Եվրո-2024-ի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» 22-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը մեկնաբանել է հաղթանակը Անգլիայի նկատմամբ։
«Ես էյֆորիայի մեջ եմ, շատ երջանիկ եմ։ Մեր բոլոր ֆանատներն ու հարազատներն արժանի էին այս տիտղոսին։ Մենք Եվրոպայի չեմպիոն ենք եւ հիմա գնում են աշխարհի գավաթի հետեւից։
Ոչ ոք չի կարող մեզ հաղթել։ Մենք մեծագույն թիմ ունենք»,- Ուիլյամսի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Իսպանիան եզրափակչում Գերմանիային հաղթեց 2:1 հաշվով Նիկո Ուիլյամսի եւ Միկել Օյարսաբալի գոլերի շնորհիվ։ Իսպանիան չորրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ դառնալով ռեկորդակիր։ Երեք տիտղոս ունի Գերմանիան։
Տեսանյութը՝ այստեղ