս դարձրած անձը ևս պետք է հեռանա, որից հետո քաղաքի համար բարդ փուլ է սպասվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ խոսելով 2020 թվականին քաղաքապետարանի գործունեության, համավարակի և ռազմական դրության պայմաններում կառույցի դերի և պարտավորությունների կատարման մասին:

    «Քաղաքապետ Հայկ Մարությանի՝ պատերազմի ընթացքում տուժած երևանցի զինվորականներին աջակցություն ցուցաբերելու խոստումներից օրինակ՝ թեքահարթակներ, հարմարավետ վերելակներ կառուցելուն Խաժակյանը պատասխանեց այն դիտարկմամբ, որ 2018 թվականի համեմատ, 2019 թվականին բյուջեով նվազեցրից նախատեսված թեքահարթակների կառուցման ֆոնդը: «Իհարկե, տված խոստումները շատ գեղեցիկ են հնչում, սակայն ակնհայտ է, որ իր տված խոստումները չեն համապատասխանում իր քայլերին: Այդ խոստումները կամ թղթի վրա են մնում կամ մնում են հայտարարությունների տեսքով:

    Ես որևէ հույս այս քաղաքային իշխանությունների հետ չեմ կապում: Վերջերս մի կարծիք լսեցի իմ մասին, թե այլ լուծումներ չեմ առաջարկում, միայն քննադատում եմ: Ես, թերևս, դրա հետ համամիտ եմ, և դրա բացատրությունն այն է, որ ժամանակին շատ եմ խոսել տարբեր լուծումների մասին, որոնք չեն իրականացվել և հիմա ես տեսնում եմ, որ այս քաղաքային իշխանության և՛ մտավոր պոտենցիալը և՛ քաղաքական պոտենցիալն այլևս սպառված է և միակ լավությունը, որ նրանք կարող են անել այս քաղաքի համար դա հեռանալն է: Այլ սպասում 2021 թվականին Երևանի համար, ես, ցավոք, չունեմ»,- նշել է Խաժակյանը:

    Ավագանու անդամը շեշտել է, որ ամբողջ համակարգը պետք է փոխվի և իր խոսքով՝ Հայկ Մարությանին պաշտոնի բերած և ժողովրդի գլխին պատուհաս դարձրած անձը ևս պետք է հեռանա, որից հետո քաղաքի համար բարդ փուլ է սպասվում, օրինակ՝ վերականգնել քաղաքային տրանսպորտը, վերականգնել շատ ենթակառուցվածքներ, որոնք այս իշխանությունների օրոք ավերվեցին:

    «Ինչքան շուտ սկսվի այս գործընթացը, այդքան հեշտ կլինի կորուստները նվազեցնել, եթե ոչ, ապա թող՝ որևէ քաղաքացի չմտահոգվի, որ կարող է կոլապսների շարք սկսվի: Այսօր մենք տրանսպորտային համակարգ չունենք: Այս քաղաքային իշխանությունը նախընտրեց ձեռք բերել 100 «ԳԱԶել»-ներ, սակայն 2020 թվականին գծերից դուրս բերվեցին շուրջ 450-ը, փակվեցին ևս որոշ գծեր՝ եկամտաբերության խնդիրներով պայմանավորված»,-ասել է նա:

    Խաժակյանը նշել է, որ ստեղծված կոլապսային պայմաններում ով էլ, որ ստանձնի քաղաքային իշխանությունը, ամիսներ են պահանջվելու, մինչև հնարավոր լինի եղած խնդիրները շտկել:

  • Եղանակն՝ առաջիկա 5 օրերին

    Եղանակն՝ առաջիկա 5 օրերին

    Հունվարի 2-6-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

  • Աշխարհում ամենատարեց կինը տոնել է իր 118-ամյակը

    Աշխարհում ամենատարեց կինը տոնել է իր 118-ամյակը

    Ճապոնիայում Կանե Թանաքան, որը ներկայում աշխարհի ամենատարեց կինն է, շաբաթ տոնել է իր ծննդյան 118-րդ տարելիցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:

    Կորոնավիրուսի տարածման պատճառով Թանաքան գրեթե չի հանդիպում իր բարեկամներին, իսկ ծննդյան կապակցությամբ նրան անձամբ շնորհավորել են ծերանոցի աշխատակիցները, որտեղ բնակվում է ամենատարեց կինը. նրանք երգ են երգել Թանաքայի համար:

    Գինեսի Ռեկորդների գրքի տվյալներով՝ երկարակեցության բացարձակ ռեկորդը պատկանում է ֆրանսիացի Ժաննա Կալմանին: 1997 թվականին նա մահացել է 122 տարեկան 164 օրական հասակում:

    2020 թվականի սեպտեմբերի 15-ին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը հայտնել էր, որ երկրում 100 տարեկան եւ բարձր մարդկանց թիվը գերազանցել է 80 հազարը: Ընդ որում՝ նրանց 88 տոկոսը (70 975 քաղաքացի) կին է: News.am

  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

    Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

    Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

    Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

     Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

    ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք․ մահվան դեպքերը 10-ն են

    Հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք․ մահվան դեպքերը 10-ն են

    Հունվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159798 դեպք, որոնցից 143640-ն` առողջացած, 2836-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 596416 թեստավորում:

    Երեկ կատարվել է 540 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Ունենք 285 առողջացած և 8 մահվան դեպք:

    Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 687 է:

  • Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն, նրանք կարգավիճակով ռազմագերիներ են. ՀՀ ՄԻՊ

    Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն, նրանք կարգավիճակով ռազմագերիներ են. ՀՀ ՄԻՊ

    Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ԱԴրբեջանում ձերբակալված հայ գերիների խնդրին.

    Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է` որպես ահաբեկիչներ

    Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ այս և նման հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն:

    Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են:

    Առանց այն էլ ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանի իշխանություններն անընդհատ խախտել են մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդտվում է զոհվածների մարմինների փոխանակումը ու այլն:

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու զեկույցները հաստատում են, որ այս ամենը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն առաջացնել մեր երկրում:

    Մշտադիտարկումն ակնհայտ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունների դեպքում անհրաժեշտ է մշտապես գործել այնպիսի կոնկրետ երաշխիքներ ունենալով, որոնք կապահովեն նրանց կողմից

    մարդասիրական պայմանավորվածությունների անխափան իրականացումը, մարդու իրավունքների միջազգային պահանջների անխախտելիությունը:Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի նշված հայտարարությանը՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին:

  • Մեղավոր են հները, կովիդը, հիմա էլ պատերազմը. կունենանք երկնիշին մոտ տնտեսական անկում, կավելանա աշխատող աղքատների թիվը. Թադևոս Ավետիսյան

    Մեղավոր են հները, կովիդը, հիմա էլ պատերազմը. կունենանք երկնիշին մոտ տնտեսական անկում, կավելանա աշխատող աղքատների թիվը. Թադևոս Ավետիսյան

    Պաշտոնական վիճակագրությամբ արդեն փաստված է, որ մենք 2020 թ-ի 11 ամիսներին ունեցել ենք տնտեսական 7,2 տոկոս անկման ցուցանիշ, բայց պետք է փաստեք նաև, որ 2020 -ի նոյեմբերը՝ 2019 –ի նոյեմբերի համեմատ 10,3 տոկոս անկում է գրանցել։ Այսինքն՝ միջին տեմպից բարձր անկմամբ շարունակվում է տարին և այս անկումն ակնհայտ է նաև, որ շարունակվում է դեկտեմբերին։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ ընդգծելով, որ տարին մենք կավարտենք աննխադեպ՝ երկնիշին մոտ տնտեսական անկմամբ։ «Ցավալիորեն պետք է փաստենք, որ բարձր անկման տեմպեր ունի շինարարությունը, նվազել է ծառայությունների ոլորտը՝ գրեթե 14 տոկոս և մանրածախ առևտրի ոլորտը, որոնք աշխատատար ոլորտներ են։ Այսինքն, մենք ունենալու ենք նաև սոցիալական հետևանքներ և իրական աշխատատեղերը սրա հետևանքով կրճատվելու են, կրճատվելու են նաև իրական եկամուտները»։

    Նա նշեց, որ թեև 3 տոկոսի միջին աշխատավարձի բարձրացում է եղել, բայց ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն էլ ավելի մեծ չափերով բարձրացել են։ «Այլ կերպ ասած մարդկանց իրական եկամուտները նվազել են կամ չնչին աճ են ունեցել, քանի որ գները ավելի առաջանցիկ են աճել։ Հետևապես, մարդկանց իրական եկամուտները նվազել են։ Սա բերելու է աղքատության մակարդակի բարձրացման և, հատկապես, աշխատողների աղքատության խորացման։ Այսօր ամեն չորրորդ աշխատողն աղքատ է, մենք այս ցուցանիշի վատացում ենք ունենալու 2020 թ-ի տվյալներով»։

    Տնտեսագետի դիտարկմամբ՝ 2020 թ-ին կավելանան բյուջեի կապիտալ ծախսերը։ «Այս իշխանությունների համար միտում է դարձել հնչեցնել մի թիվ, դրանից հետո՝ թերակատարել այն։ Արդեն 15 տոկոսով կրճատվել են բյուջեի հարկային մուտքերը և այդ միտումը շարունակվում է։ Միաժամանակ, աննախադեպ աճել են սոցիալական ծախսերը։ Մինչդեռ, կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային միջոցառումներն, ըստ էության, նկատելի արդյուքներ այդպես էլ չտվեցին ու օրական 100-ավոր մարդիկ շարունակվում են վարակվել, 10-յակներով մահացածներ ենք ունենում։ Միաժամանակ, դա շարունակում է ազդեցություն ունենալ տնտեսության վրա, զբոսաշրջության հանրային սննդի և հանգստի ապահովման ոլորտների վրա»։

    Ավետիսյանը նաև փաստեց, որ բացի օտարերկրյա ուղղակի ներդրումներից, որոնք կրճատվել են, նաև ներքին ռեսուրսներով ներդրումների նվազում ունենք։ «Այստեղ բացասական ֆոնն ակնհայտ է»։

    Միաժամանակ պատերազմը և խայտառակ պարտությունը մեծ ավեր բերեց տնտեսությանը, որպես արդյունք՝ մենք ունենք կորցված հողեր, որոնք մենք հանձնեցինք թշնամուն։ «Իշխանություններն այդ հողերը հանձնելով թշնամուն նաև թողեցին էական տնտեսական պոտենցիալ, մասնավորապես, միայն ցորենի ՀՀ պահանջարկի ¼-րդ մասը այդ հողերի վրա էր աճեցվում։ Մյուս խնդիրն այն է, որ խոշոր հարկատուներ, ինչպիսին է Սոթքի հանքավայրը, այսօր շահագործման ռիսկեր ունի։ Միաժամանակ, ապիկար իշխանությունների գործողությունների արդյունքում՝ Արցախում 30 ՀԵԿ-եր անցել են թշնամուն, թշնամու վերահսկողության տակ են անցել նաև մի շարք այլ ձեռնարկություններ և մեծ թվով մարդիկ անտուն են մնացել, կորցրել են իրենց կայուն եկամուտը գույքը, արդյունքում, միջին խավից մեկ օրում դարձել են աղքատ։ Ինչը պետությանը պարտադրելու է կատարել ծախսեր այդ մարդկանց նվազագույն կենսապահովման նպաստերի վճարման համար։ Սա էապես՝ 30 տոկոսով կավելացնի, այս ուղղությամբ պետական ծախսերը։ Միաժամանակ, ունենք 5-6 հազար նահատակների ընտանիքների հատուցման հարց, 10-յակ հազարավոր հաշմանդամություն ստացած զինծառայողների խնդիրը, որը նույնպես էական պետական աջակցություն է պահանջում»։

    Բոլոր այս խնդիրներին պետք է գումարենք նաև ֆինանսական այն անկայունությունը, որ այսօր կա ու գնալով խորանում է՝ կապված ազգային արժույթի էական արժեզրկմամբ։ «Այսօր որոշակիորեն պահպանվում է փոխարժեքը, բայց տոներից հետո, կարծում եմ, դոլարը կարժեվորվի։ Քանի որ հիմա տրասֆերներն են ավելացել՝ այս օրերին որոշակի դրամն արժեվորվում է, քանի որ դրսից ստացված փողերով մարդիկ ծախսեր են իրականացնում։ Միաժամանակ, ԿԲ-ն վերջերս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, շարունակվում են ինտերվեցիաները ԿԲ-ի կողմից, սակայն սա ժամանակավոր լուծում է լինելու ու հունվարից մենք նորից ականատես կլինենք դրամի արժեզրկման՝ դրա բոլոր հետևանքներով»։

    Նա նաև ընդգծեց, որ միաժամանակ, մեծ ռիկս կա վարկային սպասարկման առումով, այն մարդկանց կողմից, ովքեր տուժել են կորոնավիրուսից կամ պատերազմի հետաևանքով։ «Այստեղ նույնպես պետությունը ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել ու բանկերի ռիսկն այս առումով էապես մեծացել է»։

    Առանձնահատուկ ուշադրության արժանի մեկ այլ ցուցանիշ ևս, որն էական անկում է գրանցել այս տարի։ Անցնող տարվա 11 ամիսների ընթացքում արտահանումը կրճատվել է 5 տոկոսով, այս միտումը շարունակվում է և տարեկան կտրվածքով առնվազն 6-7 տոկոս արտահանման անկում կունենանք։ «Սա ևս լուրջ խնդիր է, հատկապես, եթե հաշվի անենք, որ այս պոպուլիստ իշխանությունները առաջին օրվանից հռչակել էին տնտեսական հեղափոխություն, որը հիմնված կլինի արտահանման հենքով տնտեսական մոդելի վրա։ Այստեղ ևս ակնհայտ ձախողում ունենք: Ինչ արտահանման մոդելի մասին է խոսքը, երբ 27 տոկոս արտահանման աճ կար 2018 թ-ի առաջին 4 ամիսներին, երբ այսօրվա քաղաքական ուժը իշխանությունները վերցրեց։ Հետագայում այդ տեմպը նվազեց, իսկ արդեն այս տարի մենք ունենք արտահանման անկում։ Սա շատ վտանգավոր է մեր նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, որովհետև իրապես մեր երկրի զարգացման հիմնական ողնաշարը պետք է լիներ արտահանումը»։Անդրադառնալով գալիք տարվա կանխատեսումներին՝ նա նշեց, որ եթե դատելու լինենք ապագայի համար, պետք է դատենք առնվազն հաջորդ տարվա բյուջեով, որը պատերազմի օրերին ոտքի վրա քննարկվեց և ընդունվեց։ Մինչդեռ, այն բոլորովին կապ չունի 2021 թ-ի իրողությունների հետ։ «Դրանք ընդամենը նախորդ տարիներից մնացած իներցիոն բյուջե է և թվարկված խնդիրները արտացոլված չեն դրանում և ծրագրային լուծումներ պարզապես չկան։ Պետք է արձանագրենք նաև, որ իրապես շարունակվում է պոպուլիստական քաղաքականությունը և իրավիճակից կտրված մոտեցումները, լսում ենք հայտարարություններ, թե գալու են միլիարդավոր դոլարների ներդրումներ, որոնք ակնհայտ սուտ են, ավելին՝ ոչ միայն սուտ են այլև առաջացնում են կեղծ սպասումներ, դրանց իրական նպատակը քաղաքական է՝ ձգել իշխանությունը, որքան հնարավոր է երկար անիրական սպասումներ առաջացնելու համար, քանի որ այս իրավիճակում խոսել միլիարդավոր դոլարների ներդրումների մասին՝ անգամ երազանքի դաշտից չէ։ Ցավոք, այս գնահատումները լսում և արձանագրում են մեր երկրով հետաքրքրված օտարկերկրյա ներդրողները և ակնհայտ է, որ նրանց մոտ փաստացի առաջանում են ավելի բացասական սպասումներ, քանի որ տեսնում են, որ իրավիճակին ոչ համարժեք գնահատում է իրականացվում»։

    Անդրադառնալով սահմանների բացման դեպքում տնտեսական օգուտներին՝ նա նշեց, որ այս պարագայում մեր գյուղատնտեսությունն էապես կտուժի, քանի որ այդ ապրանքների գնագոյացման մեջ էական դեր ունի էլեկտրաէներգիայի ծախսը, որն Ադրբեջանում մի քանի անգամ ավելի ցածր է, քան Հայաստանում։ Միաժամանակ, Ադրբեջանը չի կարող երկարաժամկետ կտրվածքով լինել գործընկեր, դա պատմությամբ է ապացուցված։ «Անհասկանալի է, թե այդ պարագայում ինչու է հունվարի 1-ից կառավարությունն արգելում թուրքական ապրանքների ներհոսքը, այսինքն, մի կողմից՝ հույսը դնում են թուրք-ադրբեջանական համագործակցությամբ զարգացման վրա, որը դավաճանական վարքագծի շարունակությունն է, մյուս կողմից էլ դեմ են թուրքական ապրանքների ներմուծմանը, սա անհասկանալի վարքագիծ է։ Այս իրողությունների համատեքստում կառչած մնալը սեփական աթոռից և ողջ ներուժը ծախսվում է մեղավորներ գտնելու և պատժելու ուղղությամբ է միայն՝ անհասկանալի վարքագիծ է։ Հիմնականում մեղավոր են հները, մեղավոր է կովիդը, հիմա կասեն՝ մեղավոր է պատերազմը և երբեք չեն գիտակցի հիմնական մարտահրավերներն ու պատճառները, քանի որ իրական պատճառները իրենք են՝ իրենց ապաշնորհությամբ, իրենց վարքագծով, անթույլատրելի պոպուլիզմով և կեղծ ու սուտ օրակարգեր բերելով։ Հետևաբար, լուծումը և առաջին նախապայմանը այս իշխանությունների ամբողջական հեռացումն է պետական կառավարումից»։

  • Ձեր սրտի ԱԺ-ն, մասնավորապես ԻՔ դաշինքը, ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ է դրել․ ՀՅԴ ֆինանսական հանձնախմբի նախագահ

    Ձեր սրտի ԱԺ-ն, մասնավորապես ԻՔ դաշինքը, ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ է դրել․ ՀՅԴ ֆինանսական հանձնախմբի նախագահ

    Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր սրտի Ազգային Ժողովը, մասնավորապես ԻՔ դաշինքը 2021 թվականի հունվարի 1-ից ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ է դրել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսական հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։

    «Բարձրանում է գույքահարկը, չկա այլևս անշարժ գույքի չհարկվող շեմ և բոլորն այսուհետ այս հարկատեսակի իմաստով հարկատու են,

    Բարձրանում են ալկոհոլային խմիչքների հարկերը, մասնավորապես օղու մեկ լիտրի անուղղակի հարկերը (ակցիզային հարկ + ԱԱՀ) բարձրանում են 564 դրամ կամ 30.13 տոկոս: Ակցիզային հարկը 1560 դրամից դառնում 2030 դրամ, իսկ ակցիզը ԱԱՀ-ի հարկման բազա է,Բարձրանում է մրգային օղիների ակցիզային հարկը մեկ լիտրի համար 800 դրամից դառնալով 824 դրամ,

    Բարձրանում է կոնյակների ակցիզային հարկը, գործող հարկը պարզապես բազմապատկել են 1.03-ով, այսինքն 3 տոկոսով, օրինակ մեկ լիտր 3 տարեկան 40 տոկոս թնդության կոնյակի համար 1200 դրամից դառնալով 1236 դրամ,

    Բարձրանում են սեղմված գազ, նավթամթերք, գարեջուր, ծխախոտ, գինի, վիսկի, վերմուտ, քսայուղ և այլ նմանատիպ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը,

    Բարձրանում են դրոշմանիշային վճար կամ ինչպես ընդունված է ասել բանակի 1000 դրամները,

    Բարձրանում է պարտադիր կուտակայինի թալան համակարգի 2.5 տոկոսը՝ դառնալով 3.5 տոկոս,

    Բարձրանում են 1-4 տոկոսով ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների (հավի մսի, խոզի ճարպերի, յուղերի, կարագի և այլնի) մաքսատուրքերը:

    Լա՞վ են մտել ձեր աշխատավարձի մեջ և քուջուջ անում: Ես ձեզ շնորհավորում եմ», գրել է Արմեն Գրիգորյանը եւ հետգրություն թողել․

    «Հ.Գ. Թոշակառու ուտող-խմող մարդը ամիսը գոնե մի 4 շիշ օղի էր գնում: Թոշակը բարձրացրել են 3000 դրամով և ձեռքից մի 5000 դրամ նորից խլում են օրենքով սպառման գները բարձրացնելով, իսկ մեր ուտող-խմող թոշակառուն գլխի չի էլ ընկնում»:

  • Երկրաշարժից հետո ավելի քան 30 մարդու փրկվել են փլատակներից

     Փրկարարական աշխատանքների մեկնարկից ի վեր Խորվաթիայի կենտրոնական հատվածում, որն առավելագույնն է տուժել հզոր երկրաշարժից, հրշեջ-փրկարարների ջոկատները փլատակներից ավելի քան 30 մարդու են փրկել։

    Տուժածներին փրկելու համար Սիսակ քաղաքի հրշեջներն ու փրկարարներն իրականացրել են ավելի քան 2,5 հազար ստուգում և փլատակների տեղահանում: Մի քանի աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել: