Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

4 հայ դատապարտյալ մասնակցում է Շախմատի աշխարհի առաջնությանը

13/10/2022
- Սպորտ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում «Շախմատ հանուն ազատության» ծրագրի շրջանակում առցանց եղանակով մեկնարկել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցում են յոթ երկրների՝ Հայաստանի, Զիմբաբվեի, Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի, Իրանի և ԱՄԷ-ի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Հայաստանի թիմում ընդգրկվել են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նախապես անցկացված շախմատի մրցաշարի արդյունքներով առաջին 4 հորիզոնականը զբաղեցրած դատապարտյալներ Արմեն Գորոյանը «Նուբարաշեն», Վալերի Թումասյանը «Արմավիր», Միքայել Զաքարյանը և Արամ Պետրոսյանը «Սևան» ՔԿՀ-ներից։

Խաղի ընթացքին հետևել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա տեղակալները, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և հյուրեր։

Մինչ խաղի սկսելը ՔԾ պետ Սերգեյ Ատոմյանը զրուցել է դատապարտյալների հետ, քաջալերել՝ մաղթելով նրանց հաջողություն և հաղթանակ թեժ մրցապայքարում։

ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցությունը սկսել է դեռևս 2015 թվականից․ ազատազրկված անձանց ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու և նրանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հիմնարկներում հաճախ կազմակերպվել են շախմատի դասընթացներ և մրցաշարեր։ Այդ համագործակցության և ներդրած ջանքերի շնորհիվ մեր դատապարտյալների թիմն արդեն երեք անգամ մասնակցում է միջազգային առաջնությունների։ Յուրաքանչյուր առաջնությունից առաջ նրանց հետ աշխատում են Ակադեմիայի լավագույն գրոսմայստերները։

Շախմատի աշխարհի առաջնության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վահան գյուղում տուն ու պահեստավորված անասնակեր է հրդեհվել

Հաջորդ գրառումը

Պարզաբանում ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի վերաբերյալ. ՊԵԿ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրեցի 19-ամյա Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

24/04/2026
Սպորտ

Լևիկ Միքայելյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ. նա հաղթել է թուրք մրցակցին

11/03/2026
Սպորտ

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության չեմպիոն, Գոհար Հարությունյանը՝ փոխչեմպիոն

01/03/2026
Նորություններ

Բաքուն բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «ընտրած երաժշտության» վերաբերյալ

06/02/2026
Հաջորդ գրառումը

Պարզաբանում ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի վերաբերյալ. ՊԵԿ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական