Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Վազգեն Թևանյանը հաղթեց թուրքին, նա ըմբշամարտի չեմպիոն է

Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Վազգեն Թևանյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:

Եզրափակիչում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթեց  Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջային:

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։

Մ23 տարեկանների մրցաշարում  չեմպիոնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտի 358 կգ արդյունքով (168+195):

Առանձին վարժություններում ևս Աղանյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։