Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վազգեն Թևանյանը չի կարող պայքարել բրոնզե մեդալի համար

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը զրկվեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Նրան հաղթած աշխարհի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի կրկնակի փոխչեմպիոն, Մոնղոլիայի ներկայացուցիչ Տումուր Օչիրին Տուլգան կիսաեզրափակչում 1:5 հաշվով զիջեց Ճապոնիայի ներկայացուցչին։

Վազգեն Թեւանյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում 11:0 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլիին: