Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սիմոն Սիմոնյանն ու Համեստ Աֆրիկյանը՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ չեմպիոններ

Բոսնիա և Հերցոգովինայում ընթանում է բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն արդեն 2 չեմպիոն ունի։

48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը գրագետ մենամարտով պարտության է մատնել ադրբեջանցի Նիհատ Գասիմովին ու բարձրացել պատվո հարթակի ամենավերին աստիճանին։

Հաղթանակ է տարել նաև 48կգ Համեստ Աֆրիկյանը՝ հաղթելով Իտալիայի ներկայացուցիչ Ջիորջիա Լա Ռոսային։

Armsport.am