Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

8th Batumi Municipality Cup միջազգային մրցաշարին մասնակցում է 88 հայ շախմատիստ

Հայաստանի 88 շախմատիստ մասնակցում է հուլիսի 5-ից 13-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող 8th Batumi Municipality Cup միջազգային մրցաշարին, որը  տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով է, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:

Մրցաշարին մասնակցում են նաեւ Վրաստան, Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջնաի, Ռումինիայի, Էստոնիայի, Նորվեգիայի, Մոնղոլիայի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ուկրաինայի ներկայացուցիչներ։